maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabetelitcasinocasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom girişbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobetjojobetjojobetcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Աշոտ Գաբրիելյան ԳրաԴաշտ

Աշոտ Գաբրիելյան․ Գրապահոց

02.07.2024

(հատված անտիպ վեպից)

ՄԱԼԱԶՅԱՆ ԱՐՇԱԿԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ «ՄԱՏԵՆԱԳԵՏԸ» ՎԵՊԻ ՀԱՄԱՐ

2015 թվական, փետրվարի 8

Ժամանակի սահմանափակության և անսահմանության մասին եմ մտածում: Թեև մատենագետները շատ խիստ են վերաբերում տարիների, օրերի ճշգրտությանը, պարտավոր են տարբեր տոմարների զանազանությունները բաղդատել, սակայն նրանց աշխատանքների տևողության հարցը հաճախ շփոթության մեջ է գցում: Այն, որ դեռ դպրոցական տարիներին ամեն անգամ զարմանում էի, թե ինչպես է, ասենք, Հրաչյա Աճառյանը հասցրել այդքան գործ կատարել, այդքան փաստեր մեկտեղել, տարակուսում էի: Ինչ հմտություններով ու աշխատանքի ինչպիսի մեթոդաբանությամբ կարելի է մի երկրային կյանքում նման աշխատանքները հասցնել ավարտին: Տարակուսում էի: Համաբարբառների կազմման աշխատանքը ինձ շփոթեցնում էր: 1895 թվականին տպագրված Թադևոս Աստվածատուրյանի «Համաբարբառ Հին և Նոր կտակարանաց» աշխատությունը ինձ անելանելի հանելուկ էր թվում: Ինչպես կարելի է ամբողջ Աստվածաշնչի բոլոր բառերը հանել ու դրանց մասին մեկնաբանություններ տալ հատիկ-հատիկ: Այս համաբարբառում «գալ» բառի համար բերված է 1270 նախադասություն, թե բառն ինչ իմաստներով ու ձևերով է կիրառված։ Խնդիրը այն չէ, թե ինչպես է հնարավոր սա անել, այլ այն, որ միթե մարդկային մեկ կյանքը կհերիքի այս անելու համար, երբ չկան համակարգչային դասդասող ծրագրեր: 

Թվային տեխնոլոգիաների մեր այսօրվա դարում համաբարբառ կազմելը անհամեմատ հեշտացել է: Այն գրեթե ժամանակ չի պահանջում, սակայն եթե մեզ վիճակված լիներ ծնվել 18-րդ կամ 19-րդ դարում, արդյո՞ք կարող էինք նման գործ հասցնել ավարտին: Դարերի հետ կարծես ժամանակի ընթացքն ու տևողությունը փոխվում է: Կարծում եմ, այսօր հնարավոր չէր այդ գործերը ավարտին հասցնել: Ամեն ժամանակ իր ժամանակի սահմանափակումներն ունի: 

Ժամանակը որքանով է պարտադրում ինքնամոռացություն, որը նաև նշանակում է քո ժամանակի գիտակցության չափերը մոռանալ, սա կարևոր է: Ասում են, որ Կանտը օրը մեկ ժամ էր ընդամենը տանից դուրս գալիս և զբոսնում, մնացած ժամանակը տրամադրում էր աշխատանքին: Ուսանող ժամանակ նկատել էի, որ լեզվաբան Գևորգ Ջահուկյանը երեկոյան 6-ից 7-ը շրջում էր համալսարանի շրջակայքում: Ամեն օր` նույն ժամին: Մեկ անգամ նույնիսկ համարձակություն ունեցա մոտենալ նրան ու զրույցի բռնվել: Շատ բարեհամբույր էր ու չէր էլ նկատվում, որ ծանր աշխատանքից դուրս է եկել հանգստանալու: 

Ժամանակը գնահատել, սա ամենամեծ գայթակղությունը պետք է լինի մեծ գործերի համար, այլապես մյուս գայթակղությունները կմսխեն կյանքը անդառնալիորեն:

Ասում են, որ Կանտը իր կյանքի կորսված ժամանակն է համարել այն ժամանակը, երբ մեկ անգամ զբոսնելիս տարվել է կանանց հետ շաղակրատելով:

Այս պարագայում ով է Լիլիթն ինձ համար: Նա ամեն ինչ է ու ոչինչ: Մեր հարաբերությունները ո՞ւր պիտի հասնեն: Նա ամուսնացած է մի սպայի հետ, որը թեև սիրում է նրան, սակայն ձանձրալի է երևի: Խանգարո՞ւմ է Լիլիթն ինձ, թե ոչ` մեծ գործեր անելու համար: Մտածում եմ, որ օգնում է, բայց մի՞թե սիրո արբունքը կարող է օգտակար լինել: Իմ կյանքում կանայք շատ են եղել, բայց սա ուրիշ է: Սա ամփոփում է բոլորին, սա մերկացնում է բոլորին: Կնոջից բացի, ուրիշ ոչինչ չկա մեջը: Ոչինչ: Սա կին է: Այ, եթե ամուսնացած չլիներ, ես այլ կերպ կվարվեի: Կամուսնանայի նրա հետ: Երեխաներ կունենայի նրանից: Ասում են, որ երեխաները անավարտությունը սփոփող ամենալավ բալասաններն են:

Նրա ամուսնուն հանդիպելուց հետո էլ մենք մեզ խելոք չենք պահում: Չգիտեմ, թե ուր է հասնելու այս հարաբերությունները: Մտերիմներս ասում են, եթե ուզում ես ամուսնանալ, ապա ինչ կարիք կա քիթը ուրիշը ընտանիքի մեջ խոթել: Չեմ հասկանում սա: Ես քիթս ոչ մի տեղ էլ չեմ խոթում: Ես պարզապես իմ կյանքն եմ ապրում: Կամ ավելի ճիշտ` ուզում եմ իմ կյանքն ապրել: Կան իմ ու Լիլիթի հարաբերությունները, մնացածի հարաբերությունները իրենց հարաբերություններն են և, կարծում եմ, չպիտի խառնվեն իմ հարաբերություններին: Եթե նորմալ հարաբերություններ չկան Լիլիթի ու իր ամուսնու հարաբերություններում, ապա ինչու նրանք միմյանց հետ պետք է քարշ տան իրենց կյանքի մնացած ընթացքը, որը հավանաբար ավելի երկար է լինելու, քան մինչև հիմա ապրած իրենց կյանքը: Բացի այդ` երեխաներ էլ չունեն: Միասին ստեղծած գրեթե ոչինչ չունեն: Տարբեր մարդիկ են, մեկը` պաղ, մեկը` կրակոտ կիրք: Ինչո՞ւ քարշ տան կյանքի մնացած մասը, երբ կարող են ավելի գեղեցիկ կյանքով ապրել:

ՄԱԼԱԶՅԱՆ ԱՐՇԱԿԻ «ԲԱ Ե՞Ս» ՊԱՏՄՎԱԾՔԸ

Նրա ամուսինը սպասում էր ինձ: Դեռ հեռվից նկատեցի շրջադարձից փոքր-ինչ հեռու կայանած նրա ավտոմեքենան: Վճռականություն հավաքեցի, անսեթևեթ մոտեցա մեքենային, բացեցի դուռը և նստեցի կողքին: Նայեցի ձեռքին, ձեռքսեղմում չէր լինելու: Անգամ այն, որ մտածում ես ձեռքսեղման մասին, ուրեմն ձեռքսեղման հավանականությունը գրեթե ոչնչանում է. այն պետք է ակամա լինի և ոչ տրամաբանված: Նա վճռական էր, սակայն երեսիս չնայեց. ես կորցրեցի միակ զենքս: Սովորություն ունեմ մարդկանց աչքերի մեջ թափանցել, սևեռուն ու պիշ նայել ուղիղ աչքերին ու շփոթեցնել, բայց նա միտք չուներ ինձ նայել: «Ո՞ւր գնանք»: «Չգիտեմ, այս կողմերին լավ ծանոթ չեմ»: «Այս ճանապարհն ո՞ւր է տանում»: «Դե մի տեղ կտանի երևի»: Փորձեցի վստահություն փոխանցել խոսքերիս, սակայն ձայնս հազիվ դուրս եկավ: Շարժիչը միացրեց, և շատ շուտ հասանք անտառի եզրին անմարդատես մի վայր: Հեռախոսը ձեռքիցս չէի հեռացնում, նայում էի նրա մեջ երբեմն՝ եթե հանկարծ որոշի վերջ տալ ինձ, որին միայն ձեռքերով կարող էի հակադրվել, ապա գոնե օգնության ահազանգ կհնչեցնեմ մտերիմներիցս որևէ մեկին: Եթե պետք է զրուցեինք, ապա ավտոմեքենայի մեջ շատ հարմար էր և կարիք չկար այստեղ հասնելու: Ավտոն կայանեց մի հարմար տեղ, շարժիչն անջատեց ու ասաց. «Քայլենք»: Հասկացա, որ խոսելու է, բռնություն չի լինելու, պարզապես լարվածությունն է թոթափում: Քայլեցինք, շատ շուտ լռությունը խզեց, բայց խոսեց վստահ:

«Ես երբեք քեզ չէի հանդիպի, այս հանդիպումը հաճելի չէ ինձ»: Ես շնչահեղձ էի լինում, նյարդայնանում, ուզում էի ասել՝ հեռացիր, ամեն ինչ հասկանալի է: Փորձեցի պատկերացնել նրա կնոջ վիճակն այդ պահին: Գիտեմ՝ տխուր էր: Երևի ընդամենը տխուր: «Ինչո՞ւ հանդիպեցի. որովհետև քո և իր հանդիպումներն արդեն ձերը չեն: Ես ամեն ինչ ի սկզբանե գիտեի, ես նրան զիջում էի, որպեսզի նրան չկորցնեմ, դու և ինքը, ես էլ՝ արդեն շատ է: Ձեր աշխատանքի վայրում էլ արդեն մեկը գիտի, որ հանդիպում եք, և սա արդեն չափազանց շատ է»: Փորձում էի հասկանալ: Այն որ ամուսինը գիտեր, ես դա նույնիսկ զգացել էի: «Դուք` երկուսդ, շատ անհեռատես եք, ո՞ւր էր հասնելու ձեր հարաբերությունները, դրանք անցողիկ բաներ են: Ես դեռևս ամուսնանալուցս շատ առաջ սիրել եմ նրան: Մենք ճակատագրով դատապարտված ենք: Նա իմն է: Ես՝ իրենը: Ամուսնության ընթացքում եղել են ժամանակներ, կոնկրետ ասեմ՝ երկու տարի՝ մենք միասին չենք ապրել, բայց ինչ էլ լինի, մենք միանում ենք: Ո՞ւր էր գնում ձեր հարաբերությունները: Ոչ մի տեղ: Մտածե՞լ եք այդ մասին: Դե իհարկե՝ ոչ: Դուք նման եք իրար: Ոչինչ չեք հաշվարկում: Սիրահարվել եք իրար, էլ ո՜նց կլինի: Բա հետո՞, հետո ի՞նչ եք անելու: Նման եք իրար: Համաստեղությունով էլ եք նույնը: Սիրահարվե՜լ եք: Բա ե՞ս: Իմ մասին մտածե՞լ եք: Չէ, չեք մտածել»: Ես մտածում էի, որ թեպետ կարճ ընթացք է, որ հանդիպում եմ նրա կնոջը, բայց դա նշանակություն չունի: Ինձ մոտ բուռն սերերը շատ արագ զարգացում են ունենում: Արագ, բնական, ինչ որ ձևակերպումով՝ նաև վայրի: Ժամանակն այստեղ ինչ կապ ունի: Սիրելու համար ի՜նչ ժամկետ: Ուզում էի ասել, որ իր կնոջը սիրում եմ: Չկարողացա: Ընդամենը ասացի, որ նա ինձ համար պատահական մեկը չի: Ամուսինը հեգնեց, որ պատական չէր կարող լինել, պատահական ոչինչ չի լինում, ապա խոր շունչ քաշեց ու շարունակեց. «Հասկացիր, ես կյանքում ոչ մի բանից կախում չունեմ: Տե՛ս, դու ծխում ես ու ոնց որ մի երկու բաժակ խմած էլ ես, բայց ես ոչնչից կախում չունեմ, ես հիմա ոչ խմում եմ, ոչ ծխում, ես անգամ աշխատանքից կախում չունեմ, ես անգամ իմ այսօրվա ու երեկվա շրջապատից կախում չունեմ: Որ օրը պետք է տվյալ աշխատանքով կզբաղվեմ, կապ չունի շինարարություն է, թե գրասենյակային աշխատանք` գումարած զինվորականությունը: Ես կյանքումս միայն իրենից կախում ունեմ և եթե այսօր մենք հանգիստ զրուցում ենք միմյանց հետ, ապա նրանից է, որ ես չեմ ցանկանում նրան նեղացնել»: Փորձում էի մարսել: Զգում էի, որ նրանք միասին ինձ մանրամասնորեն քննարկել են: Նրա և ամուսնու խոսքերի միջև մի ընդհանրություն էի տեսնում: Իմ խմելն ու ծխելը, որ կնոջն էլ էր զայրացնում, հասել է ամուսնու շուրթերին: Ուզում էի ասել, որ դուք էլ, հա հենց դուք էլ փողից կախում ունեք, բայց ես հենց սկզբից որոշել էի ոչինչ չխոսել, տիրապետել ինքս ինձ, որ փոթորիկը անցնի: Ես ընդհակառակը մասնագիտական մեծ կախվածություն ունեի ու համառորեն փորձում էի իմ մասնագիտության առումով անել առավելագույնը, դրա համար ջանք չէի խնայում ու դա ինձանից կամքի լարում էր պահանջում: Բարձիթողի թողնել ամեն ինչ ու ասել, որ ես կախվածություն չունեմ աշխատանքից՝ տարակուսելի էր: Բայց այս զրույցում նա ավելի ուժեղ էր, քանի որ նա ցուցադրել էր միակ կախվածությունը: Միգո՞ւցե ե՛ս էլ նրա կնոջից կախում ունեմ: Այ այդ սատանան: Իսկական սատանա է: Իրոք որ կախում ունեմ: Կախում չունենայի չէի հասնի այս օրին, որ լլկված կանգնեի ամուսնու առջև: Հրաշք էր, վայելք էր, սեր էր: Երիտասարդացրել էր ինձ: Բարի էր ու չարաճճի: Թեթև էր ու խորը: Մի պահ ըմբոստացա, ուզում էի ասել, որ կխլեմ կնոջդ քեզնից, բայց էլի լլկվեցի: Աչքերիս չէր նայում. որ նայեր՝ կասեի:

Ամուսինը երկար-երկար խոսում էր: Ես նրան հասկացել էի լիովին, նա վախենում էր կնոջը կորցնելու համար: Ես, չգիտես ինչու, չլսելով նահանջում էի: Ես կորցնում էի երկամսյա բուռն սերն ու կիրքը, որը թվում էր ոչինչ չի շիջի: Շատ խոսեց: Ես խոսքեր չունեի: Ես սեր չէի կարող ներկայացնել, քաղաքավարի էի, չէի ուզում վիրավորել կամ վնասել սիրող ամուսնուն: Ես փորձում էի ըմբռնել նրան, կնոջը: Շփոթ էր մեջս: Շփոթը ասելիք չունի, իսկ նա հստակ խոսում էր իր սիրո մասին: Երբ իրեն թվաց, որ ամեն ինչ ասել է, ինձ դիմեց ու շրջվեց իմ կողմ, բայց դարձյալ խուսափեց աչքերիս նայել. «Երևի ամեն ինչ ասացի, վերադառնանք»: Լուռ հասանք մեքենային, նստեցինք ու վերադարձանք այնտեղ, որտեղ հանդիպել ենք: «Մնացեք ընդամենը բարեկամներ, ավելի ոչինչ պետք չէ: Հույս ունեմ, որ էլ չենք հանդիպի»: «Կձգտեմ»: Հազիվ արտաբերեցի:

Իջա մեքենայից ու երկար նայում էի հեռացող մեքենային, որ տիրոջը տանում էր նրա մոտ: Ամայի այդ վայրում սիրտս ուզում էր ոռնալ ցավից և մենակության այդ պահին միայն մի բան էի շշնջում.

«Բա ե՞ս»:

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի