maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet girişmegabahisgaziantep escortgaziantep escortporno izlebetkomCASİBOMasyabahis girişGrandpashabet Twitterbizbet girişlevant casinoBetriyal girişCasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetmatadorbetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişmatadorbetmarsbahis güncel girişmatbet güncel girişimajbet güncel girişonwin güncel girişsekabet güncel girişonwin güncel girişholiganbet güncel girişjojobet güncel girişsahabet güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetmariobetnakitbahisgrandpashabetcasibomsekabetonwinmarsbahisnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommeritking girişcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahisnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişmeritkingbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmatadorbetbetebetasyabahisasyabahisgrandpashabetsahabetonwinsekabetsekabetholiganbetholiganbetjojobetgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatbettempobetodeonbethiltonbetbahsegeljojobetGrandpashabetGrandpashabetcasibom girişGrandpashabetextrabet girişSahabet girişholiganbetjojobetparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovecasibom güncelMarsbahisTümbetbetebet giriş mariobetmatadorbet girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmariobetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibommarsbahisjojobetholiganbetPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbetmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabetGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetrüyabetpadişahbet onwinmatadorbetbahiscomjojobet girişholiganbet girişmeritking girişnakitbahis girişmatadorbet girişgrandpashabet girişsahabet girişsahabet girişonwin girişsekabet girişholiganbet girişjojobet girişmatbet girişimajbet girişjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortmeritkingmeritking girişgrandpashabetcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelerijojobetonwinonwincasibom girişspincocasibomcasibom giriş
ՄարզաԴիտակ Տաթև Խաչատրյան

Ասլամազյան քույրերի աշխարհը

13.04.2020

Գյումրին իր մշակութային դիմագծով միշտ առանձնացել է ոչ միայն հայկական այլև միջազգային համապատկերում: Այս քաղաքում գործում են բազմաթիվ և բազմազան մշակութային հաստատություններ, որոնց մեջ թե՛ իր արտաքին նկարագրով, թե՛ բովանդակությամբ ուշագրավ է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատրեկասրահը: Այն հիմնադրել են Ասլամազյան քույրերը, 1987 թվականին: Ֆոնդում պահպանվող 620 բնօրինակ աշխատանք քույրերը նվիրաբերել են Գյումրի քաղաքին:

Երանուհի Ասլամազյան, Փողաշուշաններ և նարգիզներ

Կարո՞ղ էին նրանք կանխագուշակել, թե ինչ ճակատագիր է վիճակված իրենց հիմնադրած թանգարանին և նրանում հանգրվանած մեծարժեք ստեղծագործություններին: Իհարկե՝ ոչ: Կյանքը անկանխատեսելի է: Ցավոք, ոչ միշտ են այդ կանխատեսումները հանգեցնում բարի վերջաբանի: Ասլամազյանների նախաձեռնությանն այս հեռանկարն էր վիճակված. պատկերասրահի հիմնադրումից մեկ տարի անց Գյումրին ցնցվեց ավերիչ երկրաշարժից, և իր համար լուսավոր-մշակութային նպատակներ նախանշած թանգարանը դարձավ անտուններին պատսպարող օթևան: Ցուցանմուշները տարհանվեցին ու տեղափոխվեցին ապահով տարածք: Այսպես՝ մինչև 2004 թվականը:

Մարիամ Ասլամազյան, Ծաղիկներ՝ զոհված հերոսներին

Լինսի հիմնադրամի շնորհիվ Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ պատկերասրահը վերաբացվում է 2004-ին:

Մարիամ Ասլամազյան, Տարբեր տարիների դիմանկարներ
Երանուհի Ասլամազյան, Ինքնադիմանկար «Երեք տարիք»

Այսօր թանգարանը ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը, որն իր խոսքում բավական հաճախ և ակնածանքով է հիշատակում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի նախկին տնօրեն Վահագն Ղուկասյանին: Վերջինիս օրոք այս հաստատությունը բավականին ձեռքբերումներ է ունեցել:

Մարիամ Ասլամազյան, Մադրասցի պարուհին

Համալրվել են պատկերասրահի ցուցանմուշները, հիմնականում՝ նվիրատվությունների հաշվին: Աշխատանքները դրվել են նոր հունի մեջ, նախաձեռնվել են մի շարք կրթական ծրագրեր: Այստեղ անցկացվում են ինքնատիպ էքսկուրսիաներ, որոնք համապատասխանեցված են դպրոցահասակ երեխաների ընկալմանն ու հետաքրքրություններին, դրանք ուղեկցվում են ինտերակտիվ խաղերով: Էքսկուրսավարն առաջնորդում է խումբը, հետո այն բաժանվում է մի քանի փոքր խմբերի, նրանք մասնկացում են մրցույթ-խաղի՝ վերջին սրահում հավաքելով պատկերասահի ստեղծած ծավալուն փազլները: Հաղթող խումբը պատկերասրահի կողմից ստանում է որևէ հուշանվեր:  Պատկերասրահում գործում է նաև խեցեգործության արվեստանոց, որը հիմնվել է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստանը» ծրագրի հետ համատեղ: Այդ արվեստանոցում գործում է «Հազար ու մի երանգ» վարպետաց դասը:

Երանուհի Ասլամազյան, Լիկյորի սպասք
Երանուհի Ասլամազյան, Սրճեփ-դարչնագույն, նարնջագույն

Բաց արվեստանոցում ցանկացած մասնակից կարող է ստեղծել իր նախընտրած գործը՝ օգտագործելով պատկերասրահի տրամադրած նյութատեխնիկական միջոցները: Իսկ փակ արվեստանոցում, տեղացի վարպետի ուղղորդմամբ, ցանկացած տարիքի այցելու իր ձեռքով պատրաստում է Ասլամազյան քույրերի արվեստի մոտիվներով կերամիկական ափսե և դասի ավարտին այն տանում իր հետ՝ որպես գեղեցիկ հուշ:

Մարիամ Ասլամազյան, Ափսե. «Եգիպտուհին»

Գյումրին աղետի գոտի ընկալվելու կարծրատիպը բարեհաջող կոտրվել է վերջին շրջանում: Եվ սա իր ազդեցությունն է թողել նաև Ասլամազյան քույրերի պատկարասրահի առօրյայում: Թեև Միքայել Վարդպարոնյանը հավաստիացնում է, որ այստեղ կյանքն ակտիվանալ է սկսկել մինչ այդ՝ 2015-16 թվականներից սկսած՝ շնորհիվ Վահագն Ղուկասյանի գրագետ գործունեության:

Պատկերասահն իր գործունեության հաջողությունների մեջ կարևոր է համարում պաշտոնական կայքի ստեղծման հանգամանքը: Կայքի շնորհիվ ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան զբոսաշրջիկներն են իրազեկվում Ասլամազյանների պատկերասրահի անցուդարձերին, և սա բերում է նրանց ներգրավվածությանը պատկերասրահի աշխատանքներում:

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը դեռ դրսից է գրավում մարդկանց: Երկհարկանի, գեղեցիկ պարտեզով այս շինությունը նախկինում ուներ երկու հիմնական ցուցասրահ. առաջին հարկում ցուցադրվում էին Երանուհի Ասկամազյանի գործերը, երկրորդում՝ Մարիամի: Ժամանակավոր ցուցասրահ այստեղ չկար մինչև 2017 թվականը: Այս կարևոր ենթակառուցվածքը ձևավորվեց 2017-ին՝ երկրորդ հարկում գտնվող երկու աշխատասենյակների հաշվին: Այն կրում է հանրահռչակ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանի անունը, որը եղել է Ասլամազյան յոթ քույրերից մեկի ամուսինը: Ի դեպ, մինչև վերջերս այդ սրահում էին ցուցադրվում Ն. Նիկողոսյանի աշխատանքներից մոտ 30-ը: Այժմ դրանց մի մասը հանձնվել է Երևանում գործող «Նիկողոսյան մշակութային հիմնադրամին»:

Պատկերասրահում լուծված է 30 տարվա վաղեմության՝ ջեռուցման կարևորագույն հարցը, առանց որի այստեղ պահպանվող արժեքները պարզապես ենթարկվում էին անվերականգնելի վնասների: Վերակառուցվել և վերազինվել է ֆոնդային պահոցը:

Մարիամ Ասլամազյան,Պտղաբերություն

Որպեսզի ամեն բան դյութական հեքիաթ չթվա, Մ. Վարդպարոնյանին խնդրեցինք խոսել նաև առկա դժվարությունների մասին:

Այդպիսիք կան, իհարկե: Ասլամազյանների պատկերասրահի պատշգամբը գտնվում է վթարային վիճակում: Կար նպատակ այն գոնե մասնակի վերանորոգել-ամրացնել, սակայն աշխարհն իրար խառնած կորոնավիրուսի համավարակը թույլ չի տալիս հստակ ժամկետներ նշել և գումարային հատկացումների հարցում լավատես լինել ներկայում:

Կա ևս մի մեծ, հրատապ լուծում պահանջող խնդիր: Պատկերասրահի շենքի հիմքը գտնվում է խոնավության մեջ: Եվ խնդիրը նոր չէ: Գյումրիում մինչ օրս գործում է հին ալեքսանդրապոլյան ժամանակների ջրահեռացման համակարգը: 1988-ի երկրաշարժի ժամանակ այդ համակարգը, ի մասնավորի՝ ստորգետնյա քարե ջրատարները՝ քյարիզները, խախտվել են, և այժմ շենքի տակ լինում են ջրակուտակումներ:

Երանուհի Ասլամազյան, Երգչուհի Կիոկոսանի դիմանկարը

Մենք շատ ենք ցանկանում, որ այս հրապարակումը ազդակ դառնա բոլոր նրանց համար, ովքեր շահագրգիռ են Գյումրիի մշակութային կյանքի բնականոն ընթացքի հարցում: Թող գտնվեն միջոցներ և ցանկություն՝ Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահի կարևոր առաքելության շարունակականությունն ապահովելու և այստեղ աշխատանքային լիարժեք պայմաններ ստեղծելու համար:

Տաթև Խաչատրյան

No Comments

Leave a Reply