«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» արվեստային տարածքում շուրջ մեկ ամիս (փետրվարի 28-ապրիլի 4) արվեստասերները հնարավորություն ունեն դիտելու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները: Այս ցուցադրությամբ մեկնարկում է «XX դար. Նիկոլայ Նիկողոսյանն ու իր ժամանակակիցները» նախագիծը:Ներկայացված հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է Ասլամազյան քույրերի պատկերասրահում 2019-ին՝ նվիրված Անկախության օրվան: Երևանում ցուցադրվում է առաջին անգամ:
Ցուցադրությանը զուգընթաց կանցկացվի ոչ ֆորմալ արվեստային կրթական ծրագիր, որին ներգրավված են լինելու արվեստի դպրոցների աշակերտներ թե՛ մարզերից, թե՛ մայրաքաղաքից:
«XX դար. Նիկոլայ Նիկողոսյանն ու իր ժամանակակիցները» նախագիծն իրականացվում է «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ: Տարվա ընթացքում փոփոխվող ցուցադրություններով կներկայացվեն 20-րդ դարի խոշորագույն արվեստագետները՝ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան, Մարի Հովելյան-Հակոբյան, Հովհաննես Զարդարյան, Խաչատուր Իսկանդարյան, Ալեքսանդր Գրիգորյան:
ardi.am
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/03/87395185_198451101502203_7939848724329529344_n-1024x683.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/03/88031050_2880973695297082_1317563299167993856_n-1024x768.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/03/88133002_257036221979866_997974542154465280_n-1024x683.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/03/88184721_572327040030700_3275189751799349248_n-1024x768.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/03/89142060_1299092310294649_3734048591526756352_n-1024x768.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/03/88302148_2530719673863458_3058364426714349568_n-1024x768.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/03/88114956_191512682071259_1893109975056646144_n-1024x768.jpg)
No Comments