maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

«Աստված մարդուն բանականություն է տվել, և մարդը պետք է առաջնորդվի դրանով»

20.08.2020

Ardi.am-ը զրույցի է հրավիրել ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանին: Նշենք, որ նա այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, և համավարակի հետևանքով ուշանում է նրա վերադարձը Հայաստան:

-Պե՛րճ, Ձեր հերթական այցը ԱՄՆ ակամա երկարաձգվեց: Ե՞րբ էր նախատեսված  վերադարձը Հայաստան, ի՞նչ ծրագրեր տուժեցին կորոնավիրուսի համավարակի հետևանքով:

-Եկել էի ծնողներիս մոտ, ուզում էի ինչ-որ կերպ օգտակար լինել նրանց: Հայաստան պիտի վերադառնայի մայիսին: Համերգներ պիտի կայանային, կային տարբեր ծրագրեր, բայց ամբողջ աշխարհը շուռ եկավ, փակվեցին ճանապարհները, անապահով դարձավ տեղից տեղ գնալը: Ստիպված եմ մնալ այստեղ այնքան ժամանակ, մինչև կկարգավորվի կյանքը, վերաբացվեն ճանապարհները:

-Համացանցում պարբերաբար հրապարակում եք Ձեր համերգային կատարումների տեսագրություները, որոնք վկայում են, որ Ձեզ էլ չի շրջանցում անցյալի լիարժեք կյանքի հանդեպ կարոտաբաղձությունը:

-Միանշանակ այդպես է: Այդ համերգները մեր կյանքի մի մասն էին:

-Ձեր դեպքում՝ կարևոր մասը: Եվ ի՞նչ կարծիքի եք, նախկին կյանքը լիարժեքորեն կվերականգնվի՞ երբևէ, կորոնավիրուսի հետքը ինչ-որ դրսևորում չի՞ ունենա հետայսու ապրելիք կյանքում:

-Այն արդեն իսկ իր հետքը թողել է, որովհետև օպերային արվեստը ամենախոցելի ասպարեզն է: Այս արվեստը շատ մասսայական է: Այս ասպարեզում հիմնական խաղաքարտը անմիջական շփումն է, կենդանի հաղորդակցությունը հանդիսատեսի հետ: Ցավոք սրտի, մենք այսօր այդ տարրը կորցրել ենք: Ես չեմ կարծում, թե կորոնավիրուսը մշտական բան է, որովհետև գիտությունը կգտնի դրա դեմ միջոցներ, և գերզարգացած պետություններն էլ ամեն ջանք կգործադրեն, որ այս վիճակից դուրս գանք: Իհարկե, այս համավարակի թողած վերքը կզգացվի դեռ երկար ժամանակ: Բայց կամաց-կամաց՝ գուցե մեկ-երկու տարվա ընթացքում,այն կսպիանա, և բոլորս կշարժվենք առաջ: Շատ ցավալի կլինի, եթե արագ ու կտրուկ միջոցներ չգտնվեն այս վիճակը հարթելու համար: Մեծապես կտուժի արվեստը: Կտուժի և՛ ֆինանսական առումով, և՛ հանդիսատեսի որակ կորցնելու առումով: Մարդիկ այս ընթացքում չեն հաճախում դահլիճներ, մշակույթի օջախներ և մեքենայացված կյանքի հետևանքով հեռանում են իրական արվեստից: Մինչև համավարակն էլ արդեն կար այդ վտանգը: Իհարկե, մենք ջանք չէինք խնայում, որպեսզի մարդկանց կապեինք կենդանի արվեստին, գրավեինք հատկապես երիտասարդ հանդիսատեսին: Հիմա ավելի է դժվարանում այդ կապը պահելը: Հույս ունեմ, որ իսպառ չի մարի մարդկանց սերը կենդանի արվեստի նկատմամբ: Սա հատկապես զգալի խնդիր է երիտասարդ սերնդի շրջանում, և այն կար նաև մինչև համավարակը:

Սանկտ Պետերբուրգ, Միխայլովյան ամրոց, 2019 թ.

-Այո՛, ժամանակակից տեխնոլոգիաների, հատկապես բջջային հեռախոսների աղետալի հաղթարշավն ակնհայտ է վերջին տարիներին: Համերգասրահներում, թատերական և կինոդահլիճներում պարզապես օրինաչափ է այլևս տեսնել իրենց հեռախոսներից չկտրվող և բեմից, էկրանից մատուցվող արվեստի հանդեպ անտարբեր, այդ արվեստին գրեթե անհաղորդ հանդիսատես:

-Այդ հետաքրքրվածությունը հեռախոսով միայն արվեստի օջախներում չէ, որ դրսևորվում է, ցավոք: Մարդիկ միմյանց հետ էլ չեն շփվում, միասին ճաշում են, միասին սուրճ են խմում, բայց իրար դեմքի չեն նայում, նայում են միայն հեռախոսի էկրանին: Նույնիսկ ճամփորդում են տարբեր երկրներում, գնում են բնության գիրկ և, փոխանակ տեսարժան վայրերը վայելեն, բնության պատկերները վայելեն, նորից մնում են իրենց հեռախոսերի հետ, դուրս չեն գալիս այդ հեռախոսների միջից: Միայն սոցկայքերում են, միայն վիրտուալ իրականության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ ինքս բավականին հեռացել եմ այդ կայքերից և կարողանում եմ ավելի շատ իսկական կյանքը վայելել՝ թեկուզ և իր դժվարություններով, դառը երևույթներով: Միևնույն է, դա ինձ համար շատ ավելի հաճելի է: Եվ ես աշխատում եմ իմ երեխային էլ հնարավորինս մոտ պահել իրական կյանքին:Թեև հեռահաղորդակցության, ինտերնետի դար է, բայց մենք փորձում ենք հնարավորինս ապահովել երեխայի շփումը շոշափելի արժեքների հետ և հեռու պահել վիրտուալ, երևակայական կյանքից:

-Դուք Հայաստանում եք բնակվում 1995 թվականից: Ո՞ր շրջանում են ավելի շատ եղել դժվարությունները Ձեր կյանքում:

-Ես ծնվել եմՀայաստանում: Հետո հեռացել եմ և վերադարձել 1995-ին, ընդունվել կոնսերվատորիա, ավարտել, աշխատանքի անցել: Երբ ընդունվեց երկքաղաքացիության մասին օրենքը, ես, առաջիններից մեկը լինելով, ստացա այն: Դե՛, առաջին տարիներին ուսանողի կյանք էր՝ ծնողներից հեռու: Չնայած՝ ես հարազատներ ունեմ Հայաստանում, որոնք ինձ համար շատ օգտակար են եղել, և ես անչափ շնորհակալ եմ բոլորին:Նրանց շնորհիվ ես ինձ ընտանիքից հեռու չեմ զգացել, որովհետև նրանք ինձ համար եղել են իսկական ընտանիք:Բայց մենակ ապրելը, այնուամենայնիվ, ունի իր բարդությունները, որոնց պատճառով ես շատ էլ չեմ նեղվել: Ամենաբարդ շրջանը, ոչ միայն ինձ համար, այլև մեր բոլոր երգիչ-երաժիշտների, դասական արվեստով զբաղվողերի, առաջին քայլերը կատարելու ընթացքն է, արվեստում ոտքի կանգնելու փորձառությունը: Սա բավականին դժվար բան է, մրցակցությունը մեծ է: Մանավանդ երիտասարդների համար է դժվար, որովհետև նրանք պիտի մրցեն իրենցից շատ ավելի հմուտ, շատ ավելի փորձառու, կայացած արտիստների հետ: Այս պայմաններում պետք է կարողանաս քո տեղը գտնել, մի կերպ «խցկվել» ասպարեզ, կայանալ: Երևի բոլորի կյանքում էլ սա է ամենադժվար պահը: Բայց բարեբախտաբար, գտնվում են մարդիկ արվեստագետի կյանքում, որոնք իրենց բարի խորհուրդներով, իրենց աջակցությամբ վստահություն են ներշնչում: Առաջին քայլերն անող երգչին, երաժշտին վստահելը մի քիչ ռիսկային է: Ոչ ոք չգիտի, թե նա իրեն ինչպես կդրսևորի դահլիճի, մեծ բեմի, շքեղ լուսավորության, հանդիսավորության պայմաններում: Հանդիսատեսը չի ուզում լսել, որ նա նորելուկ է, անփորձ երիտասարդ է: Հանդիսատեսն ուզում է տեսնել կայացած, որակյալ երաժշտի, արվեստագետի: Շատ հաճախ բախտի բերմամբ, պատահաբար ես հայտնվում բեմում. ասենք՝ որևէ երգիչ է հիվանդանում կամ այլ պատճառներով բացակայում, և քեզ առաջարկվում է շատ արագ փոխարինել նրան: Այդ կարճ ժամանակահատվածում պիտի կարողանաս ներկայացնել քեզ, և այս դեպքերում պատասխանատվությունը չափազանց մեծ է լինում: Իմ կյանքում եղել են այսպիսի բաներ, վստահ եմ, որ իմ շատ ուրիշ գործընկերների կյանքում՝ ևս: Եվ ես, փա՛ռք Աստծո, կարողացել եմ կատարել իմ առջև դրված խնդիրը, մտնել այդ մեծ հոսքի մեջ: Սա է իմ կյանքի մասնագիտական կողմը: Իսկ առօրյա կյանքում մեծ դժվարություններ չեն եղել, թերևս: Բոլորի կյանքում էլ կան ինչ-ինչ դժվարություններ, իհարկե, բայց դրանք հաղթահարելի են: Հավատքով լինելը մարդուն անկոտրում կամք է տալիս, թույլ չի տալիս, որ հուսահատվես, օգնում է հասկանալ, որ կարող են և դժվարություններ լինել, բայց դրանք անցողիկ են:Միգուցե հավատքով զինված լինելը ինձ օգնել է չվհատվել, չկոտրվել կյանքի հարվածներից, չմտածել, որ իմ գլխով անցածը մի մեծ արհավիրք է, որից ելք չկա: Ես մտածել եմ, որ դա իմ կյանքն է, որը պետք է ապրել, պետք է այդ ճանապարհն անցնել: Մի օր՝ լավ, մի օր՝ վատ. ապրել և գնալ առաջ: Օրինակ՝ մարդիկ հիմա շատ նեղվում են համավարակի այս պայմաններում, դժգոհում, որ կյանքը կտրուկ փոխվել է, որ ամեն բան դարձել է անիմաստ: Իմ հորդորը կլինի բոլորին, որ զինվեն համբերությամբ, որ թույլ չտան՝ իրենց հոգիների մեջ բույն դնեն տիղմը, չարությունը:Համավարակը դարձել է մեր կյանքի մի մասը արդեն, և չենք կարող ո՛չ հերքել այն, ո՛չ ուրանալ: Աստված մարդուն բանականություն է տվել, մտածելու կարողություն, և մարդը պետք է առաջնորդվի դրանով: Եթե ասվում է, որ պետք է դիմակ կրել, ուրեմն պետք է կրել: Սա մի անցողիկ շրջան է: Եթե կարողանանք առանց եսասիրության ապրել այն, եթե գիտակցենք, որ դիմակ կրելու նեղության գնով պաշտպանում ենք մեր շրջապատի մարդկանց, եթե մարդասիրաբար մոտենանք հարցին, երևի ամեն բան այդքան ծանր չենք տանի, և ապրելն ավելի հեշտ կդառնա համավարակի օրերին: Կյանքը լի է և՛ մեծ ուրախություններով, և՛ մեծ տխրություններով, համավարակն էլ մի փորձություն է մարդկության կյանքում, որին պիտի դիմակայենք մեր խոհեմությամբ, հավատքով: Այդպես մտածելիս կյանքն ավելի պայծառ կդառնա:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply