«Ազգային Սինեմատեք» կոնցեպտ ստեղծարար կրթական—մշակութային—զբոսաշրջային միջավայր» նախագիծն այսօր գտնվում է կինոաշխարհի, առհասարակ մշակութային գործիչների և մշակութասեր հանրության ուշադրության կենտրոնում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանն է պատասխանում Ardi.am-ի հարցերին:
—Ենթադրում եմ, որ կինոթանգարանը թանգարան երևույթի ավանդական պատկերացումների կաղապարում չի տեղավորվելու:
-Ես
այս թեմային կցանկանայի
առանձնահատուկ անդրադառնալ: Սա շատ կոնցեպտուալ գիծ
է «Ազգային Սինեմատեքի» ստեղծարար կոնցեպտի համատեքստում: Մենք թանգարանների
մասին ունենք խիստ դասական
պատկերացումներ:
—Հիմա արդեն՝ ոչ այնքան: Ամենադասական թանգարաններն անգամ այսօր ունեն նորարարական տարրեր իրենց գործունեության մեջ:
-Այո՛, իսկապես
կա արդեն այդ մոտեցումը
գրեթե բոլոր թանգարաններում: Այսօր, իսկապես, պահանջարկ
չունեն բացառապես հուշային թանգարանները:
Ամբողջ աշխարհում կոնվերգենցիաներ են տեղի ունենում:
Հուշային թանգարանները կոնվերգենտ են ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Այնպես են կառուցված
ցուցադրություններն ու կոնցեպտները, որ դրանք ինտեգրված են
հասարակության առօրյային, կրթական պրոցեսներին:
Մենք նախատեսում ենք
ունենալ հենց այդպիսի թանգարանային
հատվածներ: Այսինքն՝ օգտագործել տեղեկատվական
տեխնոլոգիաների հնարավորությունները, ունենալ վիրտուալ
պատեր, վիրտուալ ցուցադրություններ, դրանց միջոցով
ներկայացնել հայկական կինոն, կինոժառանգությունը,
ինտերակտիվ շփում ունենալ կինոթանգարան
մուտք գործողների հետ: Ամբողջ
կրթական, մշակութային միջավայրերը լինելու են փոխկապակցված,
ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած: Հիմա ուսումնասիրում ենք մի քանի
ՏՏ ընկերությունների գործունեություն, որոնք մասնակցություն են ունեցել արտերկրում
արդեն իսկ շատ հայտնի թանգարանների ՏՏ ինտեգրմանը: Բոլոր գաղտնիքները չեմ բացի այս
պահին, բայց նաև ասեմ, որ բանակցում
ենք այդ ընկերությունների
հետ, թանգարանային ժամանակավոր ու մշտական ցուցադրությունների կոցեպտների համադրողների
հետ: Այս եզակի կենտրոնը, իր բոլոր կրթական, մշակութային, զբոսաշրջային բաղադրիչները
լավագույնս իրագործելու հետ մեկտեղ, մեծապես նպաստելու է մեր մշակութային ժառանգության
հանրայնացմանը նաև, որը կարևորագույն խնդիր է Հայաստանի համար և ևս մեկ պատուհան է
դառնալու՝ բացված
դեպի աշխարհ: Սպասեք,
կտեսնեք:
—Որպես Սինեմատեքի գործառույթի բաղկացուցիչ՝ չի նախանշվում հայկական կինոյի վերածնունդը, երկրորդ շնչառությունն ապահովելու հեռանկարը: Բայց ինքնին հասկանալի է, որ Սինեմատեքի գոյության պարագայում կինոմիջավայրի ակտիվացումը կհանգեցնի այս հեռանկարին, այդպես չե՞ք կարծում:
-Հայ կինոն վերածնունդ արդեն իսկ ապրում է, որովհետև
այսօր ֆիլմեր են նկարահանվում, պարբերաբար ունենում ենք նոր հաջողված ֆիլմեր: Բայց
Դուք շատ ճիշտ դիտարկում եք անում: Եթե
մենք ուսումնասիրենք կինոպատմությունը, կտեսնենք, որ
մեր լավագույն ֆիլմերը, որոնցով
այսօր հպարտանում ենք, հիմնականում
ստեղծվել են այն ժամանակաշրջնում, երբ եղել է շատ
լուրջ կինոմիջավայր, մշակութային միջավայր: Այդպիսի
միջավայրում են ծնվում արվեստի գործեր: Երբ
մենք ասում ենք, որ
Սինեմատեքը կրթական-ստեղծարար
կենտրոն է դառնալու, որ այդ կենտրոնում 5 տարեկան երեխան գալու է և
շփվի կինոյի, արվեստի
հետ, ստանա
իր կինոպրոդուկտը, սա շատ լուրջ գործոն է այդ
երեխայի կողմնորոշման համար: Սինեմատեքի
կոնցեպտի մեջ ենթադրվում է վարպետության
դասերի, ուսուցողական
ծրագրերի, սեմինարների
առկայությունը: Այս ամենի արդյունքում ստեղծվում է մի
միջավայր, որը
ինքնըստինքյան կխթանի կինոյի զարգացումը: Սա անուղղակի խթանում է, բայց
միմիայն անուղղակի խթանման միջոցով է հնարավոր
ապահովել ցանկալի արդյունք: Այսօր
թեկուզ մեկ միլիարդ ներդնեն կինոարտադրությունում, միևնույն է, չեն
ունենա այն արդյունքը, ինչ
որ կունենան, եթե
այդ ներդրմանը զուգահեռ ապահոված լինեն մշակութային միջավայրի գոյությունը: Հենց այդ միջավայրը ձևավորելու խնդիրն է լուծելու
Սինեմատեքը: Մյուս կարևոր խնդիրը, որ
պիտի լուծի Սինեմատեքը, կինոյի հանրայնացումն է ոչ
միայն հայկական, այլև
զբոսաշրջային տիրույթում: Փարաջանովի ֆիլմից դուրս մնացած հատվածները Ռոտերդամում ցուցադրելու փաստը միայն ինչքան մեծ արձագանք ունեցավ և ինչքան
մեծ խնդիր լուծեց հայկական ազգային կինոժառանգության հանրայնացման առումով: Սա
ոչ միայն Փարաջանովին վերաբերող խնդիր էր, այլ
ամբողջ հայ կինոյի ժառանգությանը: Երբ տասնյակ-հարյուր
հազարավոր մարդիկ Ռոտերդամում դիտել են այդ ֆիլմը, արդեն
Հայաստան գալով՝ կցանկանան լինել այդ ժառանգության միջավայրում, իսկ մենք այդպիսի միջավայր չունենք այս պահի դրությամբ: Այսօր
երևանյան կինոթատրոններում գիտենք, թե
ինչ հայկական ֆիլմեր են ցուցադրվում: Դրանցով պատկերացում կազմել հայկական կինոժառանգության մասին անհնար է: Բայց
եթե գոյություն ունենա Սինեմատեքը, այդ զբոսաշրջային ռեսուրսը կկարողանա այստեղ գտնել իր փնտրածը, ծանոթանալ
հայկական կինաժառանգությանը, կինոպատմությանը, որն իր հետ կխոսի իրեն հասկանալի լեզվով, ժամանակակից
լեզվով: Այստեղ
ժամանակակից սերունդը պիտի գտնի իր հետ իր լեզվով խոսող, իրեն
ծանոթ գործիքներով շփվող կինոմիջավայր: Սրանից ավելի արդյունավետ հանրայնացում հայկական կինոյի համար ես չեմ պատկերացնում:
Կարինե Ռաֆայելյան
No Comments