maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Կարինե Ռաֆայելյան

Բանաստեղծ Դերենիկ Դեմիրճյանը և լեռների խորհուրդը

01.05.2022

         Հրապարակումը նվիրվում է Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակին

Հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանն իր գրական հարուստ ժառանգության բոլոր ժանրերում մեծ կարևորություն է վերապահել բնաշխարհի գեղարվեստական  անդրադարձներին: Այդ բնապատկերներում մենք տեսնում ենք գրողի մոտեցումների զանազան դրսևորումներ՝ զանազան ենթատեքստերով:

Հայտնի և անվիճելի ճշմարտություն է, որ բնությանը ձոնված երկերի գերակշիռ մասը պատկանում է քնարերգության ժանրին, քանզի բնության չափ գեղեցիկ, բնության չափ երազային, բնության չափ առեղծվածային, բնության չափ հուժկու, բնության չափ անեզր կարող է լինել հենց պոեզիան:

Այս իմաստով բացառություն չէ նաև Դերենիկ Դեմիրճյանը, որի քնարերգությունը, թերևս, նրա ստեղծագործության ամենաքիչ ուսումնասիրված և հանրայնացված հատվածն է:

Բանաստեղծ Դեմիրճյանը նուրբ զգացողությունների, խոր հոգեվիճակների, մտքի անընդգրկելի ծավալումների երգիչ է: Իսկ նրա թեմաների առատ ու բազմազան համապատկերում ուրույն ներկայություն ունեն լեռները: Ըստ որում՝ նա ոչ միայն հայկական լեռնաշխարհի երգիչն է, այլև երիտասրադ տարիներին իրեն գրաված ու հմայած Ալպերի, քանի որ նա համալսարանական կրթություն է ստացել Ժնևում, ապրել այնտեղ 1905-1910թթ. և հիմնականում հենց այդ տարիներին ստեղծագործել պոեզիայի ժանրում:

Լեռների խորհուրդը հայ դասականին հետաքրքրել է դեռևս առաջին տպագիր բանաստեղծությունից, որ կոչվում է «Ապագան»: Նա փորձել է գեղարվեստորեն պակերել իր սկսած ուղին գրականության մեջ՝ համեմատելով իրեն մանուկ առվակի հետ և իբրև մեծագույն մարտահրավեր՝ դիտարկել լեռների հետ կռիվ տալու կարողությունը:

Լեռները Դեմիրճյանի համար եղել են տրամադրության, ներքին խոհի արտահայտչամիջոցներ, որ ասես ստեղծել են համապատասխան միջավայր՝ բուն ասելիքն ամբողջանելու համար.

«Շուջս լռեց. քողի նման՝

Սար, ձոր ու գյուղ՝ մութը ծածկեց…

Բայց աղմուկը երեկոյան

Որքա՜ն հուշեր զարթեցրեց»:

(Քաղվածքը բերված է հետևյալ աղբյուրից՝ Դերենիկ Դեմիրճյան, Երկերի ժողովածու 14 հատորով, հ. 1, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1976թ., էջ 26: Հետագա քաղվածքների կլինեն այս աղբյուրից):

Իբրև բնապատկերի կարևորագույն բաղադրիչ՝ Դեմիրճյանը շեշտադրել է լեռների պարագան, հենց դրանց նկարագրությամբ է արտացոլել բնության այս կամ այն վիճակը, այս կամ այն եղանակը՝ իր առանձնահատկություններով.

«Ծառ ու անտառ սառույց հագած՝

Քնած են լո՜ւռ ու շվա՜ր,

Սառ վերմակը գլխին քաշած՝

Մեռել են դա՛շտ, ձո՛ր ու սա՛ր…» (էջ 43):

Եվ եթե գետն ու ծառը, հովիտն ու ծաղկունքը կարող են փոփոխել իրենց նկարագիրը՝ ենթարկվելով տարվա եղանակների բնական հերթագայությանը, ապա ժայռը հաստատուն է ու անսասան՝ ի հեճուկս տարվա բոլոր եղակաների, բնության բոլոր վայրիվերումների:                         

Ժայռը Դեմիրճյանի մոտ նաև սիրային լիրիկայի մետաֆոր է: Ահա սերը մերժող քնարական հերոսին նկարագրող բանաստեղծական տողը.

 «Հիմա էլ սրա սիրելին սառն էր՝ իբրև մի ժեռ քար» (էջ 28):

Մեկ այլ բանաստեղծություն մեջ էլ մերժված սիրեցյալի անեծնքն է միաձուլվում ժեռ քարի խորհրդին.  

«Թող դա՛ռն ու մենա՛կ լինեն օրերը,

Թո՛ղ ճնշեն սիրտը ժեռ քարի նման…» (էջ 37):

Դեմիրճյան պոետը ոչ թե սոսկ լեռնային բնապատկերների երգիչ է, այլև լեռներին վերագրվող առասպելների մեկնաբան: Ըստ նրա՝ ժայռը բարձրադիր գահ է, որի բնակիչն է թռչունների արքան.             

«Այստեղ ապրում էր արծիվն ամեհի,

Քաջազոր արքան ժայռեղեն գահի» (էջ 46):

Մեկ այլ չափածոյում գրողը աշխարհը հավասարակշռելու խորհուրդն է վերագրում ժայռերին.

«Այն գոռ ժայռերն են, ինչպես երկու ամպ՝

Իրարու դիմաց մթնել են ահա,

Կարծես դիմարգել կանգնած պատահմամբ

Սաստում են իրար երկու աժդահա» (էջ 104):

Դեմիրճյանի  պոեազիայում ոչ միայն անանուն, անհասցե լեռներ են, այլև կոնկրետ աշխարհագրություն և անուն ունեցողները, ինչպես օրինակ՝ իր հայրենի Ջավախքի լեռները.

«Անուշ մի պատկեր եկավ երերաց

                     Աչքերիս դիմաց

Ահա վեհ սարերն իմ սեգ Ճորոխի

Ամպերի միջից նայում են հպարտ.

Այդ ծով ամպերում մի լուռ պատանի

Լեռան շավիղով գնում է հանդարտ» (էջ 161):

Նրա լեռնապատկերներում ոչ մեկ անգամ է հայտնվում Արագածը, որը, որպես կանոն, զուգահեռվում է Ավետիք Իսահակյանի կերպարի հետ և ներկայացվում «երկնաձիգ» Ալագյազ, «ադամանդե» Արագած բնորոշիչներով:

Դեմիրճյանական լեռների մեջ առանձնահատուկ տեղ ունեն Արարատը և Ալպերը՝ Մոնբլան լեռով:

«Նապոլեոն» բանաստեղծության մեջ կարդում ենք.      

«Հպարտ են Ալպերն իրենց բարձունքում,

Բայց է՛լ հպարտ է Մոնբլանն երկնքում.

Այնտեղ խոլ բուքեր՝ բռնած կոծապար՝

Թռչում են, սուլում, ճչում խելագար:

Պառկած է Մոնբլան վերևն Ալպերի,

Եվ չէ՛ սոսկ մի սար այդ մեծ լեռ-հսկան.

Նապոլեոնն է, նա, այն մե՜ծն ամեհի՝

Քնած իր քնով հավիտենական» (էջ 56):

Դեմիրճյանը լեռան մասին իր ներքին խոհը կառուցում է առասպելաբանության սկզբունքով: Վեհ, հավերժի մեջ մշտամնա, իմաստուն է լեռը՝ ըստ բանաստեղծի: Նրա գլխով միշտ հողմեր են սուրացել, նրա փեշերին ռազմատենչ ցեղեր են խլրտացել, բայց բոլորն էլ անհետացել են ժամանակի հորձանուտում, իսկ ինքը կա ու կլինի հավերժ. 

«Եվ զուր կջանա ժամանակն համառ

Նրան ջնջելու երկրի երեսից.

Իզուր կոռնա տարերքը խելառ.

Նա չի՛ զարթնի էլ, շարժվի այնտեղից:

Եվ չեն ծառանա ռամիկ սերունդներ

Նրա դեմ՝ բահով արքայակործան,

Կմաշվին բահեր, կմեռնեն ձեռներ,

Ու չեն կործանի այդպես մի արձան» (էջ 56):

Դեմիրճյանը, այդուհանդերձ, մակերեսորեն չի ընկալում ժայռեղեն հսկայի խորհուրդը: Ինչպես գաճաճներով շրջապատված, մանրախնդրության թիրախ դարձած ամեն հսկա, այնպես էլ Մոնբլանն ունի իր դրաման. նրա փառքն ու մեծությունն անըմբռնելի են ուրիշների համար, ուստի նա իր գոյության մեջ մեկուսի է, մոռացված.   

«Եվ խուլ բուքերի երգերովն անվերջ

Կքնի այնտեղ արձանը լքված,

Այնտե՜ղ, հավերժի արծաթ ձյունի մեջ՝

Անփառք, անանուն, մենակ, մոռացված» (էջ 57):

Ինչպես տեսնում ենք, խորաթափանց գրողը ոչ միայն բնապակեր է հյուսում, որ ինքնին մեծարժեք բանաստեղծական իրողություն է, այլև ներթափանցում է ժայռեղեն հսկայի էության, ճակատագրի, ապագայի տեսլականի խորքերը՝ լեռանը վերագրելով դիցաբանական նշանակություն:

 «Լիճ Լեման» բանաստեղծությունը ևս այս տրամադրություններից է ծնվել: Այս չափածոյում համալսարանում կրթությունն ավարտած և հայրենիք վերադառնալ պատրատվող երիտասարդ գրողը իր հրաժեշտի երգն է հնչեցնում՝ ի լուր Լման լճի և Ալպյան լենաշղթայի:  

«Մնաս բարո՜վ, Լեմա՛ն, դու անուշ Լեման,

Ալպերի քուրիկ՝ կապտաչյա ու հեզ,

Ալպեր, որ գլխիդ պահնորդի նման

Հպարտ, անխռով հսկում են միշտ քեզ:

Կանգնած են ահա սառցե թագերով

Եղբայրներդ հզոր՝ Աստծուց կարգված,

Ալպերն առնական՝ արծաթ ճոշերով,

Անցած ռազմերում արդեն ճերմակած:

Անհայտ մի մորից մի օր ծնվեցիք

Մի քույր՝ յոթ եղբայր,- Ալպեր ու Լեման.

Դու՝ խարտյաշ, ինչպես հեքիաթի աղջիկ,

Նրանք՝ վեհ հսկա, լաջվարդ քեզ նման» (էջ 57):

Եվրոպական բնաշխարհին այսպիսի ձոներգեր հղած բանաստեղծը, իհարկե, չէր կարող չներշնչվել մեր գոյության ու հավերժության խոհրուրդը կրող բիբլիական Արարատով: Ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ հայ դասական գրողի համար ազգային ինքնության, հայրենիքի գիտակցության, տիեզերական սլացքի անկասելիության խտացումները ի մի են բերվում հենց առասպելական մեր լեռան ճերմակափայլ հեքիաթում:  

«Գիշեր է խորին: Մասիսը խոշոր

Նոթերը կիտած նայում է խոժոռ.

Եվ Արարատյան լայն դաշտի վրա

Ագռավը սևթույր փռվել է ահա» (էջ 127):

«Դեպի տիեզերք» պոեմը մեր ազգի՝ տառապանքով լի կենսագրության, մեզ պատմականորեն դարանակալած արհավիրքների և անխուսափելի փրկության ու անվախճանության հանրագումարն է՝ Մասիս սարի խորապատկերին, Մասսի խորհրդով ամրագրված.                 

«Տեսե՞լ եք դուք էն շահիրին,

Նա՛, որ գալիս հին դարերից

Ականատես հին ազգերին

Խոսում է և ծիլ ազգերից:

Գուցե ասեք, թե ո՞վ տեսավ

Էս անցքերը դյուցազնական.

Գուցե ասեք, թե ո՞վ ասավ

Էս երգերը հեքիաթական.-

Բարձունքներո՞ւմ Հինդուքուշի

Էս երգերին ականջ դրին,

Թե՞ բովերում Միջագետքի՝

Մոտիկ հպարտ Կովկասներին:-

Եթե հարցնեք՝ մենք կգնանք

Էն դաշտը հին Արարատյան,

Ուր կանգնած է երկնահասակ

Մասիսը ծեր, հնադարյան:

Կանգնած է նա իբրև արձան

Երեք անհուն աշխարհների.

Նրա մոտով եկան անցան

Ազգերը գոռ հին օրերի:

Նրա գլխից Նոյեն բերավ

Կենդանություն ու մարդկություն,-

Ու էն դաշտի միջում դրավ

Է՛ն առաջին օջախն ու տուն» (էջ169-170):

Դեմիրճյանն իր պոեմում կանխագուշակում է հայի ու ողջ մարդկության ընթացքը այս երկնքի տակ և տիեզերական չափումներում, իսկ որպես իր խոսքի առհավատչյա՝ վկայակոչում է Մասիսը.

«Ու ցույց տվին Մասիսն հսկա,

Աշխարհի մորն արծաթահեր,

Ասին՝ «Թող սա՛ կանգնի վկա,

Թե ո՛ր ազգը կդառնա տեր» (էջ 175):

Եվ որքան էլ մեծ է գայթակղությունը՝ թե՛ մեր, թե՛ Դեմիրճյանի, հավերժության ճամփորդի ցուպը վերագրել հենց մեր ազգին, այդուհանդերձ, հումանիստ, լայնախոհ գրողը չի կարող տուրք տալ նեղ անձնական և անգամ նեղ ազգային շահին, քանզի հայը մեծահոգի է ու արդարամիտ և ի տարբերություն բորենիների վարքը որդեգրած շատ այլ ցեղախմբերի՝ զերծ է սնապարծությունից, անհիմն ինքնամեծարումից: Մասիսը՝ իբրև մարդկության բնօրրան և ապագայի հավաստիք, փրկության դուռ է ներկայանում Դեմիրճյանի պոեմում ողջ աշխարհի, բոլոր ժողովուրդների համար, բոլոր նրանց համար, որոնք ունեն մեկ լուսավոր նպատակ՝ միանալու դեպի Բարձրյալը, դեպի տիեզերական Անհունը շարժող երթին.

«Ողջո՜ւյն, ազգե՛ր, դուք մարդկության

Գետե՜ր, ծովե՜ր մեծսրտանի,

Ձեր կռվի մեջ հավերժական

Դուք որդիներ մի Անհունի….

…. Գիտե՞ք, թե ով կմնա էստեղ…

Է՜հ, շատ գետեր դեռ պիտի գան,

Գոռան, լցվեն անդունդն ահեղ

Հազարվտակ մեծ մարդկության.-

Մինչև լցվի բերնեբերան

Մեծ մարդկության օվկիանը մեկ,

Ու ամենքը մեկտեղ կերթան

Դեպի Ինքը՝ — մե՜ծ Տիեզերք…» (էջ 183-184):

Կարինե Ռաֆայելյան

Գլխավոր նկարը՝ Երվանդ Քոչար, Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը, 1943թ.

No Comments

Leave a Reply