bodrum escort bayanizmir escort bayanbest porn gamesşişli escort bayangaziantep escortgaziantep escortantalya escort bayanmanavgat escort bayanmaltepe escortkurtköy escortataşehir escortkartal escortümraniye escortbostancı escortanadolu yakası escortKadıköy EscortAnadolu Yakası EscortAtaşehir EscortBostancı escortŞirinevler Escort Bayanizmir escorthttps://www.newstrendline.com/Beylikdüzü Escortgrandpashabet girişankara escortescort marmarisdeneme bonusu
ՕրԸնթաց Ազդագիր

«Բարեփոխելով աշխարհը». հեռուստահաղորդումների և կինոյի առաջին փառատոն

17.09.2019

Մեզ համար մեծ պատիվ է հայտնել, որ  «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի (Impact Humanity Television and Film Festival IHTFF) պատվավոր նախագահն է ՀՀ Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile — Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։  

«Ինձ համար մեծ պատիվ է այս նախաձեռնության մասնակից դառնալը, և ես սիրով կանեմ այն ամենն, ինչ ինձանից կախված է, որպեսզի այն հաջողի։ Ոլորտը դեռ նոր է ինձ համար, և ես մեծ պատասխանատվություն եմ զգում այս կարևոր առաքելության նկատմամբ»,-  ասել է Աննա Հակոբյանը։ 

Փառատոնի հիմնադիր նախագահներն են պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International),  ռեժիսոր և հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Փառատոնի համանախագահներն են կոմպոզիտոր երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը։

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը կկայանա Երևանում 2019թ․-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։  

Փառատոնը կանցկացվի  «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները:

IHTFF- ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.impacthumanityfestival.org

«Ավրորա» ֆորումի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել՝ Ֆորումի կայք https://www.auroraforum.com/
Թվիթերի էջ՝ https://twitter.com/ForumAurora
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/AuroraForum/

No Comments

Leave a Reply