maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Ազդագիր Արմինե Սարգսյան

…Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենում

11.02.2020

«Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ին, «Դալմա Գարդեն մոլ»-ի «Նայք» ընկերության խանութ-սրահում: Կրեատիվ շնորհանդեսի գաղափարը գրքի թարգմանիչ Ռոզա Գրիգորյանինն է: Նրա խոսքով՝ մուտքը լինելու է մարզակոշիկներով կամ մարզական ոգով: Խոստանում է հետաքրքիր շնորհանդես, որը վարելու է մարզական հագուստով:

-«Էդիթ Պրինտ»-ը հաճախ է անդրադառնում գործարարների կյանքին նվիրված գրքերին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է առանձնանում «Կոշկավաճառը» մինչ այդ հայ ընթերցողին ծանոթ գրքերից:

-Այո՛, մենք վերջերս հանրությանը բազում գործարարների կյանքին նվիրված բեսթսելերներ ենք լույս ընծայել, որոնցից իմ ամենասիրելին, իհարկե, Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողն» է: Մինչ «Կոշկավաճառին» ծանոթանալը վստահ չէի, որ որևէ գործարարի մասին պատմություն կարող է ինձ այսքան հուզել, որքան «Խաղացողն» է հուզում ու ոգևորում, բայց «Կոշկավաճառն» ընթերցելիս հասկացա, որ սխալվել եմ: Ի դեպ, ասեմ, որ «Կոշկավաճառը» միանգամից չեմ կարդացել. ամեն անգամ մի գլուխ էի կարդում, որ չկորցնեմ հետաքրքրությունս գրքի նկատմամբ, և այդ գլուխը թարգմանելուց հետո անցնում էի մյուսին: Այդպիսով՝ փորձել եմ պահել գրքի նկատմամբ հետաքրքրությունս:
«Կոշկավաճառն» ամեն առումով յուրահատուկ է, մի քիչ էլ հայկական սցենարներ է պարունակում. օրինակ՝ պահեր կան, երբ հերոսն ուր որ է կկորցնի բիզնեսը, ու ամեն ինչ ի չիք կդառնա, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենում:
Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply