bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahis
Երաժշտություն Իսրայել Ասրյան

Բեթ Հարթը երաժշտական Օլիմպոսում

29.02.2020

Խարիզմատիկ գեղեցկուհի Բեթ Հարթը երաժշտական Օլիմպոսում հայտնվեց 1999-ին, երբ «LA Song (Out of This Town)» սինգլը դարձավ Նոր Զելանդիայի թիվ 1 հիթը և մտավ ԱՄՆ-ի տասը լավագույն կոմպոզիցիաների մեջ։ Ջազային երգչուհին, որ երգեր էր գրել տասը ստուդիական ալբոմների համար, բացահայտեց իր տաղանդը կիթառահար Ջո Բոնամասսայի հետ և 2014-ին առաջադրվեց «Գրեմմիի»:

Բեթ Հարթը ծնվել է Լոս Անջելեսում 1972-ի հունվարի 24-ին և այնքան երաժշտական երեխա է եղել, որ 4 տարեկանում ծնողները որոշել են դստերը մասնավոր ուսուցչի մոտ դաշնամուրի դասընթացների ուղարկել։ Սկսելով Բախի, Բեթհովենի ու Ռախմանինովի դասական ստեղծագործություններից՝ աղջիկը շուտով անդրադարձել է ժամանակակից կոմպոզիցիաների՝ Էտտա Ջեյմսի, Օտիս Ռեդդինգի և Լեդ Զեպպելին խմբի անմահ հիթերին։

Ավելի ուշ Բեթը հիշել է, որ ջազ կատարողների ստեղծագործություններին իրեն ծանոթացրել է մայրը, որը սիրում էր հանգստանալ Դինա Վաշինգտոնի ու Բիլլի Հոլիդեյի երաժշտության տակ։ Իսկ ագրեսիվ ռոքի հանդեպ սերը սկիզբ է առել հորից, որը լքել էր ընտանիքը, երբ ապագա երգչուհին դեռահաս էր։ Հաղթահարելով ծնողների բաժանման փաստը, դժվարությամբ դիմակայելով վատ շրջապատի ազդեցությանը՝ Բեթն ավարտել է դպրոցն ու ընդունվել Լոս Անջելեսի Արվեստների ակադեմիան՝ վոկալի և թավջութակի դասարանը:

Հարազատ քույրը կախվածություն էր ձեռք բերում թմրանյութերից, իսկ ապագա երգչուհին տարված էր ստեղծագործելով:

Սկզբում բաց խոսափողով ակումբներն էին ու տաղանդների շոուները, հետո ելույթներ Հոլիվուդի գիշերային հաստատություններում և մասնակցություն հայտնի երաժիշտների համերգներին։
Իսկ 1993 թվին Բեթ Հարթը «Beth Hart and the Ocean of Souls» անունով խումբ հավաքեց ու հաղթեց «Star Search» վոկալի մրցույթում՝ ստանալով 100 000 դոլար մրցանակ։

90-ականների կեսերին Հարթի ու իր խմբի կենսագրությունը կտրուկ փոխվեց՝ շնորհիվ շոումեն Դեյվիդ Վոլֆի և կոմպոզիտոր Դեյվիդ Ֆոստերի հետ ծանոթության։ Այս մարդիկ դարձան երգչուհու պրոդյուսերներն ու օգնեցին պայմանագիր կնքել «Atlantic Records» ստուդիայի հետ՝ «Immortal» ալբոմը ձայնագրելու համար։

Սկավառակն արագ հայտնի դարձավ ու խմբի համար ճանապարհ բացեց դեպի բեմ։ Դրա շնորհիվ Beth Hart and the Ocean of Souls-ը շրջագայություն կատարեց լեգենդար Scorpions-ի հետ: Բայց լարված գրաֆիկը, ներքին հակասություններն ու սկանդալը կազմալուծեցին խումբը:

Բեթը ծանր էր տանում գործընկերներից բաժանումը և ընկճված էր այնքան ժամանակ, մինչև հնարավորություն ստեղծվեց թողարկել «LA Song (Out Of This Town)» սինգլը և բրոդվեյական մյուզիքլ «Love, Janis»-ում խաղալ Ջենիս Ջոպլինի դերը։

Ծանր մանկությունը, անկայուն ընտանեկան միջավայրն իրենց հետքը թողեցին Բեթի անձնական կյանքի ու բնավորության վրա։ Դեռ մանկուց տառապելով բիպոլյար խանգարումով (երկբևեռ պսիխոզ, էնդոգեն հիվանդություն, որը բնորոշվում է հուզական ոլորտի պարբերաբար առաջացող խանգարումներով)՝ աղջիկը թմրանյութերով ու ալկոհոլով սրեց իր հիվանդությունը։ Հենց այս վիճակում Հարթը ծանոթացավ ապագա ամուսնու՝ Սքոթ Գեցկաուի հետ, որն աշխատում էր որպես ճանապարհային մենեջեր երգչուհու հյուրախաղերի թիմում։

Ռուսերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուրը՝ 24smi.org

No Comments

Leave a Reply