bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahis
Ազդագիր

«Բեթհովենը սարերում»․ համաշխարհային պրեմիերա Հայաստանում

08.12.2021


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտական այս յուրօրինակ պատումը կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան ՝Հայկ Պետրոսյանը։

Հայաստանի սարերի ﬕ հեռու գյուղում ապրում էր ﬕ տղա՝ անունը Դավիթ։ Դեռ փոքր տարիքից Դավիթը տարբերվում էր մյուսներից․ նրան հետաքրքիր չէր գյուղի սովորական կյանքը՝ բույսերը, կենդանիները, վարուցանը։ Նրա կիրքը երաժշտությունն էր։ Նա երազում էր ոչ ﬕայն նվագել, այլև դառնալ հայտնի դիրիժոր, որը կկատարի Մոցարտի, Հայդնի, Բրուքների, Մալերի և որ աﬔնակարևորն է Բեթհովենի՝ իր կուռքի սիմֆոնիաները։ Մի օր էլ երազ տեսավ: Նա որոշեց հավաքել իր սեփական նվագախումբը և կատարել Բեթհովենի սիմֆոնիաներն անձամբ՝ իրագործելով իր ﬔծ երազանքը և կիսելով Բեթհովենի երաժշտության գեղեցկությունը բոլոր համագյուղացիների հետ։ Նա սկսեց կանչել մոտակա բոլոր գյուղերի և քաղաքների երաժիշտներին ու երաժշտության սիրահարներին, որ գան և նվագեն իր հետ։

Սա պատմություն է ﬕ տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան ﬔծ էր, որ նա կարողացավ հաղթահարել բոլոր ծանրություններն ու դժվարությունները՝ իր երազանքին հասնելու համար։ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը անց է կացվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

No Comments

Leave a Reply