maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetjojobetonwincasibomdinamobetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Ազդագիր Թանգարան

Չարենցի ձեռագրերի վերադարձը

29.11.2021

Նոյեմբերի 27-ը հայ ժողովրդի սիրելի գրող, հրատարակիչ, հասարակական-մշակութային գործիչ Եղիշե Չարենցի հիշատակի օրն էր։ Ստեղծարար, նորարար բանաստեղծի կարճատև` ընդամենը քառասնամյա կյանքը պայքար էր, մաքառում, հանուն հայրենիքի, հանուն բարձրարժեք գրականության և արվեստի։ Չարենցի ստեղծագործական ընթացքն աննախադեպ էր, բաժին հասած ճակատագիրը` ողբերգական, ճակատագիր, որն ընդհանրական դարձավ նաև նրա մի շարք ստեղծագործությունների և ձեռագրերի համար։ Պարտադրված լռության պայմաններում արգելված էր բարձրաձայնել Չարենց ստեղծագործող անհատի մասին։ Իրական մեծությունների գնահատումը հաճախ լինում է ուշացած. Չարենցն արդարացվեց մահվանից միայն 17 տարի անց։ 

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, շարունակելով արդեն իսկ ավանդույթ դարձած միջոցառումները, բանաստեղծի մահվան 84-րդ տարելիցի կապակցությամբ և Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ` հանդես եկավ նաև մի նոր, կարևոր` «Մասնավորից` պետություն» մշակութապահպան նախաձեռնությամբ։ Չարենցյան «այսօրը» սկսվեց թանգարանի օրհնման արարողությամբ։ Տեր Շահե քահանան աղոթք բարձրացրեց ի հանգստություն բանաստեղծի անմահ հոգու և ի բարօրություն նրա հիշատակը հավերժացնող տուն֊թանգարանի։ Այնուհետև Եղիշե Չարենցի տուն֊թանգարանի աշխատակազմը, Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի սաները և ուսուցիչները, ինչպես նաև մի խումբ չարենցասերներ այցելեցին «Ամբոխները խելագարված» հուշահամալիր` խնկարկելու և հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ պոետի հիշատակին։ 

Ե.Չարենցի տուն֊թանգարանում տրվեց «Մասնավորից` պետություն» նախաձեռնության մեկնարկը. Չարենց ընտանիքի հավաքածուում պահվող թվով 15 ձեռագրեր բանաստեղծի թոռնուհին` Գոհար Չարենցը հանձնեց բանաստեղծի տուն-թանգարանին։ Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, երախտիքի խոսք հղելով Չարենց ընտանիքին, խնդրանք-կոչով դիմեց նաև այն անհատներին, ովքեր դեռևս իրենց անձնական հավաքածուներում պահում են չարենցյան ձեռագրեր, պատառիկներ, վերադարձնեն դրանք Չարենցի տուն-թանգարանին, քանի որ բանաստեղծի թողած գրական ժառանգությունը թանգարանայնացնելով միայն այն կդառնա հանրության սեփականությունը, հասանելի կլինի չարենցասեր հասարակությանը և գրականագիտական-հետազոտական համայնքին։ Վերջինս կարևոր է նաև «Եղիշե Չարենց, Երկերի լիակատար ժողովածու»-ի ակադեմիական հատորների կազմման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, ինչն էլ կլինի բանաստեղծի հոբելյանական 125-ամյակի լավագույն նվերը։ 

Օրվա գեղարվեստական հատվածում միջավայրը չարենցյան պոեզիայի շնչով լցրեց ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը` ընթերցելով «Վերջին աղոթք» շարքից մի հատված։ Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Կոմիտասի անվան ազգային քառյակի երաժիշտները։

Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ wikipedia.org

No Comments

Leave a Reply