maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetjojobetcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Ցուցանմուշներում ամբարված հողի գաղտնիքը

01.03.2022

Փետրվարի 18-ից Հայաստանի պատմության թանգարանում գործում է  «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցադրությունը:

Այն կազմակերպվել է 2021 թվականի նոյեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ներառում է հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ:  Ցուցադրությամբ ի մի են բերվել Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։ Ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում:

Հայոց մայրաքաղաք Արտաշատի կանոնավոր ուսումնասիրությունը և պեղումները, որ սկսվել են 1970 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, շարունակվում են մինչ օրս։ Բոլորելով իր հնագիտական ուսումնասիրության հիսնամյակը` Արտաշատ մայրաքաղաքը շարունակում է անակնկալներ մատուցել հետազոտողներին։

Այս ցուցադրության նյութը պեղելու և մեզ հասցնելու երախտաշատ գործն իրականացրել են Բաբկեն Առաքելյանը, Ժորես Խաչատրյանը, Մկրտիչ Զարդարյանը, որոնք եղել են մասնագիտական արշավախմբերի ղեկավարները:

Ցուցանմուշները չեն կարող անտարբեր թողնել որևէ այցելուի: Այս փոքրիկ թանգարանային առարկաների մեջ խտացած են մեր ժողովրդի դարերի ոգին, արվեստը, կենցաղը, հիշողությունը, մեկ բառով՝ կենսագրությունը:  Այս անգին մասունքների շտեմարանը Հայաստանի պատմության թանգարանն է, որը հիմնադրվել է դեռևս Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում՝ 1919 թվականին՝ պառլամենտի N 439, 09.09.1919թ. օրենքով:   

Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Ներկայում այստեղ պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու, որը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրությունը կգործի մինչև մայիս:  

Այս ցուցադրությունը ոչ միայն տեղեկատվական, մշակութային, պատմագիտական կարևոր առաքելություն է իրականացնում, մի բան, որ հասկանալի է ինքնին, այլև տալիս է բոլոր հիմքերը վերագտնելու և վերարժևորելու մեր խոցված ազգային արժանապատվությունն ու հայի ինքնագնահատականը:

Ստորև ներկայացնում ենք հողի գաղտնիքն իրենցում ամբարած ցուցանմուշներից մի քանիսը:

Քարայծի արձանիկ, արծաթ, Ք. ա. II-I դդ.
Կոնք, կավ, Ք. ա. V հազարամյակ
Աֆրոդիտե աստվածուհու արձան, մարմար, Ք. ա. II-I դդ.
Ոսկյա և արծաթյա իրերի ցուցափեղկ
Գդալ, ոսկի, Ք. ա. I դար
Պսակի թերթիկներ, ոսկի, Ք. ա. I դար
Ականջօղեր՝ կնոջ գլխով, ոսկի, Ք. ա. I դար
Բռնակ՝ Էրոսի պատկերով, արծաթ, Ք. ա. I դար
Ալաբաստրոններ, կավ, Ք. ա. I դար
Կնոջ ոտնաթաթ, մարմար, II դար
Հաղթանակի աստվածուհու թևերի բեկորներ, օնիքս, II դար
Կավե կնքադրոշմներ՝ բուլլաներ
Պղնձե դրամների գանձարան, Արտաշատի 2005թ. պեղումներից
Արծաթե դրամների գանձարան, Արտաշատի 1971թ. պեղումներից
Կարաս՝ գոտեզարդ, կավ, I դար
Սափոր՝ գունազարդ, կավ, I-II դդ.
Ափսե՝ սիրամարգի պատկերով, կավ, XIV դար
Տաճարի քանդակազարդ բեկոր, կրաքար, II դար

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ Հայաստանի պատմության թանգարանի

No Comments

Leave a Reply