maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ Կերպարվեստ Մարտիրոս Ոբնեցի

Դա Վինչին, «Ջոկոնդան» և ապրող Միֆը

15.04.2021
Մարտիրոս Ոբնի (Ոբնեցու) «Յուղաներկ արևի ջերմությունը» անտիպ գրքից

Գեղանկարչության պատմության ընթացքում վրձնված միլիոնավոր կտավների մեջ Լեոնարդո Դա Վինչիի «Ջոկոնդան» առաջին ու միակ ստեղծագործությունն է, որը հայտնի է Երկիր մոլորակի բոլոր անկյուններում։ Մարդկության սեփականությունը, նվաճումը հանդիսացող ստեղծագործությամբ այսօր հրապուրված են գրեթե բոլորը, անկախ նրանից, թե ով որքանով է ընկալում կամ ի վիճակի է արդյոք բացահայտելու Դա Վինչիի կոդը (նկատի չունենք Դեն Բրաունի նույնանուն վեպը): Սակայն հարկ է նկատել, որ ո՛չ Դա Վինչիի կենդանության օրոք, ո՛չ էլ, առավել ևս, մինչև 20-րդ դարը այս ստեղծագործությունը, որ վրձնվել է 1503-1507 թթ., չի գնահատվել՝ ինչպես մեր ժամանակներում։ Մինչդեռ տեղին ենք համարում նշել, որ «Ջոկոնդան» միակ կտավն է, որն իր հետ ամենուր ման է ածել Լեոնարդոն՝ երբևէ չբաժանվելով նրանից։ Ինչ խոսք, դրան նպաստել է նաև կտավի չափը (77×53 սմ), ինչը հարմար է՝ թևատակին դնելու համար։ Բայց արդյոք միայն դա էր պատճառը, որ Դա Վինչին այդ դիմանկարը, լաթի մեջ փաթաթած, մշտապես ման էր ածում իր հետ։

Շատ արվեստաբաններ «Ջոկոնդայի» ունեցած աներևակայելի փառքը կապում են անցյալ դարասկզբին Լուվրից, որտեղ պահվում է կտավը, անհետանալու փաստի հետ։ Դա անմահ ստեղծագործության առաջին առևանգումն էր (1911 թ.)։ Սակայն մեր խորին համոզմամբ այդ դիպվածը չէր կարող մշտարթուն հետաքրքրություն ապահովել «Ջոկոնդայի» նկատմամբ։ Անատարկույս, փաստն ինքնին ուշագրավ է, բայց ընդամենը՝ որպես իրադարձություն։ Մեր կարծիքով այն, որ «Ջոկոնդայի» նկատմամբ մարդկությունը մեծ հետաքրքրություն դրսևորեց սոսկ 20-րդ դարից սկսած, պատճառը Ջոկոնդա-կերպարի «անմատչելիությունն» է։ Հասարակությանը ժամանակ էր պետք հասունանալու համար։

Ինքնին հասկանալի է, որ եթե հիշյալ կտավը Դա Վինչիի օրոք և նրա մահից հետո երկար ժամանակ գեղանկարչի ստեղծագործությունների շարքում զբաղեցրել է շատ համեստ տեղ՝ գրեթե աննկատ մնալով ուշադրությունից, բնականաբար իր անվան շուրջ այդ նույն ժամանակներում չէին կարող ստեղծվել տարաբնույթ, հակասական կամ հավաստի ու միֆական պատմություններ, ինչը որ գոյություն ունի այսօր։ Բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ կան «Ջոկոնդային» նվիրված, բայց թեման՝ կապված այդ դիմանկարի հետ, ոչ մի կերպ չի սպառվում։ Ընդհակառակը՝ որքան շատ է ուսումնասիրվում, նույնքան շատանում են անպատասխան հարցերը։

 «Ջոկոնդայի» առեղծվածով զբաղվողների մի ստվար մասը պնդում է այն տեսակետը, թե ֆլորենտացի առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոն, ցանկանալով իր կնոջը յուրահատուկ նվեր անել (վերջինս սպասում էր երկրորդ երեխայի ծնվելուն), Դա Վինչիին պատվիրել է վրձնել իր կնոջ դիմանկարը։ Սակայն Ֆլորենցիայի արխիվներում չկա մի փաստաթուղթ՝ կնքված պայմանագրի կամ պատվերի վերաբերյալ, անգամ որևէ տեղեկանք կամ ստացական այն մասին, որ վաճառական Ֆրանչեսկոն գեղանկարչին է վճարել ինչ-որ գումար, լինի դա կանխավճար կամ վերջնահաշվարկ։ Չմոռանանք՝ գեղանկար պատվիրելը ամենօրյա առևտուր չէր 16-րդ դարում. նշանակալից գործարք էր և չէր իրականացվում առանց նոտարական փաստաթղթերի։

Բայց եթե դա, այնուամենայնիվ, պատվեր էր, այստեղ էլ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ վաճառականը չվերցրեց իր կնոջ դիմանկարը, ինչո՞ւ «Ջոկոնդան» մնաց Դա Վինչիի մոտ, իսկ նա կտավից չէր բաժանվում ոչ մի րոպե։ Գուցե դա ամենևին էլ վաճառականի պատվերը չէր, այլ գեղանկարչի ցանկությունը՝ վրձնել Լիզա Գերարդինիի դիմանկարը։ Ամենայն հավանականությամբ այդպես էլ եղել է, եթե հաշվի առնենք իտալացի արվեստաբան Ջուզեպպե Պալլանտիի տարածած տեղեկությունն այն մասին, որ գեղանկարիչն ու բնորդուհին, որը Ֆրանչեսկո Դել Ջոկոնդոյի 2-րդ կինն էր, բնակվում էին Ֆլորենցիայի Գիբելլինի փողոցում, և նրանց տները դեմ-դիմաց էին։

Հարկ է աչքաթող չանել և այն հանգամանքը, որ Դա Վինչին, կյանքի վերջին տարիներին տեղափոխվելով Ֆրանսիա, իր ստեղծագործություններից հետը տարավ հենց «Ջոկոնդան», այն դեպքում, որ իր շատ կտավներ թողեց Ֆլորենցիայում։ Փաստը ինքնին ենթադրել է տալիս, որ Լեոնարդոն առանձնահատուկ վերաբերմունք ուներ իր այդ ստեղծագործության նկատմամբ, այլ կերպ ասած՝ գիտեր՝ ինչ էր նկարել և գնահատում էր իր վրձնածը, թեպետ և՛ իր կենդանության օրոք, և՛ հետագայում, ինչպես արդեն նշեցինք վերևում, «Ջոկոնդան» հանրության կողմից ընկալվել է որպես շարքային մի ստեղծագործություն, սովորական մի դիմանկար։

Եվ այսօր, երբ արդի բարձր տեխնոլոգիաները լայն հնարավորություն են ընձեռում արվեստի ստեղծագործությունների խորքը թափանցելու, այս կամ այն կերպարը նորովի բացահայտելու, ժամանակակից արվեստաբաններից շատերը, հատկապես Ջոկոնդայի հետ կապված, անում են եզրահանգումներ, որոնք մի ծեղի արժեք չունեն, մինչդեռ իրենց այդ «գյուտերը» թանգարանի այցելուի, ունկնդրի ուշադրությունը շեղում են կարևորից, հիմնականից՝ գունազրկելով արվեստի հետ շփվելու մոգական հաճույքը։ Եվ այն տպավորությունն է ստեղծվում, որ հիշյալ արվեստաբանները, հետազոտողները իրենց հետաքրքրության առանցք են դարձրել միմիայն սենսացիայի փնտրտուքը, հատկապես «Ջոկոնդայի» դեպքում, ինչը ոմանց համար նաև ինքնակայացման երաշխիք է։

Ֆրանսիացի ինժեներ, հետազոտող, ոչ անհայտ Պասկալ Կոտտը, որն իր սարքի ինֆրակարմիր ճառագայթի օգնությամբ շերտատել է «Ջոկոնդայի» ներկը, պարզել, թե ինչ փուլերով է ընթացել այդ կտավի ծնունդը (գնահատելի աշխատանք), հետո, չգիտես ինչու (հավանաբար՝ հանուն սենսացիայի), ընկնում է ծայրահեղության մեջ՝ ի լուր աշխարհի հայտարարելով, թե «Ջոկոնդա» նկարի տակ ինքը հայտնաբերել է մեկ այլ կնոջ դիմանկար։ Ինքնին հարց է առաջանում՝ այդ «բացահայտումը» ի՞նչ նոր շտրիխ է ավելացնում «Ջոկոնդայի» եղած կերպարին, կամ դրանից որքանո՞վ նսեմացավ Լեոնարդոյի կերտած կերպարը։ Ահա թե ինչու անգլիացի Ջոնաթան Ջոնսը իր հոդվածում Պասկալ Կոտտին պատասխանեց զայրույթով՝ ասելով. «Մենք (մարդկությունը — Մ.Ո.) ունենք միայն մեկ Ջոկոնդա»։

Ինչ խոսք, շարքային քաղաքացին կարող է անտեղյակ լինել, սակայն Պասկալ Կոտտը՝ որպես արվեստին մոտ կանգնած մարդ, որպես հետազոտող, անտարակույս, գիտի, որ կտավ ձեռք բերելը միջնադարում թանկ հաճույք է եղել, հետևաբար գեղանկարիչը, եթե իր նկարածը չի հավանել, այդ կտավը չի նետել աղբանոց, ծածկել է հիմնաներկով, վրայից նորը նկարել։ Ինչ վերաբերում է փայտե հիմքով նկարներին, որպիսին «Ջոկոնդան» է, այս դեպքում էլ գերադասելի էր նկարել օգտագործված տախտակի վրա, քանի որ այն արդեն ներծծված էր յուղաներկով։ Դա Վինչին այս հարցում բացառություն չէր, այդպես են վարվել շատ-շատերը։ Եվ ապա՝ եթե անգամ Պասկալ Կոտտը «Ջոկոնդա» նկարի տակ մեկ այլ պատկեր է հատնաբերել, ֆրանսիացի հետազոտողը ընդամենը ներս է մտել Լեոնարդոյի ստեղծագործական խոհանոցը, ոչ ավելին, մինչդեռ Լուվր եկողին հետաքրքրում է միմիայն «Ջոկոնդան»։ Ձեզ երբևէ վիճակվե՞լ է գնալ ռեստորան, և շքեղ ճաշասրահի փոխարեն ուղղորդվել դեպի տվյալ ռեստորանի խոհանոց։ Ուստի ո՞րն է ֆրանսիացի հետազոտողի՝ աշխարհով մեկ տարածած հայտարարության նպատակը, եթե դա միայն գունազարկում է «Ջոկոնդային» հանդիպելու փափագով Լուվր եկողի հոգու էկզալտացիան։ Կարծում ենք՝ նաև այս հանգամանքը նկատի ունենալով է Ջոնաթան Ջոնսը մեկ այլ հոդվածում դժգոհել, որ ժամանակակից արվեստաբանները չափից դուրս հրապուրված են արդի տեխնոլոգիաներով և մոռանում են «մարդկային բարի, ավանդական աչքի մասին»։

Եվ իրոք, եթե օրինակ՝ իտալացի Սիլվանո Վինչետին իր ընթերցողներին համոզում է, որ հզոր խոշորացույցով «Ջոկոնդայի» աչքերը դիտելու դեպքում նրա ակնաբիբերում կտեսնենք Դա Վինչիի ու նրա մտերիմ Սալայի անվան սկզբնատառերը՝ Լ. Տ., ինչը թեկուզև ոչ մի շտրիխ չի ավելացնում Ջոկոնդայի կերպարին, այդուամենայնիվ հետաքրքիր է՝ Դա Վինչի հանճարի երևակայությանը մոտենալու առումով, մինչդեռ ուղղակի հիասթափություն ես ապրում, երբ ծանոթանում ես Հարվարդի կլինիկական կենտրոնի և Կալիֆորնիայի (Սանտա Բարբարա) համալսարանի գիտնականների «Էվրիկային»։ Նրանց ասելով՝ իրենք բացահայտել են Ջոկոնդայի առեղծվածային ժպիտի գաղտնիքը։ Ըստ այդ գիտնականների՝ Մանդիպ Մեհրայի և Հիլարի Քեմպբլի, կտավում ոչ մի առեղծվածային ժպիտ էլ գոյություն չունի։ Կա ընդամենը հիպոթիրեոզ։ Պարզ ասած՝ Դա Վինչին վրձնել է մի կնոջ, որը տառապում էր վահանագեղձի հորմոնային անբավարարությամբ, ինչի արդյունքում էլ (կնոջ դիմային մկանների թուլության պատճառով) դեմքի արտահայտությունը դարձել է այդպիսին։

Իր ֆանտազիայով ավելի հեռուն գնաց մեկ այլ հետազոտող, որը մասնագիտությամբ նաև ստոմատոլոգ է. հակադրվելով վերոհիշյալ գիտնականների տեսակետին՝ նա հայտարարեց, թե Դա Վինչիի համար կեցվածք ընդունած կինը ոչ թե վահանագեղձի հետ կապված խնդիր ուներ, այլ հղիության պատճառով ստորին ծնոտի առջևի ատամներից զրկվել էր, ինչի արդյունքում էլ ուներ դեմքի նման արտահայտութուն։ Եվ այս ամենը հայտարարվում է՝ կարծեք միտումնավոր մեկդի դնելով Լեոնարդոյի ժամանակակից, հանրահայտ Ջորջո Վազարիի թողած հուշագրությունը. վերջինս եղել է Դա Վինչիի, նաև Վերածննդի այլ գեղանկարիչների կենսագիրը։ Վազարին նշում է, որ երաժիշտներն ու միմոսները շարունակ զվարճացնում էին նկարվող տիկնոջը, որպեսզի նրա դեմքին պահպանվի ժպիտը, քանի որ նկարվելու ընթացքը ձանձրալի էր, հոգեմաշ։

Վերը հիշատակված «բացահայտումներից» ու նմանատիպ «ուսումնասիրություններից», որոնցով այսօր հեղեղված է արվեստի աշխարհը, մարդ այն տպավորությունն է ունենում, որ քսանմեկերորդ դարում ամեն ինչ միտումնավոր արվում է (նաև որոշ արվեստաբանների անմիջական մասնակցությամբ) արվեստի գործառնական նշանակությունը, էությունը արժեզրկելու, նսեմացնելու, գռեհկացնելու համար։ Դժվարանում ենք ստույգ ասել, թե ինչու է այդպես, բայց այն, ինչ արվում է «Ջոկոնդայի» պարագայում՝ այդ բացառիկ, անզուգական կերպարը իր որակական եզակի հատկանիշներից զրկելու ուղղությամբ, ակնհայտ ու մտահոգիչ է դարձնում ժամանակակից մարդու՝ արվեստի նկատմամբ ունեցած մտածողությունն ու վերաբերմունքը։

Մի՞թե դժվար է հասկանալ, որ եթե անգամ այն կինը, որը կեցվածք է ընդունել, իսկապես ուներ ինչ-ինչ ախտանիշներ, Դա Վինչիի հանճարը չէր կարող վրձնել պարզապես մի հիվանդ կնոջ՝ իր անսովոր նայվածքով։ Դա Վինչին այդ կնոջ հայացքում տեսել է շատ ավելին, տեսել է աննյութեղենը, անմեկնելին, ինչը ցայսօր էլ լիովին հասու չէ մեր ընկալմանը։ Եվ փորձել բացահայտել անբացահայտելին առնվազն զավեշտալի է, քանի որ «Ջոկոնդայի» առեղծվածային ժպիտի գաղտնիքը ի հայտ գալու դեպքում նույն պահից էլ «Ջոկոնդան» դադարելու է արվեստի գոհար լինելուց, որովհետև առասպելի խորհուրդը առեղծվածի մեջ է։ Հետևաբար, ինչո՞ւ ենք մեր օրերում փորձում ադամանդ փնտրել այնտեղ, որտեղ այն չկա, և չգտնելով՝ ջանում ենք արժեզրկել ադամանդը՝ որպես թանկարժեք քար։

Նույնիսկ արվեստով քիչ թե շատ հետաքրքրվողը, կարծում ենք, գոնե մեկ անգամ տեսած կլինի Բուդդայի արձանը կամ արձանի լուսանկարը և, անտարակույս, նկատած կլինի Բուդդայի հանգստաբեր, խորիմաստ, նշմարելի ժպիտը, որը տեսնելուն պես դիտողի մտապատկերում հառնում է «Ջոկանդայի» կերպարը՝ գրեթե նմանատիպ ժպիտով։ Սա էլ՝ որպես լուսանցքում արված մի հուշում նրանց համար, ովքեր տքնում են «Ջոկանդայի» ժպիտը «բացատրել»՝ դրան վերագրելով պաթոլոգիական ախտանիշներ։

Ամերիկացի անվանի արվեստաբան Բեռնարդ Բերենսոնը (1865-1959 թթ.) խոստովանել է, որ Լուվրից «Ջոկոնդայի» առևանգվելու առիթով (1911 թ.) ինքը նույնիսկ ներքուստ հրճվել է այն մտքից, որ, ի վերջո, մարդիկ կազատվեն այդ դիմանկարից։ Նմանատիպ զգացողություն, ի դեպ, շատերն են ունենում «Ջոկոնդայի» հետ առերեսվելիս։ Ոմանք նույնիսկ համոզված են, որ «այդ կնոջից» բացասական էներգիա են ստանում։ Լեոնարդոյի գլուխգործոցը ժանրային առումով միակ ստեղծագործությունն է, որը դիտողի հոգում տարօրինակ լարվածություն է առաջացնում։ Կարծում ենք՝ բանն այն է, որ «Ջոկոնդայի» առջև կանգնողին առաջին պահին է միայն թվում, թե ինքն է, որ դիտում-գնահատում է Լեոնարդոյի գլուխգործոցը, հաջորդ վայրկյանին, սակայն, գլխի է ընկնում, որ կտավից նայողն է իր մշտարթուն հայացքով (սրահի որ անկյունում էլ լինես՝ հայացքը քեզ է ուղղված) ու իր քմայքոտ ժպիտով գնահատում քեզ. դու, որ ծնվել ես որպես մարդ, քո ապրած կյանքի ընթացքում որքանով ես մնացել մարդ, որքանով ես պահպանել քո մարդկային հատկանշները։ «Ջոկոնդան» յուրատեսակ հայելի է, որի առջև կանգնելիս ունենում ես ներսուզման, ինքնագնահատման պարտադրանք։ Դա մարդկային հոգու անբացատրելի ստրիպտիզ է։ Ահա թե ինչու շատերը նկարը դիտելիս անհարմարություն են զգում։

Լեոնարդո Դա Վինչի

Ցավոք սրտի, արդի բարձր տեխնոլոգիաների լայն հնարավորություններն օգտագործելով, ներկայումս շրջանառում են նաև այն «համոզմունքը», որ «Ջոկոնդան» ոչ այլ ինչ է, քան Դա Վինչիի դիմանկարը՝ կնոջ արտաքինով։ Աբսուրդ է, քանի որ անհասկանալի է, թե այդ տեսակետն առաջադրող ամերիկացի Լիլիան Շվարցը, որը զբաղվում է համակարգչային գեղանկարչությամբ, ինչ տրամաբանությամբ է Դա Վինչիի՝ սանգինայով արված հայտնի «Թուրինյան ինքնադիմանկարը», ստեղծված 1512 թվականից հետո, երբ գեղանկարիչը 60 տարեկան էր, վերցրել ու արտաքինով համեմատել-նույնացրել շատ ավելի վաղ՝ 1503-1507 թթ. վրձնված «Ջոկոնդայի» հետ։ Բայց մի պահ ընդունենք, որ դա իրոք այդպես է՝ մեծ իտալացին վրձնել է ինքն իրեն, և տանք մեր հարցը. ինչո՞ւ գեղանկարիչը իրեն չի «թաքցրել» կյանքի թոհուբոհով անցած տղամարդու կամ կյանքի դառնություններից իմաստնացած ծերունու արտաքինի տակ։ Պատասխանը պարզ է. այս դեպքում դա կլիներ բոլորովին այլ նկար՝ այլ ասելիքով։ Մինչդեռ կինն է կյանք արարողը և տիեզերքին կենդանություն տվողը։ Ուստի, Դա Վինչին վրձնել է կնոջ, բայց ոչ՝ իրեն։ Իսկ այն, որ հեղինակի ու նրա նկարած կնոջ արտաքինի միջև նմանություն կա կամ կարող է լինել, դա ևս բնական է։ Աշխարհում չկա արվեստի մի գործ, որտեղ այս կամ այն չափով ներկա չլինի հեղինակը։ Ինչպես ասել է Ժանսեմը. «Գեղանկարչությունը ինքնաքննություն է»։ Ուստի, հիշյալ տեսակետի կողմնակիցները կարո՞ղ են ապացուցել, որ, ասենք, Էժեն Դելակրուայի «Ազատությունը բարիկադներում» նկարում, թեկուզև դրոշակակիր կնոջ կերպարում, ոչինչ չկա Դելակրուայից։ Կամ Յան Վան Էյկը ներկա չէ իր «Օռնոլֆինի ամուսինները» կտավում։ Կարավաջոն Քրիստոսին է վրձնել իր դեմքով, Արտեմիսիա Ջենտիլեսկին իրեն մի քանի անգամ վրձնել է որպես Հուդիթ, ռուս Կարլ  Բրյուլովը իր գլուխգործոց «Պոմպեյի վերջին օրը» կտավում՝ արհավիրքի զոհ դարձող բնակիչների մեջ, պատկերել է նաև իրեն՝ մեզ հուշելու համար, որ ինքն էլ նույն ցավն ու տառապանքն ապրել է կտավը վրձնելիս։ Բազում օրինակներ կան։ Եվ ուրեմն, հարկ չկա Ամերիկա հայտնագործել՝ հասկանալու համար, որ մեր դեպքում «Ջոկոնդան» պետք է նման լինի Դա Վինչիին նախ այն պարզ պատճառով, որ օբյեկտիվ իրականության ընկալումը արվեստագետի (ցանկացած մարդու) կողմից կրում է սուբյեկտիվ բնույթ, իսկ ուղղորդողը զգացմունքն է: Եվ ապա, Դա Վինչին ոչ թե վրձնել է ֆլորենտացի առևտրական Դել Ջոկոնդոյի տիկնոջ դիմանկարը (չենք ժխտում, որ նա է եղել բնորդուհին), այլ կերտել է մի կնոջ կերպար, որը տարիներ շարունակ փոփոխել է՝ ավելացնելով նորանոր շտրիխներ։ Իսկ այս ամենը բավականին մեծացնում է այն համոզմունքը, որ «Ջոկոնդան» չպետք է նման լինի բնորդուհուն՝ Լիզա Գերարդինի Ջոկոնդոյին։ Սակայն մի քանի տարի առաջ Իտալիայում ստեղծվեց մի հանձնախումբ, որի նպատակն էր վերջնականապես պարզել, թե ով է եղել «Ջոկոնդայի» նախատիպը, և եթե ֆլորենտացի առևտրական Դել Ջոկոնդոյի տիկինն է, որքանով է նման Դա Վինչիի վրձնած դիմանկարին։ Վստահ ենք, որ հանձնախումբն ինքն էլ քաջ գիտեր, որ արվեստում բոլորովին էլ էական չէ, թե ով է եղել այս կամ այն ստեղծագործության հերոսի նախատիպը, քանի որ այն որևէ ազդեցություն չունի ստեղծագործության գեղարվեստական որակի վրա։ Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ով է եղել Միքելանջելոյի «Դավիդի» կամ Ե. Քոչարի «Սասունցի Դավթի» նախատիպը։ Հայտնի է, որ Ե. Քոչարի համար կեցվածք է ընդունել ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Խանամիրյանը, սակայն հայկական էպոսի հերոսի արձանը դիտելիս ոչ ոք ոչ միայն չի փորձում նմանություն գտնել նրանց միջև, այլև այդ մասին չի մտածում առհասարակ։ Ավելին ասենք, իտալացի Գվիդո Ռենիի «Փաթթոցով աղջիկը» (չալմայով աղջիկը) կտավի հերոսուհու նախատիպը եղել է Հռոմում ոչ անհայտ Ֆրանչեսկո Չենչիի դուստր Բեատրիչեն, որն իր եղբոր և խորթ մոր հետ կազմակերպել է իր հոր սպանությունը, քանի որ նա պարբերաբար սեռական բռնության էր ենթարկում իր դստերը։ Դատարանը երեքին էլ մահապատժի ենթարկեց։ Ուստի, ինքնին պարզ է, որ Գվիդո Ռենին չէր կարող իր կտավը վրձնել անմիջական Բեատրիչե-բնորդից, այլ կերպ ասած՝ կտավի հերոսուհու և նախատիպի նմանության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բայց դրանից բոլորովին էլ չի տուժում Ռենիի վրձնած սքանչելի դիմանկարը։ 

Եվ այդուհանդերձ, շաբաթներ շարունակ՝ ամեն օր, աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները Ֆլորենցիայից ռեպորտաժներ էին սփռում Լիզա Գերարդինիի գերեզմանի փնտրտուքի արդյունքների մասին։ Նույն այդ ժամանակ նվաստս «Եղիցի լույս» պարբերականում (2011, թիվ 5-6) «Առասպելի խորհուրդը առեղծվածի մեջ է» վերտառությամբ հոդված հրապարակեց՝ ի նշան բողոքի, որտեղ ասվում էր, «…Ինչ խոսք, հնարավոր է, որ նույնիսկ հայտնաբերվի Մոնա Լիզա Դել Ջոկոնդոյի աճյունը (ինչով մեր օրերում զբաղվում են՝ վերջ դնելու համար բնորդուհու հետ կապված զանազան պատմություններին), և ժամանակակից գիտատեխնիկական միջոցների շնորհիվ կվերականգնվի նաև նրա արտաքինը։ Բայց ինչ էլ լինի, նա, միևնույն է, չի լինելու Լեոնարդո Դա Վինչիի վրձնած Ջոկոնդան… Ավելին, Լեոնարդո  Դա Վինչին իր գլուխգործոցը չի անվանել «Մոնա Լիզան» կամ «Ջոկոնդոն» և ոչ էլ «Լիզա Գերարդինին»։ Կտավը կոչվում է «Ջոկոնդա»՝ առանց դիմորոշ հոդի։ Այսինքն՝ Դա Վինչին, որպես բնորդուհու վրձնելով Ֆրանչեսկո Դել Ջոկոնդոյի կնոջը, չի կոնկրետացրել, ընդհակառակը՝ կերտել է մի կերպար, որը Կյանքի ակունքն է, տիեզերքին շունչ տվողը, և այնքան խորհրդավոր է, որքան տիեզերքը. վկան՝ տիկնոջ առեղծվածային ժպիտը։ Դա Վինչին այսպիսով, կարծում ենք, ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ նաև իր ներաշխարհում ունի այն առեղծվածային սկիզբը, որից սկսվում և որով ամբողջանում է իր միկրոտիեզերքը, և դա, եթե կուզեք, կոչվում է կամ կարող է կոչվել Ջոկոնդա։ 

Հօգուտ մեր այս տեսակետի է խոսում նաև այն փաստը, որ կտավը Լեոնարդոն անվանել է «Ջոկոնդա» այլ ոչ թե «Ջոկոնդո», ինչը նաև քերականորեն ճիշտ կլիներ։ Ուրեմն, բառավերջի ո-ն միտումնավոր է ա-ով փոխարինվել՝ հուշելու համար, որ պատկերվածը ոչ թե Լիզա Գերարդինի Ջոկոնդոն է, այլ մի կերպար է, որում ամփոփվել է Դա Վինչիի կյանքի փիլիսոփայությունը… Հետևապես, այսօր փորձել պարզել, թե ով է եղել «Ջոկոնդայի» նախատիպը, արվեստը իր առեղծվածային հմայքից քողազերծ անելու պարապ զբաղմունք է… Ի վերջո, գոյութուն ունի կերպարի հավաքականություն, ինչը ծնունդ է հեղինակի ստեղծագործական ոգու՝ լաբիրինթոսյան դեգերումների։

Այնպես որ, եթե մեր մեջ այդ ստեղծագործությունների հետ առնչվելը, Չալմայով աղջկա դեպքում՝ սեր, կարեկցանք, ափսոսանք ու ցավ, Սասունցի Դավթի դեպքում՝ հիացմունք և հպարտություն է առաջացնում, կնշանակի հենց դա է նրանց աստվածային առաքելությունը։

Դառնալով ֆլորենցյան հանձնախմբի արկածախնդրությանը (այս դեպքում կարելի է այդպես անվանել), նկատենք, որ կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ արվեստի հետ կատակել չի կարելի, այլապես կհայտնվես հիմար իրավիճակում։ Մի ժամանակ անգլիացի դրամատուրգ Շեքսպիրի իրական անձնավորություն լինելու կասկածը փարատելու համար որոշեցին արտաշիրիմել նրա աճյունը, նույն բանը եղավ նաև Ֆրանսիսկո Գոյայի դեպքում, որը մահացել էր Բորոդոյում (1828թ.) և հետագայում տեղափոխվել Մադրիդ, ինչն էլ կասկածի տակ էր դրել աճյունի իսկությունը. այդուամենայնիվ, այս երկու դեպքում խոհեմությունը վեր դասվեց, ու հանգիստ թողեցին հանգուցյալներին: Սակայն «Ջոկոնդայի» պարագայում համառությունն ու արկածախնդրությունը (սենսացիայի մոլուցքը) ավելի ուժեղ գտնվեցին բանականությունից։ 

Ֆլորենցյան հանձնախմբի նպատակն էր Լիզա Գերարդինիի գերեզմանը բացելուց հետո նրա և նրա զավակների ոսկորների դ.ն.թ.-ն հետազոտել՝ համոզվելու համար, որ ձեռքի տակ իրոք Լիզա Գերարդինիի կմախքն է, ապա գանգի օգնությամբ արտաքինը վերականգնելով՝ աշխարհին ցույց տալ, թե որքանով է Դա Վինչիի «Ջոկոնդան» նման կամ ոչ նման բնորդուհուն։ (Բայց մի՞թե դա է արվեստի նպատակը)։ Ու երբ Ֆլորենցիայից հեռարձակված հերթական ռեպորտաժի ժամանակ աշխարհով մեկ հայտարարվեց, որ Լիզա Գերարդինիի աճյունափոսում բացակայում է գանգը, այսինքն այն օբյեկտը, առարկան, հանուն որի ձեռնարկվել էր այդ սիզիֆյան աշխատանքը, կարծում ենք՝ այդ հայտարարությամբ հանձնախումբը ընդամենը փորձեց (թեկուզև ուշացումով) փրկել իր հեղինակությունն ու կոծկել որդեգրած գաղափարի սնանկությունը։ Սակայն չհաջողեցին, քանի որ ցանկացած մարդ ինքն իրեն նույն հարցն է տալիս. ինչո՞ւ կամ ինչպե՞ս գերեզմանից անհետացավ հանգուցյալի գանգը, առավել ևս՝ եթե հանգուցյալը իր կենդանության օրոք մահապատժի չէր ենթարկվել, որի դեպքում քիչ թե շատ կարող էր համոզիչ լինել ի լուր աշխարհի արված հայտարարությունը։  

Այդուամենայնիվ, եթե իր ժամանակին Բեռնարդ Բերենսոնը ներքուստ հրճվել է «Ջոկոնդայի» առևանգման փաստի առիթով, խոստովանենք, որ մեր ցնծությունն էլ պակաս չէր՝ Ֆլորենցիայից արված հայտարարությունից հետո, քանի որ Դա Վինչիի հանճարը, գոնե մեզ համար, նորովի շողարձակեց, և մարդկության նվաճումը հանդիսացող «Ջոկոնդան» է առաջվա պես մնալու այն նույն բարձունքին, որն ի սկզբանե նախանշել է իտալացի հանճարը, ուստի «Ջոկոնդայի» հետ էլ մշտապես ապրելու է արվեստին յուրահատուկ հրապույր տվող Միֆը։

Մարտիրոս Ոբնեցի (Համլետ Մարտիրոսյան)

No Comments

Leave a Reply