maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ ՄարզաԴիտակ

Դեմքով դեպի պատերազմը

06.01.2024

Սոնա Մգրդունցը, Սոս Բեգլարյանը, Մելինե Աղաբեկյանը, Արսեն Հարությունյանն ու Սուսաննա Բաբալարյանն ապրում են  Սյունիքի Մարզի Տեղ համայնքի  Տեղ բնակավայրում: Նրանք  պատմում են հակառակորդի հարևանութամբ ապրելու մասին:

C:\Users\User\Desktop\New folder (4)\IMG_0014.jpg

Սոնա Մգրդունցը 23 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, ուսուցիչ է:

Ես ծնվել եմ  Տեղ գյուղում, այժմ էլ շարունակում եմ ապրել այնտեղ: Արդեն մեկ տարի է  կերպարվեստ եմ   դասավանդում  Տեղի Ա. Սարգսյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում: Երեխաները հաճույքով են  մասնակցում դասերին, սիրում են նկարել, հատկապես՝ գյուղն   ու մեր եռագույնը:
Տեղը Հայաստանից Արցախ վերջին, իսկ Արցախից Հայաստան՝ առաջին գյուղն է: Հենց դրա շնորհիվ է, որ գյուղի կյանքը ակտիվ էր, սակայն, ցավոք սրտի  դարպաս դարձավ երկրի համար: Հակառակորդի առաջխաղացման պատճառով արոտավայրերի, վար ու ցանքի խնդիրներ ևս  առաջացան: Դժվարություններն ու վախերը շատ են, բայց երբևէ գյուղը լքելու մասին չեմ մտածել, այստեղ   է  իմ տունն ու տեղը: Երբեմն լինում են ընդհարումներ, կրակոցների ձայները լսվում են, բայց դա ինձ չի խանգարում  ապրել ու արարել իմ Տեղում: Հակառակորդի կողքին ապրելով տխրություն, կորուստ և միաժամանակ զգոնություն եմ զգում, քանի որ թշնամին միշտ մնալու է թշնամի:

C:\Users\User\Desktop\New folder (4)\IMG_0039.jpg

Սոս Բեգլարյանը 21 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, սահմանապահ է:

Ծնվել և մեծացել եմ Տեղ գյուղում, երբևէ մտքովս չի  անցել և չի էլ կարող անցնել լքել այն: Ես սահմանապահ եմ, գիտակցորեն և վճռված եմ ընտրել այդ աշխատանքը, ինչն ինձ համար միայն հպարտության  առիթ է: Ես իմ հայրենակիցների անդորրն եմ հսկում, իմ սահմանը, իմ հողը, իմ ջուրը, իմ գերեզմանն եմ պաշտպանում, իսկ  հակառակորդին դեմքով կանգնելուց  միայն ուժ եմ զգում, ապրելու, արարելու ձգտում: Մեծ դժվարության միջով  ենք անցել, այժմ պետք է ավելի հզորանանք, զարգանանք, փորձենք ծաղկեցնել մեր հայրենիքը՝ մեր և մեր հետագա սերունդների  հզոր հայրենիքի համար: Պարզապես պետք է սիրենք մեր հայրենիքը: Էական չէ Տեղն այլևս սահմանամերձ է, թե ոչ, ապրողը՝ կապրի: 

C:\Users\User\Desktop\New folder (4)\IMG_0019 (5).jpg

Մելինե Աղաբեկյանը 19  տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, ուսանողուհի է:

Ես բնիկ տեղացի եմ, Տեղն իմ սրտի ամենահանգիստ և խաղաղ հանգրվանն է: Չնայած խաղաղը մի քիչ հարաբերական է ասված, որովհետև պատերազմից հետո Տեղը փաստացի դարձավ սահմանամերձ, սակայն չի դադարում ամենաջերմ անկյունը մնալ: 
Կրթությունս շարունակում եմ Գորիսի պետական համալսարանի  Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի երկրորդ կուրսում, ապագա ծրագրավորող եմ: Որպես ուսանող իմ հիմնական խնդիրը փոխադրամիջոցն է, քանի որ մենք չունենք Գորիս գնացող հասարակական տրանսպորտ, իսկ տաքսիները միշտ չէ, որ հեշտ են գտնվում, հատկապես՝ ձմռանը: Թեև Տեղի բնակիչները՝ կին, թե տղամարդ, տարեց, թե մանուկ յուրաքանչյուրը լիովին պատրաստ է իր բնականոն կյանքով ապրել: Լինելով Տեղի բնակիչ, չեմ կարծում, որ երբևէ կլքեմ գյուղը՝ սահմանամերձ լինելու պատճառով: Հակառակորդի հարևանությամբ ապրելը չի կարողացել ընկճել իսկական տեղցու ոգին:  

C:\Users\User\Desktop\New folder (4)\IMG_0022.jpg

Արսեն Հաությունյանը 39 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, անվտանգության հսկիչ է: 

Նախկինում բնակվում էինք Արցախում, իրադարձություններից ելնելով որոշ ժամանակով տեղափոխվել էինք Երևան,  փորձել բնակություն հաստատել այնտեղ, սակայն, տան վարձերի թանկ լինելու պատճառով, սեպտեմբերի 27-ից տեղափոխվեցինք Տեղ գյուղ: Այստեղ մեզ բավականին բարեհամբյուր են դիմավորել, սակայն, միևնույն է ինձ և ընտանիքիս համար բնակարանի խնդիրը շարունակում է մնալ առաջնային: Երեխաներս հաճախում են դպրոց, կրթության հետ կապված որևիցե խնդրի չենք բախվում: Իհարկե,  մի փոքր վտանգ կա հակառակորդի հարևանությամբ բնակվելու, բայց  փորձում ենք ձիգ մնալ:

C:\Users\User\Desktop\New folder (4)\IMG_0051.jpg

Սուսաննա Բաբալարյանը 58 տարեկան է, բնակվում է Տեղ գյուղում, հաշվապահ է:

35 տարի է ինչ բնակվում եմ Տեղում: Երբ դարձանք սահմանամերձ, սկզբից  վախը մեծ էր, սակայն հիմա հարմարվել ենք և ոչ ոք չի պատրաստվում լքել Տեղ գյուղը: Մենք բոլորս  կանգնած ենք մեր  երիտասարդների, սահմանապահների, բոլորի թիկունքին, եթե անհրաժեշություն լինի  մենք էլ կգնանք կռվելու: Չնայած այդ ամենին, մենք որևէ դժվարություն չունենք, պարզապես պետք է աշխատենք, որովհետև ամեն ինչի հնարավորություն կա: Էական չէ ինչ կաշխատենք. հողագործ, ուսուցիչ, շինարար:

Պարզապես պետք է աշխատել և ապրել:

Իզա Ասծատրյան

No Comments

Leave a Reply