maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Սիրանույշ Գալստյան

Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր»-ում

11.04.2022

Հրապարակումը նվիրվում է Դերենիկ Դեմիրճյանի՝ 145 և գրողի տուն-թանգարանի 45-ամյակներին

Երեք տարի տևեցին կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր»` խորհրդանշական վերնագրով և կառուցվածքով կինոնկարի ստեղծման աշխատանքները, որը մեր էկրաններին հայտնվեց 2018 թվականի տարեվերջին: Այն ասես եռածալ նկարի սկզբունքով ստեղծված լինի` յուրօրինակ ֆիլմ-տրիպտիխ է, որի մասերից յուրաքանչյուրն ինքնուրույն գործ է, բայցև դիտվում, ընկալվում է մյուս երկուսի հետ միացյալ, կողք կողքի, քանի որ այդ սյուժեները միավորված են ընդհանուր գաղափարով և ստեղծում են որոշակի խոհափիլիսոփայական համատեքստ:

Արդյունքում ունենք որակական առումով աչքի ընկնող, հասուն մի գործ, հասուն և՛ դրամատուրգիական տեսանկյունից, և՛ ռեժիսորական մոտեցումներով:

Հավելենք, որ ֆիլմում հիանալի են աշխատել նկարահանող խմբի և մյուսբոլոր անդամները, այդ թվում` օպերատոր Սուրեն Թադևոսյանը, նկարիչներ Սեդրակ Վելիկոդնին և Տիգրան Առաքելյանը, երաժշտության հեղինակ Անդրանիկ Բերբերյանը և, իհարկե, դերասանական ողջ կազմը:

Գործողությունը տրոհված է երեք պատմությունների, որոնք կատարվում են տարբեր դարաշրջաններում, արտաքուստ` բուն սյուժետային առումով, միմյանց հետ կապված չեն, բայց դեպքերի ընթացքը, անկախ ժամանակային և տարածական թռիչքներից, հետզհետե ցույց է տալիս թեմատիկ ընդհանրությունը` ստեղծելով միասնական պատմության պատկեր: Ֆիլմում երեք պատմությունները կապակցվում են իրար առեղծվածային երկու կերպարի` ասես խավարից ծնված գայլի և մի գնդաձև քարի միջոցով, որոնք ընթանում են ժամանակների միջով:

Դիցաշունչ գայլը, որ հայտնվում է գիշերվա միջից հենց պատումի սկզբում, հեռահար հետապնդում է ֆիլմի նաև մյուս երկու պատմությունների հերոսներին:

Քարը` սկզբում, առաջին պատմության մեջ, որը ժամանակակից կյանքի դրվագ է ներկայացնում, հայտնվում է որպես մեքենայի կախազարդ, այնուհետև` որպես մահաբեր մի նշան, անտարբեր կնոջ և գթասիրտ մարմնավաճառի աչքերի առաջ քրեական տարրերի կողմից սպանված տղամարդու բանալիների խրձի մեջ`ընկած ճանապարհի ասֆալտի վրա: Հետո այդ քարը շարունակում է իր հետընթաց ուղևորությունը` հայտնվելով Հաճի աղայի համրիչի քարերի շարքում:

Դեմիրճյանի «Ավելորդը» միջանկյալ, բայց և` կենտրոնական պատմությունն է, իր հերթին, կապակցող օղակը մերօրյա հոգեզուրկ իրականության և հեռավոր միջնադարի` Նարեկացու ժամանակի միջև:

Առաջին մասի գործող անձինք խոսում են այնպիսի հայերենով, որ այդ «գերժամանակակից» բառապաշարը,իրենց պահվածքին զուգահեռ, նույնպես ոտնահարում, ոչնչացնում է իրենց` նյութապաշտ, հոգեզուրկ այդ կերպարներին, որոնց միջև տեսնում ենք փոխադարձ հարգանքի իսպառ բացակայություն և, կանացի մուշտակի նման, աճուրդի հանված փոխհարաբերություններ: Բաբկեն Չոբանյանը, Լուիզա Ներսիսյանը և Մարիա Սեյրանյանը գերազանց են կատարել իրենց վրա «ծանրացած» այս դերակատարումները: Արդի սոցիալ-հոգեբանական և գոյաբանական խնդիրների վերհանման համատեքստում այդ վանող, «շոկային» հայերենի ներմուծումը գեղարվեստական երկի մեջ արդարացված է, քանի որ ընդգծում է, թե ինչքան ենք հեռացել Բայրոնի խոսքով` «աստվածային» մեր լեզվից.ըստ էության, նույնքան, որքան մեր ակունքներից և հոգևոր անցյալից: Դա անողոք ապտակ է նյութապաշտության ճիրաններում խարխափող, բարոյալքված, դեգրադացված հասարակությանը:

Հաջորդ, ինչպես նշեցինք, կենտրոնական պատմությունը Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» գրական գոհարի կինոընթերցումն է: Հերոսները խոսում են արևմտահայերեն` մի լեզվով, որը 1915 թվականին փորձել են բնաջնջել այն կրող մեր միլիոնավոր հայրենակիցների հետ միասին և որն այսօր դարձյալ վտանգված է, քանի որ անհետացման եզրին է: Այսպես, ժամանակի սլաքները մեկդարյա հետընթացով` flashback-ով, հանդիսատեսին տեղափոխում են Արևմտյան Հայաստան: Կինեմատոգրաֆիկ տեսանկյունից շահեկան մշակման ենթարկվելով (սցենարի հեղինակ` Քնարիկ Միրզոյան)` այս պատմվածքը լիարժեք կինոստեղծագործություն է դարձել, այլ ոչ թե պարզապես բարեխիղճ էկրանացում: Ինչպես ֆիլմի առաջին մասում, գործողությունը կրկին սեղմվել, կենտրոնացել է փոքր տարածության մեջ ու կրկին գիշերով է տեղի ունենում, ինչպես հուշում է վերնագիրը: Հաճի աղայի (Սամվել Գրիգորյան) ագահության ու մեղքի նժարը գնալով ավելի ու ավելի է ծանրանում զանազան արժեքավոր և անպետք իրերով, իսկ մյուս նժարին անդամալույծ քույրն է` Սրբունը (Սիլվանա Չոբանյան):

«Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»,- դեմիրճյանական տեքստի կոնցեպտուալ այս նախադասությունը սինեմատիկ պրոյեկցիայով տեսանելի դարձնելու և երկի դրամատիզմն է՛լ ավելի սրելու նպատակով անհրաժեշտ էր մի շարք փոփոխություններ մտցնել գրական պատումի մեջ, ինչին և ականատես ենք դառնում: Արդյունքում, փախստականներով լեցուն սահմանամերձ քաղաքում ապաստանելու, մեքենայորեն ապրելու և սեփական խղճի դատապարտմամբ արժանի վախճան գտնելու փոխարեն (ինչպես շարադրված է հանճարեղ այդ պատմվածքում)՝ Հաճի աղան, մութ գիշերվա մեջ սլացող ձիավորից քրոջ վախճանի ստույգ լուրն առնելով և ֆուրգոնից իջնելով, հրաժարվում է շարունակել փախուստի և փրկության ուղին` կտրականապես մերժելով մերձավորների, այդ թվում՝ կնոջ (Նարինե Գրիգորյան) հորդորները: Ավելին, խիստ ազդեցիկ և խորհրդանշական հորինվածք է ամայի դաշտում սպանված մեկ այլ ընտանիքի` հրաշքով կենդանի մնացած նորածնի փրկությունը Հաճի աղայի ընտանիքի կողմից և դրանից հետո նրա կայացրած որոշումը` «գնալ» Սրբունի մոտ, այսինքն` գնալ գիտակցված մահվան, ընդառաջ՝ թուրք հրոսակներին… Այդ միզանսցենը ֆիլմի բարձրակետերից է: Դերասանի՝ երկու ձեռքով ինքն իր գլխին մի քանի անգամ խփելու ժեստը ներքին բնույթ ունի ու նաև խորապես ազգային է, թեև չի բացառվում, որ ուրիշ, հատկապես, արևելյան ժողովուրդների էլ հատուկ լինի: Սակայն Հաճի աղան չի արժանանում իր համար արդեն փափագելի նահատակության, քանզի այդպիսով նրա հոգին, թերևս, գուցե փրկվեր… Նա իր ընտրությունն արել է այն պահին, երբ իր ունեցվածքը փրկելու համար զոհաբերել է անդամալույծ քրոջը, մի՞թե կարելի էր, որ հետո ինքն էլ զոհ դառնար և դրանով կարծես հավասարվեր իր տված զոհին:

Հաջորդ, երրորդ պատմությունը.1003 թվական, ցրտաշունչ ձմռան մթնշաղի մեջ սուրբ Գրիգորի` Նարեկացու մահվան լուրն է հասնում: Սակայն իրականում, ժամանակագրական տեսանկյունից, սա պատումի սկիզբն է, այդտեղից է ծայրառել գայլի և քարի միֆական ճամփորդությունը դարերի միջով:

Ֆիլմ-տրիպտիխի վերջին պատմության հերոսները խոսում են այսօր մեզ համար ոչ այնքան հասկանալի լեզվով. այսինքն` որքան ավելի ենք հեռանում մեր օրերից` վերադառնալով դեպի անցյալ, այնքան ավելի տեսանելի է դառնում, թե որքան ենք հեռացել մեր ակունքներից, մեր էությունից: Եվ ոչ միայն գիշերվա մութը, այլև ժամանակի շղարշը թույլ չեն տալիս զննել, մինչև վերջ հասկանալ կատարվածը: Մատենադարանի ավագ գիտաշխատողի յոթամսյա ջանքերով վերաստեղծվել է այն աշխարհաբար լեզուն, որով, հավանական է, խոսում էին Նարեկացու ժամանակներում:

Միջնադարյան ձաղկումների լուռ վկա Հովսեփը (Շանթ Հովհաննիսյան) իր կնոջ (Քրիստինա Հովակիմյան) հորդորով հիվանդ, անօգնական որդուն գիշերով պառկեցնում է սայլի վրա, որ հասցնի բարձրադիր քարանձավում կեցած ճգնավորի մոտ: Դա է երեխայի փրկության միակ հույսը: Դա կլինի և իրենց Գողգոթան: Փրկության ճանապարհը լի է վտանգներով ու փորձություններով: Դրանցից մեկը հայտնվում է առասպելական գայլի տեսքով և զոհ պահանջում: Այդ գիշատչի լեզուն հասկանում է Բնության և Աստծո զավակ Հովսեփը: Նա ծանր ընտրության առաջ է, ներողություն է խնդրում ձիուց, քանի որ դատապարտված է զոհաբերելու նրան՝ հանուն իր զավակի փրկության:

Այսպես, կոնկրետ իրական սյուժեին ներհյուսված է զոհի արքետիպային կերպարը` թեմա, որը մետաֆիզիկ բնույթ ունեցող այս պատումի համար առանցքային է: Եվ նրա փոխակերպումները` մետամորֆոզները, մի կողմից տալիս են բարոյական դեգրադացիայի` բացարձակ ասկետիզմից դեպի բացարձակ նյութապաշտություն տանող հոգեզրկման ճանապարհի հետագիծ-պատկերը, մյուս կողմից` հիշեցնում զոհի անխուսափելիության մասին: Ֆիլմի երեք պատումների այդ հետընթացի  համատեքստում տեսանելի է դառնում, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվում զոհի գաղափարի հանդեպ վերաբերմունքը, և իբրև հետևանք՝ պակասում փրկության հույսը:

Խոսելով կինեմատոգրաֆիկ այն հետքի մասին, որ հանդիսատեսի մտապատկերում թողնում է այս յուրօրինակ road-movie-ն` ֆիլմ-ճամփորդությունը, տեսանելի է դառնում, թե ինչպես են մեկից դեպի մյուսը գնացող սյուժետային և պատկերային կամուրջներով կապվում ներկայացված երեք պատմությունները` միահյուսվելով մեկ գիշերվա մեջ. ժամանակակից քաղաքի մութ փողոցներով սլացող մեքենան` ներսում կատարվող դրամայով, մութ դաշտի միջով փախուստի և փրկության ճամփան բռնած ֆուրգոնը և գեղջկական սայլը, որի տերը պիտի հաղթահարի ձյան մեջ խրվելու և գայլերի բաժին դառնալու հեռանկարը` հանուն զավակի փրկության հույսի: 

Ֆիլմն այս երեք դրվագների միջոցով պատկերում է դեգրադացիայի ուղին, թե որքան ենք հեռացել մեր առաքելությունից` լինելով Աստծո ժողովուրդ, Նարեկացի ծնած, աստվածային լույս և փրկության հույս տարածող ժողովուրդ: Անշուշտ, այդ առաքելությունն էլ գին ունի և նույնպես զոհեր է պահանջում:

Եվ հազարամյակից էլ երկար ձգվում է «էրկեն» գիշերը, որից առաջ, իսկ հետհաշվարկով` հետո, բացվում է լույսը…

Սիրանույշ Գալստյան

Գծանկարը՝ Վաղինակ Մանդակունու

No Comments

Leave a Reply