maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbet girişholiganbetistanbul escortdeneme bonusukingroyalmatadorbet girişjojobet girişbetofficegaziantep escortgaziantep escortporno izleimajbetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinopluslunabet girişmarsbahis girişbetpassupertotobetdumanbet girisdumanbetjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismarsbahis güncel girişcasinomaxi güncel girişmobilbahis güncel girişbetebet güncel girişmarsbahis güncel girişbetebet güncel girişcasibom güncel girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommarsbahiscasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingtempobetodeonbetkalebetbahiscasinonakitbahis girişonwinmarsbahisonwin girişsekabet güncel girişcasinomaxi güncel girişsekabet girişmarsbahis girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmobilbahis güncel girişbetebetkalebetkalebetbetebet güncel girişbahsegel güncel girişnakitbahis güncel girişonwin güncel girişonwin güncel girişonwin güncel girişonwin güncel girişholiganbet güncel girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişsekabet güncel girişngsbahisbahigojojobetbahsegel girişcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisoccired loginbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişcasibomjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio güncelmarsbahis girişmatbetjojobetmeritkingjojobetonwin güncel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişmarsbahis girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobet girişjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetsonbahispadişahbet onwinmatadorbetbetciojojobet girişholiganbet girişmarsbahisimajbetholiganbetmatbetsekabetsekabetonwinsahabetgrandpashabetmatadorbetmeritkingcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetmatadorbetdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetQueenbetbaywin girişbaywinEscortmeritkingmeritking girişmeritking twittercasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Դիանա Համբարձումյան, հատված անտիպ վեպից

24.08.2019

Պայմանականորեն «ֆանթըսի» ժանրին պատկանող վեպ եմ գրում հիմա, կամ մի քիչ ավելին ասեմ. համարյա ավարտում եմ «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպիս երկրորդ գիրքը, որն առաջին գրքի հետընթաց արտապատկերն է՝ պարունակների հակընդդեմ հարահոսով։

Գիրքը գրվում է ՀՀ մշակույթի նախարարության 2019-ին նախաձեռնած «Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի» շրջանակում՝ արժանանալով դրամաշնորհային աջակցության, ինչի համար շնորհակալ եմ։   

Այս վեպը յուրատեսակ փորձաքար է ինձ համար ո՛չ միայն այն առումով, որ երկու տասնյակից ավելի պատմվածքներից, երկու վիպակից, երեք վեպից հետո առաջին անգամ մտել եմ բոլորովին «նոր, անծանոթ և խորթ» մի աշխարհ, որի անունը «ֆանթըսի» է, թեպետ, նույնիսկ այդ ժանրի «մոգերը», երբ գրում էին իրենց առաջին գործերը, վստահաբար, նմանատիպ ապրումներ են ունեցել, քանի որ ժանրի միայն անվանումը՝ «սոսկ երևակայածին» (թարգմանելու ճիգ անելիս սա իմ մոգոնած եզրն է հայերեն), արդեն բավական է, որ սարսռաս անհնարինության առջև, ինչպես որ, ընդհանրապես, ողջ գրականությունն է անհնարինության հաղթահարման ջանք,- այլև այն առումով, որ մանրամասնորեն ծանոթանալով այս ժանրի առանձնահատկություններին, «օրենքներին և կանոններին», փորձել եմ «չենթարկվել» դրանց՝ իմ օրինազանցությունն արդարացնելով նոր բան ստեղծելու՝ ոչ այնքան հավակնոտ, որքան սրտոտ ցանկությամբ։ Երբ այս ամենի մասին խոսում էի Գուրգեն Խանջյանի հետ և անհանգստությունս չթաքցնելով՝ ասացի. «Ես շատ հող եմ, էնքան հող եմ, որ իմ «ֆանթըսին» էլ է հողոտ ստացվել», Գուրգենը իրավարի ժպտաց ու ասաց. «Հողոտը լավ է, մեր հողոտ կյանքից մեծ «ֆանթըսի» չկա»։ Սիրտս տեղն ընկավ։ Մի օր էլ Մեսրոպ Հարությունյանի հետ էի խոսում իմ էս «օրինազանցությունների» մասին, Մեսրոպն էլ իրեն բնորոշ հումորով ասաց. «Դու նոր ժանր ես ստեղծել, և այն կկոչվի «դիանըսի»»։ Ծիծաղեցինք, անցավ-գնաց, բայց հիմա ինչքան ծանրութեթև եմ անում, ինչքան գրում եմ ու ջնջում, հավատում եմ, որ «դիանըսի» է ծնվում։ Կատակում եմ։ Բայց դե, լուրջ խոսքը կատակով են ասում։            

Դիանա Համբարձումյան

ԿԱՆԱՉ ՄԱՐԳԱԳԵՏՆԻ ՀՄԱՅՔԸ

(Հատված անտիպ վեպից)

Հիմա, երբ բանը բանից անցել է, հիմա հետադարձ հայացք ձգելով գալիքին՝ երևում է, թե ոնց է Կինը հոնքերը կիտել ու սիրտը պայթելով՝ տագնապում. «Մարդը, խեղճուկրակ ու վախկոտ մարդը, առյուծ կտրած նազարը, թուլացած ու լխկած ու հոտած մարմնի խորքերում սիրո տենչը պահպանած, կիրքը՝ անմար, քնձռոտ քուռակի պես ձորի պռնկին տռճկի տվող ու անդունդի ահից սիրտը փորն ընկած մոզի մարդն ի՞նչ կարող է անել, որ չի անում՝ գոնե ինքն իրեն գոհացնելու համար։ Ինչ ձեռքից գալիս է՝ անում է, ինչ ձեռքից չի գալիս, էդ էլ է անում, չուզելով անգամ՝ կաշվից դուրս է գալիս, միայն թե գոհացնի իր նմանին. ավա՜ղ, անգոհ ու անկուշտ ու անհագ տկարին գոհացնել չի լինում։ Չի լինում ու վերջ։ Չի գոհանում։ Չի գոհանում, հերիք չի, մի բան էլ սպիրտի շիշը գլխին է քաշում ու զոհի բարդույթով բռնված՝ բոյով մեկ փռվում հատակին, ոտքերը գետնին է տալիս ու զառանցում. չի գոհանում, հերիք չի, մի բան էլ փեշը քշտում է մինչև աճուկները, ալ կարմիր ներկած շրթունքներն ուռեցրած, մետրանոց կրունկները ճոճելով՝ կանգնում բանուկ կամրջի տակ և սրտատրոփ սպասում բախտին, ու բախտը, որ երբեք երես չի թեքում նրանից, երբեմն նույնիսկ երես է տալիս՝ կարկուտի պես ծեծած տեղը հաճախ ծեծելով»։ 

Կինը պայուսակն ուսեց ու ճամփա ընկավ։ Արդեն պայուսակ ուներ, արդեն բեռ ու բոխչով էր։ Ճքճքան արևի տակ սևանալով՝ Կինը քայլում էր ու ինքն իրեն նախատում. «Մի հարցնող լինի՝ ի՞նչդ էր պակաս, որ «հա» ասեցիր։ Քո՞ռ էիր, քաչա՞լ էիր, թոփա՞լ էիր, էն անկույս ժամանակներում անգամ կույս էիր, քեզ ի՞նչ էր եղել, որ վրա պրծար խեղճի կիսատ թողած խոսքին ու դեռ հարցը չհնչած՝ պատասխանը դրեցիր բռան մեջ ու քեզնից գոհ ծիծաղեցիր ծաղկած ծառերի հովին։ Ի՞նչդ էր պակաս, հը՞։ Հունիս ամսվա ամառը մտել էր ծոցդ ու քեզ հունից հանել։ Երևի։ Ամեն ապուշ խոսքի վրա հռհռում էիր ու քեզ արքայից արքայի դիցուհի կարծում։ Անխե՛լք կնիկ»։

Էսօրվա նման հեռու մի օր էր. կին էր, քանի տարվա տան կնիկ էր արդեն, ու մի կենտ պայուսակն ի՞նչ է, էդ էլ չուներ, որ ուսեր, ունենար էլ, պայուսակում պահելու բան չուներ, մի չոր գլուխ էր, գլուխն առավ ու ճամփա ընկավ։

Տարվա բոլոր եղանակներին բացված ծուռումուռ կածաններով անցել էր՝ գլուխը կախ, բերանը խուփ, աչքերն ուռած։

Ձնառատ գիշերվա միջով գնում էր ու հերսը զսպելով, բերանը ափով ծածկած՝ հեծկլտում անմարդ փողոցներում։ Հասավ անլույս կամրջին ու քայլերն արագացրեց, կարծես գնալու տեղ ուներ, գնալու տեղից ուշանում էր, գնալու տեղն էլ ոտ էր առնելու ու ճապուկ հեռանար, եթե ինքը ճիշտ ժամանակին չհասներ. կամրջի կեսն ընկնել-բարձրանալով, ծնկները ձների ցրտին տված, աչքերը փակ  անցավ ու կանգ առավ՝ մի ձեռքը դրած խայտացող փորին, մյուսով փորի տակը գրկած. «Քիչ մնաց, մի քիչ էլ դիմացի, մի քանի րոպե համբերի, շունչս տեղը բերեմ, կթռնենք, թաթիկդ կբռնեմ, չվախենաս, ես միշտ քեզ հետ եմ, ես քեզ ցավ չեմ պատճառի, դու իմ հոգին ես, ես քեզ անտեր չեմ թողնի, որ իմանաս, թե քեզ ինչի՜ց եմ փրկում, էդքան չես ջղաձգվի, թաթիկներդ բա՛ց արա ու պորտալարդ պինդ բռնի, լսո՞ւմ ես, հոգի՜ս, արևս, տունս-տեղս, երազանքս, կյանքս, պի՛նդ բռնվի, սպասի մազակալս ամրացնեմ, սպասի մատանուս տեղը փոխեմ՝ դնեմ մատնեմատիս, սպասի էս սիրուն կոշիկներս ուղղեմ, ոտքս զգույշ դնեմ սառույցին, որ կրունկներս չջարդվեն, էն խեղճ կոշկակարը մեռավ կարկատելով, ահա, դե՛, քեզ տեսնեմ, արդեն մեծ տղա ես, քեզ ձիգ պահի, երեք-չո՛րս, գնացի՜նք, թռա՜նք»,- Կինը մեծ ու վճռական ցատկ արեց, որ կամրջի բազրիքից կախվի, բայց անիծյալ սառույցն ամեն բան հարամեց. բարակկրունկ կոշիկը, որ տխուր ու արտառոց ու ծիծաղելի էր նայվում ծնկահաս ձյան մեջ ու չմշկադաշտի պես սայթաքուն, սառցակալած մայթի վրա, հանկարծ երերաց Կնոջ ոտքի տակ, թույլ ճկվեց ու սլլալով հետ հրեց Կնոջ մարմնի վտիտությունը, որի վրա ցից ու սիրուն դուրս էր պրծել կլորիկ փորը, իսկ պրկված վզի վրա ուռած երակը քիչ էր մնում պայթեր ու արյուն ժայթքեր ձյան ճերմակի երկայնքով, սակայն այդ պահին մի անտես ձեռք ձյան փաթիլի թեթևությամբ վեր բարձրացրեց մորն ու որդուն և պինդ և ամուր և ուժեղ վար բերեց ու կանգնեցրեց գետնին։

«Ա՜խ, էս ի՞նչ էր, էս ո՞վ ինձ հրեց»,- Կինը գունատվեց կամրջի վրա։

«Գնա՛, տունդ տակնուվրա է, գնա կարգի բեր»,- ձայնը հատու էր, բայց սրտացավ։

«Մամա ջա՜ն, է՛լ չեմ դիմանում»,- Կինը փղձկաց ու հենվելով կամրջի բազրիքին՝ դառնաղի հեկեկաց։

«Դու մենակ չես, գնա՛-ա-ա, գնաաա՜աաա»,- ձայնն արձագանքեց դատարկ քաղաքի ձյունոտ մթան մեջ։

«Հոգնել եմ, էլ ուժ չունեմ»,- Կինը չէր սրբում արցունքները, որ առանց նայելու տեսներ, թե ոնց էին արցունքի կաթիլները սառցե մարգարիտների պես գլորվում կապտած այտերն ի վար։

«Որդի՛դ ուժ ունի, քեզ ուժ կտա, գնա՛»,- ձայնն ավելի հուժկու հնչեց, ու Կինը վարանոտ դանդաղությամբ սկսեց քայլել՝ կըտ-կըտ-կըտ, ճըռ-ճըռ-ճըռ, սըլթ-սըլթ-սըլթ, կարծես լարովի տիկնիկ լիներ. ինչ-որ մեկը ժամանակավորապես լարել էր նրան ու հեռացել՝ բանալին իր հետ տանելով, և երբ ժամանակը լրանար, ոչ ոք, ոչ ոք չէր գտնելու ո՛չ լարողին, ո՛չ էլ բանալին։ Ժամանակավոր լարում է, մի՛ պրկվիր, վերջը մոտ է։

Կինը խելահեղ վազքով տուն հասավ, մոլագարի պես վրա պրծավ ու մի շնչում կարգի բերեց քանդուքարափը՝ թանկ գին վճարելով։ 

Կինը հետո հաճախ էր հիշում այդ գիշերը, այդ մութն ու սառույցը, նաև՝ ձեռքի անտես ներկայությունը, և ապշում էր, թե ինչպես չէր տեսել իրեն ընկած տեղից բարձրացնող, իրենց՝ երկուսի մարմինները վեր, ավելի վեր հանող այդ վիթխարի ձեռքը, և ամաչում էր, ամոթից գետինն էր մտնում, որ վախեցել ու սարսափահար փախել էր, որ գայթակղվել էր մահվան կանչով ու մեղքը վիզն առած՝ քայլ էր արել՝ նոր մեղքի տակ ընկնելու համար։ Կինը դեռ չէր ճանաչում մեղքը։ Կինը դեռ չէր նայել մահվան աչքերի անգունության մեջ ու չէր դիպել ծանրումեծ ձեռքի փափուկ կոշտությանը։      

No Comments

Leave a Reply