maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Հովիկ Հովեյան

Դիանա Համբարձումյանի գրքի առթիվ

15.06.2023

Պատերազմի hանդերձով տարօրինակ մի խաղաղության դիմագիծ է նշմարել hեղինակը, և այդ hանդերձը նրան թվացել է անընդմիջելի, hրամայված ճակատագիր…

Փայտփորիկը ժամանակային նեյրոնների՝ hաղորդակիր տիեզերամասնիկների անընդhատելիության, hոսքի, hախուռն տարուբերումների և´ խորhրդանիշն է, և´ տրիբունը։ Փայտփորիկն այն մենամնջախաղացն է, որ օրնիբուն բեմադրում է նույն ներկայացումը՝ թե´ hանդիսականի, թե´ բազում արձագանքակիր և տարածընկալ շարունակությունների hամար…

Դիանա Համբարձումյանի «Մեղր ու լեղի աշխարh» պատումը լեցուն է պրագմատիկ hիշողության (ոչ դեկորատիվ, ոչ կիրառական և ոչ էլ վայրկենաhաճո) պոետական սաղարթախիտ մետամորֆոզներով… Վիպական շղթան երաշժտաֆաբուլիստիկ մի hաճելի ատոնալությամբ է լցվում՝ Գուիդո դի Արեցցոյի (XI-րդ դար) ժամանակներից պատգամված շարականականությամբ…

Առhասարակ, այս վեպում եթերի ու եթերասույզ տատանումների շարադասական, լեզվիմացության սաhուն hնարքների, բացականջ ու բացաչք ընկալումների hամաhավաքի ոչ միայն ականատես-ընթերցողն ենք, այլև, անտարակույս, մասնակիցը…

Դժվար է ասել, իրապես, hարգարժան Դիանա Համբարձումյան, թե ձիերն ումից են լացել սովորել՝ մարդուց, երկնքից, թե աշխարhի ճակատագրով մտաhոգ էությունների արյան զրնգոցներից, որոնցով լեցուն է վեպի թե՛ hաղթադեմը, թե՛ hառաչանքը։ Եվ վերջում, ենթաիմաստը բացաhայտելիս, ինձ թվաց, թե ժամանակի անժամանակության և ժամանակի ու hիշողության երկվորյակության դատանիստին մասնակցում են մեր բոլորի կորուսյալ սրբությունները, շատ ուշադիր ընթերցողը, ով, ի վերջո, խոստովանելու է Հիերոնիմոս վան Ակեն Բոսխի ժամանակների իր «hանցակցությունը» պատումի մերօրյա իրական ու երևակայական դրամատուրգիային, և ինչն էլ արժանի է լինելու աշխարhի բոլոր փայտփորիկների ծափաhարությանը…

Հովիկ Հովեյան

                                 

Դիանա Համբարձումյան, Մեղր ու լեղի աշխարհ

(hատված)

Սոլ-երկիր

Ծնվել է, մահացել է. կռվել է, զոհվել է, կյանքը տվել է հայրենիքին, ջահել կյանքը զոհել է հանուն երկրի հարատևման, անմահացել է, պարգևատրվել է, հերոսացել է։ Փա´ռք, փա´ռք, փա՜ռք։ Թե ծնվելուց հետո, կռվից առաջ ինչ է արել, ոնց է ապրել, ում է սիրել, ում չի սիրել, ինչ է սիրել, ինչ չի սիրել, որ մի սիրունի մազն է քաշել, ում է թաքուն սիրահարվել, ում հետ է ծեծկռտվել, ում այգուց է գիշերվա կեսին ցոգոլ ու շլոր թռցրել, ինչ է երազել երկնքում փայլկտող աստղերին նայելիս՝ Կոմիտասի ձայնով, սև աչքունքով, սև բեղմորուսով, բոյ-բուսաթով այս պատանին, ոչ ոք, ոչ ոք չի ասում, ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, ոչ մի տեղ, ոչ մի օրաթերթում, ոչ մի կայքում ու հարթակում չի գրվում ու չի քննարկվում, ոչ մի տող՝ ոչ մի տեղ. ո´չ արցունք քամող մահախոսականում, ո´չ մարդաբոյ հուշարձանի բացման օրը սրտաբուխ հնչած գովաբանական ճառերում, ոչ հետմահու «Արցախի հերոսի» կոչումը շնորհելիս, երբ Նախագահի հրամանագիրը բարձրագոչ հայտարարում է. «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի N հրետանային դիվիզիայի, N հրետանային մարտկոցի N հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Արտավազդ Հայկի Համբարձումյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը», ո´չ էլ հոգեհանգստի սեղանի շուրջը հավաքվածների հոխորտ բաժակաճառերում ու վեհերոտ օղորմաթասի ձգձգված ներբողներում. ոչ ոք ոչ մի տեղ չի հիշում, ոչ ոք, ոչ մի տեղ։ 

Բոլորը, խոսքները մեկ արած, լռում են՝ պարպված պարկուճի նման. էդ մի մատ տղան էդ ի՞նչ կյանք էր ապրելու, ի՞նչ էր հասկանալու իր ապրածից ու տեսածից, որ հիմա էդ կյանքը ամենքի ականջին լսելի, ախորժելի պատմություն դառնար, որ պատմելու արժանի պատմություն դառնար: Էդ մի մատ տղան էդ ինչացո՞ւ էր, որ սիրտ աներ թշնամու աչքերին ուղիղ նայել, որ իմանար, թե ոնց սողեսող գնար, կուզեկուզ վազեր ու վիրավոր ընկերոջ ծանրացած ու արյունաքամվող մարմինը պարկի նման քաշեր ուսին ու բերեր հաներ թիկունքում մնացած էս դատարկ գյուղի բերան: Էդ մի մատ տղան էդ ո՞վ էր, ինչացո՞ւ էր, որ էդքանը զորեր:

— Ար-տո՜, Ար-տո՜, որտե՞ղ ես, տո՜ւն արի, տո՜ւն:

— Արտո՞, մութն ընկել է, ո՞ւր ես, տղա´ս:

— Դասդ ինչո՞ւ չես սովորել, Արտավա´զդ:

— Շատ ապրի մեր Արտոն, ամբողջ դասարանի պատիվը բարձր պահեց, առաջինը հասավ բլրի գագաթին ու եռագույնը խրեց հողի մեջ:

— Ես ի՞նչն եմ գնահատում Արտավազդի պատասխանում, նրա ինքնատիպ մտածելու կարողությունը, ինքը շատերի նման անգիր արած պատասխաններ չի տալիս, հարցը լսում է, իմացածը ի մի բերում ու տեղում պատասխանը ձևակերպում. ա´յ սա եմ ակնկալում ու պահանջում ձեզնից, բոլորի´ցդ:

Պատմելունը, ուրեմն, այդքանից հետո, թշնամու քթի տակ քառասուն օր ու քառասուն գիշեր պարկապզուկ նվագելով ու երգելով կռվելն է, պատմելունը, դու մի ասա, «Բայրաքթարից» թափվող մահից հրաշքով ճողոպրելն ու փլված տան ձեղնահարկում անվերջանալի օրերով պատսպարվելն ու չմեռնելն է, պատմելունը, ոնց էլ լինի, կիմանաք, այսքանից հետո անմարդ ու անշունչ գյուղերի միջով մեն-մենակ թափառելն ու չխելագարվելն է, ու պատմելիս՝ գժվելունը օրը ցերեկով մի կենտ, մի դավադիր ու անճոռնի կրակոցից զոհվելն է, բայց դե, ո՞վ կիմանա էդ պատմությունը, որ ով էլ պատմի, ով էլ իմանա, լեզուն ո՞նց կպտտվի,մատները ո՞նց կհասնեն ստեղներին, որ չխելագարվի ու պատմի. արծվի ճախրն ու մի պարսատիկի քարից վիրավորվելն ու երկնքի բարձրից գահավիժելը ի՞նչ պատմելու բան են, որ պատմես, ո՞նց պատմես: 

Ո՞վ գիտի՝ ով կիմանա, ով կպատմի, ինչպես կպատմի: Արտոյին՝ ի՞նչ, թե կիմանան, չեն իմանա, թե կպատմեն, չեն պատմի, պատմողին կլսեն, չեն լսի, կհավատան, չեն հավատա, Արտոյին՝ ի՞նչ: Արտոն իր անելիքն արդեն արել է. երկար գնալունը կարճ է կտրել, վազքով անցել է ու սուրալով հասել մի տեղ, որտեղից ոչ թե չեն վերադառնում, այլ որտեղ հասնելիս անդին անցնելու ոչ մի տեղ չեն որոնում. որոնելն ի՞նչ իմաստ ունի, երբ բոլոր ճանապարհների վերջնագիծը այդտեղից մի քայլ առաջ է գծված: Դա հենց Արտոյի տեղն է: Դա է Արտոյի իրական տեղը: Այդ տեղը հիմա կոչվում է «Արտավազդ», «Արտավազդարան»: Քանի՞սն են հասնում իրենց տեղին: Բոլորը ճամփա են ընկնում, քանի՞սն են հասնում: Ք…ք սրտին՝ մխիթարա՞նք: Ըհը´. սրտի մխիթարանք:

Ամեն գիշեր, Արտոյի սենյակի լույսը մարելուց առաջ, մայրը պահարանից հանում է Արտոյի կարճաթև, կրծքին՝ ինը թվի դաջվածքով, սև-սպիտակ զոլերով շապիկը, խնամքով ու հոգատար շարժումներով բացբացում ու կրկին ծալծլում է ինը թիվը, խոր շնչում որդու ջահել հոտը, արցունքի միջից հայացքով շոյում է նկարից լայնադեմ ժպտացող տղայի դեմքը ու շշնջում. «Բարի´ գիշեր, Ա՜րտս։ Ինձնից էլ երբեք հեռու չգնաս, տղա´ս, էլ չհեռանաս, լսո՞ւմ ես, թա´նկս, լա´վս, միա´կս: Խաղաղ ու անհոգ քնիր, ի´մ տղա, ես քո կողքին եմ, ես միշտ քո կողքին եմ, Արտավա´զդս, ի´մ Արտ»:

No Comments

Leave a Reply