maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Դու կորցրել ես քո մարմինը

10.02.2021


Ես կորցրել եմ իմ մարմինը և վախենում եմ անունս էլ կորցնել։ Անվերջ ասում ու կրկնում եմ ինձ՝ դու Շողեր ես, մի մոռացիր երբեք, ինչ էլ լինի, աշխարհը շուռ գա, ծովերը ցամաքեն, լեռները փոշիանան, դու կաս ու մնում ես Շողեր, գեղեցիկ ու հմայիչ կին, մի գնա այնտեղ, որտեղ քեզ չեն տեսնում, թող մարդկությունը սիրի քեզ։ Ես ծնվեցի երեսունչորս տարի առաջ, գարնանային մի լուսաբաց օր, երբ բարուրված տուն եկա, հայրս նայեց ինձ ու ասաց՝ ոնց որ արևի շող լինեմ, թեև արևը սև ամպերի տակ էր, և անձրև էր գալիս։ Իմ մայրը ժպտաց և ինձ Շողեր կոչեց։ Այդպես եղավ իմ անունը, բայց այդ հեքիաթը ես իմացա շատ ուշ, երբ արդեն դպրոցական էի և զգում էի՝ ոնց է կուրծքս բողբոջում։

Տղաները մեկը մյուսի ետևից սիրահարվում էին Շողերին, այսինքն՝ ինձ, երբ ավելի մեծացա, ամեն ինչս տեղը տեղին, իմ հանդեպ անտարբեր չէին նույնիսկ տարեց տղամարդիկ, վավաշոտ նայում էին՝ ինչպես եմ ես քայլում, շողում ու ժպտում, ամեն քայլքի հետ ինչպես են թրթռում կրծքերս, նրանց ծերունի աչքերը փայլում էին երիտասարդական ցանկասիրությամբ, որն ինձ ներքին հրճվանք էր պատճառում ավելի, քան տարեկիցներիս վերաբերմունքը։ Անհավատալի է, բայց հավատացեք, ես սուտ չեմ խոսում, նրանցից մեկին ես սիրահարվեցի, կարծես իր մահացու տարիքին անհարիր՝ շատ գեղեցիկ դեմքով ու ճերմակ-փարթամ մազերով արտիստ լիներ, մի Օթելլո, որ ուզում էր ինձ խեղդել, ես ուզում էի նա ինձ խեղդի, երջանկանամ ու մեռնեմ։ Ես փողոցներում որոնում էի նրան՝ սրտիս խոստովանությունն անելու, վախենում էի, որ նա կծաղրի ինձ, երբ մի օր մեր քաղաքի գլխավոր պողոտայում հանդիպեցի թաղման թափորին։ Սիրտս լաց եղավ՝ նա է։ Դագաղում էլ նա արտիստ էր։ Ես չմոռացա նրան նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնացած էի։ Առաջին և վերջին ամուսինս՝ Վարոսը, հեչ արտիստ չէր, մի շարքային ինժեներ, բայց ինձ շատ էր սիրում, ես էլ՝ նրան, գիշերները դադար չունեինք, մեր սերը հոսում էր երգող գետի պես՝ համբուրելով ծաղկուն ափերը, որ մենք էինք՝ ես ու նա։ Մի գիշեր էլ ես զգացի, թե՞ ինձ թվաց՝ սիրելով Վարոսին՝ ես ծեր արտիստին եմ սիրում՝ ձյունե մազերով, ամուսինս նա է, որ մահացած շարունակում է լինել իմ կողքին։ Սակայն այս կեղծ ու սուտ աշխարհում երեքիցս և ոչ մեկը դա չգիտակցեց, կարծես լինեինք կույր, համր ու խուլ։

Ես մշտապես ծաղկավոր շրջազգեստով եմ, զգեստապահարանում այդպիսիք տասներեքն են, անկրկնելի ձևվածքով և տարբեր գույն ու բուրմունքի ծաղիկ շրջազգեստներ, որոնցից ինձ ամենասրտամոտը յասամանովն է՝ յասաման շրջազգեստը, նա ամուր գրկում է մարմինս, և ես ապրում եմ յասամանի նման։ Ես շրթներկ, շպարանքի այլ պարագաներ ու օծանելիք չեմ օգտագործում, հոտառություն ունեցողը կզգա՝ իմ հոտը ծաղիկներից է, հատկապես՝ թավշյա յասամանից։ Չեմ սիրում ձմեռը, երբ ստիպված եմ լինում շրջազգեստի վրայից վերարկու հագնել։ Գարունը և աշունն էլ իրենց միջակա զգեստներն են թելադրում ինձ։ Իմը շոգ ամառն է, երբ մարմինս ամբողջովին ծածկվում է գունեղ ու բուրյան ծաղիկներով։

Շողերը, այսինքն՝ ես, վիրահատող պրոֆեսորի գլխավոր բուժքույրն եմ, ոչ միայն նրան պաշտպանիչ ձեռնոց և դիմակ եմ հագցնում, պարզում ախտահանված նշտարն ու մկրատը, լուսասարքի վրա ակնդետ հետևում անզգա հիվանդի արյան ճնշմանն ու սրտի զարկերին, այլև երբեմն, նրա արագ-վճռական կարգադրությամբ, ինքս կատարում այս կամ այն գործողությունը։ Դեռևս բժշկական համալսարանում ուսանելիս՝ կիրառական պարապմունքների ժամանակ, ինձ հետաքրքիր էր շփվել մեռած թե ողջ մարմնի հետ, իսկ հիվանդանոցում այդ ցանկությունն ավելի խորացավ։ Ճանաչելով օտար մարմինը, սիրելով այն՝ ես ճանաչում էի ինձ,  իմ մարմնի յուրաքանչյուր մասը դառնում էր ինձ առավել սիրելի ու հարազատ։ Մի օր պրոֆեսորն ասաց՝ Շողեր, դու արդեն կատարյալ վիրահատող ես։ Չէ, պրոֆեսոր, ես իմ սիրտը դեռ չեմ ճանաչում, ի՞նչ է ուզում նա ինձնից։ Սիրտը մարմնի մաս չէ, որ ճանաչես, երկնային սիրո տունն է սիրտը,– ասաց պրոֆեսորը,– իմ սիրտը քեզ սիրում է։ Ես համբուրեցի նրա շուրթերը, որ այս խոսքն էին արտասանել, և զգացի՝ ինչպես են իմ շուրթերը լռում։ Նա հուզվեց, որովհետև բավականին ծեր էր։

Ես միշտ հետաքրքրված եմ եղել ինձնից տարեցներով, որքան ծերունական, այնքան հետաքրքիր, արդեն երկուսին հիշեցի՝ մահացած արտիստն ու կենդանի պրոֆեսորը, նրանք կային նաև բժշկական համալսարանում՝ իմ դասախոսներից շատերը, որոնք ինձ երիտասարդներից ավելի հոգեհարազատ էին։ Ո՛չ այն ժամանակ և ո՛չ էլ հետագայում, երբ ինձ թվում էր՝ վախենում եմ կորցնել մարմինս, ես կռահում էի, բայց լավ չէի հասկանում, թե ինչ գաղտնիք է նրանց ուշադրությունն իմ նկատմամբ, իմը՝ նրանց։ Եթե արտիստը սիրում էր ինձ, ինչո՞ւ մեռավ, արժանի չէի՞ նրան իմ յասամանե շրջազգեստով։ Կանցնեն շատ տարիներ, երկիրն անհաշիվ կպտտվի արևի շուրջ, պրոֆեսորը թոշակի կգնա, երբեմն կզանգահարի ինձ՝ ընդամենը մեկ բառ ասելու՝ Շողեր. մի՞թե սիրում է ինձ ու չի ցանկանում մեռնել։ Հոգի՞ն է նրան սիրելի, թե՞ մարմինը։ Ես նրա ի՞նչն եմ սիրում։ Այս կյանքում մարմի՞նն է ավելի կարևոր, թե՞ հոգին։ Այսչափ անպատասխան հարցերից հետո, ի վերջո, կանգ եմ առնում մարմնի կարևորության վրա, գիտակցելով, որ միայն մարմինը կարող է հագնել ծաղկազարդ շրջազգեստներ և գայթակղել մարդկանց՝ թույլ չտալով նրանց մեռնել։

Ես երբեք իմ մարմինն այնքան չիմացա, որքան մեր ամուսնության ժամանակ, այդ ինքնաճանաչման երանությունը կարճ տևեց՝ ընդամենը երկու տարի և յոթ ամիս, որ անցավ երկու օրվա ու յոթ ժամի պես արագորեն։ Այդուամենայնիվ ես, այսինքն՝ Շողերը, երախտապարտ եմ Վարոսին, որ նա իմ ներս ու դրսի անատոմիան գաղտնազերծեց իմ աչքում, դրանով իսկ ես, իմ օրինակով, առավել ճանաչեցի ընդհանրապես մարդու, մանավանդ՝ կնոջ կենդանի կազմաբանությունը, որ մինչ այդ ավել-պակաս գիտեի՝ որպես բժշկության ասպարեզի մի համեստ նվիրյալ։ Անկողնում զգում էի, որ իմ ոտքերը քայլելու համար չեն միայն, պար են գալիս ու նվագում մարմնիս մեղեդին։ Ա՜խ այդ երաժշտությունը։ Թևերս տարածվում էին և ինձ տանում արևաշող երկինք, թռչում էի աղավնու նման՝ երջանկանալով անկումների սարսափից։ Սիրտս կանգ էր առնում, և իմ կինը մեռնում էր ու չէր մեռնում՝ շարունակելով թևաբաց թռչել։ Ծով երկնքի օդից թոքերս խեղդվում էին։ Բառերն անձայն ճչում էին համբուրվող շուրթերիս։ Զարմանք-հիացմունքից խոշորացած աչքերս տեսնում էին ամբողջ աշխարհը, որի կենտրոնը իմ պորտն էր։ Գլխիս մեջ, որտեղ ուղեղն է՝ իր կիսագնդերով, ծիծեռնակը բույն էր շինում։ Իմ ներսում զգացմունքներն էին խոսում, քան գիտակցությունը, արյունս երգում էր, այդ ժամանակ ես հասկացա, որ կնոջ մարմնում ամենագլխավորը կապույտ արյունով շաղախված զգացմունքն է, իմ էությունը։ Մեղուն սրտիցս նեկտար էր քամում։ Մարմինս խելագարվում էր մահացու ալեկոծությունից։ Մշտապես լինում էր մի երանելի պահ, երբ իմ երանքից ծորում էր սիրառատ մեղրը, և ես, այսինքն՝ Շողերը, ուշաթափվում էի տիեզերական ուշաթափությամբ ու չէի ցանկանում ուշքի գալ։ Ես մի քանի անգամ հղիացա, բայց ինձ վիճակված չէր ծննդաբերել ու մայր դառնալ։

Մի քանի կնագետ բժիշկներից հիասթափված, որոնց հաճախ էի այցելում, ես ընկերուհիներիս խորհրդով գնացի մասնավոր գինեկոլոգի մոտ։ Նա ինձ գրեթե տարեկից էր, մի քիչ ավելի կամ պակաս։ Սպիտակ խալաթով չէր, այլ՝ ամերիկյան բոթասներով, ջինսե շալվարով, սպորտային կապույտ մայկայով, կրծքին ոսկեշղթա խաչ, ձախ ականջին արծաթ օղ կար. այդ ամենն առաջին իսկ հայացքից ինձ հույս ներշնչեց, որ մի օր կմայրանամ։

– Պառկիր,– ասաց նա։

Ես մեկնվեցի գինեկոլոգիական աթոռին, մինչև պորտս բարձրացրի երիցուկ ծաղիկներով շրջազգեստի փեշը, հագիս վարտիք չկար, ես շոգ ժամանակ առանց վարտիքի եմ ու կրծկալի, և վեր ու վերև չռեցի ոտքերս՝ նախորդ օրը սափրված երանքը շփոթված ամոթխածությամբ կարծես մատուցելով նրան։

– Լավիկն ես,– ժպտաց նա։

– Շնորհակալություն,– ասացի  ես, թեև «իկը» դուրս չեկավ, ես հո անչափահաս չեմ։

Նա կռացավ վրաս և խոշորացույց լուսատու գործիքով երկար ուսումնասիրում էր իմ կնոջը՝ մի թեթև ցավ պատճառելով, որ ինձ անծանոթ զգացողություն չէր։ Վերջապես եզրակացրեց.

– Աստված քո հեշտոցն ու արգանդը ծննդաբերելու համար չի ստեղծել։

– Բա ինչի՞…

– Սեքսի, – ասաց նա։

– Աստված կա՞։

– Ամեն մարդ իր աստվածն է։

Եղավ մի պահ՝ ես ցանկացա նրան համբուրել, նույնիսկ ոտքս առաջ գնաց, բայց հաջորդ ակնթարթին մեկ քայլ նահանջեցի, որովհետև նա ուներ այնքան արտահայտիչ աչք-ունքեր, նուրբ ու գեղեցիկ դեմք, ոնց որ կին լիներ։

Ես այդ հանդիպման մասին նույն երեկոյան ասացի ամուսնուս, երբ նա աշխատանքից տուն եկավ։

– Մի՛ հավատա Աստծուն,– բարկացավ Վարոսը,– ինձ ու քեզ հավատա։

Ես այդպես էլ վարվեցի՝ հավատալով, որ մի օր մեր տանը երեխա է խաղալու, բայց մեր բոլոր ջանքերին հակառակ՝ ես այլևս չհղիացա։

– Արի երեխա որդեգրենք,– որոշ ժամանակ հետո, որպես փրկություն, առաջարկեցի ես,– տղա՞ ես ուզում, թե՞ աղջիկ։

– Ես իմն եմ ուզում,– մռայլվեց նա՝ ցավեցնելով սիրտս, ինձ, այսինքն՝ Շողերին կանգնեցնելով անանցանելի պատի առջև։

Լավ չեմ հիշում՝ քանի շաբաթ թե ամիս անցավ, քանի անքուն գիշեր, ես նրան ասացի.

– Չե՞ս տեսնում, Աստված ինձնից խռովել է, ամուսնացիր ուրիշի հետ։

Նա ասաց.

– Դու շատ ազնիվ ես։

– Գնա։

– Ես քեզ սիրում եմ, ո՞նց գնամ, – նա ինձ շառաչուն ապտակ զարկեց, որ երբեք չէր արել։

Դեմքս այրվեց քաղցր ցավից, տեսա ու զգացի՝ որքան է նա ինձ սիրում, սիրտս երջանկացավ։

– Էլի խփիր, խնդրում եմ, խփիր։

Սակայն նա չկրկնեց իր հարվածը։

– Դու ինձ չես սիրում այնքան, որքան ես եմ քեզ սիրում,– և ամպ իջավ դեմքիս ու հոգուս, աչքերիցս անձրև կաթեց։

Մի տխուր օր էր մեզ համար՝ նա ամուսնացավ իրենց գործարանի գլխավոր հաշվապահի հետ, որի անունը Շողեր չէր, այլ Մարգո։ Նրա հեռանալուց հետո ես բոլոր զգացմունքներով գիտակցեցի մարմնիս դատարկությունը։ Պատահեց՝ մի քանի անգամ նա եկավ ինձ մոտ, սիրում ու սիրում էր, ինչպես առաջ, և ես զգում էի՝ ինչպես է մարմինս դարձյալ ձեռք բերում իր ամբողջ անատոմիան։ Նրանց աղջիկ ծնվեց, որին նա անվանեց Շողեր։ Ըստ երևույթին՝ Մարգոն լավ հաշվապահ էր և առանց դժվարության հաշիվ արեց ու տեսավ իմ և իր երեխայի անվան նույնականությունը՝ տառ առ տառ։ Նա զանգահարեց ինձ.

– Պոռնիկ։

Ես Վարոսին չասացի այդ մասին, վախենալով, որ նա կսպանի կնոջը և ցմահ բանտ կընկնի։ Նա մեկ-երկու անգամ էլ այցելեց ինձ կնոջից թաքուն, այնուհետև, որքան էլ սպասեցի, նա այլևս չեկավ։ Ես կարոտում էի և՛ նրան, և՛ իմ մարմինը, որն աստիճանաբար ցնդում-անէանում էր օդի մեջ։ Ես ագահորեն շնչում էի օդը՝ այնտեղ մարմնիս ներս ու դուրսը գտնելու, որքան գտնում էի, այնքան էլ կորցնում վերջնականապես։ Չէի հավատում, թե արդեն առանց մարմնի եմ, իսկ հոգիս անօգնական ու միայնակ թափառում է տիեզեքում։ Ցնցուղի տակ լողանալիս ես չէի զգում, թե կրծքեր ունեմ, հետույք, իմ երանքը կար ու չկար, ամբողջ Շողերը նմանվել էր մի դատարկ տակառի։ Փորձառու բուժքույր լինելուց զատ, ես խելացի կին եմ, մտածում էի՝ մարմինը չի կարող այսքան անտրամաբանորեն, այսպես վիրավորական կերպով գնալ-կորչել, նույնիսկ մեռնելուց հետո նրա ոսկոր մասունքները գերեզմանում շարունակում են ապրել ու խոսել դար ու դարեր։ Ինչպես տեսնում եք՝ ես շատ ընկճված էի, բայց հուսահատված չէի։ Ես պետք է ինձ վերադարձնեմ իմ գեղեցիկ մարմինը և ծաղկավոր շրջազգեստներ հագնեմ։

Ես մանրամասնորեն հիշում էի մարմինս, նրա պատկերն զգում էի ամեն րոպե, սիրում էի նրան, խոսում էի նրա հետ, հարց տալիս՝ որտե՞ղ ես, մի՛ գնա, իմ կյանք, վերադարձիր ինձ, քեզ սպասում եմ կարոտալից սպասումով։

Հիշեցի, ինչ-որ տեղ կարդացե՞լ եմ, թե՞ շատ տարիներ առաջ հոգեբանության դասախոսից եմ լսել, երբ ուսանող էի բժշկական համալսարանում, սովորաբար ամեն գիշերային երազ լույս օրվա մեր ձգտումների ու ցանկությունների ավելի կամ պակաս ճշգրիտ պատկերն է։ Մի գիշեր խոր քնի մեջ ես երազ տեսա։ Կարմիր լապտերներով փողոցում եմ՝ մարմնավաճառների շուկայում, որ Ամստերդամում է, որտեղ եղել եմ որպես զբոսաշրջիկ։ Մեկը մեկից գեղեցիկ կիսամերկ կանայք իրենց մարմինն են առաջարկում տղամարդկանց, սակարկում գնի շուրջ, համաձայնվելիս գրկախառնված գնում սիրելու համար նախատեսված մոտակա սրճարանները, որոնց դռների ճակատին էլ թույլ լույս սփռող կարմիր լամպեր կան։ Օդում տարածվում են սեքսուալ մեղմ ռիթմեր։ Մարմնավաճառների շարքերն արագորեն նոսրանում են, տանող տանողի է։ Ես զարմանում եմ և ուրախանում, որ աշխարհն ունի մարմնի այդքան մեծ պահանջարկ։ Ես արձակում եմ յասամանե շրջազգեստիս կոճակները՝ մարմինս ցուցադրելու, սակայն ոչ ոք ինձ ուշադրություն չի դարձնում, կարծես ես կենդանի կին չեմ, այլ կնոջ մանեկեն։ Վեջապես մի տղամարդ է մոտենում ինձ, ժպտում, հանում է կրծկալս, շոյում, այդ շոյանքից ես երջանկանում եմ, որ կրծքեր ունեմ, փորս դողում է հուզմունքից, ուզում եմ նրան համբուրել, բայց չեմ համարձակվում, որովհետև նրան ճանաչում եմ վաղուց, նա այն արտիստն է, հիանալի Օթելլոն, որ ինձ խեղդեց։

– Ի՞նչ արժես։

– Ես չեմ վաճառվում, ես ինձ նվիրում եմ։

– Խալագար,– ասաց նա,– էս ո՞ր դարն է, քո նվերը քեզ մնա,– և նեղացած հեռացավ։

Երբ երազից արթնացա, Երևանում էի, իմ անկողնում, երկու հազար քսան թվականն էր՝ օգոստոսի տասնութը։ Ես երևակայական ձեռքերով որոնեցի կրծքերս, վեր ու վար գնացի, բայց ոչինչ չգտա։ Սիրտն էլ չկար, թոքերը, լեղապարկը, ոչինչ ու ոչ մի բան հայտնի չեղավ, ես, այսինքն՝ Շողերը, նմանվել էի մի չորացած ծառի, որ ի վիճակի չէր խշշալու, լռել էր համր լռությամբ, միայն աչքերս էին շփոթված ու միայնակ քայլում անհայտ աշխարհի ճանապարհներով։ Թեև շոգ ու արև առավոտ էր, բայց ձյուն էր գալիս։

Զանգահարեցի Վարոսին.

– Սիրելիս, ես կորցրել եմ իմ մարմինը։

Նա ասաց.

– Դու այնքան գեղեցիկ մարմին ունես, որ հնարավոր չէ կորցնել, բայց եթե կորցրել ես, որոնիր, կգտնես մի օր։

– Ինձ չես սիրում։

– Դու իմ առաջին ու վերջին սերն ես։

Այդ խոսքի վրա զգացի սրտիս տրոփյունը, նա վերադարձավ իմ մեջ, ու երգ խշշաց։

Ես նրան սիրում էի և՛ այդ պահին, և՛ դրանից առաջ ու հետո, բայց աշխարհում ինչ-որ ծուռ ու սխալ բան կար, և այդ բանը ո՛չ ես էի և ո՛չ էլ նա։

Ես քայլելով էի գնում հիվանդանոց և տուն վերադառնում, չէի զգում ոտքերիս գոյությունը, եթե լինեին, գոնե կգիտակցեի, միայն աչքերս էին շարժվում այս ու այն կողմ՝ ճանապարհին որոնելով այնպիսի մի նշան, որն ինձ ցույց տար՝ ինչ ուղղությամբ և ուր գնամ գտնելու ինձ։

– Հո հիվա՞նդ չես,– մի օր անհանգստացավ պրոֆեսորը։

– Ես մարմինս եմ կորցրել, պրոֆեսոր, և չեմ գտնում,– շշնջացի նրան,– խնդրում եմ ոչ մեկին չասեք։

– Խոստանում եմ։

Կարծում եք՝ ես շնորհակալությամբ համբուրեցի՞ նրան կորած իմ շուրթերով, ոչ, աչքերս տեսան, որ նա Օթելլո չէ։

Հիմա իմ բոլոր ծաղկավոր շրջազգեստները լայն ու երկար պարկի նման են վրաս նստում, դրանց մեջ ես չկամ։ Միայն դեռ յասամանովն է առաջվա պես ինձ հարազատ։ Իմ կրծկալներն ու վարտիքներն էլ ոչ թե Շողերը, այլ ներքնազգեստների խանութի շքեղ ցուցափեղկում կանգնած արծաթափայլ ռոբոտն է հագել և սառը ժպիտով դարձ-դարձ է անում առաջ ու ետ՝ ցուցադրելով իր մեռած մարմնի կենդանությունը։ Մի՞թե ես նա եմ։ Այդ վախից մղված՝ ես վազում եմ փողոցից փողոց, հրապարակից հրապարակ, մտնում քաղաքի մութ ու խուլ նրբանցքները, որպեսզի ինձ գտնեմ և չեմ գտնում։ Ինչո՞ւ չեք օգնում ինձ՝ մարմինս գտնելու, մարդ չե՞ք, ո՞վ եք, ասեք իմանամ։ Աչքերիս ձայն հասավ. մի՛ վախեցիր, որ քեզ կդավաճանեն, մի՛ վախեցիր, որ քեզ կսպանեն, վախեցիր անտարբերներից, որոնց պատճառով կատարվում է ամեն դավաճանություն և սպանություն։

Ես այլևս երազ չեմ տեսնում, որովհետև չեմ քնում։ Գիշեր թե ցերեկ աչքերս թափառում են քաղաքում, որտեղ ամեն ինչ կա, բացի ինձնից։ Ոչ ոք իմ դատարկությանը չի մոտենում, հարց չի տալիս, թե ով եմ, ինչու եմ կորցրել մարմինս, ուր եմ այսպես մոլորված գնում, անուն ունեմ, թե՝ ոչ։ Անունս Շողեր է, դա միակ բանն է, որ մնացել է իմ մարմնից, և մեկ էլ՝ աչքերս ու այս յասաման շրջազգեստը։ Մի տղամարդ թե կին վրայիցս պատռելով քաշում-հանում է յասամանը, և ես մնում եմ կատարելապես մերկ։

Հեռախոսն ամեն օր կանչում է.

– Պոռնիկ, ամուսինս քնի մեջ քո անունն է տալիս, ես քեզ կսպանեմ։

Ես չեմ վախենում, որ Մարգոն կսպանի ինձ, հանկարծ Վարոսը չսպանի նրան։

Գիտե՞ք ինչ եմ ցանկանում դառնալ՝ այն ցայտաղբյուրը, որ մարդիկ ինձ խմեն, այն հողը, որ մարդիկ քայլեն իմ վրայով, այն ծաղիկը, որ մարդիկ ինձ հոտոտեն, այն երեխան, որ մարդիկ ինձ գրկեն, մի շուն, մի գառ, մի կատու լինեի։

Ես վախենում էի նաև անունս կորցնել, աշխարհից ամբողջովին վերանալ, եղել եմ ու արդեն չկամ, և պատերին, մայթերի վրա, ուր պատահեր գրում էի իմ անունը, քաղաքը լցվեց Շողեր-ով, աչքերս կարդում էին նրան և կարծես համոզվում, որ գոյությունն անվերջ է։ Մեկ էլ աչքերիս երջանիկ միտք եկավ՝ մարդը չի մեռնում, այլ այլակերպվում է, կլինի մի ժամանակ, երբ ես ծաղիկ կդառնամ, մեղուն կծծի իմ նեկտարը։

Իմ մեջ տաք ու ցուրտ քամիներ են փչում, ինձ զարկելով մեկ այս, մեկ այն պատին։

Մի գիշեր ես շատ ուշ տուն եկա։ Միջանցքում զգացի ինչ-որ մեկի հոտը։ Լույսը վառեցի։ Խոհանոցում և ճաշասենյակում հոտն զգալի դարձավ։ Սեղանիկին՝ սուրճի կիսադատարկ բաժակ։ Ես անձայն ու վախվորած բացեցի ննջարանի դուռը, և հոտը կպավ աչքերիս։ Իմ անկողնում քնած մարդ կար։ Ես նրա վրայից ետ քաշեցի վերմակը, և քիչ մնաց աչքերս քարանային։ Վարոսն էր։ Ես, առանց յասամանե շրջազգեստը հանելու, զգույշ մեկնվեցի նրա կողքին, հանկարծ չարթնանա։ Նա քնի մեջ զգաց իմ հոտը և պատից  դանդաղ շրջվելով՝ գրկեց ինձ։

– Ինչո՞ւ եկար,– երբ առավոտյան սուրճ էինք խմում, հարցրի ես,– վախենում ես Մարգոյին սպանե՞լ։

– Սպանում են նրան, ում սիրում են,– ասաց նա։

Իմ մարմնի կորստով ընդհատված մեր ամուսնական կյանքն այդ առավոտից շարունակվեց ավելի ալեկոծ զգացմունքներով, կարծես հանդիպել էինք առաջին անգամ և ցանկանում էինք խեղդվել իրար մեջ։ Ափսոս գրողի շնորհք չունեմ՝ մեր սիրո ծավալումները նկարագրելու, ոնց են մեր սրտերն ալեկոծվում, ինչպես է երջանկությունից շնչահեղձ լինում իմ կինը։ Սիրո վայելքների շնորհիվ մարմինս մաս-մաս վերադառնում էր և այլևս չէր ուզում հեռանալ, շուտով ես ամբողջովին գտա Շողերին, հավատացեք։ Երբ կա սերը, մտքներովդ չանցնի, թե աշխարհը սարսափելի է, վախեցեք անսեր մարմնից։ Այժմ իմ ծաղկավոր շրջազգեստներն այնպես լավ են գրկում ինձ, որ չեմ ուզում հանել։ Թեև Աստված իմ հեշտոցն ու արգանդը ծննդաբերելու համար չի ստեղծել, դրան տես, մի օր ես կհղիանամ և, հակառակ նրա կամքի, կծնեմ արև Վահագնին, ուշ, բայց ոչ՝ ուշացած։

Ինչո՞ւ ամուսինս չի սպանում ինձ։

Մի՞թե ինձ չի սիրում։

Նորայր Ադալյան

No Comments

Leave a Reply