maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Արցախ ԳրաԴաշտ

Դուք էդ ինչպե՞ս սիրեցիք մեր հողը, տղե՛րք

24.11.2020


****


Եթե երբեք Զովաբերում չես եղել, չես իմանա՝ ինչ հոտ ունի Քռի թաղի քարերի միջի ուրցը։ Մատղաշ նարնջի․ չե՞ս հավատում։ Աշխարհում ինչ էլ փոխվի՝ այստեղ միշտ հողի, խոտի, փշի ու ծաղկի խաղաղ համակեցություն կա։ Երբ տատս ողջ էր, միշտ առավոտյան դաշտ էր գնում, իսկ ցերեկը վերադառնում՝ փեշերը կանաչով լցրած։

Մինչև կյանքի վերջին օրը հավատում էր, որ հարազատ խոտաբույսերը կբուժեն իր կուրացող աչքերը։ Տա՛տ, դու էնքան էիր հողին կպած, որ փակ աչքերով կգտնեիր տան ճամփան։ Մի տուն էլ Գետաշենում էիր թողել ու աղջկադ բարուրած՝ գաղթել։ Պատահականությո՞ւն էր արդյոք, որ հարյուրավորների միջից գետաշենցի հարս ուզեցիր որդուդ համար։ Դժվար թե․․․ 


****

Սասունի Մոտկան գավառակի Շեն գյուղից են Ֆելիքսի նախնիները։ 1915 թվին՝ թուրքերի ներխուժման մասին լուր առնելուն պես, մեծ տատը՝ Նիգարը, ազատել էր գոմում կապված անասունին, 12 զավակին առել թևի տակ ու փախել։  Փրկվել էր միայն մանկահասակ տղան, որին կապված էր Մարաթուկ վանքի Ավետարանը: 

Քոշքի քարը․․․ Ֆելիքսը պատմում էր, որ 100 տարի անց գտել է իր «բաբի» տուն տանող քարը։ Քնել  էր գոմի վերածված պապական տան տանիքում՝ քուրդ զինյալների հսկողությամբ։ Շուրթից շուրթ անցնող պատմությունները ժամանակի մեջ աղոտ են դառնում, մոռացվում։ Իսկ ես վստահ եմ, որ քո զավակներն էլ մի օր կիմանան Քոշքի քարի տեղը։ 


****

«Հայրիկս մեծ ուրախությամբ ընդունեց այն, որ Հայաստանը դարձավ անկախ, վերականգնվեցին հայկական դրոշն ու զինանշանը։ Երբ հանրաքվե եղավ, թե արդյոք համաձա՞յն ենք, որ Հայաստանը լինի անկախ հանրապետություն, հայրս թոռների համար հայկական դրոշով ժապավեններ պատվիրեց՝ վրան գրված «Այո՛»։ Ու գնացին հրապարակ։ Ես Ամերիկա պիտի մեկնեի․ եթե ինձ համար դեռ հեռանկար կար վերադառնալու, հայրս կանխազգում էր, որ իր գնալը կլինի վերջնական»։

Ու արդեն 26 տարի՝ հայրենիքից հեռու։ 26 տարի, բայց դեռ դատարկ է բեմադրիչ Վարդան Հովհաննիսյանի տան կճուճը, որը պահել է հայրենի հող լցնելու համար։ Ասում է՝ հողը գուրգուրել գիտի,  ծնողի պես կանչել։ Մոր պես է, գրկում ու պահում է քեզ, որ չանջատվես, չհեռանաս, չթափառես։ Որ մնաս իր մոտ,  իր մեջ էլ հող դառնաս։    

****

Ամեն հունվարի 15-ին Րաֆֆիին նամակ եմ գրում՝ Վիքիպեդիայի օրվա առթիվ։ Հարյուրավոր հոդվածներ է հեղինակել՝ հայոց պատմության մասին, հայոց լեզվո՛վ։ «Մենք պատմությունից դասեր չենք քաղում, նույնիսկ պատմություն չենք կարդում,- սրտնեղում է ու ավելացնում,- հույսս նոր սերունդն է, մենք էլ փոխվողը չենք»։ 

Րաֆֆին իմ ճանաչած միակ հիմնավոր աթեիստն է․ ասում է՝ մկրտվելուց հետո է աթեիստ դարձել։ Բայց երբ լսես, սիրով կիսվում ու պատմում է հին հայկական եկեղեցիներից։ Ծուռն էլ ո՞նց է լինում։ 

Ազատամարտիկ, «Արամ Մանուկյան» կամավորական ջոկատի հրամանատար Թաթոս Գևորգանի որդին է Րաֆֆին։ Հենց հայրն էլ նրան վիպասանի անունով է կնքել։ Մեծ է հոր վաստակը․  մասնակցել է Երասխի, Այգեպարի ու Ոսկեպարի ինքնապաշտպանական մարտերին, ավելի ուշ՝ «Արամո 114» ջոկատի կազմում, ազատագրել Իվանյանը, Վարանդան, Հաթերքը, Մեծշենն ու Շուշին։ Որդին հիշում է․ «Արցախյան պատերազմի ավարտից գոհ չէր, մեղադրում էր բոլոր ղեկավարներին, ոչ մեկին չէր սիրում։ Կռվում հարազատ եղբորն էր կորցրել, այդպես էլ նրա բացակայությանը չհամակերպվեց։ Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, մեզ Եռաբլուր էր տանում։ Հաճախ վիճում էինք՝ արդյոք արմատներով մշեցի՞ ենք, թե՞ խնուսցի։ Արևմտյան Հայաստանի մասին խոսելիս միշտ  ասում էր՝ պիտի՛ ազատագրենք»։ 

****

«Ես սիրահարվեցի Անուշի տաղանդին»,- կնոջ՝ արցախցի գեղանկարչուհի Անուշ Ղազարյանի մասին պատմում է մասնագիտությամբ դերձակ, գերմանացի Արթուր Բլոխը, որն արդեն չորս տարի բնակվում է Հայաստանում։  Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Պարոնյան 20 հասցեում առավոտից երեկո զրահաբաճկոնի գրպան էր կարում հայ զինվորի համար։ 

Հայաստան եկել էր կամավորական ծրագրով, ծանոթացել Մնջախաղի պետական թատրոնի տնօրենի հետ, որի առաջարկով սկսել էր Արցախում խուլ ու համրերին մնջախաղ  սովորեցնել ։ «Խոսելն իմ ուժեղ կողմը չէ»,- կատակում է Արթուրը։  Ստեփանակերտում երկու ներկայացում էր բեմադրել, մեկն էլ ընկերոջ՝ Գենայի հետ խաղացել Մնջախաղի միջազգային փառատոնի ժամանակ։ 

Երիտասարդ ընտանիքն Արցախից Հայաստան էր տեղափոխվել՝  ստեղծագործական ավելի մեծ հեռանկար գտնելու։ Արթուրն ասում է՝ Արցախը գրավիչ է իր տարբերություններով։ Թեև հակամարտության գոտում ներդրում անելն իրատեսական չէ, բայց մի գաղտնիք կա․ Արցախն իր բնությամբ կարող է  փոքր Շվեյցարիա  դառնալ։ Այստեղ միրգն ու բանջարեղենը մի ուրիշ համ ունեն։

****

«Սիրելի՛ Տիգրան, 

Մենք իրար երբեք չենք ճանաչել, մի բառ անգամ չենք փոխանակել, թեպետ կարող էինք։ Չէ՞ որ երկուսս էլ կինո շատ ենք սիրել։ Դու արդեն ռեժիսոր էիր, ես պիտի դառնայի։ Ափսոս, դրա մասին ավելի վաղ չգիտեի։ 

Չեմ հիշում՝ ինչպես ենք Ֆեյսբուքում ընկերացել կամ ինչու։ Միայն գիտեմ, որ քո լուսանկարներում կար լույս , բնություն, սեր, կռիվ։ Ես քեզ միշտ պայքարող ու պահանջատեր տեսակ եմ համարել՝ տեսնելով, թե ինչպես ես պինդ գրկում քո սիրած աղջկան, պինդ գրկում կյանքը։   

Դու սիրում էիր Փարաջանովին։ Իսկ ո՞վ չի սիրում։ Մի առիթով մեջբերել էիր նրա մասին հուշերից, այնպես էր տպավորվել․ «․․․Մի անգամ Փարաջանովը բանտի բաղնեպանի հետ միասին փշալարերից և իր գուլպաներից ծաղկեփունջ պատրաստեց և ուղարկեց Լիլիա Բրիկին՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Լիլիան հիացած էր և նվերը դրեց Մայակովսկու նվիրած ծաղկամանի մեջ։ Սակայն բանտի հոտը վերացնելու համար ստիպված էր ծաղկեփնջին «Մուստանգ» օծանելիք փչել»։  Կարդացել էի ու մի լավ ծիծաղել։ 

Այն չարաբաստիկ օրը, երբ  ընկերներիցս մեկը տխրությամբ քո նկարն էր մակագրել, ես խենթի պես սկսեցի փնտրել պրոֆիլդ, որ համոզվեմ՝ դու չես, որ ես շփոթել եմ քո դիմագծերը։ Ներիր, ոչ մի կերպ չէի հիշում ազգանունդ։ Ամեն կերպ փնտրեցի,  չգտա։ Իմ բաժին արցունքը լացեցի ու շարունակեցի ապրել։

Այսօր Ֆեյսբուքն ինձ առաջարկեց կրկին քեզ հետ ընկերանալ։ Մի մարդու, որն այլևս չկա։ Էջդ թարմացվում է․  երևի Նարեն է՝ քո սիրած աղջիկը՝  նա, որ միշտ թաքնված էր պաշտպան թևիդ տակ։ Ես սիրում էի ձեր սերը՝  մաքուր, երազկոտ։ Այս ընթացքում Նարեն դիպուկահարի դասերի է գնացել, որ գործդ շարունակի, ոգիդ  պահի։

Ափսոս, որ երբեք չխոսեցինք, ու չիմացա՝ ինչ սիրտ ունես դու»։

ՀԳ Պատերազմն սկսվեց ու ավարտվեց մեկ օրում։ Թիկունքում ծնված շատ պատմություններ մնացին չսղագրված ու ժամանակավրեպ։ Ամենուրեք հուշեր են զինվորների մասին՝ տարբեր դիմագծերով, բայց նույն ոտնահետքերով, ապագայի հանդեպ ունեցած փառահեղ, բայց մշուշոտ պլաններով։  

Մենք ՝ այս հոդվածի հերոսներս, տարբեր ճակատագրեր ունենք, բայց մեզ նույն հողն է կապել։ Հիմա կուզեի բղավել «Տղե՛րք․․․ Վահե՛, Արա՛մ, Տիգրա՛ն, Գևո՛րգ, Նարե՛կ ու մյուսնե՛ր, դուք էդ ինչպե՞ս ձեր կյանքից առավել սիրեցիք բոլորիս հողը՝ տակավին հոտը չզգացած»։

Հավատում եմ՝ քանի դեռ կան ձեր ոտնահետքերը, դուք կապրեք։ Մենք կապրենք։ 

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply