bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkom
ardi.am ԳրաԴաշտ

«Էդիթ Պրինտ»․ գրքեր, որ շուտով լույս են տեսնելու

06.03.2023

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը  շուտով կներկայանա նոր գրքերով։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը ardi.am-ին պատմում է սպասվող նորությունների մասին։

‹‹Արդի›› մատենաշարով լույս կտեսնի Հրաչ Բեգլարյանի ‹‹Սարյակի պատուհանը›› վիպակների ժողովածուն, ‹‹Սփյուռք›› մատենաշարով՝ Նշան Պեշիկթաշլյանի ‹‹Ընկեր գինին և եղբայր ծխախոտը›› ընտրանին, ‹‹Ինքնություն›› մատենաշարով՝ Դավիթ Անհաղթի երկերի ժողովածուն:  Սպասվում է նաև Սոս Սարգսյանի Վիպակների ժողովածուի հրատարակումը»։

Մանկապատանեկան գրականությունը ևս կհամալրվի նոր գործերով: ‹‹Արկածային գրադարան›› շարքով կհրատարակվի ‹‹Մոնթեսումայի դուստրը››, ‹‹Հայտնի հեքիաթագիր›› շարքով բնագրային թարգմանությամբ կհրատարակվեն Ալադինի պատմությունը, Ալի Բաբան և քառասուն ավազակները, Օսկար Ուայլդի հեքիաթների երկրորդ ժողովածուն  և Հոֆմանի ‹‹Ընկույզկոտրուկը››, նորովի կվերահրատարակվեն հայ ժողովրդական հեքիաթները: Հայտնի բեսթսելեր ‹‹Աննան կանաչ կտուրներից››  գրքի սիրահարներին հիանալի անակնկալ է սպասվում․ նախատեսել ենք հրատարակել գրքի շարունակությունը՝ ‹‹Աննան Ավոնլեայում›› վեպը, որտեղ ընթերցողի աչքի առջև հայտնվում է արդեն մասամբ հասունացած Աննա Շիրլին, որը երկու տարի շարունակ ուսուցչություն է անում հարազատ գյուղի դպրոցում՝ աշակերտների առջև բացելով ոչ միայն գիտելիքների, այլև երևայական աշխարհի դռները։ Աննայի միջոցով ընթերցողը զուգահեռաբար ծանոթանում է նաև Ավոնլեա կոչվող փոքրիկ գյուղում բնակվող մարդկանց կենցաղին ու բնավորությանը, հաղորդակից դառնում նրանց հուզող խնդիրներին, ինչպես նաև ծայր առնող ու երջանիկ ավարտ ունեցող սիրավեպերին։ Եվ այս ամենի մեջ բարձրանում է գլխավոր հերոսուհին՝ անվերջ երազելով գեղեցիկ գալիքի մասին։

Ֆրանսիացի հռչակավոր գրող Հեկտոր Մալոն հայ ընթերցողին ծանոթ  է «Առանց ընտանիքի» վիպակով:  «Սյուզան» վեպը (1872 թ.) նկարագրում է ֆրանս-պրուսական պատերազմին առնչվող դեպքերը։ Վեպում արծարծողվող հարցերը զարմանալիորեն արդիական են, սյուժեն՝ գրավիչ։

«Օրիորիդ Կլիֆտոն» վեպը գրվել է ավելի ուշ՝ որպես «Սյուզանի» շարունակություն։ Երկու ստեղծագործություններն էլ ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ՝ շնորհիվ տաղանդավոր հեղինակի սահուն գրչի, նուրբ հեգնանքի ու խոր ապրումակցման։

Կհրատարակվեն ‹‹Տունը, որտեղ…›› գրքի երկրորդ և երրորդ հատորները, Օգ Մանդինոյի ‹‹Աշխարհի մեծագույն վաճառականը›› գրքի երկրորդ մասը՝ ‹‹Պատմության ավարտը››:

Կշարունակվեն Ժորժ Սիմենոնի կոմիսար Մեգրեի դետեկտիվ գրքերի շարքն ու Ագաթա Քրիստիի վեպերի հրատարակումը: Լույս կտեսնի Գրեգորի Դիլի ‹‹Ամեն ոք ձեռներեց է›› գիրքը, որը Հայաստանի տնտեսության, ձեռնարկատիրական մտածելակերպի և հետկոմունիստական մշակույթի մասին է։ Այն հայերին ցույց է տալիս, թե ինչպես արտադրել այն, ինչը նրանք արժեքավոր են համարում և վերահսկել այդ գործընթացը:

Սիրային պատմությունների սիրահարներին լավ անակնալ է սպասվում: Լույս կտեսնեն Նիկոլաս Սփարքսի ‹‹Հիշարժան զբոսանք›› և ‹‹Նոթատետր›› վեպերը:
Ardi.am

No Comments

Leave a Reply