maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibomjojobetjojobet girişJojobet güncel girişjojobetjojobetgaziantep escortgaziantep escorthacklinkmarsbahismarsbahis girişqueenbetmarsbahisgüvenilir slot sitelericasibomgates of olympushttps://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomcasibomcasibom girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahis girişjojobetsahabetcasibom girişmatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbetcasibombahsegelpusulabetmarsbahisimajbetdumanbetmatbetsahabetjojobetnakitbahisjojobetbetebetdeneme bonusumatbetmatbet girişhacklinkextrabet girişJojobet216dinamobetdinamobetmatbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibompiabellacasinocasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişjojobetmarsbahis girişmarsbahismarsbahisOnwinMarsbahisMarsbahisMarsbahisMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleri
ՕրԸնթաց Ազդագիր

Երկու գլուխգործոց՝ Պինխաս Ցուկերմանի կատարմամբ

05.10.2019




Հոկտեմբերի 7- ին՝ ժամը 20-ին, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ կհնչի երկու գլուխգործոց՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր Դիանա Ադամյանը: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

Պինխաս Ցուկերման, լուսանկարը՝ apo.am կայքից

 «Ցուկերմանը կարծես մի հավերժ երիտասարդ վիրտուոզ լինի՝ արտահայտչականորեն ճարպիկ, վարակիչ կերպով երաժշտական, տեխնիկապես անբասիր, թեթևասահ։ Ինչպես միշտ, նրա երաժշտական ընկերակցության մեջ լինելը մեծ ուրախություն է» (Լոս Անջելես թայմս):

Արդեն շուրջ կես դար Պինխաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է։ Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան և անսասան գեղարվեստական չափանիշները հրաշալիք են ունկնդիրների ու քննադատների համար: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ և կամերային երաժիշտ:

Ցուկերմանը Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է և Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը: 2017-ից Ցուկերմանը Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի «Ձմեռային փառատոնի» և կրթական ծրագրի գեղարվեստական ղեկավար է: Իբրև մենակատար և դիրիժոր՝ նա հանդես է գալիս Բեռլինի, Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգի, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի և մեր օրերի ականավոր մենակատարների հետ` կամերային անսամբլով:

Պինխաս Ցուկերմանը ծնվել է 1948-ին Թել-Ավիվում: ԱՄՆ է մեկնել 1962-ին, ուսանել է Ջուլիարդի դպրոցում՝ անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ։ Իբրև մենակատար՝ նվագել է մոլորակի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ` անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Վերջին տասնամյակում նա հավասարապես ելույթներ է ունենում որպես դիրիժոր՝ ղեկավարելով աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր: Պինխաս Ցուկերմանի լայնածավալ դիսկոգրաֆիան ընդգրկում է ավելի քան 100 անուն: Նա 21 անգամ եղել է Գրեմմիի մրցանակի թեկնածու, երկու անգամ՝ մրցանակակիր: Ցուկերման հանճարեղ երաժիշտը և մեծ անհատականությունը ոգեշնչման աղբյուր է երիտասարդ արվեստագետների համար: Նա Մանհեթենի երաժշտական ակադեմիայում ղեկավարում է «Պինխաս Ցուկերման» կատարողական ծրագիրը: Կանադայում հիմնադրել է նվագախմբային հետազոտությունների NAC և Ամառային երաժշտական ինստիտուտները. վերջինս ծրագրեր է իրականացնում երիտասարդ արվեստագետների, դիրիժորների և ստեղծագործողների համար։

Ardi.am


No Comments

Leave a Reply