maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան ՄարզաԴիտակ

Երկու սերունդ, մի հացի պատմություն

27.10.2019

Երբ Հոլանց թաղից մինչև քաղաք ասֆալտ «փռեցին», գյուղի ավտոբուսը դադարեց ճռռալ, ճանապարհը կարճվեց 15 րոպեով։

Մեքենան անցավ Քռի թաղի մամռոտած մեծ քարերն ու կանգ առավ առաջին նրբանցքի դիմաց։ Ձեռքս շտապով տարա դեպի պայուսակս, շոշափեցի ծանոթ բանալին ու դուրս թռա։

Մեր փողոցում կյանքը դանդաղ է հոսում․հարևանի ցանկապատից ներս մտած հավերն առաջվա պես քջջում են արտը, քանիցս մայրացած շունն ալարկոտ հաչում է անծանոթ ոտնաձայների հետևից, անձրևից խոնավացած անասնակերը չորանում է արևի տակ։

Աշուն է, բայց հայրական տանս դիմաց դեռ երիցուկներ կան։ Տատս պատմում էր, թե ինչպես են մարդ ու կին իրենց քրտնաջան աշխատանքով ազատվել Ադրբեջանից գաղթածի խարանից և 15 տարի հետո գյուղապետի որոշմամբ տանտեր դարձել։  Պապս երկու գյուղերի անասնաբույժն էր, ձեռնփակ ու ազնիվ մի մարդ, որը սովխոզից անգամ «մի ոչխար» չգողացավ։ 16 տարի մի կով էր պահում՝ «Սոնա» կովը, որին սրտի վշտով սպանդանոց տարավ։

Տատս Զովաբերի ամբուլատորիայի վարիչն էր․ պատերազմում հոր զոհվելուց հետո միակ երազանքը բժիշկ դառնալն էր, ինչը չիրականացավ։  Իր ողջ բուժքույրական գործունեության ընթացքում ոչ մի մահացություն դեպք չունեցավ։   

Չորս զավակներից երեքին բարձրագույն ուսման տվեցին։ Մինուճար որդին՝ հայրս,  իրավաբանական ֆակուտետն ավարտելուց հետո Սամարայում աշխատանքի անցավ։ Մեծ կարիերա էին խոստանում, սակայն ծնողների կողքին լինելու պարտքը նրան ստիպեց վերադառնալ։ Հետագայում այդ որոշման համար շատ էր զղջում։

Հանդիպեց Թագուհուն, ամուսնացան։ «Ո՞ր մի հարսն է իր հարսանիքի հացը թխել»,-երբեմն կշտամբում էր մայրս։ Չգիտեր, որ տարիներ անց օտար երկրում ծնկելու է տաք թոնրի շրթին և օրական 250 հաց թխելու՝ ընտանիքը պահելու համար։

1992 թվականի դժվար օրերին հայրս մեկնեց Ռուսաստան՝ չտեսնելով իր առաջնեկի ծնունդը։ Երեք տարի անց նաև ընտանիքին տարավ։ Ասում են՝ պապս գրկել էր տանը մոռացած կոշիկս ու լալիս էր։ Կարոտից հիվանդությունը սրվեց, իսկ մեր վերադարձից կարճ ժամանակ անց նա մահացավ։

Գյուղական կենցաղը, հատկապես՝ անասնապահությունը, հորս սրտով չէր։ Ծնողներին անսալով՝ ժամանակին «մի փեշ փող» էր տվել նոր գոմ շինելու համար։ Մորս հորդորեց ազատվել կենդանիներից և գնաց։ Տարին մեկ 20 օրով տուն էր վերադառնում։ Երեկոները սկսվում էին շաքարով թեյով ու հորս ֆանտաստիկ պատմություններով, որոնց կլանված ունկնդիրն էինք ես ու եղբայրս։ Նա մեզ սովորեցնում էր կարդալ, բոլորին հավասար դատել։

Ամեն անգամ հորս հրաժեշտով մորս հոգսը կրկնապատկվում էր․ երեխաների դաստիարակությանն ավելանում էին խոտքաղն ու անասնակեր կուտակելու գործը, ոռոգման ջրի հերթի համար կռիվը,  գյուղմթերքի վաճառքը:  

Միշտ չէ, որ հորս գործերը հաջող էին։ Տեղումների պատճառով խոշոր տեխնիկան  խափանվում էր, գիշերային ճանապարհի վտանգները՝ շատանում, լինում էին անբարեխիղճ գործատուներ։ Երրորդ կուրսում էի, երբ ճարահատյալ վաճառեցինք պապիս տնկած 30-ամյա բարդին՝ մեկ տարվա ուսման վարձավճարի դիմաց։ Այդ տարի էլ սիրահարվեցի։ Հորս տեղեկացրինք հեռախոսով․ եկավ, մեծ հարսանիք արեց։ 

Անձնական երջանկության գնով մեզ հայրենիքում մեծացրած մայրս 4 տարի առաջ կապեց իրերը, եղբորս հետ գնաց ամուսնու մոտ։ Օրական 250 հացի տաքությունից ու ծանրությունից թուլացած ձեռքերով նա կառուցեց իր կյանքը Հայաստանից հեռու։ Տունն առժամանակ վարձակալի տվեցինք, ճամփան մոռացանք: Այժմ  մայրս տարին մեկ 20 օրով վերադառնում է, սրբում սարդոստայնները, օդափոխում սենյակները։ Իսկ երիցուկների հոտը կրկին ներս է լցվում։

Անի Անտոնյան
Հ.Գ. Այս պատմությունն իրական է: Հերոսուհին Տաթևիկն է՝ Զովաբեր գյուղից:

No Comments

Leave a Reply