maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetjojobetonwincasibomsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Կինո

Երիտասարդական մաքսիմալիզմն ու «Մեկ կադրը»

06.10.2021

Ardi.am-ի զրուցակիցը «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարէն է։ Այս տարի փառատոնին հայտագրվել էր ավելի քան 400 ֆիլմ, որոնցից 75-ը ներառվել էր մրցութային ծրագրում։ Միջոցառումն առաջին անգամ անցկացվեց Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում։


— Փառատոն կազմակերպելը ժամանակատար և ծախսատար գործընթաց է։ Այդուհանդերձ «Մեկ կադրն» արդեն 19 տարեկան է, ավելին՝ այս տարի ֆինանսավորում է հատկացվել նաև լավագույն հայկական ֆիլմերին։ Ինչու՞մ է փառատոնի բացառիկությունը, ի՞նչ առաջընթաց է նկատվում դիմելիության առումով։ 

— Սովորաբար մոտ 20 երկիր ամեն տարի պարտադիր մասնակցում է։ Ակտիվ են հատկապես Կովկասը, Եվրոպան ու Ռուսաստանը։ Փառատոնի մեկնարկից մինչ օրս մենք պահպանել ենք մեկ րոպե տևողությամբ ֆիլմերի անվանակարգը։ Մեկրոպեանոց փառատոնները եվրոպական կինոյի շարժում էին, բայց տարիների ընթացքում դրանցից շատերը դադարեցրին իրենց գործունեությունը։

«Մեկ կադրում» չկան ժանրային բաժանումներ, մենք պարզապես գնահատում ենք արվեստի գործը։ Ըստ իս՝ բացառիկ է «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգը, որի շրջանակում ներկայացված ֆիլմերում մոնտաժն արգելված է։ Եթե չեմ սխալվում, մյուս նման փառատոններում տալիս են մոնտաժի հնարավորություն։ Տարի է եղել, երբ հայտագրված մեկրոպեանոց ֆիլմերի աշխարհագրությունը ձգվել է մինչև ամերիկյան մայրցամաք։

— Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում վերջին տարիների հայկական ֆիլմարտադրության մեջ։ Մրցութային ծրագրում այս տարի պատերազմի թեմայով բավական ֆիլմեր կային։ Ինչպե՞ս կգնահատեք այս թեմայի անդրադարձները գեղարվեստական լուծումների ընտրության տեսանկյունից։ 

— Հայկական կարճամետրաժ կինոյում ակնհայտ առաջընթաց կա։ Ռեժիսորներն ավելի գրագետ են, ֆիլմերը՝ արտադրական իմաստով պատշաճ որակի։ «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգի ֆիլմերի պարագայում շարժը քիչ է։ Պատճառն այն է, որ մեր օրերում բոլորիս ձեռքի տակ հեռախոս կա, և մեծացել են նյութը հանրայնացնելու հնարավորությունները։ Այս հեշտությունն ու հասանելիությունը խանգարում են ռեժիսորներին ավելացնել գիտելիքն ու արժեքավոր գործեր ստեղծել։ Կինոյով զբաղվող մարդն իր մեկնակետը չպիտի համարի սոցիալական հարթակները․ հարկավոր է ուսումնասիրել կինոլեզուն և երկար մտածել մինչև ձայնագրման կոճակը սեղմելը։

Ինչ վերաբերում է պատերազմի թեմային՝ կառանձնացնեմ մի կարճամետրաժ դեբյուտային ֆիլմ, որում ռեժիսորը շատ հուզական և ուղիղ ձևով անդրադառնում էր պատերազմական առօրյային։ Իրականում այս թեման միաժամանակ վտանգավոր է և հետաքրքիր։ Հենց դեբյուտանտը կարող էր նման կերպ արձագանքել իրադարձություններին, իսկ ավելի փորձառուները «ոտքը կախ կգցեին»՝ փորձելով իրադրությունն ավելի լավ հասկանալ, վերլուծել։ Այս դեպքում երիտասարդական մաքսիմալիզմը դրա կարիքը չուներ, և ժյուրին դա գնահատեց։ 

— Փառատոնի մրցանակակիր երկու հայկական ֆիլմ հաղթող է ճանաչվել համարձակ թեմայի և նույնչափ համարձակ փորձարարության համար։ Կարծես թե երիտասարդ ռեժիսորները նոր տենդենց են բերում՝ էկրանավորելուվ «արգելված» և քիչ քննարկվող թեմաներ։ 

— Այդպես է։ Լուսինե Զաքարյանի «Նախշուն» և Վարդան Սարգսյանի «Մակիաժ» ֆիլմերը մեզ համար բացահայտում էին։ Առաջին ֆիլմում խոսվում է անչափահաս աղջկա հասունացումից։ Մի բան, որը ռեժիսորն արել է կիրթ ձևով, պատկերային լուծումներով։ «Մակիաժն» իր ձևաչափում բացառիկ անդրադարձ էր․ տղամարդու աչքերով տեսնում ենք կնոջ շատ անձնական ու փակ միջավայրը։ Հետաքրքիրն այն է, որ «Մակիաժի» ռեժիսորը կինոյից հեռու արվեստագետ է, և ասեմ՝ հաճախ ոչ պրոֆեսիոնալներն այնպիսի թեմաներ են գտնում, որոնք վրիպում են պրոֆեսիոնալ աչքից։ 

Ընդհանուր առմամբ՝ «Կինո առանց սահմանի» անվանակարգում ներկայացված ֆիլմերի մեծ մասն այս տարի պերֆորմատիվ էր, ավելի շատ նմանվում էր վիդեոարվեստի։ Վիդեոարվեստ՝ կինոյի տիրույթում։ Հենց նման ֆիլմերի շնորհիվ են սահմանները, տարածությունը դառնում հասանելի։

Անի Անտոնյան
Լուսանկարները՝ կինոփառատոնի ֆեյսբուքյան էջից

Հ․Գ․ Մրցանակակիր հայկական ֆիլմերի մասին՝ հաջորդիվ։ 

No Comments

Leave a Reply