maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Երիտասարդների արվեստանոց. Թամարա Գրիգորյան

05.05.2020

Թամարա Գրիգորյան: Ծնվել է 2000-ին, Երևանում: Ներկայում ապրում և սովորում է Գյումրիում։ 2014-2017թթ. սովորել է ՇՊՀ-ի մշակույթի վարժարանում, ավարտելուց հետո ընդունվել  ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Հագուստի մոդելավորման բաժինը։ 3-րդ կուրսի ուսանողուհի է։

— Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք, որ ուզում եք դառնալ նկարիչ-մոդելավորող:

— Նկարչությամբ սկսել եմ հետաքրքրվել 16 տարեկանից, ավարտական դասարանում որոշեցի ուսմանս զուգահեռ  մասնակցել ակադեմիայում ընթացող նախապատրաստական դասընթացներին: Սկզբում մտածում էի, որ  չեմ կարող անգամ բարեհաջող հանձնել ընդունելության քննությունները, քանի որ  երբևէ նկարչական խմբակ էլ չէի  հաճախել։ Սակայն, կարծում եմ, նախ՝ պրոֆեսիոնալ դասախոսների, ապա և իմ գենի ու աշխատասիրության շնորհիվ կարողացա հաղթահարել այդ փուլն ու  ընդունվել նախընտրածս բաժինը։

— Ո՞րն է Ձեզ համար արտահայտչամիջոցներից գլխավորը՝ գո՞ւյնը, թե՞ գիծը:

— Ուզում եմ մեջբերել  դասախոսներիցս մեկի խոսքը. «Ցանկացած նկարի հիմքում նախ պետք է լավ գիծ լինի»։ Եթե նկարի հիմքում լինի լավ գիծ, բնականաբար, գույնով կատարված աշխատանքը կլինի ավելի հավաքված։ Այսպիսով՝ գիծը և գույնը, միմյանց փոխլրացնելով, դառնում են նկարի արտահայտչամիջոց։

Կա՞ թեմա Ձեր արվեստում, որ գերակշիռ  է մյուս թեմաների համեմատությամբ:

— Կարծում եմ՝ հատուկ թեմաներ չկան իմ նկարներում, ստեղծագործում եմ տարբեր թեմաներով: Ներկայում հիմնականում հագուստի էսքիզներ եմ անում։

— Ձեր աշխատանքները իրականության արտացոլո՞ւմն են, թե՞ իրականությունից կտրված ինքնաբավ աշխարհ:

— Փորձում եմ տարբեր նկարների մեջ իրականությունը ներկայանցել և՛ այնպես, ինչպես կա, և՛ այնպես, ինչպես կցանկանայի, որ լիներ: Ստացվում է՝ դեռ փնտրտուքի մեջ եմ:

— Ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ խնդիրներ ունի երիտասարդ արվեստագետը Հայաստանում:

— Ներկայում Հայաստանում գործում են մի շարք արվեստի դպրոցներ, ԲՈՒՀ -եր, արվեստի կենտրոններ, որոնք պատանիներին և երիտասարդ արվեստագետներին տալիս են բազմաթիվ հնարավորություններ: Մասնավորապես նշեմ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը, որտեղ ուսումնական բուն դասընթացներից բացի, մշտապես կազմակերպվում են հանդիպումներ տարբեր արվեստագետների հետ, կապ է հաստատվում տարբեր կազմակերպությունների հետ, ինչն էլ ուսանողին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ժամանակակից արվեստի զարգացումները և այն հարթակները, որոնցով հնարավոր է առաջ շարժվել։

— Ունեցե՞լ եք ցուցադրություններ:

— Մասնակցել եմ  «Գունային ընթացք», «Ճեպանկարային շարքեր», «Գործվածքների ոճավորում» խորագրերը կրող ներբուհական ցուցահանդեսներին, որտեղ ներկայացրել եմ էտյուդներ, ընթացիկ ճեպանկարներ և կտորի ոճավորման տարբերակներ։

«Պաստառը և ժամանակակից մարտահրավերները՝ որպես սոց-արվեստային նախագիծ» առցանց դասընթացի շրջանակում կազմակերպվող ցուցադրությանը բավական ակտիվ մասնակցություն եք ունեցել: Ի՞նչ տվեց Ձեզ այս դասընթացը և պաստառների պատրաստման փորձը:

— Նախագծի անվանումն ինքնին ամեն ինչ ասում է։ Դասընթացի շնորհիվ նախ հասկացա պաստառի կարևորությունը ժամանակակից աշխարհում։ Առցանց դասընթացի ժամանակ օրինակ բերվեց Գերմանիայի մշակույթի նախարարի խոսքը: Հակահամաճարակային պայմանների առնչությամբ նա ասել էր. «Նկարիչները ոչ միայն անփոխարինելի են, այլև կենսականորեն անհրաժեշտ, հատկապես՝ հիմա»: Եվ մեզ տրվեց առաջադրանք պատրաստել պաստառներ «Մնա տանը» խորագրով։ Պաստառների պատրաստման ընթացում  խորհուրդներով օգնում էր  նախագծի համակարգող Սարգիս Հովհաննիսյանը։ Արդյունքում՝ ձեռք բերեցի փորձ և մի քանի ստացված աշխատանքներից հետո հետաքրքրությունս ավելի մեծացավ,  սկսեցի ավելի շատ աշխատանքներ պատրաստել: Հույս ունեմ, որ պաստառների միջոցով հնչեցրածս կոչերը ունեցել են իրենց ազդեցությունն ու կանխել տանից դուրս գալու և վարակվելու թեկուզ մեկ դեպք:

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply