maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԴիտաՆյութ ԼուսաԳիր

«Ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է …»

24.06.2020

2021 թվականը հոբելյանական է հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից մեկի` լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի (1947թ․) համար։ Այս առիթով «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և արվեստաբան Լուսինե Գալստյանը սկսում են ուսումնասիրությունների և հրապարակումների շարք` նվիրված արվեստագետի կյանքի, ստեղծագործական միջավայրի և արվեստի ձևավորմանն ու վերլուծությանը: Արդեն մի քանի տարի է` Լուսինե Գալստյանը զբաղվում է Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստի ուսումնասիրությամբ: Առաջին անգամ ծանոթացել է լուսանկարչի աշխատանքներին 2017-ին` այցելելով ‹‹Ժամանակի ստվերները. Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստը, 1970-1995›› խորագիրը կրող ցուցահանդեսին: Արվեստագետի անհատական ըմբռման, մեկնաբանման, տարբերվող աշխարհայացքի շնորհիվ` առանձնակի կարևորելով լուսանկարչի արվեստը, Լուսինե Գալստյանն իր մագիստրոսական ավարտական աշխատանքը նվիրել է Գ. Հարությունյանի արվեստի ուսումնասիրությանը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամը Հայաստանի նկարիչների միությունում 2017-ի օգոստոսի 25-ին ներկայացրել են Գ. Հարությունյանի առաջին`«Ժամանակի ստվերները» խորագրով հետահայաց լայնածավալ ցուցահանդեսը: Երկարատև դադարից հետո արվեստագետ Գագիկ Հարությունյանը կրկին ներկայացել է արվեստասերներին:

Գ. Հարությունյանի արվեստն արժևորվում է իր ընտրած անսովոր, բայց հետաքրքիր թեմաներով: Նկարել է հիմնականում սև ու սպիտակ ժապավենի վրա: Հետաքրքրությունների հիմնական առարկան մարդ-բնություն փոխհարբերությունն է: Առաջին հայ լուսանկարիչներից է, ով աշխատել է շարքերով՝ ելնելով հետազոտական ու վերլուծական սկզբունքներից: Իր ստեղծագործական գործունեության շնորհիվ, Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստը նշանակալի անդրադարձ է ունեցել հայկական լուսանկարչության հետագա զարգացման գործում:

Լուսանկարիչը բազմիցս գործուղվել է ոչ միայն մի շարք եվրոպական, այլ նաև աֆրիկյան երկրներ՝ Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Ավստրիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հունգարիա, Գվինեա, Սենեգալ, Գերմանիա, Մերձբալթյան հանրապետություններ, Ռուսաստան և այլն: Գործուղումներից լուսանկարիչը վերադարձել է մի շարք պատմություններով, որոնք պետք է ներկայացներ հայ արվեստասեր հասարակությանը: Լուսանկարչին չեն հետաքրքրել ճամփորդական բնույթի թեմաները. նա ամենուրեք փնտրել է մարդուն, փորձել ծանոթանալ նրա հոգսերին ու խնդիրներին: Այս փնտրտուքների ընթացքում լուսանկարիչն ակնկալվող տարբերությունների փոխարեն խորը նմանություններ է գտել, ինչպես ինքն է նշել` «Ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է …»:

Շուրջ երեք տասնամյակ լուսանկարիչը համագործակցել է գրեթե բոլոր տեղական  և խորհրդային երկրներում հրատարակվող խոշոր պարբերականների հետ: Պարբերաբար նրա հետաքրքիր աշխատանքները շարքերով հրապարակվել են հայաստանյան խոշորագույն ամսագրերում, մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Գարուն» ամսագրերում:

Լուսանկարչի աշխատանքները բացի պարբերականներում տպագրվելուց 1970-80-ականներին ցուցադրվում էին «Ժուռնալիստների տանը» (Дом жур.) և «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության» (АОКС) շենքում կազմակերպվող ցուցահանդեսներին, որոնցից ստացած տպավորություններն արվեստասերները դեռևս չեն մոռացել: Գագիկ Հարությունյանի արվեստով ավելի շատ սկսեցին հետաքրքրվել, երբ լուսանկարչի աշխատանքները սկսեցին հաճախակի երևալ հանրապետական մամուլի էջերում և հատկապես «Գարունում»: 1981թ. լուսանկարչի ակտիվորեն համագործակցությունը «Գարուն» ամսագրի հետ զգալի ազդեցություն թողեց գեղարվեստական լուսանկարչության ընկալումների փոփոխության վրա:

Խորհրդահայ լուսանկարիչներից Գ. Հարությունյանն այն քիչ լուսանկարիչներից մեկն է, ում հաջողվել է ունենալ արվեստային լուսանկարչության անհատական ցուցահանդեսներ:

Այս ցուցահանդեսները բացի որակյալ, գեղագիտական, խորն ու բովանդակային արվեստ ներկայացնելուց, բացառիկ հնարավորություններ էին խորհրդահայ հասարակության համար հաղորդակցվելու իրենց անծանոթ աշխարհին, բացահայտելու մշակույթի, կենցաղի ու քաղաքակրթության ձևերի բազմազանությունը խորհրդային իրականությունից դուրս:

1989-1991 թթ. որպես լուսանկարիչ Գ. Հարությունյանն աշխատել է արդեն «Հայք», «Անդրադարձ» և «Զինվոր» թերթերում: Հարությունյանի վավերագրական լուսանկարներն անընդմեջ տպագրվում էին հայաստանյան, ինչպես նաև ռուսական և արևելաեվրոպական մամուլում: Այդ տարիներին արվեստագետի լուսանկարները ոչ միայն հիացմունքի, այլև ոգեշնչման աղբյուր էին ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ լուսանկարիչների համար: Գ. Հարությունյանի արվեստի հիմքում ընկած է լուսանկարչության գեղագիտական ներուժը, որն արվեստագետն ուղղել է բացահայտելու արվեստային ու փիլիսոփայական ընկալումների նոր հորիզոններ:

No Comments

Leave a Reply