bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Գագիկ Կարապետյան․ մանրապատումներ

22.09.2020

Հուշեր՝ նվիրված ընկերոջս` Արամայիս Սահակյանին

Հերթական անգամ հյուր էի Գլխավոր Ոզնուն։ Նկատեցի, որ մի տեսակ ցրված է․ ինքն իր հետ դժգոհ քրթմնջում էր ու ինչ-որ բան փնտրում ծոցատետրում։ Պարզվեց՝ հանդիպման ժամ է նշանակել վարսավիրի հետ, բայց նշումը կորել է, չի գտնում․․․

-Դե լավ, մի՛ նեղվիր,- ասացի,- բոլորիս հետ էլ պատահում է, ինչ անենք։ Մի մեծ բան չէ մազ կտրելը, էսօր ե՛ս «կսարքեմ» քո մազերը․․․

Տարակուսանքով նայեց, բայց, ի զարմանս ինձ, հեշտ համաձայնեց։ Կնոջից՝ տիկին Աստղիկից, խնդրեց համապատասխան պարագաներն ու հանդիսավոր նստեց աթոռին։ Գործի անցա, իսկ ինքն անմիջապես սկսեց ինչ-որ ցուցումներ տալ։ Բայց, դե, ինչպես կարող էի, էնպես էլ կտրեցի։ Մազերը խնամքով սանրեց, հայելու մոտ աջ ու ձախ թեքվեց ու, ի վերջո, գոհունակ ժպտաց․

— Գագիկ, որ ճիշտն ասեմ, դեռ ոչ մի վարսավիր մազերս էսպես կատարյալ չէր կարգավորել։ Էլ ի՞նչ տաղանդ ունես, խոստովանի՛ր։ Որտե՞ղ ես էս արհեստը սովորել․․․

— Գիտե՞ս՝ Ամասիայի շրջանում ինչքա՜ն ոչխար եմ խուզել․․․

Երկար ծիծաղեց ու նորից մոտեցավ հայելուն։

* * *
Վարպետը վատառողջ էր։ Գնացի տեսության: Շատ ծանր էր շնչում, ինձ տեսնելով՝ նկատելի աշխուժացավ: Ասացի․ «Մազերիդ վիճակը վիճակ չէ, նստիր՝ կտրեմ: Հատկապես դրա համար եմ եկել»։ Ձեռքը թափ տվեց։ Բայց համոզեցի, նստեցրի աթոռին ու գործի անցա: Մինչ ես հերթական անգամ վարսավիրի իմ տաղանդն էի ցույց տալիս, ներս մտավ բուժող բժիշկը։ Գլխավոր ոզնուն տեսնելով առույգ, ժպտադեմ նստած՝ զարմացավ․

-Վա՜յ, պարոն Սահակյան, վարսավիրդ է եկել․․․ բարև ձեզ…

-Եթե վարսավիրը ակադեմիկոս չլինի, ոչ մի դեպքում թույլ չեմ տա մազերս կտրի,- լուրջ-լուրջ պատասխանեց Ոզնին ու հերթական ցուցումը տվեց ինձ։

Դե, լավ, կներեք, ձեզ չխանգարեմ,- զարմացավ բժիշկն ու արագ հեռացավ։

Մտորում

Էրզրումցի պապս՝ Քերովբեն, և տատս՝ Փեփրոնեն, եղեռնի ժամանակ Արաքսն անցնելիս իրենց 4 տարեկան աղջկան՝ Անժիկին, թողել են գետի ափին, թուրք հարևանը չի թողել երեխային մտնի հորդառատ գետը՝ հասկանալով, որ չի դիմանա ու կխեղդվի, ասելով, որ ինքը կպահի երեխային, մինչև վատ օրերն անցնեն, ու ետ դառնան: Գաղթի ճանապարին տատս ու պապս կորցրել են իրար ու գտել 10 տարի անց, որից հետո ունեցել են 4 աղջիկ. ամենափոքրը մայրս է՝ Անժիկը: Տարիներ անց պապս իմացել է, որ աղջկան անվանափոխել են, ամուսնացրել ստամբուլցի թուրք տղայի հետ և ուղարկել Ստամբուլ: Այս տեղեկություններով ավարտվում է պատմությունը: Մի քանի անգամ աշխատանքի բերումով եղել եմ Պոլսում (Ստամբուլ): Ամեն անգամ , երբ վերադառնում էի Պոլսից, մանկավարժ մայրս սկսում էր իր հերթական կռիվը. «Անջիգյար մարդ դուրս էկար, չկռնացար մորքուրիդ ման գայիր-գտնեյիր, հբը ես քեզի ըդպե՞ս եմ դաստիարակել»… Ասում եմ. «Ա՛յ մեր ջան, եթե քույրդ կենդանի մնար, պտի լիներ 95 տարեկան: 20 միլիոնանոց քաղաքում ես որտեղի՞ց գտնեմ մորաքրոջս, երբ իրականում ոչ մեկդ անունն էլ չգիտեք»… Ու մայրս զուր տեղը հարց ու փորձ էր անում պոլիսեցի՝ արդեն հարազատ դարձած իմ ընկերներին… ու իզուր, քրոջը գտնելու բոլոր փորձերը ձախողվում էին վերջնականապես:

Մտածում եմ, թե ինչքան չարիքներով լիքն է եղել մեր պապերի ու մամերի կյանքը,  փախեփախից կոտրված՝ ի՞նչ դժվարությունների ու տառապանքների միջով են անցել ու չեն խելագարվել, շարունակել են քայլել, հառնել, ապրել ու կյանքից վերցնել լավն ու բարին, դաստիարակել մեր նմաններին: Ու ինչ իրենք չեն ունեցել ու չեն տեսել, մեծահոգաբար կամեցել են, որ մենք ունենանք ու տեսնենք…

Ավտոբուսի մեջ մի թուրք աղջիկ ոտքս տրորեց ու ժպտալով ներողություն խնդրեց, զայրացա, որ ցավացրեց, բայց ես էլ ժպտացի ու լռեցի, մի գուցե մորաքրոջս աղջիկն է, ի՞նչ իմանամ, չէ՞ որ կյանքում պատահական ոչ մի բան չի լինում…

ՎԵՏԵՐԱՆԸ

Մեր շենքի առաջին հարկում մի հետաքրքիր մարդ էր ապրում իր կնոջ հետ։ Երվանդը 90 տարեկան ծերուկ էր, իր ասելով՝ երեք համաշխարհային պատերազմների մասնակից։ Նա ուներ բազմաթիվ մեդալներ, որոնք տոն օրերին հպարտորեն կրում էր կրծքին, ցուցադրում բակի ժողովրդին, ու բոլորը մոտենում էին նրան, ձեռքը սեղմելով՝ շնորհավորում։ Նա սիրում էր գինի խմել, որն այն ժամանակ արժեր 87 կոպեկ: Այն գնելու համար իր խռոմից երկարաճիտ կոշիկները ամիսը մի քանի անգամ մեկ ռուբլով վաճառում էր վարպետ Մկոյին, ու երբ գինին իր գործն անում էր, ծեծում էր իր կնոջը՝ Մարմարին։ Հաջորդ օրը՝ օյեղանալուց հետո, երկարաճիտ կոշիկները ետ էր վերցնում վարպետ Մկոյից։ Այս սցենարին տեղյակ էին հարևանները, որոնք կատակով հարցնում էին Մկոյին, թե արդյոք չի լրացել առուծախի լիմիտը։ 

Եվ մի օր, երբ Երվանդը հոգին ավանդեց Աստծուն, հարևաններով հավաքվեցին բեսեդկայում ու վարպետ Մկոյին նշանակեցին թաղման արարողության կազմակերպիչ։ Վարպետը բողոքեց, թե ինչո՞ւ ինքը․․․ Հարևանները՝ թե. «Բա ինչո՞ւ էր Երվանդը սապոգները հատկապես քեզ ծախում»։ Ինչևէ, հարևանները ցուցակով փող հավաքեցին, ու Մկոն անցավ գործի։ Երեկոյան դագաղը դրված էր տանը՝ սեղանին, և բոլոր հարևանները հավաքված էին 95-ամյա, պատերազմի վետերան Երվանդի դիակի շուրջ, պատմում էին տարբեր պատմություններ, իսկ կինը մեկ-մեկ լաց ու երգով միջամտում էր հավեսով զրույց անող հարևաններին։ Մարմարը լացելով խնդրում էր Երվանդից, որ իր հետ խաբար ու բարևներ տանի պապային, մամային, հորքուրին, մորքուրին ու էլի շատ մեռած ազգականների՝ առանձին-առանձին ուղերձներով․․․ Վարպետ Մկոն չդիմացավ ու միջամտեց. «Ա՛յ, Մարմա՛ր, օղորմածիկը լավ հիշողություն չուներ, գոնե մատին թել կապե, օր ըդքան մարդկանց հիշե, սաղին հո չի՞ կռնա»․․․ Մկոյի կատակից հետո սկսվեց մի անկասելի խեղդվող ծիծաղ, ու հետո, արդեն բացահայտ, այնքան ծիծաղեցին հարևանները, որ կարծես ոչ թե սգո արարողության էին եկել, այլ ծիծաղի տուն։ Հաջորդ օրը վարպետ Մկոյի ձեռքի շարժումով՝ օրկեստրի նվագի ներքո վետերանին դուրս հանեցին, 3 անգամ պտտելուց հետո շարժվեցին դեպի դիմացի փողոց, բայց Մկոյի միտքը այլ կերպ էր փայլատակում՝ չգնալ երկար ճանապարհով։ Անսպասելի կարճ ճանապարհով հատելով գնացքի գծերը՝ անմիջապես հայտնվեցին ուղիղ գերեզմանոցում։ Մինչ դանդաղաշարժ տարեց Մարմարին հասցրին, արդեն Երվանդին թաղել-պրծել էին և ծաղիկներ էին շարում թմբի վրա։ Մարմարը բարակ ձայնով ծղրտաց. «Ե՞րբ էիր մեռել, որ էսօր մեռար, Երվա՜նդ ջան»․․․ Մկոն կողքից ավելացրեց. «Էլ փեզեվանքություն մի՛ էրա, հազիվ պրծար ծեծ ու ջարդից»․․․ 

Հաջորդ օրը՝ կեսօրին, ինքնահողից հետո, գինովցած տղամարդիկ խոսում էին բակում, հանկարծ լսվեց Մկոյի անմարդկային գոռգռոց-ճիչը. «Թողե՛ք ինձ, ես գնամ ետ բերեմ»․․․ կողքից բռնել էին՝ թե պետք չէ՛, մի՛ էրա․․ Բանը այն է, որ մի մարդ էր հայտնվել գյուղից և Մկոյին ասում էր, թե ի՞նչ իրավունքով է Մկոն, առանց իր իմացության, իր քեռուն թաղել. հարբած լացում էր, իսկ Մկոն զայրացած ուզում էր գերեզմանից հանել ու ետ բերել դին, որ նա նորից թաղի իր քեռուն։ Երկար քաշքշուկից հետո քեռու բարեկամը հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է, և Մկոն անելու է իր ասածը։ Զգալով պահի լրջությունը՝ գյուղացին էլ միացավ հարևաններին և խնդրում էր, որ Մկոն չանի նման բան։ Իսկ Մկոն բարձր գոռում էր, որ դին ետ բերելը ավելի հեշտ է իր համար, քան թաղելը։ Վերջապես, երկար թախանձանքներից հետո փրփրած վարպետին մի կերպ հանգստացրին։

Տարիներ են անցել, մասնակիցները վաղուց հանդերձյալ աշխարհում են, և էլ չկա նույն բակը, ավերվեց երկրաշարժից, ու մնացին միայն հուշեր: Նույնիսկ, եթե հանդիպում ես հին հարևաններից մեկին, սիրտդ թրթռում է ուրախությունից, որ կա մեկը, որ ներկա է եղել քո բակի ուրախ ու զվարթ մանկության օրերին․․․ Կիսվում ես, անվերջ պատմում քո հիշողությունների մասին, ուրախությունը խառնվում է տխրությանը ու հուզումնախառն լցնում սրտիդ անկյունները․․․

Հ․Գ․ Վարպետ Մկոն ճանաչված էր՝ որպես լավ հյուսն ու սրամիտ մարդ, որի սրախոսությունները տարածվում էին բակում ու հետո ամբողջ քաղաքով մեկ։ Բակում ապրում էր մի կին, որը ուներ երեք երեխա, երեքն էլ՝ տարբեր ազգանուններով։ Նրանցից փոքրը Տոպան էր, բակում հայտնի էր՝ որպես աչքից սուրմա թռցնող, բոլորը գիտեին այդ մասին, և շատ հաճախ նա վերադարձնում էր գողունը։ Մի օր հարևանի գորգն էր գողացել լվացքի պարանի վրայից. կապելով կատվին պարանով՝ նետել էր վեր, կատուն ճանկերով բռնել էր գորգը, իսկ Տոպան, քաշելով պարանը, գորգը վայր էր գցել ու տարել․․․

Լեինինականյան խստաշունչ ձմռան մի օր մեծ փաթիլներով ձյուն էր մաղում, բոլորս դուրս էինք եկել խաղալու. ով ինչ ուներ, առել-բերել էր դուրս՝ սահնակներ, դահուկներ, չմուշկներ։ Ինքնամոռաց խաղում էինք, ուրախանում, իսկ մեծերը զբոսնում էին ու հետևում երեխաների ուրախ խաղերին։ Մեկ էլ, Վարպետ Մկոն զայրացած կանչեց Տոպային ու ասաց.

— Սանկեն, որով կխաղաս, տար վերև՝ մեր տուն․․․ 

-Վարպե՛տ Մկո, ըսիկ ձեր սանկեն չէ, ձեր սանկեն կապույտ էր, ըսիկ կարմիր է․․․

— Տո՛, իշու ձագ, քիչ կմնա ընձել գողնաս-տանիս ձեր տուն, ներկես, ըսես՝ հերս ես․․․

Ու քամու նման պատմությունները տարածվում էին քաղաքով մեկ, մարդիկ պատմում էին մեկմեկու, ծիծաղում, ու այդ ամենը դառնում էր անեկդոդ, հետո շրջապտույտ կատարելով՝ գալիս-հասնում էր քմծիծաղող վարպետ Մկոյի ականջին․․․

No Comments

Leave a Reply