maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան Կինո

Գարեգին Զաքոյան․ Աշխարհում չկա մի թեմա, որը չի կարող դառնալ հանճարեղ վեպի կամ ֆիլմի հիմք

30.03.2024

Ո՞րն էր Երևանի առաջին կինոթատրոնը, ի՞նչ ֆիլմեր էին ցուցադրվում մինչև Հայաստանի խորհրդայնացումը, ինչպե՞ս Շիրվանզադեն արձագանքեց «Նամուս» ֆիլմին, ինչո՞վ «Զարեն» գրավեց կինոքննադատների ուշադրությունը, ինչու՞ էր Ստալինը «Պեպոն» համարում անհասկանալի և չհաջողված ֆիլմ, ինչպե՞ս Բեկնազարյանը «Պեպո»-ի համար պարգևատրվեց ավտոմեքենայով, ինչպիսի՞ն էին «Հայֆիլմի» կինոնկարների ցուցապաստառները և այլն։

Հայկական համր կինոյի ժամանակաշրջանը նորովի բացահայտում է «Հայկական կինո. նյութեր և փաստաթղթեր (1909-1936)» ժողովածուն՝ կինոռեժիսոր Գարեգին  Զաքոյանի և Հայաստանի ազգային արխիվի աշխատակից Մարինե Մարտիրոսյանի մշակմամբ։ Հայտնաբերված շուրջ 600 փաստաթղթից ժողովածուում ընդգրկված է 375 տեքստային և 232 ակնադիտական նյութ՝ ֆաքսիմիլեների, լուսանկարների և ֆիլմերից կադրերի տեսքով։ 365 փաստաթուղթ հրապարակվել է առաջին անգամ։

Զրուցել ենք նախագծի հեղինակ Գարեգին Զաքոյանի հետ։

-Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը, քանի՞ տարվա աշխատանք է։ 

Որպեսզի կարողանանք հասկանալ հայ կինոն, պիտի իմանանք նրա պատմությունը։ Այս ոլորտում «հեքիաթները» շատ են, և իմ համոզմունքն այն էր, որ պետք է փաստեր հավաքել՝ ինչ է եղել և ինչպես, հետո նոր սկսել փաստերի հիման վրա փիլիսոփայել (ծիծաղում է-հեղ.)։

Գիրքը մշակել եմ ընդհատումներով՝ շուրջ 40 տարում։ Ծանր գործ է, բայց ծանրությունը թեթևանում է, երբ հասկանում ես արածիդ կարևորությունը։ 

-Ի՞նչ սկզբունքով եք կատարել փաստաթղթերի ընտրությունը։ 

Առաջնորդվել ենք նրանով, թե որ նյութն է ավելի հետաքրքիր ու կարևոր մեր կինոյի ստեղծման, զարգացման ու ընթացքի համար։ Ժողովածուում չընդգրկված տեքստային փաստաթղթերը ներառվել են կա՛մ ծանոթագրություններում, կա՛մ «Չհրապարակվող փաստաթղթերի ցանկում»։ Եթե որևէ մեկին այդ հղումները հետաքրքրեն, կարող է փնտրել ու կարդալ։

Փաստաթղթերն ընտրելիս բացառել ենք մեր անձնական ճաշակը, վերաբերմունքն ու գնահատականը։ Չենք առանձնացրել կոնկրետ ֆիլմեր։ Եթե, օրինակ, Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմի մասին շատ է գրված, նշանակում է՝ նյութը շատ է եղել։ 

-Արխիվային փաստաթղթերի հետ աշխատելիս ամենամեծ դժվարությունը ո՞րն է եղել։ Միգուցե դրանց մի մասը վերծանման կարի՞ք է ունեցել։ 

-Իրականում դժվարություններ չեն եղել, քանի որ երկուսով ենք աշխատել։ Փաստաթղթերի հնագրագիտական մշակման ժամանակ պահպանել ենք ոճը, բառերի գրության ձևը, կետադրությունը, ուղղագրությունը։ Խմբագրական և սրբագրական միջամտություն կատարվել է միայն խիստ անհրաժեշտ դեպքում, եթե ակնհայտ սխալ է եղել կամ վրիպակ։ 

-Ինչո՞վ է ժողովածուն եզակի։ Ու՞մ համար է նախատեսված։ 

-Նախ և առաջ՝ այն բուհերի, որտեղ կինո են սովորում։ Այս գիրքը կարող է ծառայել որպես ձեռնարկ, փաստերի հավաքածու։ Պատահական չէ, որ գիրք-ալբոմի ձևաչափն ենք ընտրել։ Սովորական թղթի վրա գրված տեքստերն այլևս գրավիչ չեն, պետք է այնպես անել, որ մարդը նկարներով ծանոթանա բովանդակությանը։ Արխիվային շատ նյութեր կան, որոնք միայն նեղ մասնագետներն են օգտագործում։ Փորձեցինք կոտրել այն կարծրատիպը, որ արխիվը հնարավոր չէ գեղեցիկ ու հետաքրքիր ձևով ներկայացնել։ Անծանոթ մարդիկ ինձ զանգահարում են ու ասում, որ նկարներում գտել են իրենց հարազատին, հոր կամ պապի ստորագրությունը և այլն։

Բացի դրանից՝ այս ժողովածուն կոչ է ներկա սերնդին, որ այս գործը շարունակեն ու հանրամատչելի դարձնեն։ Գիրքն անդրադառնում է միայն համր կինոյին։ Հուսամ՝ մեկը կհասկանա այս ամենի կարևորությունը և կհավաքի այսօրվա կինոյի հետ կապված փաստերն ու լուսանկարները։

Փաստաթղթերը բազմաթիվ են ու բազմաժանր, այդուհանդերձ որոշակի թեմատիկ կոնկրետացում արել եք։ Օրինակ՝ կինոթատրոնների դերը։ Պարզվում է՝ անցած դարասկզբին համայնքային կինոթատրոնների պահպանման ու վերազինման անհրաժեշտությունը հասկացել են բոլորը։ Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս կինոթատրոնների վիճակն ու կինոհանդիսատեսին։ 

-Ինձ շատերը զարմացած հարցնում են՝ մենք 20-րդ դարի սկզբին կինո՞ ենք ունեցել։ Ես վստահ եմ, որ կինոմշակույթը Հայաստան ոտք է դրել ավելի վաղ, պարզապես դրա մասին վկայող փաստաթղթեր չենք գտել։ 

Եթե կա կինոթատրոն, կա կինոհանդիսատես, որն իր կրթությունը ստանում է՝ ծանոթանալով ռեժիսորներին, դերասաններին և սյուժեներին։ Աստիճանաբար նա՛ է դառնում պահանջատերը և ներկայացնում իր սպասելիքները։ Հետո ծնվում է կինոքննադատությունը, որը կապում է կինոարտադրողին ու հանդիսատեսին։ Եվ որպես արդյունք՝ այս երեք օղակի համակցումից առաջանում է ազգային կինոարտադրությունը։ 

Եթե մենք այսօր վատ կինո ունենք, խորհրդային տարիների հետ համեմատած, միակ պատճառը կինոթատրոնների փակումն է։ 30 տարվա ընթացքում մի քանի սերունդ է փոխվել, ուրեմն վերջին 3-4 սերունդը մեծացել է առանց կինոթատրոնի։

Դրան ավելացնենք նաև կինոուսուցման բացակայությունը։ Մենք մոռացել ենք՝ ինչ է իսկական կինոն. ամենուրեք կոմերցիա է,  իսկ վարկանիշը դարձել է չափանիշ։ Հիշեցնեմ այն հայտնի ճշմարտությունը, որ ինչը դուր է գալիս մեծամասնությանը, չի կարող չափանիշ լինել։ 

Վերջին շրջանում Երևանի կինոթատրոններից մեկը սկսել է վերականգնել ու ցուցադրել «Հայֆիլմի» կինոնկարները, նույնիսկ թրեյլերներ են պատրաստում, ինչը նորություն է։ Սա կարելի՞ է կինոմշակույթի տարածման հարցում դրական տեղաշարժ համարել։ 

-Պետք է մոռանալ «վերականգնել» բառը, որովհետև այդ ֆիլմերը պարզապես թվայնացվում են։ Բնօրինակները, որոնք ժապավենի վրա են, շարունակում են մնալ շատ վատ վիճակում, և հնարավոր է՝ մի օր ոչնչանան։ Թվայնացնելիս ֆիլմը ինչ ուզես կարող ես անել՝ սկսած քո ճաշակով գունաշտկելուց։ Բայց, կներես, քո ճաշակը պիտի մոռանաս ու մասնագիտական վերաբերմունք դրսևորես դեպի նյութը։ 

Երբ ես նայեցի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի թվայնացված տարբերակը, սարսափեցի։ Վերականգնողը, որը, ի դեպ, Հայաստանից չէ, ֆիլմը սարքել էր լավ կոմերցիայով գրավիչ «շոկոլադ»՝ մոռանալով, որ «Նռան գույնն» այսպես, թե այնպես լայն հանդիսատեսի համար չէ։ Այն հեղինակային լուրջ ֆիլմ է։

Կուզեի առանձնացնել մարզերը, որտեղ ընդհանրապես կինոմշակույթ չկա։ Մարզային բոլոր կինոթատրոններից հանել են պրոյեկտորները։ Ամեն տարի մեր «Ծիրանի ծառ» դոկումենտալ ֆիլմերի փառատոնն անցկացնում ենք տարբեր համայնքներում. իրավիճակը հուսադրող չէ։

-Ի դեպ, փառատոների մասին։ Հայաստանյան առաջատար կինոփառատոները սկսել են դուրս գալ Երևանի սահմանից, սերտացնել կապը մարզային հանդիսատեսի հետ։ Դրանք կարո՞ղ են կինոկրթության նոր հարթակ դառնալ։ 

-«Ծիրանի ծառ» կինոփառատոնի մասով կասեմ. մենք հայտերի շատ խիստ ընտրություն ենք կատարում, մարզերի բնակիչներին ու Երևանից հյուրերին ծանոթացնում այսօրվա կինոյի լավագույն նմուշներին։ Փառատոնի առաջին տարիներին հանդիսատեսի պահվածքն աննկարագրելի էր. ֆիլմի ընթացքում մարդիկ սկսում էին գոռալ, հեռախոսով բարձր խոսել, նույնիսկ միմյանց վրա քարեր նետելու դեպք ենք ունեցել։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք նրանց հանրային տարածքում իրենց դրսևորելու պարզագույն կուլտուրա սովորեցնել։

Բացի ֆիլմերի ցուցադրությունից՝ այդ համայնքների բարձր դասարանների աշակերտներին կինո ենք սովորեցնում։ Նրանք իրենց գյուղի և կենցաղի մասին ֆիլմ են պատրաստում, որոնք ցուցադրում ենք կինոփառատոնի փակման օրը։ Վստահեցնում եմ՝ դրանք կինոբաժնի ուսանողների կուրսային աշխատանքներին չեն զիջում։ Այս գործն անպայման շարունակելու ենք։ 

Խոսենք հայ կինոյի խնդիրների մասին։ Գրքում հատված կա 1931 թվականին խորհրդային կինոռեժիսոր Պատվական Բարխուդարյանի հաշվետվությունից, որում նա նշում է, որ հայ կինոն անդեմ է։ Խնդիրը ռեժիսորներն են, որոնք իրենց հոգեհարազատ ժանրից դուրս ստեղծագործել չեն կարողանում, և սցենարիստները, որոնք «սյուժե են հորինում՝ գրասենյակում նստած»։ Ի՞նչ է փոխվել այսօր։ 

-Դե, առաջինն այն, որ մենք սոցիալիստական արտադրությունից անցել ենք կապիտալիստականի (ժպտում է- հեղ.)։

Հաճախ եմ լսում, որ կինոյի սցենարը լավը չէ, և դրա պատճառով ֆիլմը չի հաջողել։ Ի՞նչ է նշանակում կինոյի սցենար։ Վերցրե՛ք Փելեշյանի կամ Փարաջանովի սցենարները. դրանք ռեժիսորի պարզ ծրագիրն են, աշխատանքային պլանը։ Ֆիլմը՝ որպես արվեստի գործ, ռեժիսորի հեղինակային աշխատանքն է։

Ի՞նչ ասել է լավ կամ վատ կինո։ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը մի օր կինոքննադատների հետ հանդիպմանն ասաց. «Իմ գործը շատ հեշտ է. ես գնում եմ հաշվապահի մոտ ու հարցնում՝ որ ֆիլմն է լավը»։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դու որ տեսանկյունից ես նայում։ 

Խորհրդային Միության ժամանակ կար կիրթ մարդկանց մի ամբողջ բանակ։ Միայն Ֆիզիկայի ինստիտուտում ամիսը մի քանի անգամ հատուկ ֆիլմեր էին ցուցադրվում, որոնք կինոթատրոնների էկրաններին չկային։ Այսօրվա հանդիստատեսի կրթական մակարդակը շատ ցածր է. նա կա՛մ բավարարվում է՝ բազմոցին նստած սերիալ դիտելով, կա՛մ կինոթատրոն գնում է՝ զվարճանալու նպատակով։

Կինոն լուրջ արվեստ է, այն զարգացնում է մարդու հոգևոր ներաշխարհը։ Չգիտեմ՝ ինչպե՞ս մենք սկսեցինք կինոյին որպես զվարճանքի միջոց վերաբերվել։ 

-Իրենց ժամանակին ի՞նչ ազդեցություն ունեցան և ինչո՞վ էին բացառիկ համր կինոյի հայ ռեժիսորները։ 

-Բոլոր ժամանակներում էլ մարդը հետաքրքիր է իր ուրույն դիտակետով՝ լինի ռեժիսոր, օպերատոր… առհասարակ՝ ժողովուրդը։

Ինչու՞ են ազգերը դիմադրում նույնացմանը, համաշխարհայնացմանը։ Նրանք ենթագիտակցական մակարդակում զգում են իրենց անհատական ու ազգային ինքնության անհրաժեշտությունը։ Դա արմատացած է մեր՝ հայերիս մեջ։

Եթե ընդհանրապես հայ կինոյի պատմությունից խոսենք, երեք անուն կառանձնացնեմ՝ Համո Բեկնազարյան, Արտավազդ Փելեշյան և Սերգեյ Փարաջանով։ Այս մարդիկ գծել են մեր ազգային կինոյի դիմագիծը, և նրանց մշակած ալգորիթմով մենք հզոր ազգային կինո և կինոդպրոց կարող ենք ունենալ։  Չմոռանանք, որ Բեկնազարյանն առաջինը նկարեց արևելյան թեմաներով ֆիլմեր՝ «Զարեն», «Իգդենբուն»՝ դուրս գալով «շաքար-լոխում» իրականության շրջանակից, բերելով նոր դրամատուրգիա, Արևելքի և մարդու ինքնության նոր ընկալում։

Ցավում եմ, որ մեր այսօրվա կինոուսուցման հիմքում հոլիվուդյան ֆիլմերն են։ Նախ, ինչքան էլ կապկես Հոլիվուդին, դու նրան չես կարող հասնել՝ թեկուզ միայն տնտեսական առումով։ Ուրեմն քո ունեցած  հարուստ ժառանգության վրա ստեղծի՛ր նորը։

Փարաջանովի անունը բոլորի լեզվի ծայրին է, բայց նրա կինոն այսօր էլ շարունակում է  չհասկացված մնալ։ Սա է մեր ողբերգությունը, որ ունենալով նման գանձեր՝ չենք կարողանում դրանք օգտագործել։ 

-Ժողովածուում հատուկ առանձնացրել եք ֆիլմերի սցենարների քննարկումները։ Կարծես թե այսօր նման բան չկա, ճի՞շտ է։ 

-Վերացել է «ֆիլմի խմբագիր» ասվածը, որը շատ կարևոր մասնագիտություն է։ Սցենարներ եմ կարդացել, որոնք ընդամենը խմբագրման կարիք ունեին՝ իդեալական ֆիլմ դառնալու համար։ Պարզ բան է՝ երբ մարդ տարիներ շարունակ մի նյութի վրա է աշխատում, նրա զգոնությունը թմրում է։ Թարմ աչք է պետք, սրտացավ մեկը, որը նրան եղբայրաբար կուղղորդի։ 

Երբ նայում ես, թե մինչև վերջնական տարբերակը որքան փոփոխությունների են ենթարկվել նույն «Հայֆիլմի» կինոնկարները, հասկանում ես, որ ամեն ինչ արվել է հօգուտ ֆիլմի։

-Վերջին տասը տարում երկու պատերազմ ապրեցինք, Արցախը կորցրինք։ Կինոն այս մասով կարծես թե շարունակում է լռել՝ այն դեպքում, երբ ամեն մանրուք պետք է փաստավավերագրել։ Ի՞նչն է պատճառը՝ ֆինանսավորում չգտնե՞լը, թեման չկարևորե՞լը, թե՞…

-Թեման նշանակություն չունի։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մարտիրոս  Սարյանը ծաղիկներ էր նկարում։ Աշխարհում չկա մի թեմա,  որը չդառնա հանճարեղ վեպի կամ ֆիլմի հիմք։ Կարևորը հասկանաս՝ դու ինչ ես տեսնում և արդյոք տեսածդ կարո՞ղ ես ճիշտ մատուցել։

Այս շրջանում մեզ պետք են ֆիլմեր, որ կապահովեն մարդկանց հոգևոր աճ, որ մարդն ինքն իրենից մի քայլ վեր բարձրանա։ Որակ է պետք։ 

-Ամփոփելով՝ ի՞նչ է այսօր պակասում հայկական կինոյին։ 

-Առաջին հերթին՝ ճիշտ կրթությունը։ Կինո դասավանդող բուհերում մի ծրագիր էի ներկայացրել, որ ուսուցման ձևաչափը փոխեն։ Երեք տարի բոլոր մասնագիտությունների ուսանողները նույնն են սովորում՝ թե՛ օպերատորության, թե՛ ռեժիսուրայի, թե՛ սցենարի մասով։ Պետք է նրանց տալ հնարավորություն չորրորդ կուրսում փոխելու մասնագիտությունը, ավարտական տարում ձևավորելու նոր խմբեր, որոնցում իրենց գործը սիրող  իսկական մասնագետներ կլինեն։ 

Մեկ ֆիլմով 4 հոգի միանգամից դիպլոմ կստանա, ֆինանսն ու ժամանակը կխնայենք, կունենանք կիրթ կինոստեղծողներ, արժեքավոր ֆիլմեր և դիստրիբյուտորներ։ 

Ամեն ինչի լուծումը կա, եթե  կա ցանկություն։

Զրույցը՝ Անի Անտոնյանի