maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Իսրայել Ասրյան Հրատապ

Գերմանացի օրենսդիրները՝ ընդդեմ «Գորշ գայլերի»

09.11.2020

 

Ընդդիմադիր քաղաքական գործիչները Գերմանիայում կոչ են արել արգելել թուրքական ծայրահեղ ազգայնական  «Գորշ գայլեր» խմբի գործունեությունը։ Կոչը հնչեց այն բանից հետո, երբ Ֆրանսիան արգելեց կազմակերպության գործունեությունն իր երկրում՝ հայտարարելով, որ այն նպաստում է ատելության և բռնության հրահրմանը։

Գերմանիայի ընդդիմադիր քաղաքական գործիչները հորդորում են իրենց կառավարությանը հետևել Փարիզի օրինակին։

Դիմումը ներկայացվել է Ֆրանսիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճի և ազգայնական շարժման գործունեության վերաբերյալ ահագնացող մտահոգությունների ֆոնին։

Կանաչ կուսակցությունից Ջեմ Օզդեմիրնասել է, թե իր կարծիքով այդ խումբը աջ ծայրահեղական ամենամեծ կազմակերպությունն է Գերմանիայում։ Խումբն ունի 20000 անդամ։ Գերմանիայի ներքին հետախուզության տվյալներով՝ «Գորշ գայլերի» ամենամեծ ընկերությունը ADÜTF-ն է, որն ունի 170 կառույց և 7000 անդամ։

Օզդեմիրը՝ «կանաչների» նախկին համանախագահը, ասել է, որ «Գորշ գայլերը» պատասխանատու են Թուրքիայում հարյուրավոր սպանությունների համար, բայց իրենց գործունեությունը չեն սահմանափակում միայն այդ երկրով։

«Նրանք սպառնում են թուրքական ընդդիմության անդամներին, Գերմանիայում՝ փոքրամասնություններին,- ասել է Օզդեմիրը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում։- Իհարկե, անթույլատրելի է, որ թուրքական աջ ծայրահեղականները Բեռլինի, Դորտմունդի ու Համբուրգի կենտրոններում վախեցնեն, ծեծեն կամ սպառնան խաղաղ քաղաքացիների կյանքին։ Գերմանական պետությունը պետք է պաշտպանի այդ մարդկանց»։

Գորշ գայլերը, ինչպես հայտնի է, բարևում ենք՝ «գայլի» ձեռքի ողջունով։ Այդ մականունը տրվել էր թուրքական մարգինալ շարժման անդամներին, որոնք ի հայտ էին եկել  1960 և 1970-ականներին։

1980-ականներին խումբը, համագործակցելով ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) հետ, առաջ մղեց արմատական ծրագիր և բռնություն կիրառեց ձախ ակտիվիստների և էթնիկ փոքրամասնությունների հանդեպ ։ Հայտնի է, որ 1981 թվին Հռոմի  Հովհաննես Պողոս 2-րդ պապի վրա կրակած և նրան վիրավորած Մեհմեդ Ալի Աղջան «Գորշ գայլերի» անդամ էր։

«Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայումս կոալիցիա է կազմել Ռեջեփ Թայիբ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հետ։

Էրդողանի «մեկնած ձեռքը»

Օզդեմիրը երեք կանաչ պատգամավորներից մեկն է, որոնք ուղղակի կոչ են անում արգելել խմբի գործունեությունը:

Նա, իր գործընկեր պատգամավորներ Իրեն Միհալիչն ու Կոնստանտին ֆոն Նոցը պնդում են, որ այդ կազմակերպությունը Թուրքիայի նախագահի «մեկնած ձեռքն» է։ Իրենց խոսքով՝ խումբը կրկին ու կրկին ատելություն է հրահրում, սպառնում մարդկանց, ինչպես նաև մասնակցում բռնարարքների։

Ձախ կուսակցության պատգամավոր Սեվիմ Դագդելենը նույն կոչով հանդես եկավ՝մասնավորապես պահանջելով լուծարել ADÜTF-ը։ Դագդելենն ասել է, որ խումբը նպաստում է «խտրականության և ատելության» խթանմանը և ներգրավված է բռնարարքներիմեջ։

«Գերմանիայի համար այլընտրանք» ծայրահեղ աջ կուսակցության համանախագահ Ալեքսանդր Գաուլանդը նույնպես կոչ արեց արգելել «Գորշ գայլերի» գործունեությունը՝ նրանց անվանելով «Էրդողանի ծայրահեղական բրիգադ»։

Գաուլանդը, որի կուսակցությունը Գերմանիայի ստորին պալատի՝ Բունդեսթագի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունն է, ասել է, որ արգելքն ուշացել է․ «Ֆրանսիան այս դեպքում օրինակելի օրինակ է՝ ազատության և ժողովրդավարությանհամար պայքարում»։

Թուրքիան եվ Ֆրանսիան՝ վիճաբանության մեջ

Թուրքիան սպառնաց հակաքայլերով, երբ Ֆրանսիան հայտարարեց խմբի գործունեությունն արգելելու մասին՝ նշելով, որ երկրի կառավարությունը, այդուհանդերձ, պարտավոր է «պաշտպանել Ֆրանսիայում թուրքերի հավաքների և ինքնարտահայտման ազատությունը»։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանին լուծարեց խումբը՝ հայտարարելով, որ այն ատելություն ու խտրականություն է հրահրում և մասնակից է բռնությունների։

Վերջին ժամանակներում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ավելի ու ավելի հաճախ են տարաձայնություններ առաջանում տարբեր հարցերի վերաբերյալ, առաջին հերթին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ աշխարհիկ արժեքները պաշտպանելու խոստումի հետ կապված։ Դա նաև տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կոնֆլիկտի պատճառով Ֆրանսիայի հայկական և թուրքական համայնքների լարվածության ֆոնին։

Նյութի աղբյուր՝ dw.com

Անգլերենից թարգմանեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply