bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ardi.am Ազդագիր

Գոդֆրի Ռեջջո․ «Աշխարհը վերատեսնելու հզոր հնարավորություն ունենք»

10.07.2020

Էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բարեկամ Գոդֆրի Ռեջջոն տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին։ Փառատոնի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում աշխարհահռչակ ռեժիսորն իր ափսոսանքն է հայտնում այն առթիվ, որ փառատոնն այս պահին տեղի չի ունենում։

«Ողջ կյանքս հարցերով տարված՝ խելագարի պես, թակում էի դուռը: Բացվե՛ց: Ես ներսից էի թակում»: Սրանք Ռումիի խոսքերն են, բայց կարծում եմ՝ ամենից շատ մեզ են վերաբերում: Մենք թակում էինք մեր դուռը, սեփական կյանքով էինք մտահոգված, բայց աշխարհը բացեց իր դուռը մեր առաջ: Եվ մենք տեսանք կրակի մեջ կլանված կրակը: Ռասիզմի կրակը, ցեղասպանության կրակը, COVID-19-ի ու բոլորիս վրա ազդող համավարակի կրակը: Գլոբալ տաքացման կրակը՝ կրակ, որ իր մեջ կլանում է բոլոր մնացյալ կրակները: Այս կրակներն արվեստի պես են, դժբախտություններ են, որոնք կարող են մեզ դաս տալ, միայն թե մենք լսենք: Ասես հեքիաթներ լինեն, բայց երևակայության մեջ չեն ծնվել, այլ մեր իրականի ֆանտազիաներն են: Անորոշության, առեղծվածների ու կասկածների այս օրերին՝ մեզ՝ կինոգործիչներիս, հատուկ հնարավորություն է ընձեռվում: Կինոյի մետաֆորի կամ ավելի ճիշտ՝ մեգաֆորի միջոցով մենք հասկանում ենք նեգատիվի ուժի ահռելի նշանակությունը»,- տեսաուղերձում նշում է ռեժիսորը։

Գոդֆրի Ռեջջոն առանձնահատուկ շեշտում է՝ առանց նեգատիվի՝ չկա պոզիտիվ: Մենք շրջապատված ենք նեգատիվությամբ, սակայն այդ նեգատիվությունը, մեզ ճնշելու փոխարեն, պետք է արվեստի պես միջոց լինի տեսնելու այն աշխարհը, որտեղ ապրում ենք:

«Մենք կարող ենք նաև նայել մեր սիրելի մայր Հայաստանին՝ աշխարհի ամենաավագ դստրերից մեկին, ով վերապրել է բոլոր նեգատիվությունները, որ կարելի է պատկերացնել, բայց միևնույն է այստեղ է՝ իր ամենագեղեցիկ ու պոզիտիվ ձևով: Այդ իմաստով՝ դուրս գալով մեր դռներից՝ մենք կոչված ենք առաքյալ լինել՝ բառի ամենահիմնարար իմաստով, նրանք, ովքեր կոչված են թափառել, նրանք, ովքեր պետք է վկայեն այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Ու թեպետ բոլորս շատ դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, մենք միևնույն է չենք հուսահատվում, քանզի ցուցադրությունները փառատոնի կարևոր մասն են, բայց կինոյի հանդեպ սերն է ընկած նրա հիմքում: Մենք կինոյի սիրահարներ ենք: Մենք աշխարհը վերատեսնելու հզոր հնարավորություն ունենք: Եզրափակելով թույլ տվեք ասել, որ եթե մի բաժակ ծիրանի կոնյակ ունենայի, ես ձեզ կողջունեի, ջերմությամբ ու մետաֆիզիկորեն կգրկեի բոլորիդ և սիրով կասեի. «Մենք պատրաստ ենք, երբ պատրաստը պատրաստ է մեզ համար»,- նշել է տեսանյութում ճանաչված ռեժիսորը։

No Comments

Leave a Reply