Անի Անտոնյան ԼուսաԳիր ՄարզաԴիտակ

Գորիս․ առավոտյան զբոսանք

22.07.2021

Քաղաք, որի փողոցներն առավոտյան 7-ին հսկում են մեծ ու փոքր շները, որի փայտե ամայի կանգառներից արևը ներս է ընկնում ու փշրվում վանդակավոր ստվերների, որի բակերում ու կենտրոնական մայթերին կանայք ժպտալով գորգ են լվանում ու բուրդ ծեծում: Քաղաք, որում ներկան ու անցյալը նույն շարվածքն ունեն, նույն կամարակապ պատշգամբները: Ուրույն դիմագծով, կոլորիտով, մշակույթով, սահմանների միջև տնկված ու շունչը կտրելու չափ գեղեցիկ սարերով քաղաք, որտեղ կարող ես փոքրանալ, կորչել: Քաղաք, որը սահմանի եզրագիծն է ու շենանում է օրեցօր:

Անի Անտոնյան
Լուսանկարները՝ հեղինակի

****


No Comments

Leave a Reply