maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobet girişjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ Կարինե Ռաֆայելյան

Գրական կանգառներ 1930-ականների Գողգոթայում

04.12.2019

1930-ակաների խորհրդային վարչակարգը, որի կառավարման ելակետը հսկա երկրում բռնության ու սարսափի տարածումն էր, ի դեմս արժանապատիվ, մարդկայնության գաղափարներին հավատարիմ գրականության ու արվեստի՝ ունեցավ ընդդիմադիր հզոր ուժ, որը թե՛ այն օրերին, թե՛ հետագայում գեղարվեստի դատաստանի առջև կանգնացրեց այդ հասարակարգի անհաշիվ արատները: Կյանքի կոչվեց գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մի նոր որակ, որի թեման անծայրածիր երկրի տարածքում մոլեգնող անօրինության, բռնության, կեղծիքի ու մատնության՝ օրըստօրե ահագնացող համաճարակն է:

«Արվեստը պետք է հասկանալի դարձնի նաև դժբախտությունը, աղետը, չարիքն ու հանցագործությունը՝ ամեն տեսակ վայելքին ու երանությանը հավասար, պետք է ներքուստ ծանոթացնի մեզ ամենայն սարսափելիին ու նողկալիին»,- գրել է Հեգելը: Այս անհերքելի ճշմարտությանն այլ դիտանկյան տակ անդրադառնում է 1930-ականների «չարիքի ու հանցագործության» ականավոր մեկնիչը՝ Ալ. Սոլժենիցինը: «Կեղծիքի դեմ կռվում արդեն արվեստը միշտ հաղթել է, մի՛շտ հաղթում է — բոլորի համար ակնհայտ և անժխտելի: Շատ բաների դեմ աշխարհում կարող է դիմակայել կեղծիքը, բայց միայն՝ ոչ արվեստի»,- հայտարարել է նա իր «Նոբելյան դասախոսությունում»:

1930-ականների իրադարձությունները գրական արտապատկերների վերածվեցին Սոլժենիցինի, Գրոսսմանի, Ռիբակովի, Պաստեռնակի, Բուլգակովի, Ախմատովայի, Տվարդովսկու, Նաբոկովի, Այթմատովի և ուրիշների ստեղծագործություններում: Ինչպես նկատում եք, չեն թվարկվում այդ թեմային անդրադարձած հայ գրողների անունները, որոնք քիչ չեն և պակաս արժեքավոր վավերագրեր ու գեղարվեստական երկեր չեն ավանդել մեզ: Պարզապես այս նյութում մենք ելակետ ենք ունեցել մի ընդհանրական իրողություն, որը հատկապես բնորոշ է մեր ուսումնասիրության դաշտում ներառված երեք հեղինակի՝ Միխայիլ Բուլգակովին, Բորիս Պաստեռնակին, Գրիգոլ Ռոբակիձեին:

Վերևում թվարկված հեղինակներից յուրաքանչյուրը, անշուշտ, ուներ իր ուրույն ոճն ու գեղարվեստական հայեցումը, հիմնախնդրի առաջադրման և հանգուցալուծման իր բանաձևը, սակայն այս տարիներին և այս տարիների մասին ստեղծված բազմաժանր գործերում նկատելի է մի ընդհանուր օրինաչափություն, որին և կանդրադառնանք մեր շարադրանքում: Խոսքը վերաբերում է Քրիստոսին, Աստծուն, առհասարակ վերերկրային տարածությանն անդրադարձումներին, Հիսուսի մշտարթուն ոգու և պատվիրանների ոգեկոչմանը գեղարվեստական երկերում: 1930-ականներն այնպիսի ժամանակներ էին, որ սարսափի իրականության մեջ տարուբերվող բազմամիլիոն խորհրդային հասարակությունը, իբրև միակ հուսալի պատվար, կառչում էր աստվածաշնչյան ճշմարտություններից՝ կայենների ու հուդաների պաշտամունքով պարարտացող հասարակարգում ինքն իրեն չկորցնելու հեղհեղուկ հույսով:

Ուշագրավ է, որ բռնատիրական հասարակարգին անդրադարձումներում Պաստեռնակը, Բուլգակովը, Ռոբակիձեն, այլք քրիստոնեական մարդասիրության գաղափարը ելակետ ու չափանիշ են դարձնում ոչ այնքան որպես վերացարկված իդեալ, որքան կոնկրետ վարքագծերի նախադրյալ: Ասվածի ակնհայտ օրինակներ են Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո», Ռոբակիձեի «Մեռցված հոգի» ստեղծագործությունները՝ կառուցված գաղափարական և հոգեբանական սերտ աղերսների հենքով: Երեք գրողներն էլ առաջադրում էին հավատի ու սիրո գերակայության խնդիրը: Նրանց հերոսների (Վարպետ-Մարգարիտա, Ժիվագո-Լարա, Թամազ-Նատա) կենսահավատը մի տեսակ գտնվում է Քրիստոսի հովանու ներքո, ուժ ու եռանդ ստանում սիրո, գթասրտության հավերժական արժեքներից: «Կորցնելով կողմնորոշումը հարաբերական և արատավոր արժեքների ու իդեալների քաոսում՝ մենք այժմ առավել խորությամբ, քան երբևէ, «մտածող ու բանական արարածներից», «այս աշխարհի հարցատուներից» մինչև այսպես կոչված հասարակ մարդիկ, ձգտում ենք քրիստոնեական բարոյական հիմքին և Ոգուն»,- կարդում ենք ռուս գրականագետ Սվետլանա Սեմյոնովայի «Քրիստոսի կերպարը ժամանակակից վեպում» հոդվածում:

Պաստեռնակի դոկտոր Ժիվագոն, Բուլգակովի Վարպետը և Ռոբակիձեի Թամազ Էնգուրին մարմնավորում են 19-րդ դարավերջի և 20-րդի սկզբի մտավորականությանը: Լայն մտահորիզոնի տեր մարդիկ են սրանք՝ հարուստ հոգեկան աշխարհով ու կենսափորձով: Նրանք հեղինակների՝ Պաստեռնակի, Բուլգակովի և Ռոբակիձեի գաղափարների, աշխարհայացքի կրողներն են: Այս կերպարների միջոցով ի ցույց է դրված ժամանակի մեծագույն խնդիրը՝ մարդու ճակատագրի ողբերգականությունը, նրա նկատմամաբ ծավալված անօրինակ բռնությունների ու հալածանքի թեման:

Մեր ուսումնասիրության համար նյութ դարձած երեք գործերն էլ գրվել են ստալինյան ամբողջատիրության տարիներին, սակայն տարբեր իրավիճակներում: Բուլգակովը և Պաստեռնակը ստեղծագործել են իրենց խորհրդային հայրենիքում՝ ամեն վայրկյան սպառնացող մահվան վտանգի պայմաններում: «Գրական միջավայրում արդեն չէին ասում. «Եթե քեզ կբռնեն…», այլ միայն՝ «Երբ քեզ կբռնեն…»,- վկայում է տեսաբան Միրոն Պետրովսկին Բուլգակովի՝ «Վարպետը և Մարգարիտայի» վրա աշխատելու տարիների մասին:- Մեկը մյուսի հետևից դատարկվում էին գրողների տան բնակարանները, նույնը կատարվում էր ուրիշ տներում՝ հայրենիքի լայնությամբ, իսկ գրողը չէր բարձրանում սեղանից, շտապում էր ավարտել վեպը՝ լուսավոր ստեղծագործական խրախճանքը՝ բռնության համաճարակի ժամանակ»:

Այլ պայմաններում էր ստեղծագործում Գրիգոլ Ռոբակիձեն: Նա իր վեպը գրել է Գերմանիայում՝ հալածված ու քշված հայրենի եզերքից, և թերևս, նրա ֆիզիկական ապահովությունը շատ բանով է պայմանավորել «Մեռցված հոգի» վեպում բարձրացված հարցադրումների համարձակությունն ու սրությունը:

Այսուհանդերձ, երեք ստեղծագործություններում էլ առկա է գրական երկի կոնֆլիկտի առաջադրման, սրման ու հանգուցալուծման միևնույն մեխանիզմը: Դեպքերի կենտրոնում մարդն է (այս դեպքում՝ տղամարդը)՝ մտածող, երազող, ստեղծող ու նաև՝ տառապած, հալածված, խոշտանգված: Նրա կողքին կինն է՝ նվիրված, բարի, անձնազոհ: Կինը հանդես է գալիս իբրև երկրային փրկիչ՝ հողածին, իրական. ու նաև՝ իբրև միջնորդ, բարեխոս՝ Աստծո ու մարդու միջև: Այս վեպում կանայք ոչ միայն երկրային թնջուկներն են փորձում հաղթահարել, այլև նախապատրաստում են իրենց սիրելիների մուտքը երկնային արքայություն, նրանց մերձեցումը Հիսուսին, Աստծուն:

Այս ստեղծագործություններում կա ևս մի ընդհանուր և բավական հետաքրքիր օրինաչափություն. իրենց առաքելությունն իրագործելիս կանայք ստիպված են գործակցել ցածրահոգի արարածների հետ: Մաքուր, անբասիր այդ էակների համար հեշտ չէր նման գործակցությունը, սակայն դա հարկադրյալ քայլ էր, որն իհարկե, ավելի է ընդգծում նրանց զգացմունքի ուժն ու անձնազոհ էությունը:

Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» երկի հերոսը գրող է՝ աղքատ քարոզիչ Եշուայի, Պոնտացի Պիղատոսի ու Երշալաիմ քաղաքի մասին պատմող վեպի հեղինակը: Գաղափարական թշնամիները նրան հասցրել են ֆիզիկական և հոգեկան ծայրահեղ հյուծվածության: Նա ընկել է հոգեբուժարան: Բովանդակ աշխարհում մնացել է միայն մի սրտակից ու հարազատ հոգի՝ Մարգարիտան: Այդ կինն էլ դառնում է աշխարհիկ դժոխքից իր սիրեցյալին փրկող ու դեպի երկնային լույսն ուղղորդող պահապան հրեշտակը: Հրեշտակ, որ գործում է սատանայի հետ դաշնակցած, սատանայի կամքով ու հովանավորությամբ, քանզի սատանայից ավելի սարսափելի էին Վարպետի կյանքը թունավորող լատունսկիները ու մոգարիչները:

«Վարպետը և Մարգարիտան» վեպը խորհրդային իրականության այլաբանական համապատկերն է: 1930-ականների ողբերգական անցքերը, մարդկանց զանգվածային ձերբակալություններն ու առեղծվածային անհետացումները, այդ ամենի շուրջ պահպանվող զգուշավոր լռությունը Բուլգակովի վեպում արտացոլվել է այլաբանական սատիրայով, միստիկ խորհրդավորության քողով պարուրված:

Պրոֆեսոր Վոլանդի ու նրա շքախմբի արտառոց հյուրախաղերը ոչ այլ ինչ են, քան Ստալինի ու նրա ոհմակի առօրեկան վարքի կրկնապատկերներ:

«Փաստաթուղթ չկա, մարդն էլ չկա»,- այս նշանաբանով էր առաջնորդվում Վոլանդի ասիստենտ Կորովևը՝ հետևելով իրական կորովևների՝ յագոդաների, եժովների, բերիաների տրամաբանությանը:

Սակայն եթե մռայլ իրականությունը հիմք չէր տալիս մարդուն պահել առօրեական լավատեսությունն ու հավատը, ապա երազելու և դեպի լույսը ձգտելու բնական մղումը անհնար էր խլել նրանցից: Այդ երազանքից ու ձգտումից էլ Բուլգակովի վեպում ծնունդ է առնում բարու ուժը մարմնավորող Եշուայի կերպարը: «Մարդկային արատների մեջ ամենագլխավորներից մեկը վախկոտությունն է»- սրանք էին Երշալաիմ քաղաքում խաչված աղքատ քարոզչի վերջին բառերը, որոնք վերահնչեցնում էին հանուն ճշմարտության, հանուն արդարության խիզախելու, թեկուզև նահատակվելու հնօրյա պատգամը:

Պաստեռնակի դոկտոր Ժիվագոն Բուլգակովի Վարպետի հոգևոր երկվորյակն է: Ծագումով ազնվական, ժամանակի առաջադեմ կրթօջախներում ուսանած, մարդկային բարձր նկարագրի տեր այս անձնավորությանը վիճակվել է ականատես ու մասնակից դառնալ պատմական այնպիսի հեղաշրջումների, որոնք ավերում են երեկվա հասարակարգի, այլև մարդու բարոյահոգեբանական ըմբռնումների բազմադարյա սրբագործված ելակետերը: Վեպի հերոսների կռահման պաթոսը ժամանակակից իրականության մերկացման եղանակ է, այլև իր թուլություններով պատմական ռեակցիա հնարավորած հին վարչակարգի հասցեին հնչեցված նախատինք: «Մոտենում է չտեսնված, չլսված մի բան: Մինչ այն մեզ հասնի, ահա թե ինչ կմաղթեի ձեզ: Երբ հասնի, Աստված տա, որ մենք չկորցնենք իրար և չկորցնենք մեր հոգին»,- մարգարեանում է Յուրի Ժիվագոն բոլշևիկյան հեղափոխությունից առաջ:

Համատարած թոհուբոհը, գլխիվայր շրջված բարքերը փոշիացնում են դոկտոր Ժիվագոյի լուսավոր մղումները: Ստեղծագործելու նրա անսպառ շնորհները ելք են որոնում կործանարար իրականությունից, սակայն հգեվարքի ցնցումներ հիշեցնող նրա ճիգերը, ի վերջո, մարում են. դոկտորը խաղաղվում է մահապարտի համակերպությամբ:

Ճակատագրի փորձությունները Ժիվագոյի հետ կիսում էր Լարան՝ նրա մեծ սերը, ներշնչանքի աղբյուրը, կյանքի միակ թովչանքն ու մխիթարությունը: Ինչպես «Վարպետը և Մարգարիտայում», այնպես էլ այստեղ ճակատագրի անընդմեջ հարվածներից ուժասպառ դոկտորին փրկելու ջանք է թափում կինը: Լարային և Ժիվագոյին օգնության ձեռք մեկնած Կոմարովսկին նողկալի է, սակայն դարձյալ նույն տրամաբանությամբ, դարձյալ հոգեկան միևնույն տվայտանքներով, ինչ Բուլգակովի հերոսուհին, Լարան ընդունում է օգնությունը, որովհետև դա նրան պատկերանում է որպես ստեղծված փակուղին հաղթահարելու բանալի: Մինչդեռ նրանց վիճակված չէր փրկություն այս աշխարհում: Նրանք կանխադատապարտված էին կործանման՝ համաձայն խորհրդային երկրի շահերն սպասարկող «պետանվտանգության» ծրագրի:

«Մտեք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դռնով: Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք: Եվ սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն»,- այս ճշմարտությանն էին ապավինել Ժիվագոն և Լարան: Դժվար ժամանակներում մարդիկ վերագնահատում ու վերաիմաստավորում են վեհության ավանդական պատկերացումները: Պաստեռնակի՝ քրիստոնեաբար ապրած ու տառապած հերոսը լի է հավատով՝ առ Բարին: Սա հենց Պաստեռնակի հավատն է, որը պայմանավորել է «Դոկտոր Ժիվագո» վեպի լավատեսական, գուցեև՝ ոչ իրատեսական վերջաբանը: Մարդկային ողբերգության պատումից դեպի լավատեսություն անցումը շատ կտրուկ է վեպում, բայցև՝ համոզիչ: Այդ հավատը առավել ընդգծված է Ժիվագոյի բանաստեղծություններում, որոնք ձոն են Աստծուն, Ճշմարտությանը, Կնոջը, Սիրուն:

Հատկապես «Լուսաբաց», «Դառն օրեր», «Գեթսեմանի այգին» բանաստեղծություններում Պաստեռնակը հասել է մարդու և Աստծո միաձուլման հայեցումին: Այդ բանաստեղծությունների բերած խոհն ու տրամադրությունը, նրանցում պատկերվող իրավիճակները հավասարապես վերագրելի են թե՛ Հիսուսի, թե՛ Ժիվագոյի կերպարներին: Ահա օրինակ.

Մատնել է նրան մութը տաճարի,

Ու հիմա նա սև տականքի զոհ է,

Որ ինչպես առաջ փառք էին ճառում,

Նույն եռանդով էլ հիմա նզովեն:

Ավեր ու կռիվ, մատնություն ու կեղծիք սերմանող ժամանակներում փրկության լույսի պես ճառագում էր Քրիստոսի, Աստծո ոգին, և մահկանացու մարդը, ապավինելով այդ ոգուն, վերագտնում էր կյանքի իմաստը, ըմբռնում հավերժության խորհուրդը: Ասվածի հաստատումն են Ժիվագոյի՝ Քրիստոսին հղված այս տողերը.

Դու ամեն ինչ էիր իմ կյանքում,

Հետո եղավ կռիվ, ավեր,

Եվ երկա՜ր-երկար քո մասին

Խոսք ու շշուկ չէր եղել:

Եվ շա՜տ-շատ տարիներ անց

Ձայնդ կրկին հասավ ինձ,

Կարդացի Կտակդ ողջ գիշեր

Եվ արթնացա կարծես տենդից:

Այս համատեքստում անդրադառնանք նաև Գրիգոլ Ռոբակիձեի «Մեռցված հոգի» վեպին: Այս վեպը 1930-ական թվականների սովետական մարդու, մասնավորապես՝ վրացի մտավորականի կրած տառապանքների ու հոգեկան ցնցումների գեղարվեստական արտացոլումն է: Հեղինակը փորձում է բացատրել, մեկնաբանել անհայտը, անիմանալին: Վեպի գործողություններն ու հերոսների ճակատագրերը այստեղ էլ պարուրված են միստիկական շղարշով, բիբլիական շնչով:

Երկրային հասկացությունները Ռոբակիձեն վերլուծում է գերակա չափանիշների լույսի ներքո՝ ստեղծելով մանրակենցաղ շահագրգռություններից այնկողմնային մի պայմանական աշխարհ: Նա իր հերոսների արարքները գնահատում է աստվածայինի ու սատանայականի չափանիշներով:

Գրող-սցենարիստ Թամազ Էնգուրիի ճակատագրով Ռոբակիձեն ստեղծել է դժոխքի, քավարանի, հոգու մաքրագործման ու վերածննդի համապատկերը: Նա ներկայացրել է խորհրդային մարդու տառապալից ոդիսականը: Մարդիկ, կորցրած ամենայն մարդկայինը, ամենայն ազգայինն ու օրինաչափ-բնականը, այս հասարակարգում վերածվում են արարածների բոլորովին նոր տիպի:  Գրիգոլ Ռոբակիձեն գուժում է այդ պատուհասը: Նա սոսկումով նկատում է, որ մարդկային առողջ բանականության և զգացմունքների մթագնումը գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները: Բոլշևիկյան հեղափոխության գաղափարախոսության ալիքը քննադատաբար, «մարքսիզմի լույսի նեքո» վերագնահատում է համաշխարհային արժեքները՝ հասնելով անհեթեթության: «Եթե որևէ մեկը ելակետ էր ընդունում զգացմունքները, ներըմբռնումը, ապա նրան անպայմանորեն մեղադրում էին փսիխոլոգիզմի կամ նույնիսկ դոստոևականության մեջ»,- գրում է Ռոբակիձեն: Հետաքրքիր է Ստալինի կերպարի նրա մեկնաբանությունը. «Մարդկության պատմության մեջ չէր եղել այնպիսի բռնակալ, որ կենտրոնացներ իր ձեռքում ոչնչով և ոչ մեկի կողմից չսահմանափակվող այդպիսի իշխանություն: Բոլորը՝ կոմունիստ, թե անկուսակցական, տքնանքով փորձում էին գտնել այդ ֆենոմենի գաղտնիքը: Բոլորը զգում էին նրա ուժը, բայց ոչ ոք չէր սիրում նրան: Նրան իշխանությունից զրկելու ցանկացած փորձ կանխադատապարտված էր անհաջողության: Ստալինի ֆենոմենը մարդիկ ընկալում էին որպես ինչ-որ դիվային ուժ»:

Համարձակ, սկզբունքային, ժամանակի պարտադրած կաղապարների մեջ չտեղավորվող Թամազի հայտնվելը բանտում օրինաչափ էր: ԽՍՀՄ Պետանվտանգության ամենատես աչքից չէր կարող վրիպել այդքան «ներկայանալի» զոհը:

Եվ ինչպես նախորդ վեպերի հերոսների պարագայում, այստեղ ևս Թամազի կողքին է նվիրված կինը՝ քսանյոթամյա Նատան: Ժամանակի օրինաչափությունները չեն խախտվում նաև «Մեռցված հոգի» վեպում: Պրոֆեսոր Վոլանդի և Կոմարովսկու առաքելությունն այստեղ իրագործում է Անդրկովկասյան կոմիտեի աշխատակից, Պետանվտանգության նախկին պաշտոնյա Բերզինը՝ սառը, սկեպտիկ, չոր, անգամ իր զգացմունքների ու ցանկությունների մեջ հաշվենկատ մի արարած: Նա հանձն է առնում փրկել Թամազին՝ Նատային տիրելու գնով: Այնինչ, Թամազի և նրա նմանների համար չկա փրկություն, ինչպես համոզվել ենք նախորդիվ ներկայացված վիպական հերոսների պարագայում: Բայց այս դեպքում ևս կա ապագայի հույս. Թամազի մահից հետո պիտի լույս աշխարհ գա նրա որդին՝ շարունակելու հոր երկրային կյանքը: Պատմությունը կրկնվում է. Տանյա Բեզոչերեդևան՝ Ժիվագոյի և Լարայի աղջիկը, միայնակ չէ իր ճակատագրի շրջադարձերում: Ասել է թե՝ պայքարը շարունակվում է:

Անշուշտ, իրականությունը նույնն էր նաև Հայաստանում, և հայ գրողները ևս ստեղծեցին 1930-ականների ստալինյան դժոխքի գրական արտապատկերներ: Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Գ. Մահարու, Մ. Արմենի, Վ. Ալազանի, Հ. Քոչարի, Պ. Սևակի, Զ. Խալափյանի, Վ. Պետրոսյանի, Հ. Մաթևոսյանի, այլոց ստեղծագործություններում ակնհայտ են խնդրո առարկա ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական ու հոգեբանական արտացոլումները: Սա մի ընդարձակ թեմա է,  որին մենք նախորդիվ անդրադարձել ենք տարբեր հրապարակումներում: Բայց գուցեև մեր սույն ուսումնասիրությունը ծառայի իբրև խթան՝ կրկին ու նորովի անդրադառնալու հայ գրողների՝ 1930-ականների իրականությունն արտացոլող երկերին, քանի որ այդ նյութն իսկապես անսպառ է, և միշտ հնարավոր է բացել դրանցում նոր շերտեր:

Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարը՝ Protestant.am կայքի

                                

No Comments

Leave a Reply