bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibombodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibom
ԳրաԴաշտ

Գրիգոր Գրիգորյան․ Սևուսպիտակ կազմով գիրքը

19.10.2021

Ներկայացնում ենք հատված Գրիգոր Գրիգորյանի «Սևուսպիտակ կազմով գիրքը» ժողովածուից։ Մինչ այս Գրիգոր Գրիգորյանը ընթերցողին ներկայացել էր «Կանաչ կազմով գիրքը», «Դեղին կազմով գիրքը», «Կարմիր կազմով գիրքը» ժողովածուներով։ Հեղինակի խոսքով՝ «Սևուսպիտակ կազմով գիրքը» ծնվել է որպես Շարունակություն` վերապրելու և արարելու պահանջ ներկայացնելով բոլորիս: Գիրքն առկա է երևանյան գրախանութներում։

****
Մի պայթյուն էլ որոտաց, բայց այս անգամ պայթյունի ձայնը փոքր-ինչ հեռվից էր։ Գագոն դուրս եկավ տնից և ծառերի արանքով վազեց դեպի կողքի տուն։ Այսպես տնից տուն էր անցնում, բայց այդպես էլ ոչ մի կենդանի էակ չէր հանդիպում։ Նա վստահ էր, որ Աբգարն այդ տներից մեկում է թաքնված։ Իսկ հրետանին չէր դադարում աշխատել, ռմբակոծությունը շարունակվում էր և արկերի պայթյունները հաջորդում էին մեկը մյուսին։ Հասնելով վնասված մի տան մոտ, որտեղ պայթյունից քանդված պատերի փոշին դեռ սավառնում էր օդում, Գագոն ջարդված դռնով գողեգող ներս մտավ։ Ննջարանով անցավ, շրջանցեց խոհանոցն ու հայտնվեց քանդված հյուրասրահում։ Տանիքը կիսով չափ փլված էր, արկն ուղիղ տան կտուրին էր ընկել, և հյուրասրահն ամբողջությամբ փոշոտ քարերով էր պատված։

— Ո՞վ ես, արա՛,- հանկարծ լսվեց սենյակի խորքից։

Գագոն անմիջապես հետ քաշվեց։

— Ո՞վ ես։ Հա՞յ ես, թե՞ թուրք։

Գագոն չէր պատասխանում։ Գիտեր, որ ադրբեջանցիներից շատերը կարողանում էին մաքուր հայերեն խոսել։ Ականջները դմփդմփում էին պայթյունների ձայնից, և նա չէր կարողանում հասկանալ՝ ծանո՞թ ձայն է, թե՞ ոչ։ Համբերատար սպասում էր, որ գոռացողն ինքն իրեն մատնի։ Սակայն լիակատար լռություն էր։ Նա կռացած փոքր-ինչ առաջ թեքվեց ու ընկած քարերի հետևում նստեց՝ մեջքը հենելով փոշոտ պատին։

— Ո՞վ կա էստեղ։ Մարդ կա՞։ Բիձա՛, դո՞ւ ես,- կրկին լսվեց խորքից։

Աբգարն էր։ Կասկած այլևս չկար։

— Աբգա՞ր, դո՞ւ ես։ Գագո՛ն ա։

— Գագո՛ ձյա, էստեղ եմ, քարերի տակ, պատուհանի մոտ։

— Թուրք կա՞ էս կողմերում, թե՞ մենակ ես։

— Մարդ չկա, Գագո՛ ձյա, մենակ ես եմ։ Բայց զգույշ արի, լավ բամբիտ են անում անասունները։

Գագոն դուրս եկավ թաքստոցից ու շտապեց ձայնի ուղղությամբ։ Մշուշոտ սենյակում դժվարությամբ էր կողմնորոշվում, ջարդված քարերը խանգարում էին նորմալ տեղաշարժվելուն։ Սեղանից բռնվելով մոտեցավ բացված պատուհանին և հենց դիմացը՝ հատակին, տեսավ Աբգարին, որի վրա մի մեծ քարե պանել էր ընկել։ Վազեց նրա մոտ ու կռանալով՝ ձեռնափերի մեջ առավ Աբգարի արյունոտ գլուխը։

— Աբգա՛ր, Աբգա՛ր, Աբգա՛ր,- Գագոն նայում էր երիտասարդի փոշոտված աչքերին ու շշնջում նրա անունը։

— Ինչի՞ համար, ախպե՛րս, ինչի՞ համար, ինչի՞ մոտս չեկար, ինչի՞ ինձ չասեցիր, մենակով ի՞նչ պիտի անեիր, ի՛մ Աբգար, ի՛մ գիժ ախպեր։

— Ոչ մեկին էլ չէի ուզում ասել, իմաստ չկար, մենակ էլ գործը գլուխ կբերեի։ Ուղղակի Բիձեն կպավ, թե ինձ մենակ չի թողնի։ Ու նրա հետ միասին իջանք գյուղ։ Հիմա չգիտեմ՝ ինքը որտեղ է, կենդանի՞ է, թե՞ մեռա՞ծ,- սկսեց պատմել Աբգարը՝ դառը ժպիտը շուրթերին։- Երբ հրադադարի մասին լսեցի ու լուրը վերջնականորեն հաստատվեց, միանգամից մտածեցի գյուղի մասին։ Կարծում էի՝ էս անգամ արդեն կպահպանվի հրադադարն ու կռիվը կվերջանա։ Իսկ նման դեպքերում, երբ սկսվում է թղթային կռիվը, զորքերը մնում են իրանց դիրքերում։ Ու քանի որ մինչև հայտարարված հրադադարի պահը մի քանի ժամ կար, թուրքերը փորձելու էին ամեն գնով կիսատ գրաված տարածքները լիովին իրանց ձեռքի տակ վերցնել, որ, ինչքան հնարավոր է, առաջ գան։ Մեր դիրքերը վերևում են, իսկ թուրքերինը՝ գյուղից մի կես կիլոմետր հեռավորության վրա, ու դրանք հաստատ փորձելու էին մի քանի ժամում գրավել գյուղը։ Մտածեցի՝ իջնեմ գյուղ ու փորձեմ մինչև հրադադարի ժամը պահել գյուղը։

— Ա՛յ Աբգար ջան, գյուղում մարդ չկա, մենակով ո՞նց էիր պահելու,- երիտասարդին ընդհատեց Գագոն։

— Մարդ պետք չէր, Գագո՛ ձյա։ Թուրքերը տեղյակ չէին, որ գյուղը ամբողջությամբ դատարկվել է։ Երբ ցերեկը անցանք գյուղի մեջով՝ թուրքի նշույլ անգամ չկար։ Ընդամենը պետք էր մինչև մթնելը տների լույսերը վառել, որտեղ փեջ-վառարան կար՝ դրանք էլ միացնել. տպավորություն ստեղծել, որ գյուղացիները իրանց տներում են, ու թուրքերը ռիսկ չէին անի հարձակվել։ Բայց հենց տեսնեին՝ ո՛չ լույս է վառվում, ո՛չ շունչ կա գյուղում, առանց մի կրակոցի 15-20 րոպեում կվերցնեին գյուղը։ Ես ու Բիձեն տարբեր ուղղություններով գնացինք ու մտնելով տները՝ սկսեցինք հերթով միացնել լույսերը, վառարանները վառել, որքան հնարավոր էր՝ խորացանք գյուղի ներսը։ Եղած-չեղածը, երևի, մի 180-200 տուն կլինի էս գյուղում, կեսն էլ կարողանայինք մտնել՝ մեր ուզածին կհասնեինք։ Եվ տենց էլ եղավ, պատկերացնում ես, Գագո՛ ձյա, իմ պլանը աշխատեց. թուրք շան թուլեքին խաբել էինք ու մինչև ժամը 12-ը ո՛չ կրակոց եղավ, ո՛չ էլ ռումբի պայթյուն լսվեց։ Բայց մի բանում ես սխալվեցի. ներքուստ զգում էի, որ չէին պահելու հրադադարն ու սկսելու են բամբիտ անել։ Սակայն չլսեցի, էս անգամ չվստահեցի ներքին ձայնիս. մտածեցի՝ վերևներից թուրքերին ստիպել են։ Ու հո չե՞ն կարող սրանք միշտ թքած ունենալ գերտերությունների խոսքի վրա։ Բայց արի ու տես՝ չէ՛, ուրիշ սցենար էր, ու հենց կեսգիշերին, այսինքն՝ հրադադարի հայտարարման առաջին իսկ րոպեից, բոզի տղերքը սկսեցին ռմբակոծել գյուղը։ Ես էլ հենց էստեղ էի՝ էս տան մեջ։ Սենյակի «վիկլյուչածել»-ն էի ման գալիս։ Տարբեր տեղեր նայեցի՝ չգտա, մոտեցա պատուհանին, ու հենց էդ ժամանակ էլ ականջներս խլացան ռումբի պայթյունից։ Չհասցրի հասկանալ՝ ինչ էր ու որտեղից, երբ երկրորդ հարվածը խփեց ուղիղ «կռիշ»-ին։ Ինձ դեպի ձախ գցեցի, գլուխս հասցրի փախցնել, բայց պանելը մեջքախառը ընկավ իմ վրա։ Պանելի ծանրության տակ ճզմվեցի գետնին ու ցավից ուժեղ գոռացի։ Ողնաշար, ոտք, ծունկ ջարդուխուրդ են եղել, երևի, չեմ կարողանում ոչ մի շարժում անել. հա՛մ ոնց որ մարմինս կրծքավանդակից ներքև իմը չլինի, հա՛մ էլ մեկ-մեկ շատ սուր, անտանելի ծակոցներ եմ զգում։ Նենց դաժան ցավ է, Գագո՛ ձյա ջան, որ ցավից սկսում եմ ուժեղ դողալ,- Աբգարի փոշոտ աչքերն արցունքոտվել էին, բայց դրանք խղճահարության արցունքներ չէին, դրանք անզորությունից ծնված նյարդային արցունքներ էին։

— Կողքդ եմ, ախպե՛րս, չվախենաս, հեսա մի բան կանենք,- Գագոն ոտքի կանգնեց և սկսեց ուսումնասիրել Աբգարի վրա ընկած պանելը։

— Չեմ վախենում, Գագո՛ ձյա, մեռնելուց չեմ վախենում. վախենում եմ կենդանի մնալ ու գերի ընկնել։ Ինձ չես թողնի, չէ՞, որ գերի ընկնեմ։ Խոստացի՛, որ չես թողնելու, երդվի ընկերոջդ արև, իմ հեր՝ Գեղամի արև երդում կե՛ր, Գագո՛ ձյա։

— Մենք էստեղից միասին ենք գնալու, լսո՞ւմ ես,- Գագոն փորձում էր տեղից շարժել պանելը, սակայն քարե ծանրությունն անսասան էր։

— Չէ, Գագո՛ ձյա, ես չեմ կարող։ Ուզում եմ՝ խոստանաս, որ չես թողնելու ինձ գերի դառնամ,- կրկնեց Աբգարը։

— Էստեղ մարդ չի՛ մնալու, ոչ մեկը ո՛չ գերի ա դառնալու, ո՛չ էլ մեռնելու ա,- Գագոն համարյա գոռում էր՝ պանելի հետ անհավասար կռիվ տալով։ Աբգարը, որքան կարողացավ, առաջ ձգվեց և Գագոյին իր մոտ կանչելով՝ հանգիստ տոնով ասաց.

— Մի՛ արա, Գագո՛ ձյա, մի՛ տանջի էդ պանելին, թո՛ղ ու ուշադիր ինձ լսի։ Մի երկու ժամից լույսը բացվելու է, ու թուրքը ոտք է դնելու էս գյուղ։ Հրետանին ավելի ուժեղ է աշխատելու, «բեզպիլոտնիկներ»-ն օդում ավելի են շատանալու։ Հետո դիվերսիոն խմբերը սկսելու են մաքրել ռմբակոծված հատվածներն, ու մենք ստիպված հետ ենք քաշվելու. այլ տարբերակ չենք ունենալու, որովհետև ուժերը շատ անհավասար են։ Հիմա դու ավելի կարևոր գործ ունես, Գագո՛ ձյա, քան մնաս էստեղ ու քնելուց առաջ գիշերային հեքիաթներ պատմես ինձ։ Պիտի՛ գնաս տղերքի մոտ, հավաքես բոլորին ու եթե իմ ասածով լինի, իսկ դրանում ես հարյուր տոկոսով համոզված եմ, դուք պիտի բլինդաժի զենք-զինամթերքը հավաքեք ու նոր բարձունք փնտրեք դիրքավորվելու համար։ Էնպես որ քո մնալն իմաստ չունի, որքան կարողացանք՝ պահեցինք էս գյուղը, հիմա ավելի կարևոր գյուղեր ու դիրքեր կան, ավելի կարևոր կյանքեր կան, Գագո՛ ձյա,- փոքր դադար վերցնելուց հետո Աբգարն ավելացրեց շշուկով.- Բայց մինչև գնալդ խնդրանքս չմոռանաս։

Գագոն փախցրեց հայացքն ու փոքր-ինչ հեռացավ երիտասարդ զինվորականից։ Վառեց ծխախոտը և սկսեց մտախոհ ճեմել սենյակով։ Վերջապես մոտեցավ Աբգարին, նայեց նրա կիսաբաց աչքերի մեջ ու ասաց

— Չե՛մ կարա, Աբգա՛ր, հասկացի՛, չե՛մ կարա. ես քո պես ուժեղ չեմ…

Պատերազմը շարունակվում էր իր ողջ թափով, և դա օրինաչափ էր, ինչպես լուսաբացին զիջող անշունչ մթությունը։ Բայց կան լուսաբացներ, որոնք Մալևիչի հայտնի կտավից էլ սև են։ Աներեր օրինաչափություններից մնացել էին բոսորագույն այս պատերազմը և իրենց որդիներին սպասող մայրերի երկնքին հառած աղոթող հայացքները։

No Comments

Leave a Reply