maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Ազդագիր

Գրքի երևանյան 3-րդ փառատոնն ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ

25.11.2019

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Երեք օր Երևանում գրքի իսկական տոն էր. գրքի ցուցահանդես-տոնավաճառ մինչև 40% զեղչով, շնորհանդեսներ, վարպետության դասեր, բանախոսություններ, քննարկումներ, ընթերցումներ ու համերգներ:

Երևանի գրքի տոնը ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ։

Փառատոնը հայտարարել էր մրցույթ հետևյալ անվանակարգերում.

◆ Պոեզիա (երկու մրցանակ)

◆ Արձակ (երկու մրցանակ)

◆ Դրամատուրգիա (երկու մրցանակ)

Եվ այսպես՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգում «Առաջին մրցանակի» են արժանացել Արփի Ոսկանյանը և Անահիտ Հայրապետյանը, «Արձակ» անվանակարգում՝ Անուշ Սարգսյանը և Աննա Դավթյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Արմենուհի Սիսյանը և Արշակ Սեմիրջյանը։ Մրցութային 3 անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգև, յուրաքանչյուրը՝ 400 հազարական դրամ:

Եթե 2020 թվականի ընթացքում հեղինակները հաղթած գործերը չհրատարակեն, Գրքի երևանյան փառատոնը իրավունք ունի դրանք ամբողջությամբ հրապարակելու: Այս մրցույթը կարևոր և տարբերվող է նրանով, որ այն հենց գրողի՛ն է հնարավորություն տալիս ներկայանալ, հաղթել և հետո միայն ընտրել իր հրատարակչին։

Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման երաժշտական ակորդը դասական և ջազային էր․ ելույթ են ունեցել «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) և «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը։

Գրքի երևանյան երրորդ փառատոնն առանձնացել է այցելուների աննախադեպ մեծ քանակով, մասնակից գրահրատարակիչների թվով՝ 37, ինչպես նաև միջոցառումների քանակով․ տեղի է ունեցել գործնական աշխատարաններ՝ գրահրատարակչական ոլորտի ներկայացուցիչների համար, կայացել են քննարկումներ և բանախոսություններ հատուկ հյուրերի մասնակցությամբ: Տպագիր գրքի ճակատագրի, հայկական կոմիքսի արդի խնդիրների, մանկական գրականության և այլ թեմաներով՝ քննարկումներ։ Փառատոնի շրջանակում տեղի են ունեցել ավելի քան տասնհինգ նոր հրատարակությունների շնորհանդեսներ։

Գրքի երևանյան երրորդ փառատոնը նաև ֆլեշմոբ էր հայտարարել #Քաղաքըկարդումէ կարգախոսով, որին միացել են տասնյակ կազմակերպություններ, մշակութային, կրթական հաստատություններ, թանգարաններ, թատրոններ, գրադարաններ, երաժիշտներ, մշակույթի գործիչներ, քաղաքացիներ։

Գրքի երևանյան երրորդ փառատոնի կազմակերպիչն էր «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն՝ աջակցությամբ ԿԳՄՍ նախարարության։ Փառատոնի գործընկերներն էին «ՀԲԸՄ Հայաստանը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Ոսկեվազ» գինիները, «Teatone Հայաստանը»։

Հիշեցնենք, որ մասնակցության հայտ կարող էին ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Փառատոնը ստացել է 87 հայտ: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չէին կարող:

Մրցույթին պետք էր ներկայացնել՝

— երեք պատմվածք (էսսե) կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար,

— տասնհինգ բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար,

— մեկ պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար:

Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատել է՝ հաշվի առնելով գործի

— ժանրային իրացումը

— կառուցվածքը

— լեզուն և ոճը           

— գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը

— նորարարությունը

Մասնագիտական ժյուրիի կազմում էին.

◆ Ալեքսանդր Թոփչյան

◆ Դավիթ Մուրադյան

◆ Ալվարդ Սեմիրջյան

◆ Դավիթ Հարությունյան

◆ Քրիստինե Հովհաննիսյան

◆ Տիգրան Պասկևիչյան

◆ Տիգրան Սիմյան

No Comments

Leave a Reply