maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Երաժշտություն

Գուրգեն Բավեյան․ «Փորձեցի երգել ինքս ինձ հետ»

18.08.2020

«Խիո-Խիո», «Նուբար», «Bella Ciao»․․․  բազմաձայն հնչողությամբ այս երգերը շատ արագ տարածվեցին համացանցում։ Նախաձեռնությունը և կատարումը օպերային երգիչ, բարիտոն Գուրգեն Բավեյանինն է։ Գերմանաբնակ մեր հայրենակիցը՝ իբրև մեներգիչ, աշխատել է Հայաստանի, այնուհետև՝ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում։ 2016-ից  ազատ երգչի՝  ֆրիլանսի կարգավիճակում է։ Իբրև հրավիրյալ երգիչ՝ հանդես է գալիս աշխարհի տարբեր բեմերում։ 

— Բազմաձայն տեսանյութի հաջողությունը նախ և առաջ ինչո՞վ էր պայմանավորված՝ երգի ճիշտ ընտրությա՞մբ, լավ կատարմա՞մբ, թե՞ կատարման ձևաչափով։

— Անկեղծ ասած՝ չգիտեմ, երևի, առաջին հերթին՝ անմիջականությամբ։ Մարդիկ, որ հավանում են այդ կատարումները, իրենց խոսքում հենց դա են շեշտում։  Երգի ճիշտ ընտրությունը նույնպես դեր ունեցավ, բայց ոչ մի կերպ չէի սպասում նման արձագանքի։ 

— Նոր երգ լսելո՞ւ ենք այս ձևաչափով։

— Որոշել եմ  շարունակություն տալ այս «երևույթին». նույնանման չի լինի, բայց բազմաձայնությունը կպահպանենք, որովհետև դա ինձ դուր է գալիս, նաև՝ հանրությանը։

— Ասում են՝ մատուցում ենք այն, ինչ պահանջում են։ Փաստորեն, լավն էլ են պահանջում։

— Կա մի ստվար հատված, որ լսում ու գնահատում է լավ երաժշտությունը։ 

— Բազմաձայն երգի «մեղավորը» համավարա՞կն էր։

 — Այո՛: Քանի որ ես մոտ երեք ամիս բացարձակապես մենակ էի, խնդիրներից խուսափելու համար փորձեցի ինքս ինձ հետ երգել  (Ծիծաղում է — Ա․Ս․)։  Մոտ տասը տարի առաջ՝ վաղ երիտասարդության շրջանում, երգել եմ «Գառնի» վոկալ կվինտետում։  Հինգ հոգուց բաղկացած խմբի երգացանկում հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության նմուշներ էին։ Այդտեղից է եկել իմ սերը դեպի բազմաձայնությունը։  Միշտ ցանկացել եմ տղամարդկանց վոկալ խումբ ունենալ, որը կներկայացնի հայկական ժողովրդական, ինչու՝ ոչ, նաև խորհրդային շրջանի սիրված երգերը։ Բայց դա ժամանակ է պահանջում։ Ես մեներգիչ եմ, ու ճանապարհն ինձ տարավ դեպի Եվրոպա։ Եվ ահա, համավարակի օրերին մենակ մնալով, որոշեցի ինքս ապահովել մնացած ձայները։ Չասեմ՝ հեշտ, բայց ավելի իրականանալի տարբերակ էր։ 


— Ի՞նչ կասեք  երգացանկի մասին, որ ներկայացնում եք եվրոպական բեմերում։ Հայկական երգեր կա՞ն դրանցում։ 


— Ես օպերային երգիչ եմ, իմ աշխատանքը հիմնականում օպերային թատրոններում է, երգացանկում՝  իտալական, գերմանական, ֆրանսիական, ռուսական օպերաներ։ Բայց ծավալում եմ  նաև համերգային գործունեություն, ներկայանում  իտալական, գերմանական, ռուսական և այլ ծրագրերով։ Յուրաքանչյուր համերգ  պարտադիր ունենում է հայկական ծրագիր։ Շատ եմ սիրում Սայաթ-Նովա։ Դոլուխանյանը  Սայաթ-Նովայից մշակել է հինգ երգ, որոնցից առնվազն երկու-երեքը բոլոր համերգներիս ժամանակ կատարում եմ։ Դա  պարտադիր հանգամանք է՝  հայկական երաժշտությունը տարածելու տեսանկյունից։ 

— Հայրենիքի հետ կապը ինչպե՞ս եք պահում։ Հաճա՞խ եք համերգներ ունենում հայաստանյան բեմերում։


— Կապը պայմանավորված է հրավերներով։ Հիմնականում համագործակցում եմ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Առաջիկայում, երբ հաղթահարենք այս վատ երևույթը (համավարակը), կլինեն նոր հրավերներ (համերգներ, ներկայացումներ)։ 

— Եվրոպայում վերսկսե՞լ են համերգային գործունեությունը։

— Այո, արդեն թույլատրվում են բացօթյա համերգները՝ համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները պահպանելու պայմանով։ Օգոստոսի մեկին համերգ եմ ունեցել Գերմանիայում, այժմ Իտալիայի  Ֆլորենցիա քաղաքում եմ,  օգոստոսի վերջին ներկայացնելու ենք Ռոսսինիի «Մոխրոտը» օպերան։

— Երաժշտությունը, բացի հաճելի լինելուց, մի բան փոխո՞ւմ է մարդու ներսում։ 

— Միանշանակ. ես ունեմ հոգեբան ընկերներ, մի առիթով ասացին, որ  հոգեբանական  խնդիրներ ունեցող մարդկանց, որպես բուժական միջոց, նշանակում են Մոցարտի և Վիվալդիի երաժշտությունը։ Այսինքն՝ երաժշտությունը ապաքինող ազդեցություն է ունենում։

— Երգիչները, երաժիշտները հաճախ ելույթ են ունենում ակումբներում, սրճարաններում։ Սա լա՞վ է, թե՞ վատ։ Մի կողմից՝ մտերմիկ միջավայր է ստեղծվում, մյուս կողմից՝ բացակայում է բեմը՝ բարձրությունը, հեռավորությունը։ 

— Հանդիսատեսը հիմնականում ձգտում է  մոտ լինել երգչին, կատարողին։ Բայց, ըստ իս, պետք է լինի որոշակի սահման։ Եթե նույնիսկ դահլիճում կա հինգ հանդիսատես, ու դու բեմի վրա ես, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քան սրճարանային միջավայրում։ Թեև դա էլ իր տեղն ունի, գեղեցիկ մթնոլորտ է ստեղծվում։

— Հայ հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք։

— Կարող եմ ասել, որ հայ հանդիսատեսը խստապահանջ է, ակնկալում է, որ երգիչը, երաժիշտը լավագույնս ներկայանան։ Ինքս էլ հայ հանդիսատես եմ ու, այո՛, խստապահանջ եմ։  Մեծ պատասխանատվություն է հայաստանյան բեմում հանդես գալը։

— Երաժշտության բնագավառում Ձեր ստացած մրցանակներից ո՞րը կառանձնացնեք։

— ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակը, որ շնորհվեց 2010-ին, և Պավել Լիսիցյանի անվան  միջազգային մրցութում շնորհված դափնեկրի կոչումը։  

— Հաճախ թվում է՝ ծափերը, հաջողությունները, լավ կատարումը արտիստին հեշտ են տրվում, մինչդեռ  երգելը, բեմում ներկայանալը նաև աշխատանք է․․․

— Հանրության շրջանում կա նման տպավարություն. երբեմն ասում են՝ ի՞նչ եք անում՝ որ, երգում եք, էլի․․․ Իրականում դա, չասեմ՝ քրտնաջան, տաժանակիր աշխատանք է, սթրես, մեծ պատասխանատվություն ու  հետևողականություն է պահանջում։ Շատերը չեն էլ հասնում ծափահարությունների։ Մինչև ծափեր վաստակելը այդ մարդիկ շատ փորձությունների, հիասթափությունների միջով են անցնում։

 — Մեկուսացման օրերին երաժիշտները, երգիչները ասում էին, որ պարապուրդը բացասական է անդրադառնում տեխնիկական պատրաստվածության վրա, ձայնի․․․ Ձայնը նո՞ւյնպես պետք է մարզել։

— Իհարկե, ձայնալարերը մկաններ են։ Ես երգիչներին համեմատում եմ մարզիկների հետ։ Մենք նույնպես պետք է մարզենք մեր մկաննները (ձայնալարերը), ավելին՝ զարգացնենք, նոր բաներ սովորենք։  Ոմանց թվում է՝ եթե 5 տարի սովորեցին կոնսերվատորիայում, արդեն երգիչ են: Իրականում այդպես չէ: Լինելով պրոֆեսիոնալ երգիչներ, երգելով մեծ բեմերում, այնուամենայնիվ, ունենք մեր ուսուցիչները։ Մենք ինքներս  մեզ այլ կերպ ենք լսում, այդպես է բնությունից: Դրա համար երկրորդ ականջ է պետք, մարդ, որ կվերահսկի, կկարգավորի  մեր աշխատանքը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply