maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Ազդագիր

Գյումրիում ստեղծված նոր լաբորատորիան նախատեսված է արվեստների նմուշների, գիտական հետազոտությունների և նախատիպերի մշակման համար

01.05.2024

Գյումրիում տեղի ունեցավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հիմնված «Black Box» (Սև արկղ) միջդիսիպլինար ինկուբացիոն լաբորատորիայի բացման միջոցառումը։

Լաբորատորիան ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) և «GALIQUE Art Space»-ի կողմից։ Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիաների փոխհարբերության և ոլորտային համագործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն միջդիսցիպլինար համակարգեր ձևավորելու առաքելությունը։

«Սև արկղում գիտականորեն ներդնելով ինչ-որ բան ստանում ես որոշակի արդյունք։ Թե ինչ է կատարվում սև արկղում՝ որպես այդպիսին գաղտնիք է, դրա մասին ոչ ոք չգիտի։ Ստեղծագործական պրոցեսը նման է այդ գործընթացինմի քանի ոլորտ զուգահեռ աշխատում են, սակայն հստակ պատասխան չկա։ Սիստեմավորված քաոս է։ «Black Box»  լաբորատորիան համայնքներին տրամադրում է գիտելիք և գործիքակազմ, որպեսզի իրենց գաղափարները կարողանան իրականացնել և ստանալ որոշակի արդյունք »,-նշեց է ՁԻՀ-ում Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

«Այս համագործակցությունը հնարավորություն էր, որ տարբեր ոլորտի ներկայացուցիչներ համախմբվեն և գտնեն մի համակարգ, որի միջոցով կկարողանան բացահայտել ընդհանրությունները»,-նշեց «GALIQUE Art Space»-ի համահիմնադիր, արվեստագետ Հրաչյա Վարդանյանը։

Մարդու կենսական կարիքներից է ստեղծագործելը։ Ինչպես արվեստագետները, այնպես էլ գիտնականները, ճարտարագետները և արհեստավորները ստեղծագործում են։ Առանձին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում։ Բայց հասարակության ներդաշնակ զարգացման համար առանցքային է այս ոլորտների համադրումը՝ըստ որոշակի ալգորիթմի։ «Black Box» լաբորատորիան հանդիսանում է այդ ալգորիթմը։ Լաբորատորիան իրականացնելու է ինկուբացիոն ծրագրեր միտված գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը, և միջդիսցիպլինար համագործակցությունների խթանմանը։

Լաբորատորիան պարզապես ֆիզիկական տարածք չէ, այլ դինամիկ էկոհամակարգ, որը նախատեսված է բազմաոլորտ գաղափարների ստեղծման, ինչպես նաև  ինժեներական գաղափարների, արվեստների նմուշների, գիտական հետազոտությունների և նախատիպերի մշակման համար: «Black Box»-ի միջոցով ստեղծվում է մի հարթակ, որտեղ նորարար մտքերը տարբեր բնագավառներում կարող են արդյունավետ մեկտեղվել՝ առաջ բերելու լուծումներ, որոնց կարիքն այսօր ունի մեր հասարակությանը։

Միջոցառման շրջանակում ներկայացվեց «How do you want to live?/Ինչպե՞ս եք ցանկանում ապրել» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որում ցուցադրված են գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բաքերի և Բելլա Հարությունյանի աշխատանքները։ Ներկայացվեց նաև Camera Obscura խորագրով պերֆորմանս, հեղինակներ՝ Գուրգեն Գինոսյան, Արմեն Տեր-Մկրտչյան։

Միջոցառման շրջանակում միջդիսցիպլինար արվեստագետ Գոհար Սարգսյանը ներկայացրեց «Black Box» ինկուբացիոն ծրագրի շրջանակում ստեղծված իր հեղինակային «Մեդիտացիա 5 տարրերով» նախագիծը, որը բազմամիջոց ինստալացիա է` բաղկացած լսողական և վիզուալ ինստալացիաներից, և պերֆորմատիվ՝ շոշափելի առարկաներից: Այս նախագիծը հնարավորություն է տալիս մարդկային զգայարանների, հույզերի և ստեղծագործական երևակայության միջոցով կապ ստեղծել բնության հինգ տարրերի հետ։ Նախագծի նպատակն է զարգացնել այցելուների մոտ բնության, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը և ստիպել մարդկանց արժևորել բնության տարրերն ու պահպանել դրանք:

Այնուհետև Oda Talk խորագրի ներքո անցկացվեց միջդիսցիպլինար զրույց-քննարկում,  գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ոլորտային համագործակցության հնարավորությունը և «Black Box»-ի զարգացման տեսլականը։