maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Հաղորդակցություն անխուսափելիության կամ անավարտ հեքիաթ իմ, գրամեքենայի ու մոռացվածի մասին

22.02.2022

            Հաղորդակցություններ շարքից

Նստեցի գրամեքենայի դիմաց ու տեսա, որ բան չունեմ աշխարհին ասելու: Ոչինչ չունեմ դատարկ թուղթը լցնելու համար՝ ոչ մի միտք, նախադասություն, խոսք, որը քիչ թե շատ իմաստ ունենա: Նույնիսկ որևէ հա՛րց չունեմ աշխարհին:

 «Շատ եմ հոգնած»՝ ասացի ինձ ու աշխարհին:

 «Ինչքան որ կաս»՝ մեջ ընկավ հոգնությունս:

«Գլուխս էլ ցավում է»` փորձեցի արդարացնել ինքս ինձ:

 «Միշտ պատրաստ եմ հիշեցնել գլխիդ մասին»՝ վրա տվեց գլխացավս:

 «Միևնույն է,- փորձեցի հուսադրել ինձ,- ապրել արժե՝ նույնիսկ հոգնած ու գլխացավո՛վ»:

 «Մենք էլ հարմարվել, նույնիսկ՝ սիրում ենք քեզ»՝ խմբովի արտասանեցին հոգնությունս ու գլխացավս: 

 Այդ մեկը նրանք չպիտի ասեին:

 Անզորությանս դեմ ընդվզելով՝ փակեցի աչքերս, խլացրի ականջներս, դադարեցրի շնչառությունս ու սկսեցի հաշվել զարկերակիս վերջին յոթանասունյոթ հարվածները: Հետո հանդարտ  դուրս եկա միջիցս ու հայտնվեցի ոսկեգույն ավազով անծայրածիր-ամայի լողափին. դեմ դիմաց` օվկիանոսին, մեջքիս` անանցանելի լեռներ, վերևում՝ լազուր երկինք:

 «Էս ուուուու՞ր… »՝ նվաղող ձայնով ու վերջին շնչով հարցրին հոգնությունս ու գլխացավս:

-Հեռուուո՜ւ… — բարձրաձայն հրաժեշտ տվեցի նրանց, հաճույքով հանեցի բաճկոնս, արձակեցի փողկապս ու վերնաշապիկի բոլոր կոճակները, ծալեցի շալվարիս փողքերը, դեն նետեցի կոշիկներն ու գուլպաները, ազատ շունչ քաշեցի ու թեթևացած քայլեցի ավազեզրով:

 «Ու՞ր ես եկել»՝ միայնությունս խանգարեց ինչ-որ անծանոթ մեկը:

 «Դու՞ ով ես»՝ զարմացա ու մի քիչ էլ նյարդայնացա:

  «Եէէս, ես քո փախուստն եմ»՝ լպիրշորեն պատասխանեց ձայնն ու ծիծաղեց գժավարի՝ կեղծ ու հանդուգն:

  -Ուրեմն փախի՛, քանի չեմ խեղդել քեզ ծովում,- լրջորեն բարկացա, ու նա անէացավ:

 Վերջապես մենակ էի. քայլում ու վայելում էի գաղջ ավազահատիկներից ոտնատակերով երակներս լցվող ու մինչև բանականությունս հասնող արեգակի կենարար ջերմությունը: Բոլոր մկաններս թուլացել էին, ու թվում էր, թե սահում եմ՝ ոտքերս միայն սովորության համաձայն շարժելով, մինչև հեռվում դեպի ինձ եկող կանացի մի ուրվապատկեր նկատեցի։ Աչքերս թարթեցի, ու արդեն կանգնած էր դիմացս: Վստահորեն շատ հարազատ մեկն էր, որի բոլոր մանրամասները հարազատ-ծանոթ էին, բայց իրեն չէի հիշում:

-Որտեղի՞ց… — բացականչեցի անկեղծորեն-մտերմիկ, որպեսզի չնեղացնեմ մոռացվածին:

-Ես միշտ էլ այստեղ էի, դո՛ւ ես նոր եկել. ու մի՛ փորձի ձևացնել, թե ճանաչեցիր,- նրա ձայնում չարություն չկար. միայն թաքցված խղճահարություն էր հնչում ու մի քիչ էլ՝  նեղացած սեր:

 -Չես փոխվել,- հիմարաբար փորձեցի շտկել իրադրությունը. (կյանքիս կեսը կտայի նրա անունը հիշելու համար):

 -Մի՛ խոսիր, պարզապես միասին քայլենք,- իր մեղմությամբ լարվածությունս հօդս ցնդեցրեց հարազատս, ու քայլեցինք:

Ձախից ծովի մեղմ ալիքներն էին, աջից՝ նա ու ժայռերը: Թեև ճանապարհի ընտրություն չունեինք, բայց և կարևոր չէր, թե ուր ենք գնում, առնվազն՝ ինձ համար:

«Ամոթ քեզ, մենակ եք, իսկ դու չես էլ փորձում նրան որպես կին մոտենալ»՝ անսպասելի արթնացավ տղամարդկությունս:

-Ասա՛ նրան, որ ինձ այսպես ավելի՛ լավ է,- իմ փոխարեն ընդհատեց-պատասխանեց մոռացվածը, ու մենք շարունակեցինք քայլել: Մի կողմ նետեցի ձեռքիցս կախ ընկած հագուստները, շալվարիս գրպանից հանեցի ու ծովը շպրտեցի բանալիների ավելորդ դարձած խուրձը, դրան հետևեցին ժամացույցն ու ակնոցը: Բնավ ափսոսանք չզգացի:

-Փակի՛ր աչքերդ, անցողիկ երազի պե՛ս նայի՛ր կյանքիդ, քնի՛ր ու կողքից տե՛ս,- հրամաներանգ խորհուրդ տվեց մերձավորս, ու ես ճշտորեն կատարեցի:

Երազում նստած էի մի հսկա դահլիճի բեմահարթակում՝ գրամեքենայի դիմաց, ու ոչինչ չունեի՝ աշխարհին ասելու, ոչ մի բառ չունեի սպիտակ թղթի համար, ոչ մի պատկեր չէր զբաղեցնում մտքիս աչքերը: Իսկ դահլիճում կոկիկ, սանրված-հագնված նստած էին  վզնոցանման հոգսերս, մտացածին մտահոգություններս, շպարված ցանկություններս, պճնված գայթակղություններս. օթյակներից հեռադիտակներն ինձ ու սպիտակ թղթին էին ուղղել փախուստներս ու վախերս, փորձում էր հայացքս որսալ՝ աշխարհայացքս, մի կերպ էին իրենց զսպում, որպեսզի չթռնեն աթոռներից մոռացված մտքերս ու մերժված գաղափարներս:  Նրանք սպասում էին, ու ես ամոթից սկսեցի ինչ-որ անկապ-անիմաստ բառեր մեքենագրել: Ի զուր: Մի քանի վայրկյան անց սկսեցին սուլել ու ոտքերով դոփել հատակին. միայն այն ժամանակ լռեցին, երբ սևացրած թուղթը հանեցի, ճմռթեցի ու դեն նետեցի: Համբերատար սպասեցին, մինչև նորը մտցրի գրամեքենայի մեջ, սակայն, միևնույն էր, ես ոչ մի ասելիք չունեի, նույնիսկ չկար մեկը, որին նամակ գրեի: Փորձեցի վեր կենալ, սակայն գամված էի աթոռին, սեղանին ու հատակին:

«Սա է կյանքը»՝ ընդվզեցի-գրեցի՝ մոռանալով հարցական նշան դնել, ու ողջ դահլիճը միանգամից ծափահարեց: «Մնացածը սուտ է»` շարունակեցի՝ նպատակադրված մոռանալով հարցականը, ու ողջ դահլիճը ծափահարեց հոտնկայս… 

-Արթնացի՛ր, հերիք զառանցես,- ցնցեց ինձ մոռացվածը:

-Երբ աչքերս բացեցի, ու դահլիճի աղմուկը լռեց, ինձ նորից երջանիկ զգացի:

-Երազս պատմե՞մ,- հարցրի պարզասրտորեն:

-Կարիք չկա, ես տեսա,- հուզմունքը զսպել-թաքցնելով՝ հրաժարվեց հարազատս,- մինչև մայրամուտ տուն կհասնենք: Մոմերը վառված կլինեն, գինին՝ գավաթում ջերմացած, ու ջութակը կձայնակցի լուսնի շողերին: Երեսուն տարվա թափառումներից հոգնած կլինես: Գրամեքենադ էլ կարոտել է քեզ ու մատներդ… 

Արտո (Վարդան Հակոբյան) 
«Լաբիրինթոս մեկ գավաթում» պատմվածքների անտիպ ժողովածուից

No Comments

Leave a Reply