maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Թատրոն Մարինե Թաթոյան

Համաշխարհային շատ գլուխգործոցներ ծնվել են հենց ճգնաժամային ժամանակահատվածում

01.05.2023

Երևանի Խամաճիկների և Համազգային թատրոնների բեմերում ընթացքի մեջ են թատերագետ, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի միաժամանակ երկու պիեսի բեմադրություն` Դիլաքյան եղբայրների «Գտնված երազ» մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն պիեսը և Ա. Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի թատերականացված ընթերցումը։ Այս պիեսների, թատրոնի ու թատրոնի խնդիրների, հանդիսատեսի և թատերագետի առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք Անուշ Ասլիբեկյանի հետ։

— Ինչու՞ անդրադարձաք հենց «Գտնված երազ» մուլտֆիլմին։ Որքա՞ն է այսօր արդիական 1976 թվականին արտադրված մուլտֆիլմը։

— «Գտնված երազ»-ը պիեսի վերածելու առաջարկ ստացա Խամաճիկների թատրոնից` տնօրեն Ռուբեն Աբրահամյանից և բեմադրիչ Լիլի Էլբակյանից, որոնք էլ մուլտֆիլմը բեմադրելու առաջարկ էին ստացել հենց մուլտֆիլմի ստեղծողներից` Դիլաքյան եղբայրներից։ Մեծ սիրով ստանձնեցի այս աշխատանքը․ նախ, որովհետև ինձ համար անչափ հետաքրքիր ու շնորհաշատ ստեղծագործող է Լիլի Էլբակյանը, ինչպես նաև շատ սիրելի է Խամաճիկների թատրոնը։ Երրորդը` մանկությանս ամենագեղեցիկ մուլտֆիլմերից մեկն էր «Գտնված երազը», որն ինձ համար նոր գեղագիտություն բացահայտած մուլտֆիլմերից է։ 

— «Գտնված երազ» պիեսը ո՞ր տարիքի հանդիսատեսի համար է։ Սյուժեն ինչպե՞ս է կառուցված։

— Իր ստեղծման տարեթվին մուլտֆիլմը եղել է նորարարական: Առաջին հայացքից մանկական այս մուլտֆիլմի հիմքում Դիլաքյան եղբայրներն ավելի մեծ գաղափարներ են դրել։ Խորհրդային տարիներին գաղափարական ճնշումներ, թթվածնի պակաս կար ստեղծագործողների առջև, և կարծես մուլտֆիլմի նկարը, որտեղ մուտք է գործում հերոսուհին, հենց այն պատուհանն է, որն ուրիշ աշխարհ է տեղափոխում ստեղծագործողին։ Այստեղ նա կարող է ազատորեն երազել և հասնել իր երազանքներին։

Այսօր, մուլտֆիլմը բեմականացնելով, մենք` ստեղծագործական թիմով, մեկ այլ խնդիր ենք մեր առջև դրել։ Ցավոք սրտի, մեր մանուկներին համացանցի միջոցով հաճախ անորակ, գռեհիկ, անճաշակ նյութեր են հրամցվում: Դեռ վաղ մանկությունից պետք է երեխաների մեջ դաստիարակել գեղեցիկի, բարության, երազելու, երազանքի հետևից գնալու գաղափարները, և այս պիեսի, նաև ներկայացման հիմնական խնդիրները հենց սրանք էին։

Ուրախալի է, որ արդեն մոտ երկու տարի ներկայացումն ընթանում է մշտապես լեփ-լեցուն դահլիճներում: Ներկայացման առաջնախաղը կայացավ 2021 թ. դեկտեմբերին՝ Ամանորի շեմին: Նկատի էինք ունեցել, որ այն կլինի Խամաճիկների թատրոնի այդ տարվա Ամանորի նոր ներկայացումը։ Շատ ուրախ եմ, որ մեր համատեղ աշխատանքն այդպես սիրեցին երեխաներն ու մեծերը։ Թատրոնի աշխատակիցները ժպիտով պատմում են, որ հաճախ մեծահասակներ են գալիս առանց երեխաների, տոմս են գնում և մտնում ներկայացումը դիտելու։ Սա նույնպես բացառիկ և շատ կարևոր հանգամանք է։

— Ի՞նչ խնդիրներ են դրված պիեսի հիմքում։ Ի՞նչ դեր ունի այն այսօր։

-Սա իմ կյանքի ամենահետաքրքիր, միգուցե՝ ամենաբարդ և ամենասիրելի փորձառությունն էր, որովհետև, նախ, առաջին անգամ էի աշխատում Խամաճիկների թատրոնի հետ։ Այնտեղ կան յուրահատկություններ, որոնց ամենահմուտ դրամատուրգն իսկ կարող է ծանոթ չլինել, եթե չի աշխատել նման թատրոնում։ Բեմադրիչ Լիլի Էլբակյանի շնորհիվ ես ինձ համար բացահայտեցի այս նոր աշխարհը: Ի դեմս Լիլիի՝ բացահայտեցի նաև ինձ համար իր գործը լավ իմացող, նպատակասլաց, սկզբունքային, մարդկային հարաբերություններում նրբանկատ, համբերատար, հրաշալի անձնավորության։ Նա իսկապես կարողանում է մանուկների համար տոն արարել և թատրոնի մոգությունը ստեղծել։ Ռեժիսորի և դրամատուրգի փոխադարձ համագործակցությունը միշտ էլ արդյունք է տալիս։ Եվ ինձ համար անչափ հաճելի էր աշխատել ստեղծագործողների հրաշալի թիմի հետ, որոնք իրենց գործի բարձր պրոֆեսիոնալն են: Հերոսների ձայները հնչյունավորել են Աննա Էլբակյանը՝ Աղջկա, Արմեն Էլբակյանը՝ Պապիկի դերում (ի դեպ, մուլտֆիլմում նրա հայրը` հայ կինոյի ու թատրոնի լեգենդար դերասան Էդգար Էլբակյանն էր կարդում պապիկի ձայնը)։ Ծերուկի ձայնը Դիլաքյան եղբայրների առաջարկով շատ հետաքրքիր ու խարակտերային ընթերցել է Աշոտ Ղազարյանը․ նա մինչ այս ուներ Մհեր Մկրտչյանի ձայնը նմանակելու փորձ։ Պիեսում ավելացրել եմ ևս մեկ հերոսի` Մռռան անունով կատվին, որն այս ամբողջ հեքիաթի պատմողն է, և որի ձայնը հրաշալիորեն հնչյունավորել է դերասան Դավիթ Գասպարյանը։ Բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյանը և անիմացիոն տեսարանների հեղինակ Մուշեղ Գարուկյանը հրաշքներ են գործել: Ներկայացման ընթացքում հնչում են Ռուբեն Հախվերդյանի երգերը, երաժշտական ձևավորումը կատարել է շնորհաշատ կոմպոզիտոր, կատարող Էվա Ոսկանյանը:


Պիեսը գրելիս իմ առջև հստակ խնդիր դրեց ռեժիսորը՝ ասելով, որ մենք պետք է պահպանենք ամբողջ մուլտը։ Մուլտը 9 րոպե է տևում, իսկ թատրոնում մանկական ներկայացումը պետք է մոտավորապես 40-45 րոպե տևի։ Բեմականացման երկու մոտեցում կա։ Առաջինը դասականն է, երբ դրամատուրգը մեկ այլ գրողի հեղինակած տեքստը վերածում է բեմական տարբերակի, երկրորդն ազատ տարբերակն է, երբ դրամատուրգը նաև ավելացնում է տեսարաններ, երբեմն՝ նոր կերպարներ։ Եվ սա այդ դեպքն էր։ Մի քանի տարբերակ ստեղծվեց։ Երբեմն ես շատ ավելի բարդ սյուժետային գծեր էի առաջարկում, բայց պետք էր հաշվի առնել, որ այս մուլտֆիլմն ունի յուրօրինակ ձեռագիր։ Այստեղ հերոսները խոսում են լակոնիկ, մանկական, առանց բարդ խոսքերի, առանց գրական բառերի, նրանց խոսքի տոնում կա միամտություն, պարզություն… Հարկավոր էր հարազատ մնալ մուլտֆիլմին, չփոխել ոչ մի բառ։ Այդպես էլ վարվեցի․ մուլտֆիլմն ամբողջությամբ արտացոլված է պիեսում, դրան զուգահեռ՝ ավելացվել են սյուժետային նոր գծեր, նոր տեքստեր և կատվի կերպարը։

Պատմությունն այսպիսին է` մեր երազող և մոգական կանաչաչյա սև կատուն զբոսնում է փոքրիկ քաղաքի փողոցներով և նայում տների լուսամուտներից ներս։ Այնտեղ նա փոքրի՜կ պատմություններ է տեսնում, բայց մի դրվագ նրան շատ է գրավում։ Պապիկը փորձում է քնեցնել փոքրիկ աղջկան՝ նրա համար բանաստեղծություններ կարդալով, և քանի որ Մռռանը նույնպես պոեզիայի մեծ սիրահար է, հետևաբար կանգ է առնում հենց այս լուսամուտի մոտ և որոշում հանդիսատեսին էլ պատմել բնակարանի ներսում կատարվող իրադարձությունները։ Մռռանը նաև օգնում է տարբեր տեսարաններում գործողությունների զարգացմանը և պիեսի հանգուցալուծմանը։

— Ի՞նչ խնդիրներ ունի մշակույթն այսօրվա հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում։ Ինչպե՞ս մարդկանց ուշադրությունը հրավիրել դեպի թատրոն։


-Հետաքրքիր մի բան է նկատվում․ պատերազմից և քովիդից հետո մարդիկ պարզապես արվեստի սով էին զգում: Առանձնապես ջանքեր չպահանջվեցին՝ հանդիսատեսին թատրոն բերելու համար։ Բավական էր՝ քովիդյան արգելքները վերանային, և հանդիսատեսն սկսեց անհագ հաճախել թատրոններ, համերգասրահներ։ Սա խոսում է այն մասին, որ մարդը հոգևոր էակ է, և բավական է՝ նա հեռանա մշակույթից և մխրճվի կենցաղի մեջ, հոգևոր սով է սկսվում։ Քովիդյան սահմանափակումները նաև զարկ տվեցին հետաքրքիր նորարարությունների և փորձարարությունների։ Ծնվեցին բացօթյա ներկայացումները։ Երիտասարդները բեմադրական նոր ձևեր գտան։ Պատմությունից գիտենք, որ համաշխարհային շատ գլուխգործոցներ ծնվել են հենց ճգնաժամային ժամանակահատվածում, և սա մենք տեսանք մերօրյա Հայաստանում։ Այսօր թատրոններն ակտիվորեն ստեղծագործում են, ծնվում են նոր ներկայացումներ։ Թատրոնն ունի իր մշտական հանդիսատեսը։
Սակայն մեր թատրոնների առջև այսօր այլ խնդիր է ծառացել։ Ցավալիորեն ականատես ենք լինում, որ մեր ունիվերսալ նախարարությունը թատրոններ փակելու գործընթաց է սկսել։ Անցյալ տարի փակեցին Կամերային թատրոնը՝ չնայած հանդիսատեսի, պրոֆեսիոնալների բողոքին ու դժգոհություններին։ Հիշո՞ւմ եք, թատրոնը փակելու շարժառիթն այնքան շինծու էր, որ հավատալն իսկ անհնար էր նման պատճառաբանությանը՝ Երիտասարդական նվագախմբին փորձատեղի է հարկավոր: Այժմ երկրորդ թատրոնն է կանգնած վտանգի առջև, և թատրոններ փակելու դրդապատճառներն, ինչպես տեսնում եք, բոլորովին էլ կարևոր չեն։ Նախարարությանը սկսել է խանգարել անկախության շրջանի մեր առաջին թատրոններից մեկը՝ «Գոյ»-ը՝ իր տեսակով տարբերվող, ինքնատիպ և ծննդյան պահից անդավաճան իր գաղափարական և գեղագիտական սկզբունքներին: Այս թատրոնը «երկաթյա վարագույրի» պատճառով մեզ չհասած արևմտյան գրական, թատերական հոսանքները և ուղղությունները ներմուծեց Հայաստան: Եվ փոխանակ այսօր հանդիսատեսը, թատերագետները, լրագրողները և նույն նախարարությունը լծվեն այս ինքնատիպ թատրոնի հոբելյանական 35-ամյակը մեծ շուքով տոնելու գործին, մենք մտահոգված և անհանգստացած ենք թատրոնի լինելիության ու չլինելու հարցով։

«Գոյ» թատրոնի կողքին այսօր հանդիսատեսի, մասնագետների, պրոֆեսիոնալների մեծ բազմություն է կանգնած։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ` թատերասերներիս, կհաջողվի կանխել այս աղետը։ Որևէ թատրոն փակելը ես համարում եմ հանցագործություն։ Ցանկացած թատրոն ունի շատ կարևոր գործառույթ հասարակության դաստիարակության հարցում: Թատրոն փակելով կամ թատրոններ միավորելով՝ բարեփոխում երբևիցե չի կարող լինել։ Դա ընդամենն անզորության և համակարգային մոտեցման բացակայության արդյունք է: Այս ամենը շատ դատապարտելի է։



— Ի՞նչ գործառույթ ունեն փոքր թատրոններն առհասարակ:

— Քսաներորդ դարի կեսերին համաշխարհային թատրոնն իր զարգացման հերթական փուլ թևակոխեց հենց փոքր թատրոնների շարժման շնորհիվ։ Փոքր թատրոններն առավել կարևոր դեր ու նշանակություն ունեն։ Այստեղ են ծնվում ամեն տեսակ նորարարություններ։ Այստեղ են տեղի ունենում էքսպերիմենտներ, ձևավորվում բեմադրական նոր ձևեր․ փոքր թատրոնը ենթադրում է անսահման ստեղծագործական ազատություն։ Նորագույն դրամատուրգիան այստեղ է իր առաջին փորձությունն անցնում, թրծվում: Այս առումով «Գոյ» թատրոնն իր գործառույթները լավագույնս իրականացնում է։ Պարզապես Հայաստանում փոքր թատրոնների դերը թերագնահատված է, և մենք՝ մասնագետներս, պիտի այս մասին բարձրաձայնենք։ Մենք չենք զլանում դա անել, սակայն չգիտենք, թե որքանով է մեր ձայնը լսելի համատարած քաոսի ու արժեքների ոչնչացման այս փուլում:

— Ի՞նչ խնդիրներ ունի թատրոնը։

— Մենք գիտենք, որ թատրոնի հիմքում ընկած է հին հունական Դիոնիսոս աստծո պաշտամունքը։ Իսկ Դիոնիսոսը մեռնող և հարություն առնող աստվածություն էր։ Հենց նրա ծննդյան օրվանից թատրոնը ևս այս յուրահատկությունն է կրում։ Այն պետք է անցնի և՛ վերելքներով, և՛ վայրէջքներով։ Եվ այդ վայրէջքները բնավ վտանգավոր չեն թատրոնի համար։ Ւնչպես սերմն է ընկնում հողի մեջ, տարրալուծվում և այնտեղ նոր ծիլեր տալիս, այդպես էլ թատրոնն է վայրէջքների միջով անցնելով՝ նորովի ծլարձակում: Եվ հատկապես այդ ճգնաժամի պահերին է պետական հոգածություն պետք, որպեսզի նրանք ապրեն։ Այնինչ վերևներում իրենց բարձունքներից սպասում են՝ երբ են թատրոններում նման իրավիճակներ ստեղծվելու, որ իրենք հայտնվեն ճիշտ պահին ու փակման վճիռ կայացնեն: 

Ճգնաժամերից ելք կարող են լինել նաև մասնագիտական քննարկումները։ Եթե ներկայացումից հետո հավաքվեն մասնագետներն ու թատերագետները, ստեղծագործական կազմի հետ քննարկեն, խոսեն խնդիրների մասին, հաջորդ ներկայացումներում արդեն այս խորհուրդները գործնականում հաշվի կառնվեն։ Սա ևս ճանապարհներից մեկն է։

— Թատերական կյանքը կենտրոնացած է մայրաքաղաքում։ Իսկ մարզերում բեմադրվու՞մ են Ձեր պիեսները։

-Ճիշտ եք, թատերական կյանքը մասնավորապես կենտրոնացված է մայրաքաղաքում։ Սա բնական է, քանի որ խիտ բնակեցված վայրերում` մայրաքաղաքային միջավայրում է թատրոնն առավել կենսունակ լինում։ Բայց գիտենք, որ այսօր մի քանի մարզային քաղաքում թատրոնը վերելք է ապրում, և սա հստակ աշխատանքի արդյունք է։ Ցավոք սրտի, դեռևս համագործակցության լուրջ առաջարկ չեմ ստացել մարզային թատրոններից։ Եղել են զրույցներ, բայց դրանք դեռ գործնական փուլ չեն մտել: 

Ձեր պիեսներից որո՞նք են ընթացքի մեջ այս պահին։

— Այս պահին մայրաքաղաքի երկու թատրոնում ընթանում են իմ պիեսների բեմադրությունները։ Դրանցից մեկի մասին արդեն խոսեցինք՝ «Գտնված երազ»-ն է` ըստ Դիլաքյան եղբայրների հեքիաթի, և երկրորդն իմ «Մերսեդես» պիեսն է, որը վերջերս բեմադրվեց Համազգային թատրոնում` իբրև թատերականացված ընթերցում։ Սա ինձ համար անչափ հետաքրքիր ձևաչափ էր, որովհետև «Մերսեդես»-ն իր ծննդյան պահից ունեցել է բեմադրման գրեթե բոլոր տարբերակները։ Առաջին բեմադրությունը 2015 թվականին էր՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես ամբողջական, բազմամարդ բեմադրություն։ Երկրորդ անգամ այն բեմադրվել է անգլերեն լեզվով Նյու Յորքում՝ Բրոդվեյան «Ռո» թատրոնի բեմերից մեկում՝ իբրև մոնոդրամա։ Եվ երրորդ անգամ, փաստորեն, առաջարկ եղավ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանից։ Ես մեծ սիրով համաձայնեցի համագործակցել, որովհետև այս թատրոնն ինձ համար հարազատ օրրան է։ Իսկ Ն. Գրիգորյանի հետ իմ համագործակցությունը շատ ավելի վաղ է սկսվել, երբ նրա առաջարկով գրեցի իմ առաջին պիեսը` «Թռիչք քաղաքի վրայով», և որը Նարինեն բեմադրեց 2010 թվականին։ Ինչպես նաև՝ Համազգային թատրոնում Սոս Սարգսյանի հրավերով եղել եմ գրական մասի վարիչ։ Այնպես որ, ինձ համար հրաշալի և շատ ուրախալի առաջարկ էր։ Թատերականացված ընթերցանության ժանրն ինձ նույնպես շատ հետաքրքիր է, քանի որ ժանրի հիմնական նպատակը հանդիսատեսին տեքստն ամբողջովին լսելի դարձնելն է։ Կարծում եմ, որ դերասանուհիներ Տաթև Ղազարյանը` Զարուհու դերում և Արմինե Անդրեասյանը` Մերսեդեսի դերում, պարզապես անզուգական են։ «Մերսեդես»-ը հերթական հաջողված բեմադրությունն ունեցավ։


— Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։

— Երբ ստեղծագործական ընթացքի մեջ ես, ծրագրերը ծնվում են անդադար, երբեմն՝ նույնիսկ չպլանավորված: Իհարկե կլինեն գիտաժողովներ, գիտական նոր հոդվածներ, հրապարակումներ, հուսամ՝ նաև նոր ստեղծագործություններ: Կշարունակեմ մանկավարժական աշխատանքս Թատերական ինստիտուտում՝ որպես Սցենարադրամատուրգիական կուրսի ղեկավար և իմ փորձը կփոխանցեմ ուսանողներիս՝ ապագա դրամատուրգներին, որոնք արդեն դաշտում աչքի են ընկել․ նրանց պիեսները հրապարակվել են Թատրոն-դրամա կայքում, թարգմանվել և բեմադրվել: Շարունակվում է նաև իմ համագործակցությունը Վարշավայի համալսարանի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի թատրոնի լաբորատորիայի հետ: Առաջիկայում նախատեսում ենք «Արդի հայ դրամատուրգիա»-ի երկրորդ անթոլոգիայի հրատարակումը լեհերեն, և որ ոչ պակաս կարևոր է՝ նշյալ լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինի հետ նախատեսում ենք հրատարակել «Արդի հայ թատրոն» առաջին անգլերեն գիրքը, որում ընդգրկված կլինեն ՀՀ ԳԱԱ Արվեստի, Պատմության ինստիտուտների գիտաշխատողների և ԵԹԿՊԻ-ի դասախոսների արդի թատրոնին նվիրված գիտական հոդվածները, ուսումնասիրությունները:

Զրուցեց Մարինե Թաթոյանը

No Comments

Leave a Reply