bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Հանդիպելն արդեն իսկ մեծ երջանկություն է․․․

27.04.2021

Նշան Աբասյանի հետ զրույցի առիթը բանաստեղծի չորրորդ՝ «Պետրիկոր» ժողովածուն է։ Գիրքը ընթերցողին է ներկայացնում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով։

— Ինչպե՞ս եք կատարել ընտրությունը այն գործերի, որ զետեղված են գրքում։

— Նոր Կտակարանում մի այսպիսի դրվագ կա․ քրիստոնեության դարձաց բոլոր հեթանոսները հավաքում են կախարդությունների իրենց գրքերն ու այրում։ Գիտե՞ք, ես հաստատապես, հիմնավորապես հասկացել եմ, որ շատ գրական ստեղծագործություններ ուղղակի, ամենա-ամենաուղղակի իմաստով կախարդություններ են, ինչ անունով էլ դրանք փաթեթավորես մեր ժամանակներուն։ Եվ ահա բոլոր այն բանաստեղծությունները, որոնք համահունչ չեն Ավետարանին, փորձել եմ դուրս թողնել։ Վստահ չեմ, որ ամբողջությամբ հաջողել եմ, բայց նախաբանում զգուշացրել եմ ընթերցողին, որ ես՝ որպես գրող, փորձառության որոշակի աստիճանի եմ հասել, երբ արդեն սխալ, անընդունել, մերժելի եմ համարում ցանկացած սեթևեթանք։ Գիտե՞ք, դա՝ սեթևեթանք-ը, հրաշալի բառ է՝ տարբերակելու կործանարար խոսքը պարզապես ցավի արտահայտությունից։ Ընթերցողները խելացի մարդիկ են․ թող զգում են՝ որտեղ սեթևեթանք կա, և թերթում են էջը, իսկ որտեղ ուղիղ ցավ են զգում, պոռթկում, ընդունում են մարդուն։ Բայց երբեք, երբեք չի կարելի աշխարհիկ գրականությունը դարձնել կյանքի ուղեցույց։ Դրա համար միայն երկու գիրք կա հանրածանոթներից՝ Աստվածաշունչը և Նարեկը։

— Ինչո՞ւ «Պետրիկոր»։ Ընթերցողը զգալո՞ւ է անձևրից հետո օդում տարածվող բույրը։

— Այսօր, հենց կոնկերտ այսօր, ընթերցողը, ինձ թվում է այդ բույրի կարոտն է զգալու դեռ։ Ես ուզում եմ՝ մարդկանց մեջ ցավ զգալու հատկանիշն արթնացնել․ դա շատ կարևոր, շատ բացառիկ հատկանիշ է․․․ ցավ զգալ, արտասվել․․․ Ո՞վ է հիմա արտասվում․ ի դեպ՝ քաղաքական քարոզչություն եմ անում․ ում դեմքին տառապանք կտեսնեք, նրան էլ ընտրեք։

— Որտե՞ղ է սահմանը աշխարհիկի և հոգևորի, մարմնի ու հոգու։ Շատ չե՞ն փոխկապակցված մեկը մյուսին։

— Ամբողջությամբ նույնն են։ Մենք պարտադրաբար ենք որոշ իրողություններ այսօր «աշխարհիկ» անվանում։ Կյանքում ամեն բան հոգևոր է՝ հոգևոր իրողություն, հոգևոր իրադարձություն, հոգևոր հանգամանք․․․ Եվ պատերազմներն էլ հոգևոր են ու, ասեմ ձեզ, չկա մեկը, ով դա չի գիտակցում հոգու խորքում։

— Պոեզիայի մեջ բառե՞ր են շատ, թե՞ լռությունը։ Անգամ եթե լռություն մասին պատմում ես բառերով․
․․․Եվ լռությունը քո
տաք ծածկոցի նման
գցել եմ ուսերիս․․․


— Ձեր մեջբերումն այլ լռության մասին է, շատ ավելի խոսուն մի լռության, քան խոսքերն ու հրապարակախոսությունն են․ այս տողերը, օրինակ, կարելի է վերագրել և՛ մորը, և՛ քրոջը․ և՛ կնոջը։ Սիրելու մասին է սա, գուրգուրանքի մասին, կարոտի մասին․ Եվան Ադամի քո՞ւյրն էր, կի՞նը, թե՞ մայրը․․․ Սա շատ լուրջ պահ է և ամենևին առնչություն չունի Ֆրեյդի հետ։



— Պոեզիայի մեջ երաժշտություն, ռիթմ կա, նաև նկարչություն, պատկերներ։ Ուրեմն, բանաստեղծությունը պետք է լսե՞ս, զգա՞ս, թե՞ տեսնես։

— Ամեն ինչն էլ զգալ է պետք․․․․

— «Պետրիկոր»-ը լույս է տեսել «Արդի» մատենաշարով։ Արդին՝ ժամանակակից ասվածը սահմանափակո՞ւմ է ժամանակը, թե՞ ազատում գրողին ժամանակային սահմանափակումներից։

— Արդին արդի է, միջնադարյանը՝ միջնադարյան, հնագույնը՝ հնագույն։ Գրականագիտությունը մեզ այնքան է սովորեցրել ամեն բանի մեջ փոխաբերություն տեսնել, որ արդեն ուղղակի իմաստներն են սկսում կորցնել իրենց կշիռը։ Արդի, պարզապես արդի, այսինքն՝ հեղինակ, որ հիմա է ստեղծագործում, կամ երկ, որ նոր է գրվել։ Միայն այդքանը։ Ի՞նչ կարիք կա շերտեր պեղելու։ Բնականաբար՝ եթե հեղինակը հիմա է ստեղծագործում, անդրադարձնում է կամ փորձում է անդրադարձնել այն, ինչ իրեն հիմա է շրջապատում։ Միայն, միա՛յն այդքանը։

-Ինչպե՞ս է հաջողվում հասարակական-քաղաքական խնդիրներից զերծ պահել պոեզիան, թե՞ ազդակները կան տողատակերում։

—  Ազդակները կան տողատակերում։

— «Լույսի մեջ», «Արտաքսում», «Միայնություն», «Հանդիպում»․․․ Հանդիպումը նաև վերադա՞րձ է․․․

— Վախեցել եմ այդ բաժինը միանաշանակ «Վերադարձ» կոչել, բայց հանդիպելն արդեն իսկ մեծ երջանկություն է․․․

— Գրքում տեղ գտած բոլոր շարքերում արև նկատեցի։ Իրականում ինչո՞վ են շաղկապված գրքում տեղ գտած գործերը, և արդյոք շարունակություն, նոր շարքեր է ենթադրում գիրք։

— Չգիտեմ, ի՜նչ իմանամ։ Գիտե՞ք, ստեղծագործելու համար կարևոր է չվնասված պատվի զգացողությունը։ Աճառյանն այս բառին այլ ստուգաբանություն է տալիս, բայց ինձ թվում է՝ այն կապված է «պատ» բառի հետ․ երբ պատերդ քանդում են, քարերն էլ՝ գլխիդ շուռ տալիս, դժվար է շարքի մասին մտածելը, քեզ «պատշար» զգալը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

Հ․Գ․ «Պետրիկոր» ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի ազգային գրադարանում։

No Comments

Leave a Reply