maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյան․ Հարավ-արևմտյան դանդաղընթաց

18.11.2022

Առավոտ էր, երևանյան անձրևաբույր ու մռայլ առավոտներից հերթականը։

Աբուլը վաղուց, զարթուցիչի առաջին իսկ «ահազանգից» հետո, արթնացել էր քնից, բայց դեռ անկողնում էր։ Չէր շտապում, աչքի պոչով նայում էր ձախ, պատի տակ վերմակի մեջ պինդ փաթաթված անձնավորությանն  ու հոգոց հանում. սովորել էր միայնությանն ու լռությանը։ Կյանքում միշտ շտապել էր` սիրահարվելիս, ուրախանալիս, վստահելիս, ու միշտ սխալվել էր։ Նա, ում վստահում էր, վաղուց այլևս չկար։

Անիմաստ ուշ էր քնել, գիշերը՝ ժամը երկուսի կողմերը, հազիվ կտրվել էր հեռախոսից, դրել էր կողքն ու չունեցած-չտեսած ոչխարներին հաշվելով՝ մի կերպ քնել։ Ժամը երեքի կողմերը վեր էր թռել․ առանց դադարի հարվածներ էին տեղում դռանը։ Թաղի ժամանակակից գրողն էր՝ լակած, գրեթե չորեքթաթ կեցվածքով, բայց հպարտ դիմագծերով։

Շտապ, շալվարը վրան քաշելով ու կաղալով դռանը մոտենալիս Աբուլը սկսել էր վրդովված ձայնարկել.

-Ո՞վ ես, արա՜։ Ի՞նչ ես ուզում էս ժամին։

-Ո՞նց, ինձ չես ճանաչում, — մյուս կողմից լսվել էր պատասխանը, երբ Աբուլն արդեն հասել էր դռանը։

-Գառնիկ, դո՞ւ ես,- նայելով դռան դիտանցքի մեջ ու մոտավորապես տեղը բերելով ձայնը` զարմացել էր Աբուլը։

-Ես հույսն եմ, մեր գրականության հույսը, Գառնիկը քնած ա,- իր մասին երրորդ դեմքով, ծնոտը վեր տնկելով` խոսել էր Գառնիկը։

-Տո քեզնից ի՞նչ հույս, էնքան խմած ես, որ բույս ես դարձել, ներս արի, տեսնեմ քո ուզածն ի՞նչ ա։

-Ախպերս, ուղղակի ուզեցի իմանալ՝ կարո՞ղ ա գրքիցս մի օրինակ կամ թեկուզ էլեկտրոնային տարբերակով ունենաս, տաս գնամ։ Ոչ մի տեղ չկա, ոչ ոք չունի։ 

«Սա լրիվ վատ ա…». մտածել էր Աբուլն ու թևից բռնելով՝ շպրտել ներս…

-Քո գրածները մենակ սեմուշկի կուլոկ սարքելիս են կարդում, ձեռի հետ…

…Առավոտ էր, արդեն քանի հարյուրերորդ առավոտներից հերթականը, որ Աբուլի համար ոչինչ չէր կանխանշում։ Վարդանի` կյանքից հեռանալուց հետո միապաղաղություն էր տիրում նրա կյանքում։ Եվ հենց այդ վիճակն էլ նրան դրդել էր բազում խենթ, երկար-բարակ չկշռադատված քայլերի։ Դրանցից մեկի ավարտն այդքան էլ լավ չէր…

Աբուլն աչքի տակով նայեց էյֆորիկ քնի մեջ խռռացնող, ապագա  չներշնչող ժամանակակցին ու որոշեց  գոնե այսօր մի նորմալ գիրք կարդալ. եղանակը տրամադրող էր։

Ո՞ւր գնար, ինչի՞ համար տնից դուրս գար, երբ հարազատ քաղաքն անճանաչելի էր դարձել՝ գլխավոր պողոտայի հենց սկզբում մայթերի վրա վաճառվող ձկան, մրգերի ու բանջարեղենների հոտերը խառնվել էին իրար, զզվելի ու տհաճ միջավայր էին ստեղծում, իսկ կենտրոնական հրապարակում զրնգում ու արձագանքում էր  կլարնետի «քաղցրահնչյուն» մեղեդին․

«Տեսել եմ, տեսել եմ, էլ չեմ մոռանա..»։ Ամեն ինչ, փոխանակ առաջընթացի,  հետ էր գնում, ինչն Աբուլին տեղափոխում էր իր երիտասարդության տարիներ։ Միայն թե Վարդանը չկար… հույս տվողն ու գոտեպնդողը չկար։ 

Ինքն իրեն համոզեց վեր կենալ ու սուրճ պատրաստել։ Մտքերը խառն էին, թեպետ կողմնակի անձանց մոտ մտքերով ընկնել չէր սիրում. միշտ բարձրաձայն էր ինքն իր հետ զրուցում։ Սպասում էր խռռոցի վերջնական ակորդներին` չէր ուզում «ժամանակակից գրականության» քունը հարամել։

Նախորդ երեկոյան Ֆեյսբուքում մի նկար էր տեսել, որը վերնագրված էր. «Պատուհանի մոտ նստած` թեյի բաժակը գրկելու եղանակ է», ինքն էլ որոշել էր՝ մի օր պիտի անպայման բացահայտի ու գտնի բաժակը գրկող այդ նուրբ ձեռքերի տիրոջը։ Ֆեյք էջ էր, բայց նրա ընկերների ցանկում էր։

«Էս աշխարհում ամեն ինչ ձեռքերն ու խոսքերն են փոխում, դրանք են արարողն ու կործանողը»,- մտածեց Աբուլն ու  փորձեց հիշել իր էջի գաղտնաբառը։ Սովորություն էր` ամեն անգամ դուրս էր գալիս էջից ու ինտերնետն անջատում. ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար` մի բան եղավ իրեն, ինչո՞ւ ուրիշները մտնեն իր էջ ու իմանան բաներ, որոնք պետք չի իմանալ։ Սովորել էր հետքերը վերացնել, կյանքն էր ստիպել։ Մի անգամը հերիք էր խրատվելու համար. բջջային կապը չէր անջատել, գտնվելու վայրը տեղորոշել էին ու…

«Քնած գրականությունը» անսպասելի բացեց աչքերն ու պառկած տեղից` գետնին փռած ներքնակի վրայից ծառս եղավ ու  սկսեց արագորեն հագնվել։

-Էս ո՞ւր, սուրճ խմեիր, հետո կգնայիր։

-Չէ, ախպեր, պիտի գնամ, պիտի հասնեմ քարոզարշավին…

-Ի՞նչ քարոզարշավ, Գռնո։ Դեռ ժամը ինն ա։

— Թաղապետ ենք ընտրում։

-Ովքերով, ինչի՞… 

-Բոլորով, հանուն լավ ապագայի` խոստացել ա, որ մեր բակում խաղահրապարակ կկառուցի ու փողոցը կասֆալտապատի։

-Է՜, ինչի մեր թաղապետին ի՞նչ ա եղել։ Անունն ի՞նչ էր։

-Դե՜: Աբուլ, քեզնից հասնում ա ընտրելը, կասեմ` ում կընտրես։ Ես գնացի։ Համ էլ խոստացել ա` կհովանավորի գիրքս տպեմ։

Աբուլը մեկ ծոծրակը, մեկ կիսաբաց փորը քորեց ու ձեռնափայտով ուժեղ հարվածեց Գառնիկի մեջքին.

-Ռադդ քաշի, այ ալկաշ։ Քո գրած գրքերի թղթերն իսկի զուգարանում պիտանի չեն։ Լավ էլ տեղ ես ընտրել, գնա քաղաքականությամբ զբաղվիր, սկսիր օրենքներ գրել, մեկ ա, ոնց որ քո գրքերը, էդպես էլ էդ օրենքները մենակ թղթի վրա են մնում…

-Էդպես մի խոսիր, Աբուլ, հարգված մարդ ա, իրանից լավ թաղապետի թեկնածու չկա,- արդեն դռան մոտից, ասես վերջնական հնչող խոսք, վրա բերեց Գառնիկն ու հեռացավ։

-Տո, գնա՜, արագացրո’ւ, մեռաք պետեր ընտրելով։ Բոլորը պետ են էս երկրում, մի ծառա, երկրին ծառայող չկա, դրա համար էլ էս օրին ենք,- ասաց, ու ոտքի մկանը ձգվեց։

Նյարդերը տեղի տվեցին. բժիշկներն արգելել էին հուզվել։ Պատերազմի օրերից որպես հուշ մնացած ականի բեկորը, որ շուրջմարմնային ճանապարհորդություն էր կատարում Աբուլի ներսում, իրեն զգալ տվեց։ Գիտեր, մի օր մի անհարմար տեղում էր կանգ առնելու, և ամեն ինչ վերջանալու էր։

***

Կանգառը մարդաշատ էր` օրինաչափությունից չշեղված, ինչպես բոլոր առավոտները։ Ավտոբուսների ու երթուղայինների վարորդների նստատեղի հետևի ապակուն փակցրած էր մի թուղթ, որտեղ, ի թիվս հաշմանդամության կարգերի ցանկի, նշված էր, որ կանգառից դուրս կանգառ չպահանջեն։ Բայց մարդիկ միշտ կանգառից դուրս էին սպասում, ավտոբուսները կանգառ էին անում կանգառներից հեռու` օրինաչափությունից չշեղվելով, օրենքը չպահելով։

Աբուլը կռթնել էր ձեռնափայտին ու սպասում էր քաղաքի կենտրոն գնացող որևէ տրանսպորտի։

Վերջապես մոտեցավ ցանկալի համարը։ Գրպանից հանեց, ցույց տվեց հաշմանդամության տոմսն ու դիմացի դռնից բարձրացավ. օրինաչափություն էր խախտվել` սկսել էին դիմացից բարձրանալ ու հետևից իջնել։ Իհարկե, ոչ բոլորը, «խելացիներ» միշտ էլ գտնվում էին։

Ավտոբուսը նոր էր, ուղևորները` հին, գրեթե միշտ նույն մարդիկ էին։

-Ժողովուրդ, խտացեք, մենք էլ պիտի գործի հասնենք,- խոսեց նոր բարձրացողներից մեկը, որի իրանի կեսն ավտոբուսից դուրս էր մնացել։

-Էնքան խտացանք, որ էս քիփլիկ երկիրը մնաց։ Ոնց տեսնում եմ` գալող տարի պիտի երկրորդ հարկ գցենք,- լարված ու քրտնաշաղախ մթնոլորտը փորձեց ցրել վարորդը։ 

-Այ ախպեր, քառասուն րոպե ա սպասում ենք, էս ավտոբուսներն էլ փոխեցին, էլի լավ չեք աշխատում, էլի նստելու տեղ չկա։

-Բողոք ունես, քաղաքապետարանին դիմիր, մենք վսեվո լիշ վարորդ ենք։ Էս պռոբկեքին ոնց անենք, տասնհինգ րոպեն մեկ աշխատում ենք,- չդիմացավ վարորդը։ Ապա կանգնեց նստած տեղից, վիզը երկարացնելով  գլուխը հետ թեքեց,- էդ հետևի դռնից բարձրացողները մինչև չստանան, չեմ քշելու։ Չսովորեցիք էլի… դիմացից բարձրանում են, հետևից` իջնում։

-Էս փոխանցի, քուրս։ Էդ մտածում ես՝ պիտի թռնե՞նք, մենք թռնող տղա չենք, թուրքի բայրաքթարների տակից չենք թռել դաժե, արա՜:

«Վա՜խ, էս ուր եմ ընկել, էս ի՜նչ կուպե ա։ Աստված ջան, լավերին միշտ տանում ես, բայց թե ինչի ինձ չես տանում` պրծնեմ, չեմ հասկանում։ Թուրքի գյուլլից հա պլստացել եմ, բայց սրա նմանների խոսքի տակ չեմ կարա մնամ, էս ինչ փորձություն ա, տար` պրծնեմ էլի։ Թե՞ էդքան վատն եմ…»,- ինքն իր հետ զայրացած խոսում էր Աբուլն ու փորձում զսպել իրեն։ Բայց չստացվեց.

— Արա՜, կռված տղեն համեստ ա լինում, ամեն տեղ մարդկանց աչքը չի խոթում արած-չարածը։

-Էդ ո՞վ ա է դեմը թպրտում։ Հլը գլուխդ վերև հանի տենամ,- լսվեց նույն հոխորտացող ձայնը,- արա՛:

-Ժողովուրդ, թարգեք, թողեք օրս նորմալ սկսի, ի՜նչ եք իրար ուտում։ Էդքան դուխով եք, գնացեք սահման պահեք,- նորից միջամտեց վարորդն ու բարձրացրեց երաժշտության ձայնը։

«Թե ֆայտոնս չնստես, հետս չգաս, չխոսես, մենակ կմնամ ես առանց քե՜զ». «մեղեդին» սողոսկեց  ավտոբուսի` անգամ ամենախիտ արանքներն ու ծայրեծայր լցվեց մարդկանց ականջները, նրանց, ում ականջներին ականջակալներ չկային։

— Ես եմ։ Ի՞նչ ունես ասելու,- փորձեց հրմշտելով դեպի երիտասարդն առաջանալ Աբուլը։

Ավտոբուսում մի պահ քար լռություն տիրեց։ Անգամ ամենավերջում կանգնածներն ու նստածները հայացքները հառեցին նրա կողմը. դեմքի աջ երեսն ամբողջովին պատված էր այրվածքների սպիներով. անօդաչուի հարվածից առաջացած պայթյունն ու կրակն էին իրենց հավերժական, չջնջվող հետքը թողել նրա վրա…

Երիտասարդ «բաևիկը» կարկամեց ու կարմրեց։ Զգացվում էր, որ ինչ-որ բան է ուզում ասել, հավանաբար ներողություն խնդրել, երբ Աբուլի սառը, ջղաձգված ու պատառոտելու պատրաստ հայացքին հանդիպեց, բայց չկարողացավ։ Հավանաբար չգիտեր` ինչպես են ներողություն հայցում, հավանաբար բավարար կարդացած չէր, թեպետ «կյանքի տղա» էր։ 

-Ներող, հոպար,- ձեռքը դնելով Աբուլի ուսին` կողքին կանգնած ավելի տարիքով տղաներից մեկը շշնջաց նրա ականջին երիտասարդի փոխարեն,- ջահել ա, չի ջոկում։ 

Աբուլը ձեռնափայտը փորձեց բարձրացնել, որ կտրի բաժանող տարածությունն ու հարվածը հասցնի տեղ, բայց աչքերի դիմացը սևացավ, ու ոտքերը թուլացան…

***

Ինչ-որ տաք ու նուրբ հպում էր զգում դեմքին ու ձեռքերին։ Անձրևային այդ օրը, երբ որոշել էր դուրս գալ փոքր-ինչ զբոսնելու քաղաքի կենտրոնում ու նշանակված ժամին գնալ հերթական բուժզննմանը, կարծես երազում էր հայտնվել, իր օրերի պես սև, ոչ մի տեղ չտանող երազում, ուր միայն ձայներ էին լսվում, բայց ոչինչ չէր երևում, ոչ մի շարժ, ոչ մի կենդանի շունչ չկար։ 

— Ո՞նց եք Ձեզ զգում հիմա։ Ձեր ժամացույցն ու թևնոցը հանել եմ, պիտի ճնշող բան չլինի, որ արյան շրջանառությանը չխանգարի։

Ավտոբուսը վթարային լույսերը միացրել ու կանգնել էր. ոչ ոք չէր բողոքում ուշանալուց։ Երբ աչքերը մի կերպ բացեց ու վեր հառեց, գլխավերևում կանգնած տեսավ բարի ու ժպտուն դիմագծերով մի աղջկա, որ բժշկի սառնասրտությամբ, ջրի շիշը ձեռքին սպասում էր։ Աղջիկն ափի մեջ ջուր առավ ու մոտեցրեց Աբուլին` ասես փորձելով սթափեցնող թրջոց դնել նրա կավճի պես սպիտակած դեմքին։ 

Բայց զուր։ Աբուլը ջրի սառնության փոխարեն զգում էր նրա մատների քնքշությունն ու տաքությունը. «Էս աշխարհում ամեն ինչ ձեռքերն ու խոսքերն են փոխում, դրանք են արարողն ու կործանողը»։ 

-Պատուհանի մոտ նստած` թեյի բաժակը գրկելու եղանակ է,- մի կերպ շշնջաց Աբուլը։

-Եկեք դուրս գանք, ես Ձեզ կօգնեմ։ Մաքուր օդ պիտի շնչեք-, ժպտաց աղջիկը։

***

Առավոտ էր, երևանյան հերթական մռայլ առավոտներից մեկը։ Աբուլն հանգիստ պառկած էր անկողնում և ուշադիր, երջանիկ հայացքը հառել էր իր ձախ կողմում պառկած կնոջը։ Իր կնոջը։

Դռան թակոց լսվեց` մի տեսակ պաշտոնական, համաչափ դադարներով ու զարկերով։ Աբուլը դժկամությամբ վեր կացավ, հագավ շալվարն ու անշտապ մոտեցավ դռանը։ 

-Ի՞նչ ա եղել, Գռնո,- դիտանցքից տեսնելով ծանոթ դիմագծերը` զզվանքով արտաբերեց Աբուլն ու դուռը բացեց։

-Հազար եմ ասել, Գռնո չէ, գրականության հույս Գառնիկ Արզումանյան։

— Հիմա ի՞նչ ես ուզում, այ տարեց կույս։

-Գրքիս շնորհանդեսին եմ հրավիրում քեզ ու կնոջդ, Աբուլ ջան, վերջապես լույս տեսավ։

-Փաստորեն Պետդ ընտրվեց… 

-Հա։

-Ռադ եղի, Գառնիկ, դու էլ, Պետդ էլ ռադ եղեք։ Գրքիցդ մի օրինակ կմակագրես, կբերես, պետքարանում պետք կգա:

No Comments

Leave a Reply