maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Հատվածներ «Ոչ միայն Բրոդսկի» գրքից

01.05.2024

Ռուսական մշակույթը դիմանկարներում և անեկդոտներում

          Վլադիմիր Աշկենազի

Ասում են՝ Խրուշչովը խելացի մարդ էր։ Բայց դաշնակահար Վլադիմիր Աշկենազին էլ ավելի խելացի էր։

Շատերի կարծիքով՝ Աշկենազին հայրենադարձ չէր։ Դա ճիշտ չէ: Աշկենազին Արևմուտք է մեկնել միանգամայն օրինական։ Ահա ոնց է դա եղել (եթե հավատալ Խրուշչովի հուշագրութուններին, ի դեպ, բավական ճշմարտացի):

Աշկենազին, այսպես կոչված, արտագնաց էր։ Ամուսնացել էր իսլանդուհու հետ։ Շարունակում էր հյուրախաղերով հանդես գալ արտասահմանում։ Եվ ամեն անգամ ետ էր գալիս։ Նույնիսկ ամեն անգամ կանխավ ետդարձի տոմս էր գնում։

Մի անգամ նա կնոջ հետ Լոնդոնում էր, դիմեց սովետական դեսպանատուն՝ ասելով, որ կինը այլևս չի ուզում Մոսկվա գալ և հարցրեց՝ ի՞նչ անել։

Դեսպանը այդ ամենը հաղորդեց նախարար Գրոմիկոյին, Գրոմիկոն՝ Խրուշչովին։ Խրուշչովը, ոնց երևում է իր հուշագրություններից, ասաց․

-Ասենք, մենք իրեն հրամայենք վերադառնալ։ Իհարկե, կվերադառնա։ Եվ նաև հակասովետական մարդ կդառնա։

Խրուշչովը բառացի այդպես էլ արտահայտվեց․

-Ինչու՞ հակասովետական մարդ բազմացնենք։

Եվ շարունակեց․

-Նրան արտասահմանյան անձնագիր կտանք։ Թող սովետական մարդ մնա։ Թող ուր մտքին փչի գնա, իսկ երբ ուզի՝ թող դառնա տուն։

Տուն Աշկենազին այդպես էլ չդարձավ։ Բայց իր հարազատներին ճնշումներից զերծ պահեց։ Ամեն ինչ խաղաղ և պատշաճ ավարտվեց…

Զուր չեն ասում, որ Խրուշչովը խելացի մարդ էր:

Ջորջ Բալանչին և Սոլոմոն Վոլկով

Բալանչինը ապրեց և մահացավ Ամերիկայում։ Եղբայրը նրա՝ Անդրեյը, մնաց հայրենիքում, Վրաստանում։ Եվ ահա Բալանչինը ծերացավ։ Պետք էր կտակի մասին մտածել, բայց նա չէր ուզում կտակ գրել և պնդում էր․

-Ես վրացի եմ, մինչև հարյուր տարեկան կապրեմ․․․

Ծանոթ իրավաբանը բացատրում էր նրան․

-Այդժամ ձեր իրավունքները կանցնեն ձեր եղբորը։ Այսինքն՝ սովետական պետությունը ձեր բալետները կյուրացնի։

-Ես կտակում եմ դրանք Ամերիկայի իմ սիրելի կանանց։

-Իսկ եղբո՞րը։

-Եղբորը՝ ոչինչ։

-Դա տարօրինակ կնայվի։ Սովետները կսկսեն վիճարկել կտակի իսկությունը։

Ի վերջո, Բալանչինն այդ կտակը գրեց։ Եղբորը երկու ժամացույց թողեց, իսկ իր բալետների իրավունքները կտակեց տասնութ սիրելի կանանց։

Վոլկովը սկսել է որպես ջութակահար, նույնիսկ լարային քառյակ է գլխավորել։

Մի անգամ դիմեց Գրողների միություն․

-Մենք կուզեինք Ախմատովայի առաջ ելույթ ունենալ։ Ինչպե՞ս անել։

Պաշտոնյաները զարմացան․

-Իսկ ինչու՞ հենց Ախմատովան: Ավելի հարգարժան գրողներ կան՝ Միրոշնիչենկոն, Սայանովը, Կետլինսկայան․․․

Վոլկովը վճռեց ինքուրույն գործել։ Ընկերների հետ գնաց Ախմատովայի ամառանոց։ Կատարեց Շոստակովիչի նոր քառյակը։

Ախմատովան լսեց և ասաց․

-Վախենում էի լոկ, որ սա երբևէ կավարտվի։

Անցավ մի քանի ամիս, Ախմատովան գնաց Արևմուտք։ Անգլիայում դոկտորի աստիճան ստացավ, հանդիպեց տեղական մտավորականության հետ։

Անգլիացիները նրան տարբեր հարցեր էին տալիս՝ գրականությունից, նկարչությունից, երաժշտությունից։

-Վերջերս լսեցի Շոստակովիչի ցնցող գործը: Հատուկ իմ ամառանոց էր եկել գործիքային անսամբլը։

Անգլիացիները ապշեցին․

-Մի՞թե ԽՍՀՄ-ում այդքան հարգում են գրողներին։

Ախմատովան մտածեց և ասաց․

-Ընդհանուր առմամբ, այո․․․

Միխայիլ Բարիշնիկով

Անն-Արբորում ռուսական մշակույթի ֆորում կայացավ, այն արդեն մերձիմահ կազմակերպել էր խմբագիր Կառլ Պրոֆֆերը։ Նրան հաջողվեց հրավիրել Միխայիլ Բարիշնիկովին։

Ռուսական մշակույթը Բարիշնիկովի հետ միասին ներկայացնում էին վեց հոգի՝ Բրոդսկին՝ պոեզիան, Սոկոլովը և Ալեշկովսկին՝ արձակը, Միրեցկին՝ նկարչությունը, ես, որքան էլ վիրավորական է՝ լրագրությունը։

Երկու հազարանոց դահլիճը լեփ լեցուն էր։ Հանդիսատեսները զննում էին Բարիշնիկովին։ Նրա ամեն բառը ծափերի տարափ էր հարուցում։ Մյուսները լուռ էին։ Անգամ Բրոդսկին էր ստվերում հայտնվել։

Հանկարծ լսեցի՝ ոնց Ալեշկովսկին շշնջաց Սոկոլովին․

— Էս ինչքան էԱրևմուտքում, ծերուկ, առ ռուսական արձակը հետաքրքրությունն աճել։

Սոկոլովը գոհունակ գլխով արեց․

-Իրոք, ծերուկ, իրոք։

Անդրեյ Բիտով

Երիտասարդ հասակում Բիտովն ագրեսիվ էր։ Հատկապես ոչ սթափ վիճակում։ Եվ մի անգամ նա հարվածեց բանաստեղծ Վոզնեսենսկուն։

Դա արդեն առաջին նմանատիպ դեպքը չէր։ Եվ Բիտովին ընկերական դատի կանչեցին։ Նրա բանը բուրդ էր։

Եվ այդժամ Բիտովը ելույթ ունեցավ և ասաց․

-Լսեք ինձ և անաչառ վճիռ կայացրեք։ Միայն նախ լսեք, թե բանն ինչ է։ Ես կպատմեմ եղելությունը, և այդժամ դուք ինձ կհասկանաք։ Եվ հետևաբար՝ կներեք։ Քանզի մեղավոր չեմ։ Եվ հիմա դա բոլորը կհասկանան: Գլխավորը՝ լսեք, թե բանն ինչ է։

-Դե և բանն ի՞նչ է,- հետաքրքրվեցին դատավորները։

-Բանն այս է։ Մտնում եմ Կոնտինենտալ։ Կանգնած է Անդրեյ Վոզնեսենսկին։ Իսկ հիմա պատասխանեք,- բացականչեց Բիտովը,- մի՞թե կարող էի նրա մռթին չհասցնել։

Իոսիֆ Բրոդսկի

Բրոդսկին սրտի ծանր վիրահատություն էր տարել։ Այցելեցի նրան հիվանդանոցում։ Պետք է ասեմ, որ Բրոդսկին նորմալ իրադրության մեջ էլ ինձ ճնշում է, իսկ այստեղ ինձ լրիվ կորցրի։

Պառկած է Բրոդսկին՝ գունատ, կիսամեռ, շուրջը՝ սարքեր, լարեր, թվացույցներ։ Եվ ինչ-որ լրիվ անտեղի բան ասացի․

-Դուք այստեղ հիվանդ եք, և զուր։ Իսկ մինչդեռ Եվտուշենկոն կոլտնտեսությունների դեմ է հանդես գալիս․․․

Իրոք, նման բան կար, Եվտուշենկոյի ելույթը մոսկովյան գրական համագումարում բավական վճռական էր։ Ահա և ասացի․

-Եվտուշենկոն կոլտնտեսությունների դեմ ելույթ է ունեցել։

Բրոդսկին հազիվ լսելի պատասխանեց․

-Եթե նա դեմ է, ես կողմ եմ։

Վլադիմիր Հորովից

Սոլոմոն Վոլկովը գիրք գրեց՝ «Չայկովսկին ըստ Բալանչինի»։ Գիրքը անգլերեն լույս տեսավ, հաջողություն ունեցավ։ Դրանում Չայկովսկու կյանքից հետաքրքիր փաստեր էր բերվում։

Նրա բացառիկ հակումն առ երաժշտությունը դրսևորվել է դեռ վաղ մանկությունում։ Նա պատրաստ էր օրնիբուն դաշնամուրի առաջ նստել։ Ծնողները չէին ուզում գերհոգներ և արգելում էին չափազանց շատ նվագել։

Այդժամ սկսում էր թխթխկացնել ապակին։ Մի անգամ այնքան տարվեց, որ ապակին կոտրվեց և երեխան ձեռքը վիրավորեց․․․

Վոլկովն իր գրքի մի օրինակ նվիրեց հայտնի Հորովիցին: Միանգամայն վստահ էր, որ մաեստրոն այն չի կարդա։ Քանզի Հորովիցը, ինչպես շատ մեծ արվեստագետներ, զբաղված էր բացառապես իրենով։

Եվ ահա մի անգամ Հորովիցի հետ զրուցում էին լրագրողները։ Եվ նա ասաց․

-Մանուկ հասակում պատրաստ էի օրնիբուն նստել դաշնամուրի առաջ։ Ծնողներս չէին ուզում գերհոգնեի և արգելում էին չափազանց շատ նվագել։ Այդժամ սկսում էի ապակին թխթխկացնել։ Մի անգամ այնքան տարվեցի, որ ապակին կոտրվեց և ձեռքս վիրավորեցի․․․

Վոլկովն, այս պատմությունը պատմելով, գրեթե ցնծում էր․

-Ուրեմն նա այդուհանդերձ կարդացել է գիրքս։

Էլեմ Կլիմով

Կլիմովի հայրը նոմենկլատուրայից էր, ԿԿ անդամ։ Նրա մասին ասում էին․

-Լավ է ձախական լինել, եթե աջից սատարում կա․․․

Գիդոն Կրեմեր

Կրեմերն արտառոց մարդ է։ Սիրում է ավանդույթներին հակառակ գործել։ Հաճախ է ավանգարդային, շարքային գնահատողներին ոչ այնքան հասանելի ստեղծագործություններ կատարում, ինչն իմպրեսարիոյին սարսափեցնում է։

Եթե իմպրեսարիոն նյարդայնանում է՝ արդյոք տոմսերը վաճառվա՞ծ են, Կրեմերն ասում է․

-Իսկ անհանգստանալու ի՞նչ կա։ Դատարկ դահլիճում արձագանքն ավելի լավ է։

Վասիլի Կուխարսկի

Երաժշտավար Կոնդրաշինը երբեմն տարաձայնությունների մեջ էր պետության հետ: Մի անգամ նրան երկրից դուրս չէին թողնում՝ պատճառաբանելով, որ սիրտը հիվանդ է: Կոնդրաշինը պնդում էր, ատյաններով բարձրանում: Դիմեց նախարարի տեղակալին: Կուխարսկին ասում է.

-Ձեր սիրտը հիվանդ է:

-Ոչինչ,- պատասխանում է Կոնդրաշինը,- այնտեղ լավ բժիշկներ են:

-Իսկ եթե այդուհանդերձ ինչ-որ բան պատահի: Գիտեք՝ դա որքա՞ն կարժենա:

-Ի՞նչը կարժենա:

-Փոխադրումը:

-Ինչի՞ փոխադրումը:

-Ձեր դիակի…

Յուրի Լյուբիմով

«Կուբանի կազակները» ֆիլմի նկարահանումներն էին: Լյուբիմովն այնտեղ փոքր դեր էր խաղում: Ճոխ կոլտնտեսական տոնավաճառ էր բեմադրվել: Մրգեր, բանջարեղեններ, օդապարիկներ, մի խոսքով, ամենայն լիություն:

Մոտեցավ ինչ-որ տեղացի պառավ և հարցրեց Լյուբիմովին.

-Իսկ ասա, սիրելիս, էդ ո՞ր կյանքից եք ներկայացնում:

Այդ պահին, ոնց Լյուբիմովն է վստահեցնում, ծագեցին նրա գաղափարական կասկածները։

Նատան Միլշտեյն

Միլշտեյնը և Հորովիցը անուն էին հանել դեռ քսանականներին։ Լունաչարսկին պատանի երաժիշտների մասին հոդված գրեց՝ «Սովետական հեղափոխության զավակները»։

Ճիշտ է, Միլշտեյնն այդ առիթով ասում էր․

-Մենք փոքր ինչ այլ ծագման երեխաներ էինք։

Սակայն հոդվածը տպավորութուն գործեց։ Միլշտեյնը և Հորովիցը հաջողությամբ շրջեցին երկրով մեկ։ Իրենց քուրք գնեցին, ամեն օր հրուշակ էին ուտում։ Արտասահմանյան հյուրախաղերի մասին չէին էլ մտածում։

Հանկարծ Տրոցկու տեղակալից նրանց թուղթ տվին, որում ասվում էր, որ Հեղխորհուրդը չի առարկում նրանց արտասահմանյան հյուրախաղերի դեմ։ «Արտիստիկ կատարելագործման և մշակութային» պրոպագանդայի նպատակով։

Միլշտեյնը և Հորովիցը հայտնվեցին Եվրոպայում։ Ապրում էին Փարիզում, հաճախակի էին սովետական քաղղեկ Քրիստիան Ռակովսկու մոտ լինում։

Վերջապես պատրաստվում էին տուն դառնալ: Եկան Ռակովսկու մոտ։ Ռակովսկին ասաց․

-Հիմարություն մի արեք․․․ Նվագեք՝ քանի հնարավորություն կա։

«Հեղափոխության զավակները» մտածեցին և մնացին Արևմուտքում։

Իսկ քաղղեկին հետո ետ կանչեցին հայրենիք, որպեսզի հետագայում իբրև տռոցկիստ գնդակահարեն․․․

Միլշտեյնը շնորհակալությամբ է հիշում Ռակովսկուն, Տրոցկու մասին առանց համակրանքի չի խոսում։

Եվգենի Նեստերենկո և Իրակլի Անդրոնիկով

Հայտնի է, որ վոկալիստները որոշակի արտոնություններից են օգտվում։ Մասնավորապես՝ նրանց շուտ են կոչումներ շնորհում։ Իբր թե նրանք շուտ են թոշակի անցնում և այդպես շարունակ։

Շատերին դա անարդար է թվում։ Ինչն էլ մի անգամ Եվգենի Նեստերենկոյին արտահայտեց մի ջութակահար ընկեր։

Նեստերենկոն հարցրեց նրան․

-Դու ամռանը քուրք հագե՞լ ես։

-Ոչ,- զարմացավ ընկերը։

-Իսկ պատահե՞լ է կախված վիճակում երգես։

-Ոչ,- էլ ավելի զարմացավ ընկերը։

-Դե ուրեմն,- հստակ արտասանեց ընկերը,- արա հետևյալը՝ հուլիսին քուրք հագիր, քեզ օձիքից կախիր և հետո ինչ-որ բան երգիր ու կիմանաս, թե որն է օպերային արվեստը․․․

Գրող Օլգա Ֆորշն ամառանոց ուներ։ Եթե չեմ սխալվում՝ Տյարլևում, Լենինգրադի մերձակայքում։

Մի անգամ նրա մոտ հյուր եկավ Իրակլի Անդրոնիկովը: Մինչև ուշ գիշեր իր հայտնի պատմություններով զվարճացրեց Օլգա Ֆորշին։ Առավոտյան ամառանոցի հարևանուհին բողոքում էր․

-Օլգա Դմիտրիևնաի մոտ կեսդյուժին տղամարդ էր գիշերում։ Զուր չէ, որ պառավ է: Իսկ ինչպես հեռացան՝ չնկատեցի։ Մեկը ոնց որ էլեկտրուղու մոտ փախավ։ Իսկ մյուսները։ Գուցե պատուհանից թռա՞ն առավոտյան կողմ, որպեսզի մարդիկ չխայտառակեն․․․

Գալինա Պանովա

Տարագիրների ամսագրում Գալինա Պանովայի հետ հարցազրույց է տպված («Յոթ օր», հունվարի 10, 1984թ.)։

Ահա մի քանի նախադասություն այնտեղից.

«Հաջողությունն այնքան հաճելի է: Վալերին հիանալի ամուսին է: Աշխարհում ո՞վ է իրենից լավ բալետ բեմադրում… Դե ո՞վ: Ո՞վ․.. Իմ հաջողությունը Վալերիի համար անակնկալ չէր: Նա գիտեր, որ ես ամեն ինչ կարող եմ անել… Այնքան էներգիա ունեմ: Տեխնիկաս էլ հոյակապ է: Օժտված մարմին ունեմ, արագ եմ ըմբռնում: Հիշողությունս լավն է, դպրոցում էլ գերազանց էի սովորում… Տեխնիկաս ապշեցուցիչ է: Երջանիկ եմ: Ես Ամերիկայում եմ, իմ առջև նոր հորիզոններ են հայտնվել․․․»:

Հիշում եմ՝ Միխայիլ Բարիշնիկովին Դետրոյթում հարցրին․

-Ինչպե՞ս են ձեր ստեղծագործական գործերը:

Բարիշնիկովը պատասխանեց.

-Քիչումիչ պարում եմ:

Սվյատոսլավ Ռիխտեր

Մշակույթի նախարարը զրուցում էր Ռիխտերի հետ։ Սկսեց բողոքել Ռոստրոպովիչից․

-Ինչու՞ է Ռոստրոպովիչի ամառանոցում ապրում այդ զզվելի Սոլժենիցինը։ Այլանդակություն։

-Իրոք, — համաձայնեց Ռիխտերը, այլանդակություն։ Նրանց մոտ ախր նեղվածք է։ Թող Սոլժենիցինը ինձ մոտ ապրի․․․

Գենադի Ռոժդենստվենսկի

Քսանականներին Շոստակովիչը «Քիթը» օպերան ստեղծեց։ Այն ուզում էր բեմադրել Մեյերհոլդը, բայց չհասցրեց։ Իսկ երեսնականներին արդեն դրա ժամանակը չէր։ Շոստակովիչի ձեռագիրը Մեծ թատրոնի պահեստում փոշոտվում էր։

Հիսունականներին այն հայտնաբերեց Գենադի Ռոժդենստվենսկին։ Վճռեց յուրացնել, որպեսզի պահպանի սերունդների համար։ Բայց, ավաղ, անգին ձեռագիրը  համարվում էր «գույքային պահպանման միավոր»։

Ռոժդենստվենսկին խորամանկության դիմեց՝ Շոստակովիչի ձեռագիրը փոխարինեց «Ֆաուստի» վիմագիր օրինակով։

1974-ին «Քիթը» օպերան բեմադրվեց, թե չեմ սխալվում, Կամերային թատրոնում՝ Ռոժդենստվենսկու երաժշտավարմամբ։

 Իսկ հետո՝ հաղթանակ, գրամձայնագրություններ, միջազգային մրցանակներ․․․

Ճիշտ էր Շոստակովիչի ընկեր երաժշտագետ Իվան Սոլերտինսկին։ Դեռ երեսուն թվին Սոլերտինսկին բազմաչարչար օպերայի մասին էսսե էր գրել՝ «Քիթը՝ հեռահար թնդանոթ»։

Վիկտոր Շկլովսկի

Մի անգամ ինձ բախտ վիճակվեց զրուցել Շկլովսկու հետ։ Գաղափարական գանգատներիս ի պատասխան՝ նա նկատեց․

-Այո, ես ընթերցողներին ողջ ճշմարտությունը չեմ ասում։ Եվ ոչ այն պատճառով, որ վախենում եմ։ Ես ծեր մարդ եմ, երեք կաթված եմ տարել, վախենալու բան չունեմ։ Բայց իրոք ողջ ճշմարտությունը չեմ ասում, քանզի անիմաստ է։ Այո, անիմաստ է․․․

Եվ հետո բառացի հետևյալն ասաց․

-Անիմաստ է սեխի բույրի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով կոշիկի քուղերն է ծամել․․․

Ալֆրեդ Շնիտկե

Երկար տարիներ համարվում էր, որ Ալֆրեդ Շնիտկեին հայրենի երաժշտական իշխանությունները թերագնահատում են։ Ինչն, ընդհանուր առմամբ, իրականություն էր։ Այդպես՝ նրան չէին թողնում Ավստրիա՝ ժամանակակից երաժշտություն դասավանդելու։

Հետո այսպիսի պատմություն եղավ։ Գիդոն Կրեմերը գնաց Արևմուտք։ Ավելի ճիշտ՝ Գերմանիա։ Այնտեղ Բեթհովենի ջութակի համերգն էր կատարում։ Ընդ որում՝ Ալֆրեդ Շնիտկեի կադենցիաներով։

Ի՞նչ են կադենցիաները՝ ոչ բոլորը գիտեն։ Դրանք համերգի թեմայով հմուտ մանրապատումներ, ֆանտազիաներ են։ Հանգույցների պես մի բան, որոնք Բեթհովենին մեկնողները հավելում են։

Ըստ ավանդույթի դրանք ստեղծվում են տասնիներորդ դարի եղանակով։ Իսկ Շնիտկեն ավանդույթներին լարվածությամբ է վերաբերվում։ Արդյունքում՝ նրա կադենցիաները մի փոքր արտասովոր հնչեցին։ Անգամ գերմանական քննադատներին դրանք սարսափեցրին։ Այդժամ էլ ի՞նչ սպասել սովետական քննադատներից։

.           Պատմությունը չի ավարտվում։ Վորոնեժի սիմֆոնիկ նվագախումբը պետք է Շնիտկեի ինչ-որ ստեղծագործություն կատարեր։ Իշխանությունները համաձայնություն էին տվել։ Բայց այստեղ ընդվզեցին հասարակ երաժիշտները։ Դիմեցին կուսակցության քաղկոմ։ Հայտարարեցին, որ դա «երաժշտություն չէ, այլ՝ շփոթ», Արեմուտքի առջև ստորաքարշություն։ Եվ այդպես շարունակ։ Արդյունքում՝ Շնիտկեի երաժշտության կատարումն արգելվեց։

Կարճ ասած, կա, իհարկե, նման խնդիր՝ «Արվեստագետ և իշխանություն», բայց և կա այլ, ավելի լուրջ խնդիր՝ «Արվեստագետև ամբոխ»։

Օլեգ Ցելկով

Մի ժամանակ Ցելկովն ապրում էր Մոսկվայում և ծանր չքավորության մեջ էր: Եվտուշենկոն նրա մոտ հյուր բերեց Արթուր Միլերին: Միլերը հավանեց Ցելկովի գործերը և ասաց.

-Ուզում եմ ահա այս նկարը գնել, գին ասեք:

Ցելկովը չարախնդորեն աչքերը կկոցեց և վաղուց պատրաստած երկարաշունչ ճառ վրա բերեց.

-Շոր կարելիս դուք մի մետր գաբարդինի համար քսան ռուբլի եք վճարում: Իսկ սա, ի միջի այլոց, գաբարդին չէ:

Միլերը քաղաքավարի ասաց.

-Եվ ես դա լրիվ հաշվի եմ առնում:

Հետո կրկնեց.

 -Դե գին ասեք:

-Երեք հարյուր,- բացականչեց Ցելկովը

-Երեք հարյուր: Ի՞նչ։ Ռու՞բլի:

Եվտուշենկոն բարձրահասակ հյուրի մեջքի ետևից նյարդային և շշուկով արտաբերում էր՝ դոլլար, դոլլար։

-Ռու՞բլի,- կրկին հարցրեց Միլերը:

-Դե հո կոպեկ չէ,- զայրացկոտ պատասխանեց Ցելկովը:

Միլլերը վճարեց և, զուսպ հրաժեշտ տալով, ելավ: Եվտուշենկոն Ցելկովին տխմար անվանեց…

Այդ ժամանակվանից Ցելկովն ավելի խելամիտ էր գործում՝ վերցնում էր նկարը, չափում դրա պարամետրերը, լայնությունը բազմապատկում բարձրությանը, այդ կերպ հաշվում մակերեսը և հաստատուն կայուն գին հայտարարում.

-Քառակուսի սանտիմետրը մի դոլլար:

Անդրեյ Վոզնեսենսկի

Մի ծանոթ ձմռան կեսին գնաց Վոզնեսենսկու ամառանոց։ Վոզնեսենսկուկինը՝ Զոյան, նրան շատ սիրալիր ընդունեց։ Տանտերը չհայտնվեց։

-Իսկ Անդրեյն ու՞ր է։

-Նստած է խորդանոցում, մերկ մարմնին վերարկուով։

-Էդ ի՞նչի հանկարծ։

Խորդանոցից ճանապարհը լավ է երևում: Իսկ մեզ մոտ պետք է արևմտյան լրագրողներ գան։ Անդրյուշան էլ վճռել է՝ հենց հայտնվի մեքենան՝ վերարկուն կողք կգցի, կվազի փողոց և ձնով կծածկվի։ Լրագրողները կտեսնեն՝ ռուսական արջը ձների մեջ լողանում է։ Գունեղ և տպավորիչ։ Անդրյուշան նրանց կնկատի, կամաչի։ Հետո, ամոթը ծածկելով, կփախչի։ Իսկ արևմտյան թերթերում հոդվածները կսկսվեն այսպես․

«Հանճարեղ ռուս բանաստեղծին մենք բռնացրինք ձների մեջ լողանալիս․․․»։

Գուցե նրանք անգամ կլուսանկարեն նրան։ Պատկերացնում ես՝ Անդրյուշան բացքամակ վազում է, իսկ շուրջը ռուսական ձյունն է։

Վլադիմիր Վիսոցկի

Վիսոցկին պատմում էր․

-Թունդ հարբելուց առաջ քունս չէր տանում։ Ելա փողոց։ Կանգնած եմ լապտերի մոտ։ Ինձ է մոտենում մի տղա։ Նայում է, ինչպես սրբապատկերի․«Խնդրում եմ՝ ձեր ինքնագիրը»։ Իսկ ես սատանի պես չարացած։ «Կորիր, ասում եմ․․․»։

Վերջերս Մոնրեալում էի, ապրում էի Հիլթոն հյուրանոցում։ Եվ էլի քունս չէր տանում։ Ելնում եմ պատշգամբ՝ ծխելու։ Տեսնեմ՝ քիչ հեռու սիրածս դերասան Չարլզ Բրոնսոնն է կանգնած։ Մոտենում եմ, անգլերեն ասում․«Դուք իմ սիրելի դերասանն եք․․․»։ Եվ այդպես շարունակ։ Իսկ նա ի պատասխան․«Go․․․»։ Իսկույն հիշեցի այն տղային։

Այդ պատմությունն ավարտելով՝ Վիսոցկին ասաց․

-Այդուհանդերձ Աստված կա։

Եվգենի Եվտուշենկո

Երիտասարդ Եվտուշենկոյին ներկայացրին Ախմատովային։ Եվտուշենկոն նորաձև սվիտերով և արտասահմանյան պիջակով էր։ Ծոցագրպանում փայլկտում էր գրիչը։

Ախմատովան հարցրեց․

-Իսկ ու՞ր է ձեր ատամի խոզանակը։

Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը