bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletOnwin GirişMebbisjojobetmatbetholiganbetgrandpashabetbetkomtipobettrendyol indirim kodubim aktüelkayseri evden eve nakliyatdeneme bonusu veren sitelertipobetCasibombets10kredi hesaplamaa101 aktüelholiganbetvevobahisbelugabahiscasibombetnisbetorspinslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netholiganbet
Անի Անտոնյան Կերպարվեստ

Հայ սահմանապահի արձանն ու սահմանաքարերին փոխարինող խաչքարերը

28.01.2023

2022-ի տարեվերջին «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղում տեղադրվել է խորհրդանշական արձանը՝ հայ սահմանապահն իր շան հետ։ Քանդակի հեղինակն ապրիլյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Վահանյանն է, պատվիրատուն՝ Երևանի քաղաքապետարանը։

Ardi.am-ը զրուցել է երիտասարդ արվեստագետի հետ։

Գևո՛րգ, քանդակը նախապատմություն ունի՞։ Ստեղծագործական առումով ազա՞տ ես եղել։

 — Այս արձանը հավաքական կերպար է՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր ամուր են պահում մեր սահմանը։ Արտաքին տեսքի հեղինակը ես եմ, տուֆի վրա աշխատանքը կատարել եմ քանդակագործ հայրիկիս՝ Հարություն Վահանյանի հետ։ Ինչքան էլ պրոֆեսիոնալ լինես, մեկ է՝ տարիների փորձն ավելի կարևոր է, քան դիպլոմները։ Իսկ սա պատասխանատու աշխատանք էր։

Ամեն ինչ՝ քանդակի տեսքը, զինվորականի հագուկապը և այլն, համաձայնեցվել է սահմանապահ զորքերի վարչության հետ։ Միայն արձանը տեղադրելիս ասացին, որ դիմագծերով ինձ նման է (ժպտում է․ հեղ)։ Միտումնավոր չեմ արել, ինքնըստինքյան է ստացվել։

— Մասնակցել ես ապրիլյան պատերազմին։ Դրանից հետո ձեռագիրդ, գույներդ փոխվե՞լ են։

Պատերազմ ապրած մարդու հոգեբանությունն է փոխվում։ 2016-ին ես Մարտակերտում էի ծառայում, մեկ տարվա զինվոր էի։ Չգիտեմ՝ ինչպես անցան այդ օրերը, ինչպես հայտնվեցի այստեղ, բայց ինձ համարում եմ այն քիչ երջանիկ մարդկանցից մեկը, որն, այդ ամենը տեսնելով, կարողացավ շարունակել առօրյա կյանքը, չկորցնել լավատեսությունը։

Պատերազմը դժվար ու դաժան իրողություն է, ոչ մեկին չեմ ցանկանա։ Զինվորն ազգինն է, զինվորի կորուստը՝բոլորինը։ Բանակից վերադարձել եմ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես հյուծված։ Շրջապատս, ընկերներս ու արվեստն ինձ օգնեցին ոտքի կանգնել։

 -Պատերազմից հետո ավելի շատ քանդակու՞մ էիր, թե՞ նկարում։ Զգացմունքներն արտահայտելու հարցում ո՞րն է ավելի հարազատ։

 -Գեղանկարիչների ու քանդակագործների միջև բանավեճի տարածված թեմա կա՝ ով է ավելի տաղանդավոր։ Ես համեմատական չէի անցկացնի, քանի որ և՛ քանդակը, և՛ գեղանկարը յուրովի գեղեցիկ են։ Երկուսի նպատակն էլ էմոցիա փոխանցելն է, աչքը հագեցնելը։ Ամեն ինչ կախված է ճաշակից, աշխատանքի որակից։ Չկա արվեստագետ, որ լսարան չունենա։

Ինքս որևէ «իզմ»-ով չեմ առաջնորդվում։ Տրամադրությունից կախված՝ կարող եմ ստեղծագործել՝ կուբիզմի, ռեալիզմի կամ ֆուտուրիզմի տարրեր ներդնելով։

-Քարի հանդեպ սերը հայրիկի՞ց է։

-Այո՛, հայրս մանրանկարիչ, հուշարձանագործ ու խաչքարագործ է։ Փոքրուց նրա արվեստանոցում եմ մեծացել։ Հետո ընդունվեցի գեղարվեստի դպրոց, ավարտեցի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժինը։ Այժմ կերպարվեստի ուսուցիչ եմ Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան երկրորդ հիմնական դպրոցում։

-Գիտեմ, որ խաչքարեր ես քանդակում։ Ի՞նչ է խաչքարը քեզ համար, ավելի շատ նյութակա՞ն, թե՞ հոգևոր արժեք, հայկական ինքնատիպ մշակույթի՞, թե՞ քրիստոնեության խորհրդանիշ։

-Խաչքարն ամեն ինչ է։ Եթե պատմականորեն ուսումնասիրենք խաչքարերի նշանակությունը, ապա կտեսնենք, որ քրիստոնեության ընդունումից հետո դրանք փոխարինել են սահմանաքարերին, որոնք Արտաշես Առաջին թագավորի օրոք դրվել են գյուղերի ու ագարակների սահմանագլուխներին՝ որպես հողաբաժանման նշան։

Խաչքարն ուղղակի զարդ չէ, այն ունի պատմություն, ասելիք, ոճ։ Ոչ մի նախշ պատահական չէ, ամեն ինչ վերցված է հայկական բնաշխարհից։ Եվ քանի որ մենք բնության մի մասնիկը տալիս ենք քարին, այն չի կարող միայն նյութական արժեք լինել, այն մեր էության մի կտորն է։

-Խաչքարի զարդանախշերն անշարժ-գրքայի՞ն են, թե՞ ամեն արվեստագետ իր շունչն է դնում։ Քո ոճն ինչո՞վ է առանձնանում։

-Արվեստը մաթեմատիկա չէ, թեորեմներ չկան։ Արվեստը կատարյալ ազատություն է, ստեղծագործական տիեզերք։ Մարդն իր հոգին է դնում իր արարածի մեջ, ուրեմն ամեն ստեղծագործություն յուրահատուկ ձև ունի։

Երբեմն քանդակ ես տեսնում ու մտածում՝ ինչպես կարելի է սրա դիմաց վճարել։ Բայց չէ՞ որ դու վճարում ես ոչ թե գործի, այլ քանդակագործի ձեռագրի, ստորագրության, նրա հոգու մի մասն ունենալու համար։ Այս առումով կարելի է ասել, որ արվեստագետը «վաճառում է» իր հոգին։

Իմ աշխատանքներին գնահատական չեմ տա․ ստեղծագործում եմ այնպես, ինչպես զգում եմ, փորձում եմ պատմել ակնհայտի և հակառակը՝ գոյություն չունեցող երևույթների մասին։ Ինձ համար էական չէ համաչափությունը, ես կարող եմ խաչքարի մի անկյունում մի զարդ քանդակել, մյուսում՝ ուրիշ։ Շատ հաճախ անհամաչափությունն էլ է գեղեցիկ դիտվում։

-Մի շրջանում համագործակցել ես Տիկնիկային թատրոնի հետ՝ փայտե տիկնիկներ ես քանդակել «Ոզնու մուշտակը» ներկայացման համար։ Ինչպե՞ս ընդունեց այս նորամուծությունը փոքրիկ հանդիսատեսը։ Ի՞նչ զգացում ունեցար։

— Տիկնիկային թատրոնի դերասանների հետ ծանոթացել եմ Դսեղում՝ Թումանյանի 150-ամյակին նվիրված քանդակի սիմպոզիումի ժամանակ։ Առաջարկը ստացել եմ բեմադրիչ Կարեն Խաչատրյանից․ կարծես թե, ճակատագիր է երեխաների հետ ու երեխաների համար ստեղծագործելը (ժպտում է, հեղ․)։

Ներկայացման կերպարների դիզայնի հեղինակը Եվգինե Օնանյանն է, ես քանդակել եմ մարմինները։ 4-5 ամսվա աշխատանքի արդյունքում ստացանք հետաքրքիր ու գունեղ տիկնիկներ։ Ներկայացումն ինձ համար նոր հնարավորություն էր մտնել երեխաների աշխարհ, ապրել նրանց առօրյայով։

-Դու մանկավարժ ես, երեխայի կյանքում, այսպես ասած, ծնողից հետո երկրորդ կարևոր անձը, որը ձևավորում է նրա գիտակցությունը, մարդ տեսակը։ Կա՞ մի սկզբունք, որին միշտ հավատարիմ ես մնում։

-Ես ոգեշնչվում եմ մանկահասակ երեխաներից, գիտելիք վերցնում, վերափոխվում։ Այդ տարիքում նրանց միտքն ու երևակայությունն այնքան պայծառ են, թեև շատ հաճախ ճիշտ արտահայտվել չեն կարողանում։ Խանգարող հանգամանքները շատ են՝ առօրյայի միապաղաղությունը, հետաքրքրասիրության, իրական շփման ու ինքնավստահության բացակայությունը։ Այդ ամենը բերում է անտարբերության․ նրանց կարող է նույնիսկ չհուզել, թե ինչ տեսք ունի, օրինակ, իրենց կողքին նստած աղջիկը։

Մենք այսօր, կարծես, մոռացել են հասարակ երևույթներից ուրախանալը։ Որպես մանկավարժ՝ միշտ փորձում եմ երեխաներին ցույց տալ, թե ինչը կարող է մարդուն իրապես երջանկացնել։ Փորձում եմ սեր տալ, սովորեցնել սիրել։ Ի վերջո, աշակերտն ու ուսուցիչը նույն կտավի կտորներն են․ ուսուցիչն ուզում է իր մի մասնիկը փոխանցել այնպես, ինչպես ծնողը՝ իր գենը։

-Ստեղծագործական առումով նորություններ ունե՞ս։ Ցուցադրության սպասե՞նք։

-Ուսանողական տարիներին շատ եմ ցուցադրվել, բայց անհատական ցուցահանդեսի համար դեռ բազա է պետք։ Այժմ զբաղված եմ համադպրոցական ցուցահանդեսի կազմակերպչական հարցերով։

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply