maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetjojobetonwincasibomsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արամ Ալավերդյան Արցախ ԳրաԴաշտ

Հայկի համաստեղությունն իջել է երկիր

05.07.2020

                                                                                                                                          
Լենինականցի Վաղո, ո՜ւր ես, ընկե՜ր…

Ջանպիեռո Գասպերինին* է Գորիսի կողմից եկածը, միջից կիսած մի խնձոր: Նա վաթսուն տարեկանին մոտեմոտ է, գլխին՝ քաղաքի քյարթու սանրվածք, մազերը՝ ճերմա՜կ-ճերմակ: Անունը ոչ ոք չգիտեր մի կարգին: Ասացին՝ հրամանատարն է. բերդաձորի Վիլեն, Վիտո, Հրաչ, լենինականցի Վաղո՝ տեղացի խիզախները, ով թաքուն զենք ուներ, նրան տեղակալ էր ճանաչված:

Նոր էին դաշնակ դառնալու, դաշնակը գրքերից գիտեին: Լաչինն իր տեղն էր, Լաչինի փոսից այն կողմ կապույտ-մանուշակագույն, անհաս հորիզոն էր տարածվում: Հեռուն տեսանելի չէր, երկնամուժն ու երիտասարդի հայրենաբաղձությունը ցավալիորեն կորչում էին տարածության մեջ, ձորը հատնում էր, Հայաստանն ո՞ւր է: Գիշերը գալիս էր, հեռվում խումբ-խումբ լույսեր էին ծիկրակում, դիրքը՝ վերջին բլրի կատարին, մթին՝ մատ տաս-աչք թափի: Արևածագի հետ կծոխուրի ձոր է բացվելու, մոշահավերը խելագար աղաղակ կդնեն ահա. կարծես թե աշխարհը եդեմ է, ո՛չ ցավ ունեն, ո՛չ դարդ: Իսկ գիշերը թափանցիկ է, Դաշտավեղից կիսաքաղց գայլը դեպի թուրքեր է անցել, անաչ ծիտն ու հանդի գազանը քնած են իրար քով, նիրհի մեջ են նրանք՝ ցաքի քոլի մեջ, անդորր է, ի՜նչ անդորր, իրար են զարկվելու անմեղ գնդակները շուտով: 

Եղծահողի Վիլենը կիսաբաճկոնի օձիքը հատուկ է ցից անում՝ ականջներին քամի չտա: Նա կարճ ինքնաձիգը ծոցի ձախ կողմից մթան մեջ հանում է, որպեսզի ոչ ոք չտեսնի ու, կարմիր ծխուկը բռան ձագարի մեջ պահած, նայում հեռվին: Իբր՝ ինքն իրեն, բայց կողքինների համար խոսում է.

— Էն մեր Խնձորեսկն ա: Էն վերևինը՝ մեր Կոռնիձորն ա: Մերն են, բայց հեռու են մեզանից, որպեսզի հասնես Կոռնիձոր-Խնձորեսկ, պիտի իջնես մայրուղի, մեքենա նստես, նախ՝ հասնես Լաչին, հետո՝ իջնես Զաբուղ, էնտեղից դիք ես գնալու: Ասում են՝ ճանապարհն էլ քարքարոտ ա, խլթուփոս, հատուկ են արել, Լենին-Ստալին-Նարիմանով, որ հայ-թուրք՝ թոկը վզներին պահեն: Հանկարծ, եթե հարց դնեն, ուրեմն կոզըր ունեն ձեռներին. կասեն՝ էս հո ձերը չի՞, էս հայկական ա, կամ էլ՝ սա ազրբեյջանական ա: Նայած՝ ով ում կողմից կլինի, ում ա հարկավոր լինելու խեղճացնել էդ պահին: Իսկ երկնքինը… աա՜յ էս… չէ՛, չէ՛, աա՜յ էս, սա, չգիտեք, երևի, որն ա…

— Հարդագողի ճամփա չե՞ն ասում, ադա՛,- խառնվում են ստեփանակերտցի ուսանող կամավորները:

— Չէ՛, հլա լոպազություն էլ անում եք, թե հայ եք, չէ՞: Ամո՛թ ձեզ: Դուք մի Հարդագողի ճամփա գիտե՞ք, արա՛, ի՜նչ ա, դուք դպրոց չե՞ք գնացել: Մարդա ինչքա՞ն փող եք տվել-ընդունվել:

— Դե ասա-պրծի, զիզա արեցիր, մենք հո քո նման վարժապետ չե՞նք,- դժգոհեց եղծահողցի, բարակ բեղերով Վիտոն:

— Էս փռվածը՝ ուղիղ մեր գլխավերևինը, Հայկի համաստեղությունն ա,- ասաց Վիլենը՝ հեգնելով իր շինականին,- Վիտո՛, սա էլ հո որս չի՞, որ սուրակ մտնես, սա աստղագիտություն ա:

— Արա՜, էդ ինչե՜ր գիտես, ա՛ շան հայ, հալա՛լ լինի քեզ,- տնազեց ու սուտ գովեց Վիտոն:

— Գիտացեք, էլի, գյոռս չեմ տանելու, հա՜յ ենք, չէ՞: Հա՛, հա՜յ ենք: Ձեզանից ի՜նչ հայ: Հա, բայց էն ներքևի լույսերը Խնձորեսկինն ա, վերևինը՝ Կոռնիծյորինը: Ճանապարհն էլ իջնես՝ Լաչինի բանդ հասվեհաս, դու էլ գլխի չես ընկնի, թե թուրքը ոնց ականջներդ ածելի տվեց: 

— Է՜հ, բախտ ա, էլի, էս էլ մեր բախտն ա, կոռնիծյորցին էն կողմից ա նայում, մենք՝ էս, մեջտեղ՝ Լաչին՝ թուրքը կոխած:

— Նեղ օրին լեն օր էլ կլինի: Մին էլ տեսար՝ ուո՜ւ արեցինք, կարմիր քրդերին թափեցինք Հագարվա ջուրը,- ասաց Վիլենը:

— Լա՛վ, էլի, ոռիդ շորվան չես կարում հավաքես, Լաչի՞ն ես գնում վեր ունելու: 

— Նիկագդա նի գավարի նիկագդա. գիտես, չէ՞, ռուսի ասածը: 

Վիտոյի հայր Եղիշ դայուն մի քանի շաբաթ առաջ էին հանդում թուրքերը սպանել: Ահել մարդը գնացել է Եղծահողի անհատ տավարը պահելու: Անասունը նստել է, ինքն էլ է նստել՝ միտք անելու: Նստել է կեսօրահացի՝ կնոջ՝ Աշխենի դրած չանթի միջից որ հացը հանի, մի թիքա անի մաքուր օդում: Թիակի տակից հանկարծ սուր ծակոց է զգացել, հացն էլ չի հասցրել ծամել, սուր շեղբ է զգացել, երկու ակնթարթ հեռու նոր՝ տրաքոց: Եղիշն ուշ է գլխի ընկել, որ իր վրա կրակեցին, թփի տակ գողունի կացած թուրք շան որդին սպանեց իրեն: Հետո՝ մեկ էլ, իր մարմնի մազից մինչև մատան պտուկ սառչելն է զգացել: Նա արնաքամ է եղել, հոգին տվել երկնայինին:

Այդ օրվանից է Բերդաձոր կռիվը սկսվել: Մինչև Եղիշ դայու մահը հայ-թուրք մի կարգին իրարից չէին զգուշանում: Եղիշի դեպքից հետո, ով-ինչ ունեցել է, իրար են հավաքել. որսորդական, Նիկոլայի թվի մոսին-բերդյանկա, հարյուր տարի հողի տակ դրած՝ պապի թաղաղուծք թուրութվանք ջրի երես են դուրս եկել: Արևելքը՝ թուրք, ներքևը՝ թուրք, Լաչինը՝ թուրք, դեպի Շուշի՝ թուրք, դե ե՛կ, էշը ցեխից հանիր:

Վիլեն, Վիտո, Ռոմա, Հրաչիկ… շենի աչք ընկած տղերքը հավաքվել են, որ պիտի ձիգ տանք, դիմանանք՝ մինչև մերոնք հարայի կհասնեն: Գնալո՞ւ չենք, հո, հանձնվենք: 

Սովետի բանակն է եկել՝ իբր պաշտպանելու, ո՞վ են, երեխեք են. մեկը՝ Պերմից, մյուսը՝ Դուշամբեից, այն մեկը՝ ազգանունը Ռեմեյկիս, չգիտես՝ Բալթիկ ծովի որ քաղաքից:

Գիշերը Եղծահողը քնում է, բայց արդեն դիրքեր ունի դրած: Քնում է, բայց՝ մի երակը արթուն: Աշխարհում արդեն ամեն ինչ սպասելի է՝ որ Եղիշին սպանեցին:

Մեկ-մեկ դաշնակ տղաներն են եկել, այնպես, որ բանակը անձնագրային ռեժիմի բերան չտա, եկել են, իրենց հետ լուրջ բաներ էլ են բերել արդեն՝ ուսումնական, բուկը սարքած Կալաշնիկով, Հաճընի կարաբին, քիչ-միչ առատ պատրոն-պտրուն: Բերդաձորի աղջիկ-տղա-ահել-ջահել սրտապնդվել են:

Անդրանիկն էր Հարությունյան՝ ողորմածիկ դաշնակ Անդրանիկը, ինքնաշեն ականանետը, ռուսի քթի տակ, բերեց Եղծահող: Վիլենը խնդաց:  Իրիկունը, իրարանցումի մեջ, Վիտոյին փնտրեց, ուսին թմփթմփացրեց.

— Հը՛, «նիկագդա նի գավարի նիկագդա»-ն մտիցդ ընկել չի՞, ախպե՛ր: Էսպես որ գնաց, գնալու ենք Կոռնիծյորից աղջիկ ուզենք, տեսա՞ր…

Վիտոյին, հորից հետո, մի սև ներկի, նոփ-նոր մոսին է բաժին հասել, ուսանող երեխաներից մեկը գնացել-եկել շոյել է զենքը:

— Ադա՛, էս ոնց-որ դուր ա եկել էս թվանքը քեզ, աչքդ չես կտրում, հը՞…,- Վիտոն է հարցրել հայրաբար:

— Հա՛, շա՜տ: Պատրոնն էլ էնքան երկար ա, սրանից մարդ կպրծնի՞ սկի,- հիացել է ուսանողն ու շոյել:

— Կռիվը դեռ առաջին ա, դեռ ով գիտի՝ գլխներիս ինչ օյին ա գալու: Աստված տա, մի օր խաղաղություն լինի, ողջևառողջ լինենք, որտեղ էլ լինես՝ կգաս էս մոսինի ետևից, սրտանց նվիրելու եմ քեզ: Մենակ՝ խաղաղություն լինի: Թող կռիվը պրծնի՝ մոսինը տամ քեզ, որսի համար կպահես, իսկական արջի զենք ա: Էն Կրխկըզի ծերպերում, ասում են, արջ կա, այծյամ կա, էնտեղ մարդու ոտ չի թակում:  Որս էլ պիտի խփես, որսը խփելու համա՞ր ա, թե՞ չէ…

— Հա՛, կգամ անպայման, կգամ: Կռվից հետո՝ անպայման գալու եմ…

Կինոյի հերոսը լենինականցի ֆիդայի Վաղոն էր: Այդպես էլ հայտնի չեղավ՝ երբ է նա հասել Բերդաձոր: Այստեղ նա տեղացի է՝ քչախոս, շողշողուն, կարմիր այտերով, աչքերը խոնարհ մի ջահել: Եղծահող Վաղոն անխոս ամենազորի համբավ ունի: Նա միշտ լուռ է, ամաչկոտ, ծխելիս՝ սիգարետ բռնելուց էլ է երևում, որ քաշվող է, հաց ուտելիս էլ: Վաղոն ֆիդայի է, բայց՝ գրքից ելած ասպետ, հատ-հատ խոսողներից, նրա համար հաց ծամելը նույնիսկ մի տեսակ սազական էլ չէ: Ամեն զենքից գլուխ է հանում, իրեն, մենակ իրեն, ինչպես հարազատ-ծանոթի՝ Եղծահող մեջքը փայլփլուն հովատակ ունի նվեր ստացած: Ոչ ոք չգիտի՝ Վաղոն դաշնա՞կ է, ռամկավա՞ր, հնչա՞կ, թե՞… 

Վաղոն իրական կինոյի հերոս է:

Վաղո՛, ո՞ւր ես դու, անհայտ-հայտնի հայ ասպետ…

Կանաչթալա թուրքն էր նստած, գնդացիր կար դրված, էլ ի՜նչ ռուսի սալդաթ, սովետ էր դեռ: Մի բոլուկ բաշիբոզուկ իջնում, Տասը Վերստը հրդեհում է: Տղաները պաշտպանվում են, պահում են՝ ինչ կարում են, մի պառավ տատի է զոհվում այդ գիշերվա հանկարծակի գրոհից: Հրոսակը ետ է փախչում, բայց տուն չի թողնում, ձեռքի հետ տները վառելով՝ բարձրանում է նորից Կանաչթալա: Այդ գիշերվա մարտին թուրքը այլանդակ, հանդուգն զենք ուներ ձեռքին՝ AK-5,45 տրամաչափի կենտրոնախույս փամփուշտի ինքնաձիգ: Հաճընի՝ պահունակը արատով կարաբինը՝ ո՜ւր, թուրքի ձեռքի մոդեռն Կալաշնիկովը՝ ո՜ւր…

Ֆիդայի-դաշնակ տղաները այդ խավարի առաջին կռվում մարտիկ կնքվեցին: Միակ սիրտ ուրախացնողն այդ գիշեր Խառատա դոշից Անդրանիկի ականանետի ոռնոցն էր ու արկի ճողփյունը: Թուրքը շշմել, մթան մեջ հայերեն ուշունց էր հարայ տալիս.

— Գուրգեե՜ն, աա՜յ Գուրգեն, բոլ չիի՜, հերիք չիի՜, աա՜յ Գուրգեն, քու մերը՜ …ք…, աա՜յ Գուրգեն…

— Էս Հայկի համաստեղությունն ա, ա՛յ շաշ, ի՜նչ եք կպել Հարդագողի ճամփից: Բայց տեսա՜ք, որ ասացի՝ նիկագդա նի գավարի նիկագդա…

*Ջանպիեռո Գասպերինի — իտալական «Ատալանտա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչը

Արամ Ալավերդյան

No Comments

Leave a Reply