maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ

Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները

13.04.2023

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ապրիլի 18-20 տեղի կունենա «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս։ Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքվելու են համաշխարհային համբավ ունեցող հնագետներ, պատմաբաններ ու բնագետներ՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու դրանց հիմնադրման ու զարգացման փուլերի առանցքային մի շարք թեմաներ:

 Կոնֆերանսը կյանքի է կոչվել «Արմենիա Վայն» ընկերության աջակցությամբ։
Փակ կոնֆերանսը հասանելի կլինի օնլայն տիրույթում․ Հայաստանի գինու պատմության թանգարանը և «Արմենիա Վայն» ընկերությունը կապահովեն կոնֆերանսի ուղիղ հեռարձակումը ֆեյսբուքյան պաշտոնական էջերում։

Մ․թ․ա․ 4-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը «հելլենիստական» Հայաստանը ունեցել է ընդհանուր առմամբ 6 տարբեր մայրաքաղաքներ, որոնցից հինգը գտնվում էին Արարատյան դաշտավայրի տարածքում։ Արմավիրից (մ.թ.ա. 330–210) մայրաքաղաքը տեղափոխվել է Երվանդաշատ-Երվանդակերտ (մ.թ.ա. 210–180), այնուհետև՝ Արտաշատ   (մ.թ.ա. 180–77), Տիգրան Մեծի օրոք` հայկական տերության ընդլայնումից հետո, Մեծ Հայքի մայրաքաղաքը կարճ ժամանակով գտնվում էր Արարատյան դաշտից դուրս՝ Տիգրանակերտում (մ.թ.ա. 77–69), որը հետագայում տեղափոխվեց Արտաշատ (մ.թ.ա. 69–մոտ 120 թ.)։ Այստեղից մայրաքաղաքը տեղափոխվել է Վաղարշապատ (մ.թ.ա. մոտ 120–330), իսկ ավելի ուշ՝ Դվին (336–428 թթ.)։

Հենց այս բնակավայրերի և մայրաքաղաքների քաղաքաշինության դիախրոնիկ ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով էլ Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի պատվիրակությունն ամիսներ շարունակ հնագիտական աշխատանքներ է կատարել, որոնց արդյունքները կամփոփվեն կոնֆերանսի ընթացքում։

Կոնֆերանսի 3 օրերի ընթացքում մասնավորապես կքննարկվեն Արարատյան դաշտի երկրաբանությունը և աշխարհագրությունը, պալեոֆլորան և պալեոֆաունան, ինչպես նաև անտիկ հուշարձանների մարդաբանությունը, Արարատյան դաշտավայրի կապի և առևտրային ուղիները։ Պեղումներում ներգրավված գիտնականները կզեկուցեն Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրում, Երվանդաշատ-Երվանդակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և Դվինում իրականացված ծրագրերի արդյունքները։ Քննարկումը կկենտրոնանա քաղաքաշինության նմանությունների և տարբերությունների, ինչպես նաև մայրաքաղաքների մի վայրից մյուսը տեղափոխելու հնարավոր պատճառների շուրջ: Առանձին ժամանակ կհատկացվի նաև Մեծամորի, Գառնու և Օղլանքալայի հուշարձաններին։ Մասնագետները կանդրադառնան նաև Արարատյան դաշտավայրի սահմաններից դուրս տեղակայված մայրաքաղաքներին։ Միջագետքի ավանդույթների արտացոլումը Հայաստանի քաղաքաշինության համատեքստում կգնահատվի՝ ուսումնասիրելով Միջագետքի մայրաքաղաքները, ինչպես նաև Աքեմենյան և հետաքեմենյան Կովկասի զարգացումները՝ հատկապես Վրաստանում:

No Comments

Leave a Reply