maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

Հայկական դրամատիկ տենորը

16.04.2023

Ardi.am-ը զրուցել է օպերային երգիչ, աշխարհի բազմաթիվ բեմերում, որպես դրամատիկ տենոր, հաջողություններ գրանցած Արսեն Սողոմոնյանի հետ:

-Արսեն, Ձեր բեմական կենսագրության մեջ վերջերս արձանագրվել է կարևոր մի իրադարձություն. Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայում հանդես եք եկել Պիեռ Բեզուխովի դերով: Ի՞նչ զգացողություններ ունեք այս առումով:

-Պիեռ Բեզուխովի դերին վերաբերվել եմ մեծ պատասխանատվությամբ: Ընդհանրապես բոլոր դերերին եմ այդպես վերաբերվում: Վերաբերմունքս սոսկ երգչի վերաբերմունք չէ: Պրոկոֆևի երաժշտությունը ֆանտաստիկ բարդ է և ոչ այնքան երգեցիկ, եթե անկեղծ լինենք: Բայց վերջին հաշվով, իհարկե, գեղեցիկ է այն: Միայն թե դրան գալու ընթացքը բարդ ճանապարհ է ենթադրում: Տոլստոյի Պիեռ Բեզուխովը կաշանդվող, չկողմնորոշվող անձնավորություն է: Եվ այդ կերպարը մարմնավորելիս արտիստները չեն կարողացել գտնել մատուցման ճիշտ ձևը: Ինձ մոտ միշտ տպավորություն է առաջացել, որ նրանք հիմարի ենք խաղում: Եվ ես իմ առջև դրեցի մի շատ կարևոր խնդիր. խաղալ կիրթ, կաշկանդվող մի մարդու, բայց ոչ՝ հիմարի: Սա մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Բարդությունն այն էր, որ բեմադրության ռեժիսոր Դմիտրի Չեռնյակովի ժամանակակից մտածելակերպի և այս օրերի իրադրարձությունների համադրությունն էր բարձրացվել բեմ:

Արսեն Սողոմոնյան՝ Պիեռ Բեզուխով

-Դիտելով ներկայացման տեսագրությունը՝ Ձեր մարմնավորած կերպարում ես խոր դրամատիզմ տեսա: Գուցե չհամաձայնե՞ք իմ այս դիտարկմանը:

-Ես հենց էդպիսին էլ տեսնում են Պիեռ Բեզուխովին. դրամատիկ կերպար: Մինչև ներկայացման բուն աշխատանքների մեջ ներգրավվելը մեկ անգամ ևս ընթերցեցի Տոլստոյի վեպը: Հասկացա, որ Տոլստոյն իր կերպարն է ներդրել Բեզուխովի մեջ: Օպերայի լիբրետտոյում այդ մասին գրված չէ, թեթև ակնարկ է արված ընդամենը: Եվ վեպի ու լիբրետտոյի վերջնամասը որոշակիորեն տարբեր են միմյանցից: Բեզուխովի կերպարի ընթացքը դրամատիզմի շղթա է: Նա ամեն բան անում է մարդկանց օգնելու համար, իսկ մարդիկ օգտագործում են նրան, պատվի հետ խաղում: Սա գիտակից մարդու համար դրամատիզմ է: Եվ ես ցույց եմ տվել դա: Նա նկատում է, թե ինչպես են վարվում իր հետ, բայց այնքան բարձր է, որ չի կարող հաղթահարել անջրպետները, չի կարող ցածրանալ և հավասարվել այդ մարդկանց: Ես ցույց եմ տվել մի մարդու, որը տեսնելով մեծ սարսափը՝ պահպանել է մարդկային արժեքները: Եվ վերադառնալով՝ տեր է կանգնել իր ճակատագրին, միացել Նատաշայի հետ, այն մարդու հետ, որին սիրում էր:   

-Հանդես եք եկել օպերային բազմաթիվ նշանավոր դերերգերով՝ Օթելլո, Կանիո, Կավարադոսի, Պիեռ Բեզուխով: Կա՞ ինչ-որ կերպար, որը մարմանավորելուն  ձգտում եք:   

-Կերպարները բոլորն են ինձ համար հետաքրքիր: Չեմ կարող առանձնացնել և ասել, որ հատկապես այս կամ այն կերպարն եմ ձգտում խաղալ: Խաղալով կերպարը՝ ես ապրում եմ նրա իրականությամբ: Ընդ որում՝ երբեմն-երբեմն, կյանքի տարբեր իրավիճակներում հարկ է լինում օգտվել այդ կերպարների փիլիսոփայությունից: Նրանք մնում են ինձ հետ, օգնում կյանքում:

Արսեն Սողոմոնյան՝ Օթելլո

Կերտելով այս կամ այն կերպարը, Ստանիսլավսկու մեթոդով անցկացնելով այն քո միջով՝ հասկանում ես, որ վերջին հաշվով, ինքդ այդ ամենի կրողն ես: Հակառակ դեպքում՝ չէիր կարողանա այն մատուցել: Եթե խաղիդ մեջ լինում ես համոզիչ, ուրեմն և՛ դիվանագիտական, և՛ մարդկային գիտակցության, և՛ աշխարհայացքային, և՛ մեկնաբանելու ընդունակությունների քո դիապազոնը համընկել է տվյալ կերպարի հետ: Լինում է, չէ՞, երբ տեսնում ենք որևէ արտիստի խաղը և Ստանիսլավսկու նման մտածում՝ չհավատացի: Այսինքն՝ նա չի համոզում քեզ իր խաղով: Այսինքն՝ չի հերիքում նրա դիապազոնը, որպեսզի հանդիսատեսին հասցնի գրողի միտքը, կերպարի իմաստը: Երբ հասկացել ես կերպարի էությունը, կարողացել ես այն փոխանցել հադիսատեսին, այլևս դա դարձել է քո մարդկային փիլիսոփայությունը, դու չես կարող հրաժարվել դրանից:

-Համաշխարհային բեմերում հաջողություններ արձանագրելուց հետո ի՞նչ զգացողություն եք ունենում հայ բեմում, հայաստանցի հանդիսատեսի առաջ երգելիս:

-Սա շատ խոր հարց է, և շատ ընդարձակ պատասխան կարելի է տալ սրան: Այս հարցը շատերին է տրվել, և ոչ մեկի պատասխանն ինձ չի գոհացրել: Ես մի փոքր նախաբան կցանկանայի հավելել պատասխանիս: Սա նույն բանն է, որ ինձ հարցնեք՝ եթե մարդը կարդացել է մի քանի հազար գիրք, արդյոք վերևի՞ց պիտի նայի այն մարդկանց, որոնք այդքան չեն կարդացել: Կամ՝ եթե հնարավորություն ունի սնվելու նրբախորտիկներով, արդյոք վա՞տ պիտի վերաբերվի այն մարդկանց, որոնք չունեն այդ հնարավորությունը: Կամ՝ եթե իրեն թույլ է տալիս թանկարժեք հագուստ գնել, պիտի արհամարհի՞ էժանագին հագուստ կրողներին: Իհարկե, այս ամենը փոխաբերական իմաստով եմ ասում: Ինձ համար Ձեր տված հարցը այս նույն հարթության մեջ է: Եթե դու դաստիարակված մարդ ես ու չես կորցնում քո մարդկային վերաբերմունքը այն փուլերի հանդեպ, որ ինքդ ես անցել, չես մոռանում այն ժամանակները, երբ ինքդ չես ունեցել այսօրվա ունեցածդ, ուրեմն չես կարողանա վերևից նայել մարդկկանց, որոնք քո նախկին վիճակում են, այսինքն՝ չես ուրանա անցյալդ: Վերադարձը Հայաստան հանրահայտ թատրոններում և համաշխարհային նշանավոր բեմերում ունեցած հաջողություններից հետո որևէ կերպ չպետք է անդրադառնա քո հոգեբանական ընկալումների վրա: Կիրթ մարդը չի կարող ունենալ նման զգացողություն:   

-Դուք արժանացել եք ՀՀ նախագահի մրցանակին, Պավել Լիսիցյանի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի առաջին մրցանակին: Մի դեպքում զուտ պետական վերաբերմունքի մասին է խոսքը, մյուս դեպքում՝ պրոֆեսիոնալ նվաճման:  Ի՞նչ վերաբերմունք ունեք առհասարակ մրցանակների նկատմամաբ:

-Երբ ստացա նախագահական մրցանակը, ընդհանրապես որևէ տարբերություն չդրեցի դրա և մասնագիտական մրցույթներում ստացած մրցանակների միջև: Բանն այն է, որ նախագահական մրցանակը շնորհող ժյուրին (ի դեպ, Արսեն Սողոմոնյանը հավատացրեց, որ ինքն այսուհետ գործածելու է այս եզրույթի հայերեն համարժեքը՝ մրցատյան – Կ. Ռ.) բաղկացած էր բարձր պրոֆեսիոնալներից, որոնք մրցանակը տալու որոշումը կայացնում են նույն կերպ, ինչպես մասնագիտական մրցույթների ժամանակ: Այսինքն՝ գնահատման չափանիշները նույնն էին: Իսկ թե հետագայում ես ինչպես սկսեցի վերաբերվել մրցանակներին, կոչումներին առհասարակ, այլ թեմա է: Դրանք ինձ համար հաճելի երևույթներ են: Բայց այդ երևույթը որևէ բան չի ավելացնում, իբրև պրոֆեսիոնալ, քո կայացման ճանապարհին: Այդ ամենը հայտնվելով գովազդներում, համերգների ազդագրերում գուցե մի հինգ տոկոսի չափով վերաբերմունք են ձևավորում հանդիսատեսի մոտ, ոչ՝ ավելին: Բայց եթե դուրս ես գալիս բեմ և քո կատարումով, քո ստեղծագործելու կերպով չես լինում համոզիչ, հանդիսատեսին չես տալիս նրա սպասածը, անվանդ կողքին գրված այդ կոչումները քեզ չեն օգնի:      

-Ո՞րն է Ձեր մշտական բնակության վայրը: Ո՞ր երկրի քաղաքացի եք:

-Ես և իմ ամբողջ ընտանիքը Հայաստանի քաղաքացիներ ենք: Երբևէ չեմ ունեցել այլ քաղաքացիություն: Ունեցել եմ հնարավորություններ, բայց օտար երկրի քաղաքացիություն ընդունելու համար պետք էր հրաժարվել Հայասատանի քաղաքացիությունից, իսկ ես դա չէի անի: Ակամայից դա ինձ համար վիրավորական երևույթ էր: Եվ ես բնավ այստեղ չեմ շեշտադրում հայրենասիրության զգացումը: Ինձ համար ուղղակի վիրավորական էր, երբ ես, ունենալով մի բան, ստիպողաբար պետք է դրանից հրաժարվեի: Այնքան եմ հոգնել հայրենասիրական պաթետիկ խոսակցություններից, որ ինքս դրանց տրվելու որևէ ցանկություն չունեմ: Ես կարծում եմ, որ գոյություն չունի հայրենասիրության զգացումը՝ որպես այդպիսին: Դա գեղարվեստական մի պատկերացում է, որը ամեն մեկը կարող է մեկնաբանել յուրովի: Ես տասնյակ անգամներ տարբեր հարթակներից իրենց հայրենասերներ հորջորջող անձնաց  բարոյապես ոչնչացրել եմ մի քանի պարզ հարցադրումներով, և հանկարծ անսպասելի փոխվել են հայրենասիրության հիմքերը: Սա սարսափելի երևույթ է: Չէ՛, ինձ վիրավորել է այն փաստը, որ ստիպել են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից՝ այն բանից, որը ես ունեմ:

-Հայաստանում ելույթ սպասվո՞ւմ է առաջիկայում:

-Մաեստրո Թոփչյանի հետ մենք միշտ փորձում ենք Հայաստանում կազմակերպել հետաքրքիր համերգներ: Հիմա մտադիր ենք արտասահմանից հրավիրել իմ գործընկեր երգիչներին և համերգային կատարմամբ ներկայացնել Չայկովսկու Пиковая дама-ն: Այդ նախագիծը մենք արել ենք Բեռլինի ֆիլհարմոնիայում՝ Կիրիլ Պետրենկոյի ղեկավարությամբ: Այդ օպերան վաղուց չի կատարվել Հայաստանում: Շատ գեղեցիկ երաժշտություն է: Տեսնենք, որքանով կհաջողվի իրականացնել մեր ծրագիրը, որը, կարծում եմ, հաճելի նվեր կլինի հայ հանդիսատեսին:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

Լուսանկարները՝ երգչի անձնական արխիվից

No Comments

Leave a Reply