maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetjojobetonwincasibomdinamobetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Կինո

Հայ կինոն՝ կադրից դուրս

13.05.2023

Տարին հոբելյանական է հայ կինոյի համար. նշվում է ստեղծման 100-ամյակը։ Այս համատեքստում անդրադարձը կինոյի երախտավորներին ու նրանց հոբելյաններին տրամաբանական ու շատ սպասված է, թերևս։

Ձեզ ենք ներկայացնում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) կինոֆոնդում պահպանվող մի բացառիկ մասունք՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթիկ (Թադևոս) Սարյանի մասին, որի 120-ամյակն է լրանում այս տարի: Նրան հայ հանդիսատեսը սիրում ու հիշում է հատկապես «Տերն ու ծառան» ֆիլմում մարմնավորած կերպարով։

Թաթիկ Սարյանը և Մհեր Մկրտչյանը՝ «Տերն ու ծառան» ֆիլմի դրվագներում

Մեր ներկայացրած հուշը վերաբերում է մեկ այլ՝ ոչ շատ հայտնի ֆիլմի: Խոսքը Լաերտ Վաղարշյանի «Փեսատես» կարճամետրաժ ֆիլմի մասին է:

Լաերտ Վաղարշյանի հուշը

«Թադևոս Սարյանը նկարվում էր «Փեսատես» կարճամետրաժ ֆիլմում՝ Սաղաթելի դերում։ Ըստ սյուժեի՝ նա պիժամայով պետք է ցատկեր շարժվող գնացքից (ուրիշ գնացք էր նստել) և խճուղի դուրս գալով՝ մի ինքնաթափ մեքենա կանգնեցներ և տուն վերադառնար։ Երկու դրվագներն էլ պետք է նկարահանվեին նույն օրը։

Առաջին դրվագը նկարելուց հետո դիմահարդարները նրան նախապատրաստեցին երկրորդ դրվագի նկարահանմանը։ Ըստ սյուժեի՝ բեռնատար մեքենան ցեմենտ էր տեղափոխում, և քրտնած Սաղաթելը պետք է ցեմենտով պատվեր։ Երբ դիմահարդարները նրան ցեմենտով պատեցին, Սարյանն ասաց, որ հոգնել է, երկրորդ տրյուկը նույն օրը կատարել չի կարող, խնդրեց նկարահանումը հետաձգել մյուս օրվան։ Այնուհետև ասաց, որ քաղցած է, առաջարկեց միասին գնալ մոտակա խորտկարանը։

-Խոսելու բան ունեմ։

Թաթիկ Սարյան

Մեկնեցինք կայարանի մոտ գտնվող խորտկարանը։ Տեսնելով նրան այդ վիճակում՝ պիժամայով և ցեմենտապատ դեմքով, վաճառողը Լենինականի բարբառով կարեկցանքով հարցրեց.

-Հայրիկ, ի՞նչ է էղե, օր էդ հալն ես ընկե։

Թադևոս Սարյանն առանց հապաղելու սկսեց պատմել հենց այն, ինչ գրված էր սցենարում։ Արամաշոտ Պապայանի հորինած իրադրությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց խորտկարանում գտնվողների մեջ, և բոլորը, շրջապատելով Սարյանին, կարեկցաբար լսում էին նրան։

-Հո չվնասվար, օր պոեզից թռար, հայրիկ ջան։

-Հենց դրա համար եմ եկել։

Եվ այսպես, սցենարում եղած պատմությունը որպես իրողություն մատուցելով, Սարյանն սկսեց հորինել իր կերպարի հետ «կատարված» նաև ուրիշ դրվագներ։ Պատմում էր գունեղ, հյութեղ, կատարյալ հավաստիությամբ։ Ես կռահեցի, որ ինձ հետ խոսելը հենց այդ էր։ Արտիստի իմպրովիզացիան ինձ ոչ միայն հիացրեց, այլև ոգևորեց։

-Հայրիկ, էդ ի՞նչ օյիններ են եկել գլխիդ,- ասաց ներկաներից մեկը, և ես հասկացա, որ այդ «օյինները» իհարկե կարող են հարստացնել ֆիլմը։

Հաջորդ օրն արտիստի առաջարկները պատմեցինք Արամաշոտ Պապայանին։ Սցենարի հեղինակն անմիջապես ոգևորվեց և ասաց, որ ինքը ևս ունի բազմաթիվ մտքեր, և լիամետրաժ ֆիլմի սցենարը կարող է ներկայացնել մի քանի օր հետո։ Ես ևս մի շարք էպիզոդներ հորինեցի ու գնացի ստուդիայի դիրեկտոր Դավթյանի մոտ՝ խնդրելու, որ թույլ տա ֆիլմի տևողությունը երկարացնել։

Մխիթար Հովնանովիչը, որ խիստ օրինապահ մարդ էր, կտրականապես հայտարարեց.

-Սկզբից պետք է մտածեիք,- և անառարկելի տոնով եզրափակեց,- ֆիլմը որ չափով որ արտադրություն է իջեցվել, նույն չափով էլ կավարտվի։

-Մխիթար Հովնանովիչ, բայց կերպարը լավ է ստացվել…

-Ոչ մի կերպար։

-Ավելորդ ծախսեր չենք պահանջում։

-Ոչ մի ծախս… Այդ էր պակաս։

-Բայց այդ դրվագները ծիծաղելի կլինեն։

-Ոչ մի ծիծաղ։

-Թադևոս Սարյանը տաղանդավոր արտիստ է…

-Ոչ մի տաղանդ։

Հետո ազդու հայացքով նայելով՝ ավելացրեց.

-Հապա ի՞նչ էիր կարծում։ Ամեն ինչի մասին պետք է ժամանակին մտածել։ Հիմա եթե Կենտկոմի առաջին քարտուղարն էլ կարգադրի, նման օպերացիա թույլ չեմ տա։

Երբ այդ տխուր երկխոսությունը հայտնեցի Թադևոս Սարյանին, նա մի պահ աչքը կկոցելով, ժպտաց և ասաց.

-Ես համոզված եմ, որ Կենտկոմի առաջին քարտուղար ընկ. Թովմասյանն ինձ կընդունի։

Լաերտ Վաղարշյան

Ակնարկը հետաքրքիր թվաց ինձ։ Ընդունելություն խնդրեցինք։ Նա մեզ ընդունեց։ Պատմեցի հարցի էությունը։

-Իսկ ի՞նչ եք ուզում ավելացնել,- հարցրեց ընկ. Թովմասյանը։

Թադևոս Սարյանն սկսեց պատմել իր հորինած «օյինները»։  Նա քահ-քահ ծիծաղում էր։ Ոգևորվելով, Թադևոս Սարյանը նոր «օյիններ» սկսեց հորինել։ Ընկ. Թովմասյանն ինքնամոռաց ծիծաղում էր։ Վերջապես հանգստանալով՝ հարցրեց։

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում ձեր առաջարկին ստուդիայի դիրեկտորը։

-Դեմ է,- ասացի ես։

-Շատ ափսոս…

Ֆիլմը նկարահանվեց այն չափով, ինչ չափով որ նախատեսված էր։

Պատրաստի ֆիլմը դիտելուց հետո Մխիթար Հովնանովիչն ասաց.

-Իսկապես որ Թաթիկը հոյակապ կերպար է ստեղծել։ Իսկապեսարժեր, որ ֆիլմը երկար լիներ, ավելի կծիծաղեինք… Շատ ափսոս։ Եվ նայելով ինձ՝ ավելացրեց.

-Ջահելություն արեցիր, շտապեցիր արտադրություն իջնել…

 Հետո նորից.

-Թաթիկի համար հատուկ սցենար պետք է գրել։ Արտակարգ տաղանդավոր կատակերգակ է։

Քիչ ժամանակ անց Թադևոս Սարյանին շնորհվեց Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում։ Իմանալով այդ մասին՝ Մխիթար Հովնանովիչին ասացի.

-Մեր ֆիլմը այդ գործում դեր խաղաց, այնպես չէ՞։

-Ոչ այնքան ֆիլմը, որքան ձեր աուդիենցիան Թովմասյանին։ Երբ մի անգամ իր մոտ էի, պատմեց, որ Թաթիկը լավ ծիծաղեցրել է իրեն, հետո ասաց. «Ոնց,այդ մարդը դեռ ժողովրդական արտիստի կոչում չունի՞…»:

Մխիթար Հովնանովիչը ժպտաց։

-Ես էլ իմ կողմից ասացի ինչ-որ պետք է»։

Գլխավոր լուսանկարը՝ կադր «Փեսատես» ֆիլմից. ձախից աջ՝ Հրաչյա Ներսիսյան, Արուս Ասրյան, Տիգրան Այվազյան

Լուսանկարները՝ ԳԱԹ կինոֆոնդից

Պատրաստեց Նառա Դանիելյանը

No Comments

Leave a Reply