maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Կարինե Ռաֆայելյան

«Հայը. ինքնանկարը»՝ ինքնաճանաչումի ձևաչափ

21.02.2024

Մեր ընթերցողին ենք ներկայացնում Կարինե Ռաֆայելյանի հրատարակած «Հայը. ինքնանկար» ժողովածուն և հեղինակի գրականագիտական դիտարկումները դրանում ընդգրկված նյութի շուրջ: Գիրքը կարևոր ասելիք է պարունակում մեր տեսակի, ինքության և ինքապահպանման գաղտնիքի վերաբերյալ, թեմաներ, որոնք առավել քան սրված, շեշտադրված են արդի ժամանակներում:

Տեղեկացնենք, որ «Հայը. ինքնանկար» ժողովածուն կարելի է ձեռք բերել անձամբ հեղինակից կամ «Բուկինիստ» գրախանութների ցանցից:

Ստորև կարդացեք Կ. Ռաֆայելյանի վերլուծականը:

Ardi.am

«Հայը. ինքնանկար» ժողովածուն (Երևան, «Հայաստան» հրատ., 2024 թ.) ի մի է բերում հայի տեսակի մասին մեր մեծերի որոշ երկեր և դրանց գրականագիտական վերլուծությունը՝ նպատակ ունենալով ներկայացնելու հայի ինքնության բնորոշիչները նրա բազմադարյա գոյության տարբեր ժամանակահատվածների, տարբեր իրավիճակների համապատկերում: 

Ժողովածուն կազմելիս մեր տեսադաշտում ունեցել ենք այն ստեղծագործությունները, որոնք արտացոլում են հային` իր հնօրյա և նորօրյա, ասել է թե` բոլորժամանակյա բնութագրով՝ այն տեսակետի շեշտադրությամբ, թե հայն ինքն իրեն անդավաճան է մնում հազարամյակների դժվարին երթի տարատեսակ փորձությունների ընթացքում:

Գրքում ներկայացվում են ինչպես պատմահայր Մովսես Խորենացու, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի, դասական գրողներ Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, այնպես էլ արդի շրջանի հայ գրողների, նաև զորավարների գնահատականները` տրված հայի ազգային, մարդկային տեսակին: Գրքի կազմը յուրատեսակ անոտացիա է, որը հուշում է, թե հատկապես որ հեղինակների գրին է հաղորդակցվելու ընթերցողը:

ժողովածուում ընդգրկված են այն երկերը, որոնց անդրադարձել ենք մեր գրականագիտական ուսումնասիրության մեջ, և որոնք փոքր ծավալի մեջ մեծ, ընդգրկուն ասելիք են պարունակում՝ հային բնորոշելու տեսանկյունից: Բացառություն է, իհարկե, Պատմահոր պարագան, որի՝ հայ ազգի անձնագիրը համարվող «Հայոց պատմությունը» Մատյանից քաղված երեք հատվածներն ուղղակի անխուսափելիորեն պիտի զետեղվեին հայապատումների շարքում՝ գլխավորելով այն, քանզի առանց այդ Գրի ոչ միայն այս ժողովածուն, այլև մենք՝ իբրև ազգ ու տեսակ, չէինք կարող հավակնել լրումին հասցնելու մեր ընդհանրական ինքնագնահատականը:

***  

Յուրաքանչյուր ազգի խորագետ մտավորական իր հետաքրքրությունների ծիրում է պահում սեփական տեսակի, սեփական ինքնության ուսումնասիրության, ըմբռնումի, նաև իր «հայտնագործածն» այլոց հասու դարձնելու խնդիրները: Այս իմաստով բազմաթիվ հատորներ լցնող նյութի կարելի է հանդիպել հայ գիտական և գեղարվեստական մտքի ստվարաշերտ պահոցներում: Դրանց հեղինակներն առաջնորդվել են մի ազնիվ նպատակով՝ ճանաչելի ու սիրելի դարձնել հայի տեսակը աշխարհի և հենց իր՝ հայ ազգի աչքում, քանզի այդ տեսակի դրվատելի որակները հաճախ մնում են ստվերում, չերևակված և չեն արժանանում պատշաճ արժևորման: Բայց և այս հեղինակները չեն տառապել ազգային սնափառությամբ և միագիծ ու միաշերտ չեն ներկայացրել հայի տեսակը, քանզի ճշմարտությունը վեր է ամեն ինչից:

Հենց այս ընկալումներով է առաջնորդվել  43-ամյա Դերենիկ Դեմիրճյանն իր «Հայը» խոհագրությունը[1] գրելիս:

Մեր այս ուսումնասիրության նպատակն է վերլուծել հայի գենոտիպի դեմիրճյանական ընկալումն ու գեղարվեստական մատուցումը, ինչպես և դրա խորապատկերում անդրադառնալ այլ հայ հեղինակների՝ տարբեր ժամանակներում և աշխարհագրական, սոցիալ-հոգեբանական տարբեր միջավայրերում մեր ազգային տեսակին տրված գրական-գեղարվեստական, խոհափիլիսոփայական գնահատականներին:        

Դերենիկ Դեմիրճյանն իր խոհագրությունը սկսում է հարցով. «Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից…»[2]: Ընթերցողը, քաջատեղյակ իր դասականի խորագիտությանը, ակնկալում է հենց իրենից լսել բարձրացված հարցի պատասխանը: Բայց տալի՞ս է արդյոք Դեմիրճյանն այդ պատասխանը: Թվում է թե՝ ոչ: Եվ այնուամենայնիվ, հետաքրքրասիրության սերմն արդեն նետված է մեկ հակիրճ հարցի միջոցով, և ընթերցողը տրվում է շարադրանքի ընթացքին: Դեմիրճյանը խորացնում է թնջուկը. հայը չի բացահայտում իր նկարագիրը, արտաքուստ երևան չի հանում իր ինքնությունը, իր ցեղային բնութագիրը, թույլ չի տալիս, որ հեշտությամբ իրեն ճանաչեն, գաղտնազերծեն: Ինչո՞ւ: Որովհետև հենց ինքն էլ իրեն ճանաչելու, ըմբռնելու պահանջն ունի, սակայն հենց իր համար իսկ անհնարին է բավարարել այդ պահանջը:

Սա նաև Նշան Պեշիկթաշլյանի «Հայը» երգիծապատումում արծարծվող տեսակետ է. «Աստված Հայը հրեշտակ է ստեղծած. վերջը զղջացած է ու սատանայի է վերածած: Հետո ջնջած է անոր սատանայությունն ալ: Հայը, սակայն, երկու էակներեն մեյ-մեկ բան պահած է իր մեջ»[3]:           

Հայը, ըստ Պեշիկթաշլյանի, թիվ է, խոսք է,  ոտանավոր է, հանելուկ է, առեղծված է, աշխատանք է, նյութ է, ոգի է… Պեշիկթաշլյանը տալիս է հայի պատմական ճակատագրի ողբերգականության իր մեկնաբանությունը. «Արեւուն տակ ան անմեղ եղավ Հրեշտակի մը պես ու այս պատճառով է, որ հող չունեցավ երկրի վրա: Հրեշտակները տեղ չունին աշխարհի մեջ: Եղավ նաեւ սատանայի մը չափ խելացի, բայց հակառակ իր խելքին, սատանայի մը պես ալ մնաց միշտ դժոխքի մեջ»[4]:

Հովհաննես Թումանյանն իր մեկնաբանություններն ունի այս առումով. «Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը:

Էն հասարակ վարունգի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում, էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում»[5]:

Եվ ուրեմն, մեր տեսակի դատապարտելի կողմերը շտկելու մեկ ճանապարհ կա, որը հակիրճ ձևակերպել է նույն Թումանյանը. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»[6]:

Ըստ Դեմիրճյանի՝ հայն ամենատառապածն է աշխարհում: «Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներյատուկ է տառապանքը: Բոցից, երկունքից, ցաւից ծնաւ իր Վահագնը — ահա՛ հայու կենսազգացողութիւնը, նրա աշխարհիւրացումը: Նրա համար չէ լոկ կեցութեան ուրախութիւնը: Հայու համար աշխարհի հետ հաշտ եւ ուրախ լինելու համար բաւական չէ կուշտ լինելը»[7],- կարդում ենք հայ ազգի երևելի զորավար Գարեգին Նժդեհի «Բանտային գրառումներում»:  

Բնահանվելու, բնաջնջվելու հազարամյակների իրողությանը հակընդդեմ՝ հայն ամենահամառն է իր հայրենի եզերքի հանդեպ ունեցած կապվածությամբ. սա Դեմիրճյանի տեսակետն է: Այս հարցում Դեմիրճյանի համախոհն է ժամանակի թելադրանքով գրիչը զենքով փոխարինած մեկ այլ գրող՝ Վազգեն Սարգսյանը. «Այս հողի վրա կբնավորվեր ճարահատ, բայց զարմանալի պինդ ու աշխատասեր մի ժողովուրդ: Այս հողն, այո, մարդու չնման-մարդու չհավան կնկա նման ուզվորին չէր տրվի: Սա բազմակողմանիորեն ու հանգամանալի մի լա՛վ պիտի մշակվեր: Աշխարհն էլ առա՜տ, ընտրության հնարավորությունը մե՜ծ, ո՞վ գլուխ կդներ էդ սև տրճեի հետ: Զարմանալի պինդ ու համբերատար տղամարդկանց ցեղ էր պետք, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով էդ սև տրճեից բազմաբեղուն ծննդկան շիներ և, որ իրենց նման պինդ ու հաստատուն սերունդներ տային աշխարհին. մենք՝ մենք ենք, խոսեք, տեսնենք՝ դո՞ւք ովքեր եք»[8]:

Եվ մի՞թե սա նորություն է մեր ազգային նկարագրում, մի՞թե Դեմիրճյանի ու Վազգենի պատկերած հայը նույն Հայկը չէ, որ պատմահայր Խորենացու վկայությամբ՝ ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեց ու կենաց-մահու պայքարով մերժեց բարեբեր հողերում իբրև հպատակ ապրելու Բելի շողոքորթ առաջարկը:

Աղասի Այվազյանի «Հայ հայը» պատմվածքում, ուր Հայկին մարմնավորող գրական կերպարը տարագիր ու հայրենաբաղձ հայն է, Բելին մարմնավորողը` պետանվտանգության խորհրդային գործակալը, կարդում ենք. «Ու Հայ հայը, թողնելով իր բարեհարմար արևմտյան կեցույթը, վերադառնալով տուն, նստեց նրա համար տրամադրած հատուկ մեքենան, նրա կողքին՝ ներքին գործերի աշխատակիցը, ու մի ամբողջ գիշեր շրջում էր Երևանի փողոցներով, հոտոտում նրա տամկությունն ու բորբոսը, մտովի փաղաքշում նրա ցեխածեփ պատերը… Ու շների գավառական հաչոցները նրա լսողությանն էին հասնում որպես ցեղի կարոտի գերակա երաժշտություն: Ու արցունքակալվեցին նույնիսկ իր կողքին նստած հայ աշխատակցի աչքերը հայրենիքի այն մեծ իմաստից, որ դնում էր Հայ հայը իր գոյության մեջ: Միայն մեկ գիշեր, ու մյուս օրը, ինչպես և պայմանավորված էր, նրան աքսորեցին Սիբիր, որտեղ և վերջ դրվեց նրա մարմնական ներկայությանը այս աշխարհում»[9]:

Հայի տեսակը մերժում է սուգ և ողբասացություն. այս հայն է դեգերում Ռոստովի գարեջրատներից մեկում ու հայտնվում Վիլյամ Սարոյանի գրողական տեսադաշտում: Այս հայի կերպարով ենք ոգեշնչվում, երբ Սարոյանի գրով հավաստիանում ենք նրա վերապրումի անխուսափելի փաստին. «Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:

Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցեք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսեք՝ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:

Ջանացեք, տեսեք՝ կարողանա՞ք պիտի, շունշանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց»[10]:

Մեր փոքր ազգի՝ օտարին ապավինելու վարքն է մեր դժբախտությունների անկյունաքարը՝ ըստ Հրանտ Մթևոսյանի. փրկությունը չի գա այնքան ժամանակ, «… քանի դեռ չենք զորում մեր եղբորը մեզ թագավոր զորավար, մեզ՝ նրա հպատակ ու զինվոր, այս հողը մեզ հայրենիք տեսնել»[11]:

Դեմիրճյանն իր խոհագրության մեջ սահմանում է հայի «չափը». «Իր չափը չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է»[12]: Նժդեհը ևս ձևակերպում է հայի այս հատկանիշը. «Գերազանցն իր տեսակի մէջ – ահա՛ ճշմարիտ հայն իբրեւ ոգի եւ կերպար»[13]:

Նրանց համախոհն է Մկրտիչ Սարգսյանը. «Քայլել է հայ ժողովուրդը պատմության քառուղիներով: Քայլել և մարտչել է նա: Քրտինքը տվել է հողին ու քարին: Ընկել է և բարձրացել: Բայց նրա աջ ձեռքում միշտ եղել է շինարարի մուրճը և շինականի արորի մաճը: Նա սրին ապավինել է հարկադրաբար: Կառուցել է, չի քանդել: Սիրել է, չի կռվել: Եղբայրացել է, չի թշնամացել: Պաշտպանվել է, չի հարձակվել»[14]:

Դեմիրճյանն իր խոհագրության մեջ հայի տեսակը բնութագրելիս վկայակոչում է մեր ազգային էպոսի հերոսների հատկանիշները, մասնավորապես հիշատակում դանդալոշ, խոնարհ, անսպասելի ընբոստ ու հարվածող Դավթին, քծնող, ստրկացող, հանկարծակի հերոսացող Ձենով Օհանին: Նժդեհի գրառումներում ևս զուգահեռվում են իրական հայի և նրա էպոսի հերոսների վարքն ու հատկանիշները, որոնք, ըստ ազգային գործչի, «խոր յարգանք են պարտադրում»[15]:

Ի տարբերություն Դեմիրճյանի` Նժդեհն իր ցեղատեսակի տիպական դրսևորումը համարում է էպոսի փոքր Մհերին. «Մհերը՝ հայկական էպոսի հերոսը — իմա՛ ինքը հայ ժողովուրդը — մերժում է գոյութիւն ունեցող աշխարհակարգը՝ լաւագոյնի պահանջ զգալով եւ առաջադրելով»[16]:

Ըստ Դեմիրճյանի՝ հայն իր դեմ ատելություն ծնելու տաղանդ ունի, և նախանձ է այլոց հաջողությունների նկատմամբ: Ըստ Աղասի Այվազյանի՝ նախանձելու հատկանիշը հայի միջից արմատախիլ են արել վաղուց. չերևացող սպին ավելի քան հինգհազարամյա վաղեմություն ունի:  Գարեգին Նժդեհը ևս Դեմիրճյանի համախոհը չէ հայի նախանձի հարցում: «Հայ հոգում տեղ չունի արտաքին նախանձը: Վաղուց է, ինչ հայը նախանձողին — իր արքային — Արտավազդին շղթայի զարկած պահում է վիհերում: Նախանձում է չարը, նաեւ՝ հոգեպէս տկարը: Հայը խորշում է թէ՛ մէկից, թէ՛ միւսից»[17],- գրում է հայոց զորավարը:

Դեմիրճյանի հայը անմիաբան է, խռովարար. «Ուր հեղափոխություն՝ այնտեղ հայություն: Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է»[18]: Այս նկարագիրը չի փոխվել նաև տասնամյակներ անց, ինչպես որ չի փոխվել Խորենացու «Հայոց պատմություն» մագաղաթի, մանավանդ այն եզրափակող «Ողբի» գրության ժամանակներից ի վեր:

Հակասությունների թնջուկ այս ցեղատեսակը չունի իր սխալներից, անգամ իր դժբախտություններից դասեր քաղելու հմտությունը: Նույնիսկ հակված չէ դեպի նման դաստիարակությունը: Նա ոչ միայն չի կոտրվում, այլև չի չարանում: «Ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ»[19],- գրում է Դեմիրճյանը: Բայց և պատվախնդիր է, ազատատենչ, ինքն է որոշողն իր ճակատագրի, չի ընդունում օտարի օժանդակությունը:

Կոստան Զարյանի հայացքն առավելապես կանգ է առել հայի մտավորական տեսակի հոռի դրսևորումների վրա: Նա ուղղակի քարը քարին չի թողնում այդ տեսակի իրական դեմքը բացահայտելու նկատումներում, որոնք շարադրված են «Տիրացուն և խանութպանը» երկում. «Թերթի խմբագիր է, գրական քննադատ, հրամայված գծով ոտանավոր գրող։ Նա այն չար ոգին է, որ տառապում է, գույնը նետում, գալարվում, երբ հանդես է գալիս մի իսկական տաղանդ, մի անկաշկանդ հանճար։ Նա իրեն զգում է նսեմացած, փոքրացած, շուքի վերածված։ Ու նա ամեն ինչ գործ է ածում՝ բամբասանք, զրպարտություն, բարոյական վիրավորանք՝ որպեսզի այդ տաղանդը չքանա։ Նա կարծում է, որ եթե այդ ուժեղ անհատի շուրջը անապատ և լռություն տիրի, ինքը կմնա իր փխրուն պատվանդանի վրա»[20]։      

Իսկ ո՞րն է, այնուամենայնիվ, հայի գերակա որակը, նրա տեսակի շեշտադրված բնութագիրը: Դեմիրճյանին անսալով՝ կհասկանանք, որ նսեմության ու վսեմության, թերարժեքության ու կատարելության, ստորության ու ազնվափայլության միջակայքում խարխափող հայի տեսակը մի անքննելի, ամեն բան արդարացնող և պատճառաբանող նկարագիր ունի, որ ձևակերպվում է «Հայը» խոհագրության եզրափակիչ պարբերության մեջ: Դեմիրճյանն իր խոհագրության եզրափակումին հասնելուց առաջ ասես քիչ-քիչ լիցքավորում է իր խոսքի պարկուճը, որն անխուսափելիորեն պիտի պայթի ու ոչ թե ավերածություն գործի, այլ դառնա հմայող տեսիլք, հրավառություն: Դեմիրճյանի փոքրածավալ այս երկում կուլմինացիան և հանգուցալուծումը գալիս են միաժամանակ՝ մեկ հատիկ նախադասության տեսքով, որը պատճառաբանում, վերլուծում, սրբագործում է հայի՝ ամենադատապարտելիից մինչև ամենաներկայանալի հատկանիշների միաձույլ գնահատականը: «Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»[21],- հպարտորեն հայտարարում է հայը՝ ի պատասխան իրեն ստրկացնել փորձողներին:

Ինչպես նշել էինք սկզբում, այս ուսումնասիրությունը զերծ է հայի խտատիպի գրական-հրապարակախոսական դրսևորումների լիարժեք, համապարփակ գնահատականը տալու հավակնությունից: Մենք ընդամենը կարող ենք դնել մի պայմանական վերջակետ և անսալ Դեմիրճյանի իմաստուն խրատին:

Կարինե Ռաֆայելյան

Ծանոթագրություններ           


[1] Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրությունն առաջին անգամ տպագրվել է «Հայաստանի անկախության փոխառություն» միօրյա թերթում (Թիֆլիս, 1920 թ., օգոստոսի 2): Երկրորդ անգամ տպագրվել է Դ. Դեմիրճյանի «Երկերի ժողովածուում» (Դերենիկ Դեմիրճյան, Երկերի ժողովածու14 հատորով, հատոր 14, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1987, էջ 461-463, ծանոթագրություններ՝ էջ 633)՝ բավական լուրջ աղճատումներով: Մեր շարադրանքում մեջբերվող քաղվածքները կլինեն միօրյա թերթի տարբերակից:

[2] Տե՛ս ծանոթ. 1: Նշված տեղում:

[3] Նշան Պեշիկթաշլեան, Հայ աղբրտիք, Փարիզ, 1941 թ., էջ 52: Այսուհետև Ն. Պեշիկթաշլյանի «Հայը» երգիծապատումից մեջբերվող քաղվածքները կլինեն նշված աղբյուրից:

[4] Նույն տեղում, էջ 57:

[5] Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 6, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1994 թ., էջ 225: 

[6]  Նույն տեղում, էջ 225:

[7] Գարեգին Նժդեհ, Հատընտիր (Բանտային գրառումներ. Հայը), Երևան, «Հայաստան» հրատ., 2001 թ., էջ 251-252: Այսուհետ մեջբերվող քաղվածքները կլինեն նշված աղբյուրից:

[8] «Գարուն» ամսագիր, Երևան, 1989 թ., թիվ 3 (268), էջ 7:

[9] Աղասի Այվազյան, Երկրի վրայի զբաղմունքը, Երևան, Նաիրի, 1993 թ., էջ 126:

[10] Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, Երեք գրքով, Գիրք Ա, Երևան, Նաիրի, 2008 թ., էջ 38:

[11] Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, Հայագիտակ, 2004 թ., էջ 346:

[12] Տե՛ս ծանոթագրություն 1: Նշված տեղում:

[13] Տե՛ս ծանոթագրություն 7: Նշված տեղում, էջ 253:

[14] Մկրտիչ Սարգսյան, Լույս լեռան պես, «Հայաստան» հրատ., 1990 թ., էջ 5:

[15] Տե՛ս ծանոթագրություն 7: Նշված տեղում, էջ 253:

[16] Նույն տեղում, էջ 252:

[17] Նույն տեղում, էջ 252:

[18] Տե՛ս ծանոթագրություն 1: Նշված տեղում:

[19] Նույն տեղում:

[20] Նյութի աղբյուր՝ https://www.anunner.com/news/armenians-about-armenians

[21] Տե՛ս ծանոթագրություն 1: Նշված տեղում:

No Comments

Leave a Reply