(31-րդ թողարկում)
Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկով հիշեցնում ենք, որ հայերեն համարժեքների հաղթանակը ապահովում ենք մենք՝ լեզվակիրներս՝ մեր խոսքում շունչ տալով և գործածելով դրանք։
Նպաստե՛նք հայերենի պահպանմանն ու զարգացմանը։
Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ langcom.am):
- ամնիստիա – համաներում
- անեքսիա – բռնակցում
- անսամբլ – համույթ
- գրավիտացիա – ձգողականություն
- դեբատ – բանավեճ, քննարկում
- դեկոլոնիզացիա – ապագաղութացում
- դիագրամ(ա) – գծապատկեր
- էմպատիա – ապրումակցում
- ինստրումենտ – գործիք
- լեգալիզացիա – օրինականացում
- լիմիտացիա – սահմանափակում
- կալեյդոսկոպ – գեղադիտակ
- կալիգրաֆիա – վայելչագրություն, գեղագրություն
- կանիբալ – մարդակեր (նաև կենդանի, որը ուտում է իր տեսակի այլ կենդանու)
- կասսա – դրամարկղ, գանձարկղ
- կուրսոր – նշորդ
- մետրոլոգիա – չափագիտություն
- մուլտիկուլտուրալիզմ – բազմամշակութայնություն
- նալոգ – հարկ
- շվեյցար – դռնապան, բարապան
- պիրատ – ծովահեն
- պլյաժ – լողափ
- պոզիցիա – 1. (ռազմ.) դիրք, դիրքավորում, 2. տեսակետ, դիրքորոշում, 3. կեցվածք
- ռեաբիլիտացիա – վերականգնում
- սիրոպ – օշարակ
- ստադիոն – մարզադաշտ
- ստավկա – 1. խաղադրույք, 2. դրույք
- տրանսֆեր – 1. փոխանցում, 2. տեղափոխություն
- քսենոֆոբիա – 1. այլատյացություն, 2. օտարամերժություն, այլամերժություն (անբարեհաճություն՝ թշնամանք ամեն մի օտարի հանդեպ)
- քսերոկոպիա – պատճեն
ՀՀ լեզվի կոմիտե
No Comments