bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibombodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibom
ԳրաԴաշտ Մովսէս Ծիրանի

Հրանդ Մաթեւոսեան․  Ահնիձորէն՝ Մուսալեռ

12.09.2022

Երեւան, 1978, Սեպտեմբեր

Սիրելի ընթերցող

Թէեւ Հրանդի մասին քանի մը առիթներով գրած եմ ու անդրադարձած նաեւ մեր ընկերական յարաբերութիւններուն, սակայն այն, ինչ որ այսօր պիտի պատմեմ, բոլորովին տարբեր է…
Պէյրութէն նոր վերադարձած էի… հեռաձայնեցի.

Հրանդ ջան, «թարմ բարեւներ» եմ բերել… (ինք գիտէր, որ խօսքը «Բագին»ի մասին է):

Ճիշդ ժամանակին զանգեցիր: Արի…, մինչեւ որ հասնես ձուածեղը պատրաստ կը լինի… սպասում եմ: 

Ի դէպ Հրանդը կանաչիով ձուածեղ շատ կը սիրէր (ես ալ), պայմանաւ որ թարխունի քանակն ու համեմունքները առատ եւ իր ճաշակով ըլլային: Այդ պատճառով ալ կը նախընտրէր իր ձեռքով պատրաստել… յատկապէս՝ երբ ընտանիքը ուղարկած կ’ըլլար հանգստանալու: Երբ ներս մտայ ուղիղ իր գրասենեակը առաջնորդեց…։ Զարմանալիորէն՝ հիւրասիրութիւնը պատրաստած էր իր գրասեղանին վրայ, որուն անկիւնը շարուած գիրքերուն (Թումանեան, Պուշկին եւ անծանօթ հատոր մը) կողքին կար օղիի շիշը ու կից դրուած էր կանաչի, պանիր, երշիկ եւ ճիշդ մէջտեղը՝  ձուածեղը… տապակով՝ որպէսզի շուտ չսառի: Երբ ակնարկեցի.

Ինչո՞ւ  գրասենեակին մէջ… 

Ընդմիջեց.

-Նախ նստի դիմացս… ա՜յ այդպէս…: Եւ ապա իմացիր որ սա իմ տարածքն է… այստեղ հանգիստ եմ զգում… իմ աշխարհի, իմ միջավայրի մէջ եմ եւ ամենակարեւորը՝ այսօր ես զերծ եմ «յաւելեալ գուրգուրանքից»… այնպէս որ ես որոշեցի ընթրել Պուշկինի, Թումանեանի, Մնձուրու եւ  միւսների ներկայութեամբ: 

Հրանդ Մաթեւոսեան իր աշխատասենեակին մէջ

— Բայց Հրանդ ջան, դու ընդհանրապէս չես սիրում նման խորհրդանշական բաներ, այդ ինչպէ՞ս…

Նոր չէ որ ես յայտնաբերել եմ Մնձուրուն, սակայն այսօր նրա գիրքը դրել եմ սեղանիս, Պուշկինի եւ Թումանեանի կողքին:

-Պուշկինն ու Թումանեանը կողք կողքի հասկացանք, սակայն Մնձուրի՞ն…

-Մնձուրին ձեր Թումանեանն է, սակայն դուք նրան չեք ընկալում, դրա համար էլ Թումանեանն էլ չեք հասկանում: Չեք կարողանում թափանցել «պարզութեան» խորքը ու դրա համար էլ, գրողի խորաթափանց անմիջականութիւնը շփոթում եք պարզամտութեան հետ: Մնձուրին կարելի է նոյնիսկ «կենցաղագիր» համարել: Նա հմուտ ազգագրագէտի նման կարողանում է յիշել ու նկարագրել ամէն մի մանրուք: Իսկ դա իր մեծագոյն առաւելութիւնն է եւ ոչ թէ թերութիւնը… ինչպէս դուք եք կարծում:

Հրանդի ակնարկները թէեւ ուղղուած էին առհասարակ Սփիւռքին, սակայն ան ի նկատի ունէր նաեւ Պօղոս Սնապեանը, որ ըստ իրեն թիւր կարծիք ունէր ոչ միայն Թումանեանի ու Մնձուրիի մասին, այլեւ Իսահակեանի եւ կամ Կոստան Զարեանի նման մեծութիւններու…: Իրենք՝ Հրանդն ու Պօղոսը կապի մէջ էին… իմ միջոցով: Պօղոսը Հրանդի համար Սփիւռքի լաւագոյն խմբագիրն ու խիզախ հրապարակախօսներէն մէկն էր, իսկ Պօղոսը Հրանդի գրականութիւնը շատ աւելի բարձր կը գնահատէր, քան Մնձուրիինը: Օր մը, երբ իրեն ըսի, թէ Հրանդը շատ աւելի բարձր կարծիք ունի Մնձուրիի մասին, քան մենք կը կարծենք, ըսաւ. «Գնա եւ  իմ ջերմ բարեւներս փոխանցէ Հրանդին եւ ըսէ, որ իր Գոմէշի հեշտոցը ես չեմ փոխեր Մնձուրիի ողջ գրականութեան հետ»… Գացի եւ ըսի..: Իմ գրասէր ընթերցող, թոյլ տուր որ Հրանդի պատասխանը չ’արձանագրեմ, որովհետեւ այնքան ալ պատշաճ եւ նպաստաւոր չէ Պօղոսի համար: Ի դէպ, Հրանդը յաճախ կը յիշէր «Բագին»ի շրջանակէն ներս իր «Ահնիձոր» գրքի քննարկումը, որու համար ոչ միայն երախտապարտ կը զգար «Բագին»ի տղոց, այլ նաեւ յատուկ համակրանք ունէր Պօղոսի հանդէպ: Անոնք ազգային քաղաքական եւ թէկուզ գրական գետնի վրայ ընդհանրութիւններ ունէին, սակայն անոնց հիմնական տարբերութիւնը հետեւեալն էր. որովհետեւ Հրանդի համար գիւղացին մարդկօրէն չաղարտուած գլխագիր Մարդ էր, գիւղագրութիւնը կը համարէր գրականութեան բարձրագոյն դրսեւորում… առանց սակայն հրապարակաւ կամ պաշտօնապէս արտայայտուելու այդ մասին: Այս պատճառով ան ունէր բազմաթիւ ընդդիմադիրներ ու նոյնիսկ՝ թշնամիներ: Իսկ Պօղոսը մասնագիտական (բանասիրական) կրթութիւն ստացած չըլլալու բարդոյթէ կը տառապէր ու թէեւ ինքնաշխատութեամբ կը փորձէր այդ բացը լեցնել, այնուամենայնիւ պարբերաբար  թիւրիմացութեան մէջ կ’իյնար…: Երբ խօսքը ծաւալեցաւ գիւղագրութեան մասին եւ ան անդրադարձաւ նաեւ Բակունցի եւ Համաստեղի ունեցած գրական-ոճային որոշ առնչութիւններուն, ես յիշեցի Էդուարդ Պօյաճեանը եւս իբրեւ գիւղագիր: Հրանդը պահ մը լռեց եւ ապա ըսաւ.

-«Թուղթ Զաւակներուս»ը դեռեւս գիւղագրութիւն չէ: Դու ինձ խոստացել ես, սակայն չես բերել այլ գիրքեր, որպէսզի ես կարողանամ ճանաչելՄուսալեռը, այնպէս ինչպէս Մնձուրու «Արմտանը», Բակունցի «Կէորեսը» եւ կամ Համաստեղի … Ի՞նչը…:

-«Փերչենճը»:

-Այո… Փերչենճը:

-Եւ կամ Մաթեւոսեանի «Ահնիձորը»…

-Թէկուզ…

-Հասկանում եմ, ես քեզ խոստացել եմ եւ կը բերեմ Պօյաճեանի գիրքերից, որոնց միջոցով դու կը ճանաչես Մուսալեռը: Սակայն եթէ յիշում ես, մուսալեռցիների հետ անձամբ շփուելու համար, մի անգամ ես քեզ տարել էի նրանց մօտ, Մուսա Լերան տօնին առիթով…

-Այո, դա գիշերով էր, գնացինք տեսանք ինչպէ՞ս են հարիսա եփում, խմում, երգում ու պարում: «Խաշլամա» կերանք, օղի խմեցինք ու վերադարձանք… նրանց հետ ուղղակի շփում չեղաւ…

-… Լաւ…  ուզո՞ւմ ես վաղը քեզ տանեմ իսկական Մուսալեռցիների մօտ, լաւ առիթ կայ…

-Բայց… բանը ի՞նչն է…

-Մանկապատանեկան ընկերս՝ Սեպուհ Սգայեանն է եկել Այնճարից. այդ առիթով հաւաքուելու ենք Քանաքեռի «Մուսալեռցիների թաղամասը»: Անցնող շաբաթ յաջող որս ենք առել Մուրատի հետ: Վարուժանն ու մեր միւս ընկերներն էլ ներկայ կը լինեն: Լաւ կը լինի որ դու նախ շփուես մուսալեռցիների հետ եւ յետոյ ընթերցես Պօյաճեան…:

-Թէեւ հակառակը աւելի ճիշդ կը լինէր, բայց… գնանք:

Երբ իր տունէն դուրս ելայ, ճանապարհին, Կարապի լիճի մօտ հանդիպեցայ գեղանկարիչ Արտաշէս Յունանեանին: Բացատրելէ ետք թէ ուրկէ՞ կու գամ եւ վաղը ո՞ւր պիտի երթանք Հրանդի հետ… զինքն ալ հրաւիրեցի: Արտաշէսի համաձայնութենէն ետք, բարձրացայ «Լենինի Բ. հանրակացարան» ու  զանգեցի «Մտայչի» երէց ուստրին՝ Հայկազունին եւ տեղեկացուցի, որ երկու արժանաւոր հիւրեր եւս պիտի ունենանք: Հայկազը առաւել եւս ոգեւորուեցաւ… :

Իմ հաւատարիմ ընթերցող

Նախ պէտք է բացատրեմ թէ ու՞ր կերթանք: Երկու բազմանդամ գերդաստաններ կ’ապրէին հոն, գլխաւորութեամբ «Իշվըհուտի» (Պետրոս Պագալեանի) եւ «Մտայչի» (Խաչատուր Սուլահեանի): Ի դէպ, «Իշվըհուտ» մեր բարբառով կը նշանակէ Վիշապ, Հսկայ կամ ուղղակի Դիւցազն: Ան տէրն էր իր անունին թէ արտաքին տեսքով եւ թէ իր հերոսի խառնուածքով: Իսկ ըստ Հարկալիկ Պապուկին «Մտայչ» կը նշանակէ Աչքի ընկնող, Աչք մտնող, վստահելի ու հաւատարիմ անձնաւորութիւն: «Մտայչը» իր հերթին տէրն էր իր անունին, որովհետեւ երկար տարիներ Մովսէս Տէր Գալուստեանի թիկնապահը եղած էր, որուն համար չափազանց հպարտ էր…: Ի դէպ իրենց բուն մականունը «Սիլահեան» էր. այսինքն՝ զէնքի վարժ մարդիկ:

Հայրապետ Սգայեանը շրջրպատուած մուսալեռցիներով

Յաջորդ օրը երեկոյեան Հրանդի, Արտաշէսի եւ Սեպուհի հետ ժամանեցինք Քանաքեռ՝ մուսալեռցիներու իւրայատուկ թաղամասը, ուր անսովոր եռուզեր մը կար: Մեզմէ առաջ հոն էին արդէն Վարուժան Խտըշեանն ու մեր միւս որսորդ ընկերները, Մարտիկ Պօյաճեանն ուՊօղոս Գասապեանը, որոնք քանի մը երիտասարդներու հետ զբաղուած էին երէներու պատրաստութեամբ: Սեղանները դասաւորուած էին Ստարի նման: Տարբեր տեսակի ճաշերու բոյրերը վարակած էին օդը: Յարակից ծառերէն մէկուն վրայ ոչխար մը կախ՝ մորթահան կ’ըլլար: Տիկիններ եւ  աղջիկներ տունէ տուն եւ սենեակէ սենեակ ել ու մուտ կ’ունենային…: Մեզ դիմաւորեցին Մտայչի եւ Իշվըհուտի երէց տղաքը՝ Հայկազն ու Պօղոսը: Բարի գալուստի ընթացիկ խօսքերէն ետք, Պօղոսը բացատրեց. 

-Այս բակը շրջապատած բնակարանները, բոլորն ալ պատկանում են յայտնի հնչակեան՝ Իշվըհուտի եւ յայտնի դաշնակցական՝ Մտայչի զաւակներուն ու թոռներուն…

Ըլլայ Յունանեանը թէ Մաթեւոսեանը գրեթէ միաժամանակ հարց տուին.

-Բոլոր՞ն էլ…

-էդ ո՞նց կը լինի… հնչակ-դաշնակ միասին…

-Էդ ի՞նչպէս…

-Իշվըհուտը ունի վեց տղայ եւ մի աղջիկ, իսկ Մտայչը՝ հինգ տղայ եւ մի աղջիկ..

— Իսկ թոռնե՞րը…

-Թոռների հաշիւը չգիտեմ: Շատ են, հարկաւոր է հաշուել… ներքին ամուսնութիւններ էլ կան…

Կամաց-կամաց սեղանները կը համալրուէին ուտեստներով, իսկ աթոռները՝ հիւրերով: Ընթացքին, սկսան մօտենալ մեզի թէ երէցներէն եւ թէ ջահելներէն շատեր, որոնք կ’ուզէին ծանօթանալ հիւրերուն: 

Առաջինը Հրանդը արտայայտուեցաւ.

-Արտաշէս ջան, նկատու՞մ ես, ոչ մի օտար անուն չկայ. տե՛ս՝ Շանթ, Արամ, Սանդուխտ, Անահիտ, Մկրտիչ, Տիգրան, Լուսինէ… եւ դեռեւս նոր ու չլսուած անուններ էլ կան… Փարքուհի, Զարման….

Արտաշէսը թէեւ իր հերթին զարմացած էր ու հիացած, սակայն փոխանակ Հրանդին պատասխանելու, խօսքը ուղղեց Սեպուհին.

-Իսկ դուք քանի՞ երեխայ եք տանը մէջ..

-Հինգ տղայ եւ  աղջիկ մը:

-Անունները…

-Մեծ եղբօրս անունը մեծ հօրս անունը դրած են՝ Աւետիս. միւսները՝ Հրայր, Անդրանիկ, Մուրատ եւ ամենափոքրը՝ Սեպուհ, որ ես եմ: Իսկ քրոջս անունը՝ Աշխէն:

— Լսում ես Հրանդ, բացի առաջնեկից, միւս բոլորն էլ յեղափոխականների անուններ են:

Հրանդը դարձաւ ինծի եւ ըսաւ.

-Ձերոնք դեռ ոչինչ՝ երեք տղայ եւ մի աղջիկ, իսկ Արատաշէսը եւ ես պարտուած ենք… Ուրախ եմ, որ մեզ բերեցիր այստեղ:

Արտաշէսը շարունակեց.

-Ես էլ եմ ուրախ, Մովսէս ջան, բայց Էդ ո՞նց է լինում, որ բոլորն էլ միայն մի աղջիկ ունեն, մուսալեռցիք այդքան շա՞տ տղամարդ են ծնում… թէ՞…:

-Իհարկէ միշտ այդպէս չէ, սա պատահականութիւն է: Թէեւ Հերկելեանների մօտ տղամարդկանց  ծնելութիւնը միշտ ութսուն տոկոսից աւել է եղել, բայց ուրիշներու մօտ՝ հակառակը… կարող է լինի…:

Երբ հիւրերն ու մեզմէ իւրաքանչիւրը իր տեղը գրաւած էր արդէն, Մտայչը ընկերակցութեամբ՝ Մուսա լերան հերոսներէն՝ «Հարկալիկի» (Սարգիս Հերկելեան) եւ «Մըսթըրի» (որուն իսկական անունը վրիպած է յիշողութենէս), եկան եւ հանդիսաւոր ձեւով բազմեցան կեդրոնը, ճի՛շդ մեր դիմացը: Որովհետեւ այդ օր մեր վաւերական սեղանապետը՝ Սօս Սարգսեանը կը բացակայէր՝ թամատայի պաշտօնը ստանձնած էր Հայկազը: Եւ որովհետեւ ան զբաղուած կը թուէր ըլլալ նաեւ կազմակերպչական աշխատանքներով, իրեն տեղակալ նշանակեց թամատայի համբաւ ձեռք բերած՝ Պետրոս Հեկելեանին, որուն քոյրը՝ Անուշը, Իշվըհուտի հարսներէն մէկն էր: Այդ օր այլ մուսալեռցիներ եւս հրաւիրուած էին… շատեր իրենց տիկիններով: Ինչպէս. Փայլակ, Խաչեր եւ Հովհաննէս Այնթապլեանները, Զօհրապ եւ Փայլակ Շաննագեանները, Մովսէս եւ Յակոբ Հերկելեանները, Մովսէս Պալապանեանը, Առաքել եւ Արսէն Իսկէճեանները, Աբրահամ Ապաճեանը (Ապաճէն), Արշակ Քեռին (Լուրջեան), Սիրակ Մաթոսեանը եւ այլք: Առաջին կենացը խմուեցաւ Իշվըհուտի յիշատակին, որուն յիշատակը վառ կը մնար թէ իր եւ թէ Մտայչի ժառանգներուն մեջ: Կենացները կը ծաղկեցնէին առաւելաբար Իշվըհուտի եւ Մտայչի թոռներն ու թոռնուհիները, երգելով ազգային ու ժողովրդական երգեր ու արտասանելով բանաստեղծութիւններ, սկսեալ՝ Տէրեանէն ու Թումանեանէն հասնելով մինչեւ Վարուժանն ու Պօյաճեանը: Այս վերջինի քանի մը բանաստեղծութիւնները, յատկապէս՝ «Սօսին» ու «Գինով Ալեքսանը» (որոնք ծանօթ չէին մեր հիւրերուն), տարբեր խանդավառութիւն ստեղծեցին…: 

Մթնոլորտը տօնական էր, տրամադրութիւնները՝ բարձր, իսկ ուղեղները՝ սանձազերծուած…: Երբ խօսելու հերթը հասաւ Յունանեանին, ըսաւ.

-Ես խօսելու շնորհք չունեմ, սակայն կարող եմ երգել…:

Ու սկսաւ. «Ախ Վասպուրական», «Պարզիր Աղբիւր», «Զարթիր Լաօ» ու երբ  հնչեցուց «Զէյթունցիները», այս վերջինը ինքնաբերաբար վերածուեցաւ խմբերգի ու ազգային յեղափոխական երգերը շարունակուեցան ու աւելի թեժացուցին տրամադրութիւնները…: Հայկազը ներկայացուց օրուայ հիւրերը, Այնճարի ղեկավարներէն՝ Սեպուհը (առանց մոռնալու անոր հօրը՝ Հայրապետ Սգայեանին (Զաղիրինց Պըզտակը) ու հօրեղբորս՝ Խաչիկ Հերկելեանին (Գասատուրինց Խիչէյր), որոնք իր հօր՝ Մտայչի զինակից ընկերները եղած էին), գեղանկարիչ ու ժողովրդական երգիչ՝ Արտաշէս Յունանեանին, իսկ Հրանդի մասին եզրակացուց. «Մեր ժամանակակից արձակի փառքն է Հրանդ Մաթեւոսեանը…»: Ու խօսքը փոխանցեց անոր։

Հրանդը ոտքի ելաւ… կամաց-կամաց կողմնակի խօսակցութիւններն ու նոյնիսկ փսփսուքները մարեցան ու սպասողական լռութիւն տիրեց…: Հակառակ իր սովորութեան, ան հայեացքը ուղղելէ ետք օրուայ Նահապետին ու վեթերան հերոսներուն, ըսաւ.

-Ես զգացուած եմ ոչ թէ նրա համար որ սեղանապետը չափացանցուած կարծիք ունի իմ եւ իմ գրականութեան մասին, այլ նրա համար որ գտնվում եմ ձեր մէջ: Քիչ առաջ Մովսէսը ասում էր, որ այս համերաշխութիւնը որ կայ այստեղ հնչակեան եւ դաշնակցական երկու գերդաստանների միջեւ, դա գոյութիւն ունի նաեւ թէ Այնճարում եւ թէ մանաւա՛նդ այստեղի Մուսա Լերան հայրենակցական միութիւնում: Ես հաւատում եմ, որ դուք տակաւին լեռներից չէք իջել: Այո՛, ոնց որ Հայկազունն էր ասում, երբ դուք ձուլուէք նոր Հայ կը լինէք…: Ես ցանկանում եմ, որ մնաք այսպէս Մուսալեռցի…: Մեր օրերին  գիւղացիք խուժում են դէպի քաղաքները: Արտաշէսի հետ, երկուսս էլ գիւղից ենք եկել Երեւան… մեր երեխեքը արդէն իսկ քաղաքացիներ են: Սակայն աւելի ճիշդ կը լիներ եթէ երեւանցիք ձուլուէին (թէկուզ միամիտ ու անտաշ) գիւղացիների մէջ..: Իմ համագիւղացիներին եմ տեսնում ձեր մէջ…Եթէ դուք այցելէք մեր գիւղերը, յատկապէս Լոռին եւ Զանգեզուրը, պիտի նշմարէք, որ այնտեղ գրեթէ օտար անուններ չկան: Այո, հայի անունը շատ բան է ասում իր եւ իր ընտանիքի մասին: Մարդկօրէն մաքուր, հայօրէն մաքուր ու արմատապէս ամուր եւ արի ժողովուրդ:… Համայն գիւղացիների կենացը…:

Հրանդի խօսքին վրայ, Հայկազը ինքնաբուխ արտասանեց Անդրանիկ Ծառուկեանի (որուն հանդէպ յատուկ համակրանք ունէր Հրանդը) «Թուղթ առ Երեւանէն» քանի մը հատուած ու աւարտեց զայն «Հէ՜յ ջան Երեւան»ով… արժանանալով բուռն ծափահարութիւններու, սուլոցներու ու գնահատանքի բացականչութիւններու…:

Այնուհետեւ Պետրոս Հերկելեանը, իբրեւ թամատայի տեղակալ, դրուատելէ ետք մուսալեռցիներու համերաշխութիւնը, շնորհաւորեց հիւրերը, Մուսալերան վեթերան հերոսները, նահապետները, ու շնորհակալական խօսք ուղղեց կազմակերպիչ տղոց, որսորդներուն ու մասնաւոր՝ գնահատանքի արժանացան նաեւ տիկիններն ու հարսները…:

Արդէն առաւօտեան փոքր ժամերու մէջ էինք: …Արտաշէսը բնազդաբար սկսաւ շարականներ երգել, ինչպէս. «Լոյս- Լոյս», «Առաւօտ Լուսոյ», «Լոյս Զուարթ» եւ այլն:Երբ օղիէն շիկացած գլուխներն իսկ կախարդուած…   լուռ կ’ունկնդրէին… յանկարծ հեռուէն «տաուլ-զուրնայի» ձայն լսուեցաւ: Պահ մը ինքզինքս Այնճար կարծեցի, սակայն անդրադարձայ որ ու՞ր եմ եւ ի՞նչ տեղի կ’ունենայ…:

Այնուհետեւ, իմ կենսասէր ընթերցող, կարիք կա՞յ նկարագրելու, թէ ինչպէս ընդունուեցաւ «տաուլ-զուրնան» եւ ի՜նչ խանդաւառութեամբ շարունակուեցաւ խրախճանքը…:

Ամենայն դէպս, երբ արդէն ելեկտրական լամբերը սկսած էին կորսնցնել իրենց լոյսի ազդեցութիւնը, Պողոսի կարգադրութեամբ, Հրանդի, Արտաշէսի եւ Սեպուհի հետ լեցուեցանք Մուրատի «Շտապօգնութեան» համար սահմանուած «Մինի Պասը» ու իջանք հրապարակ, ուր ազգային-յեղափոխական երգերով շարունակեցինք մեր ոգեւորութիւնը… Լենինի արձանի կողքին, որուն հետ այդ պահուն «հաշտուած» կը թուէինք ըլլալ, որովհետեւ «Արմենիա» պանդոկի դիմացը կանգնած ոստիկանները, թէեւ հեռուէն կը հետեւէին մեզ, սակայն ոչ միայն չէին խանգարեր, այլեւ կարծէք թէ պատրաստ էին մեզ պաշտպանելու «անախորժ միջամտողներէ»……..

Մեկնելէ առաջ Հրանդը ըսաւ.

-Ինչպէս որ եթէ գեղջուկը ցանք չանի, քաղաքացին սովամահ կը լինի, այնպէս էլ, եթէ գիւղացին իր արեամբ չպատուաստի քաղաքացուն, ազգի կորուստը շատ աւելի հեշտ ու արագ կը լինի…: 

Մովսէս Ծիրանի

4 Սեպտ․, 2022, Զանգեզուր, Ջերմուկ

Յ.Գ.

Մտայչն ու Իշվըհուտը ուշ տարիքին երջանիկ մահ ունեցան, ոչ միայն անոր համար որ բազմաթիւ հայորդիներ պարգեւեցին ազգին, այլ մանաւա՛նդ անոր համար, որ հնարաւորութիւն ունեցան ապրելու եւ ստեղծագործելու Հայրենի հողի վրայ ու բախտը ունեցան հաւիտեանս ննջելու Հայրենի հողի մէջ… 

Իմ բանիմաց ու իմաստուն ընթերցող

Այս բոլորէն ետք կրնաս ինծի բացատրել, թէ  ի՞նչպէս եւ ինչո՞ւ այս մեծարանքի արժանի հերոսներու մնացորդացը՝ բոլորն ալ մեկնեցան ԱՄՆ, ուր կ’ապրին եւ կը գործեն Օտար հողի վրայ եւ կը մահանան ու կը թաղուին Օտար հողի մէջ

No Comments

Leave a Reply