maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobet girişjojobetgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonjojobetnakitbahispiabellacasinonakitbahisjojobetdeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommatbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommatbetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelbahsegel
Կրեատիվ Անի Անտոնյան Արցախ

Իմ բույրերի մեջ իմ պատմությունն է, այն տարիները, որ անցկացրել եմ Արցախում

06.11.2023

15-ամյա պարֆյումեր Հարություն Տոնյանը մեկն է այն ուսանողներից, որոնք բլոկադայի պայմաններում պետական ծրագրով կարողացան Արցախից գալ Հայաստան՝ կրթություն ստանալու։ Թողնելով հայրական տունը, այգին, իր ձեռքով պատրաստած օծանելիքները՝ Հարությունն ընտանիքի հետ փորձում է նոր կյանք սկսել Վաղարշապատում և շարունակել բիզնեսը։

-Հարու՛թ, Արցախում քո տարիքային խմբում բարձր ցուցանիշ ունեցող շախմատիստ էիր, այժմ քոլեջում արխիվավարություն ես ուսումնասիրում, բայց համացանցային տիրույթում շատերը քեզ ճանաչում են որպես պարֆյումեր։ Ի վերջո՝ ո՞րն է քեզ ավելի հարազատ։

— Արխիվավարությունը հնարավորություն է տալիս խորացված սովորել օտար լեզուներ։ Դա ինձ շատ պետք կգա թե՛ արտերկրում պարֆյումերություն սովորելու, թե՛ բիզնեսը զարգացնելու համար։

Շախմատը թողեցի, քանի որ օծանելիքի արտադրությունը շատ ժամանակ էր պահանջում։ Բայց շախմատն ինձ շատ բան է սովորեցրել՝ արագ կողմնորոշվել, քայլերիդ մեջ և առհասարակ կյանքում հետևողական լինել, սխալներից չվախենալ։ Բիզնեսում, ինչպես շախմատում, 10 քայլ առաջ պետք է մտածել։

Կարծում եմ՝ շուտով օծանելիքների նոր շարքով հանդես կգամ։

-Մի հեղինակի միտքը հիշեցի՝ մանկությունը պարտադիր մայրիկի օծանելիքի ու կակաոյով թխվածքաբլիթի հոտն ունի։ Ո՞րն է եղել քոնը։

-Անտառի հոտը։ Փոքրուց բնության հանդեպ մեծ սեր եմ ունեցել։ Ծաղկման շրջանում միշտ գնում, կանգնում էի ծառերի տակ ու հոտոտում։ Մեր հարևանները կատակում էին` «նյուխդ էնա բոմբ, տու կարողա՞ վերջում պարֆյումեր տեռնաս»։

-Օծանելիք ստեղծելու առաջին փորձդ հաջողվե՞ց։

-Սկզբում վերավաճառքով էի զբաղվում, իսկ 12 տարեկանում եղբորս հետ որոշեցինք մեր սեփական գործը հիմնել։ Սկսեցի ուսումնասիրել՝ ինչպես են ստեղծվում ճանաչում ունեցող օծանելիքները։

Առաջինը եղևնու ճյուղերից էր․ մարդիկ սիրում են փայտային նոտաները։ Բակում թորման սարք գտա, փորձեցի ջրի միջոցով բույրը ստանալ, բայց չստացվեց։ Հետո քիչ-քիչ հմտացա, խանութ բացեցի ու սկսեցի գրամով օծանելիք վաճառել։ Ամբողջ ընթացքում միակ միտքս այն էր, որ մարդկանց այնպիսի արժեք տամ, որ բլոկադայի պայմաններում նրանց ուրախություն պատճառի։ Մինչ բլոկադան ապրանքը շուտ էր վերջանում, բլոկադայի սկսվելուն պես իմ պատվիրած սրվակները տեղ չհասան, և ստիպված գործունեությունս որոշ ժամանակ դադարեցրի։ Երբ հասկացա, որ ճանապարհն այդպես էլ չի բացվելու, որոշեցի շարունակել գործս ու եթերայուղերի միջոցով բույրեր ստանալ։ Սրվակների հարցն էլ լուծվեց․ մարդկանցից խնդրում էինք իրենց օծանելիքների ոչ պիտանի տարրաները և դրանց նոր կյանք տալիս։

-Հետաքրքիր է՝ հացի խնդիր ունենալով՝ արցախցին, այնուամենայնիվ, չէր զրկում իրեն նոր օծանելիք գնելու փոքրիկ հաճույքից։

-Իրականում օծանելիքն Արցախում առաջին հերթին հիգիենայի միջոց էր, որովհետև պարֆյումերիայի բոլոր պարագաները սպառվել էին։ Սկզբում փորձեցի դեզոդորանտ ստանալ, բայց շատ բարդ գործընթաց էր։ Ընտրեցի օծանելիքը։

Հայաստան գալուս նախօրեին՝ օգոստոսի 28-ի ամբողջ գիշերը, օծանելիք եմ պատրաստել, որ հորաքրոջս տղան առավոտյան առաքի պատվիրատուներին։

— Կա՞ն բույսեր, որոնք ամենից շատ ես նախընտրում և ինչու՞։

 -Արցախի  կլիմայական պայմաններն ուրիշ էին, այնտեղի բույսերը տարբերվում են Հայաստանի բույսերից թե՛ իրենց վաղ հասունացման շրջանով, թե՛ բույրով։

Ինքս նուրբ, ցիտրուսային հոտեր եմ սիրում՝ կոկոս, նարինջ։ Ընդհանրապես՝ օծանելիքի «ծնունդն» արվեստ է․ արվեստում դու պետք է քո ձեռագիրն ունենաս։ Իմ պատրաստած ամենայուրահատուկ բույրը եղել է «Զառա» պարֆյումը՝ Զառա անունով հաճախորդիս համար։ Կարծում եմ՝ մարդն արդեն տարբերվում է շրջապատից, երբ իր անունով անվանական օծանելիք է ունենում, որից երկրորդը չկա։ 

Մոտակա ժամանակներս ընկերոջս ջերմոց եմ գնալու՝ տարբեր երկրների վարդերի բույրերին ծանոթանալու։ Մի անգամ փորձել եմ վարդից օծանելիք ստեղծել․ իսկապես դժվար ստացվող ու թանկ հաճույք է (ժպտում է, հեղ․)

Պատրաստվում եմ նաև շրջագայել Հայաստանի այն վայրերում, որոնք բնությամբ Արցախին նման են՝ Տավուշ, Սյունիք և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջան։ Հույս ունեմ գտնել ժենգյալով հացի կանաչիները։ Դրանցից հետաքրքիր բույրեր կստացվեն։

— Հարու՛թ, մարդիկ գիտե՞ն ճիշտ օծանելիք ընտրել, թե՞ հաճախ թրենդի գերի են դառնում։

-Այո՛, շատերը չգիտեն՝ որն է իրենց բույրը։ Ես նրանց առաջարկում եմ փոքրիկ հոգեբանական թեստ անցնել՝ ինչ հոտ են սիրում, ինչ մասնագիտություն ունեն, քանի տարեկան են։ Չի կարող երիտասարդը տարեցի համար նախատեսված բույր ցանել կամ հակառակը։ 60-ն անց մարդուն երիտասարդական բույրերը կարող են  գլխացավ պատճառել։  Կապ ունի անգամ մարդու բնավորությունը, տրամադրությունը և այլն։ Կարևոր գործոն է նաև եղանակը, օրինակ՝ նույն օծանելիքը կարող է տարբեր զգացումներ արթնացնել ամռանն ու ձմռանը։

-Սրվակներին հետաքրքիր լուծում ես տվել՝ աբստրակտ գունազարդմամբ։ Նկարչական ձի՞րք էլ ունես:

-Սկզբում եղբայրս էր ինձ օգնում․ ապագա կինոռեժիսոր է։ Նկարազարդումը ժամանակատար էր, ես ավելի շատ սիրում էի զբաղվել օծանելիքի ստեղծման և տարածման հարցերով: Հիմա նաև դա եմ անում։ Տաղանդն առաջնային չէ․ երբ քեզ թվում է, որ մի բանից գլուխ չես հանի, ուղղակի փորձի՛ր։ Մարդիկ ասում են՝ այս բանն անհնարին է․ նրանք պարզապես չեն փորձել։

Երբ որոշեցի խանութ բացել, մորս չասացի՝ իմանալով նրա զգուշավոր բնավորության մասին։ Աշխատանքս երկու անգամ դադարեցրի ռազմական գործողությունների ժամանակ։ Բայց այդպես էլ պետք է լինի, վախենալ պետք չէ, առանց ձախողման ու սխալների հաղթանակի չես հասնի։

-Քո կարծիքով՝ հաջողակ բիզնեսի հիմքը ո՞րն է։

-Նախ՝ պետք է սիրես աշխատանքդ, չձգտես միայն գումար վաստակել։ Ես ինքս ունեցել եմ վերավաճառողներ ու առաքիչներ, որոնց աշխատելու հնարավորություն եմ տվել։ Երբ դու արժեք  ես տալիս արժեքի դիմաց, ուրեմն հաջողել ես։ Շատ ուրախ եմ, որ ինչ-որ չափով իմ ստեղծած օծանելիքները կարողացել են բավարարել այդ մարդկանց կարիքները։

Երկրորդը կրթությունն է։ Ցավոք, Հայաստանում պարֆյումերի մասնագիտություն չկա, բացի դրանից՝ պարֆյումերությունը միջազգային ոլորտ է, և մեր ռազմաքաղաքական իրավիճակը խոչընդոտում է, որ հայկական օծանելիքի փոքր շուկան մեծ ճանաչում ստանա։ Այդ պատճառով էլ ուզում եմ օտար լեզու սովորել, գնալ Ֆրանսիա և դառնալ «օրինավոր» պարֆյումեր։

-Հարու՛թ, քո հարցազրույցներում անընդհատ շեշտում ես, որ ինչ էլ լինի, «Արցախ պարֆյում» բրենդը պահպանելու ես։ Դժվար չի՞ լինի արտադրանքդ աշխարհին ներկայացնել՝ հենց նույն քաղաքական պատճառով։

-«Արցախ» բառը միջազգային շուկայում խնդիր է առաջացնում։ Համոզված եմ, որ ադրբեջանցիները կփորձեն խանգարել։ Բայց ինձ համար ավելի կարևոր բան կա՝ իմ բույրերի մեջ իմ պատմությունն է, այն տարիները, որ ես անցկացրել եմ Արցախում, իմ ստացված ու չստացված փորձերը։ Ես չեմ կարող Արցախն ուրանալ, որովհետև Արցախը ես եմ, իմ օծանելիքները։

Պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանին հենց դրա համար եմ սիրում, որ այսքան տարի Ֆրանսիայում ապրելով՝ նա երբեք չի մոռանում իր հայկական արմատները։

-Պատմի՛ր ինձ քո տան մասին։ Վերջին անգամ, երբ հրաժեշտ տվեցիր, ի՞նչ զգացողություն էր։

-Մեր տունը շքեղ չէր․ ես երբեք շքեղություն չեմ տեսել: Երևան գալու օրը, երբ փակում էի դուռը, զգացի, որ էլ չեմ վերադառնալու: Այդ պահին մեր տունը դղյակ թվաց՝ ադամանդից ու ոսկուց, որտեղ անցել է իմ մանկությունը։ Ինչքան հիշողություն կա մեր սիրելի թաղամասի ու բակի մասին։  Վերջին անգամ տատիս տուն գնացի՝ Ստեփանակերտ։ Այն անտառին մոտ էր, տարածքում վարդ էր աճում, որի համար խենթանում էի։ Վարդն արդեն ծաղկել էր, կոկոններ ուներ։ Անտառից իջնելիս տատիկիս տունը մտապահեցի՝ ծիրանի ծառի ստվերի ներքո։

Ու ամենացավալին այն էր, որ ինձ բոլորն ասում էին՝ գնա՛, դա միակ փրկությունն է։

-Ի՞նչ փոխեց պատերազմը քո մեջ։

-Հասկացա կյանքի իրական իմաստը։ Սկսեցի մտերիմ շփվել հորաքրոջս տղայի հետ, ում հայրը զոհվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Նա փոքր տարիքից ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել, գյուղատնտեսությամբ էր զբաղվում։ Նայում էի նրան ու մտածում, որ կարող է ապրել իր երիտասարդությունը, բայց չի անում։ Եղբորս օրինակով ես սովորեցի գնահատել իմ ծնողներին․ նրանք հավերժ չեն կարող ինձ համար աշխատել։ Ես պիտի գլխիս ճարը տեսնեմ ու նրանց «պարտքը» տամ։

-Հարու՛թ, Հայաստանում դեռ ինքդ չես հասցրել կայանալ, բայց տարբեր նախաձեռնություններով օգնում ես տեղահանված արցախցիներին։ Ինչպե՞ս ես հասցնում։

-Ես այսօր առողջ եմ, ունեմ տուն։ Ծնողներս, քույրս ու եղբայրս կողքիս են։ Մենք կարող ենք աշխատել և մեզ ապահովել, ինչու ոչ՝ օգնել մեր հայրենակիցներին։

Վերջին շրջանում ես Արցախում չեմ եղել։ Իմ շատ ընկերներ, նրանց թվում՝ ամենամտերիմը, զոհվել են բենզալցակայանի պայթյունից։ Եթե Արցախում լինեի, նրանց հետ էի լինելու․․․

Ծնողներն այսօր այն վիճակում են, որ չեն հասցնում իրենց երեխաների ցավը սգալ, որովհետև գոյության խնդիր են լուծում։ Ես պիտի աշխատեմ նրանց համար, որ կարողանամ նրանց աչքերին նայել։ Դա մեծ մոտիվացիա է։

-Պատկերացրու՛, որ սկսել ես գիրք գրել քո կյանքի մասին։ Ինչի՞ց կսկսեիր։

-Պապիկիցս՝ Աշոտից, որը հողի մարդ էր ու ինձ շատ խորհուրդներ է տվել։ Մի անգամ նրանից գումար ուզեցի, մերժեց։ Սկսեց պատմել, որ իմ տարիքում անտառից մոշ էր քաղում ու վաճառում։ Դրանից հետո ես Ստեփանակերտի անտառներից հոն հավաքեցի, վաճառեցի ու այդ գումարով ինձ համար խաղալիք առա։ Հենց նա էր առաջինը, որ իմ մեջ տեսավ գործարարի ջիղը։

-Առաջիկա ի՞նչ պլաններ ու նպատակներ ունես։

-Սեփական ծաղկանոց եմ հիմնելու։ Այս ընթացքում գինեգործություն եմ ուսումնասիրում, արդեն խմորման գործընթացում է սպիտակ խաղողից իմ առաջին գինին։

Ինչ վերաբերում է օծանելիքներին, նոր միտք ունեմ՝ սրվակների հետ կապված։ Դրանք լինելու են հորքրուքսների տեսքով։ Դրա այլաբանական իմաստը հատուկ տարրաների մեջ քո հոգու մի մասնիկը պահելն է։ Իմ կյանքի դրվագները բույրի տեսքով լինելու են հորքրուքսի մեջ։

Օծանելիքը հիշողություն է․ ուզում եմ, որ մարդիկ ինձ իմ բույրերով հիշեն։

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply