maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibommarsbahisbetebetmarsbahiscasibomdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobet girişjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Մարինա Սոլոյան

Իմ ընտանիքի էսսեն կամ արտագաղթ, որը անկոչ հյուր է իմ ընտանիքում

29.07.2019

Մերոնք չեն սիրում իրար ասել. «Ես քեզ սիրում եմ»:
Մերոնց ամեն մի քայլի մեջ սիրո մեղեդի կա:
Մենք՝ Ավոն, Էլիզը ու ես, մի փոքր մեծացել ենք, մի քիչ փոխվել է մեր տան տեսքը, բայց տատիս բնավորությունը անդավաճան է իրեն, էլ ոչինչ չի փոխվել, հա ու մեկ էլ՝ տատս միայնակ է իր սենյակում լուսացնում, որովհետև
պապս վաղուց մնացել է մեր ընտանեկան ալբոմում, տատիկի փայտե դարակների մեջ՝ որպես հիշողություն ու իր շինած տան յոթերորդ սյուն:
Երևի իմ սենյակի բազկաթոռը միակ իրն է, որը ո’չ աջ եմ տանում, ո’չ ձախ, ու ո՛չ էլ շպրտում եմ,
գիրք եմ կարդում վրան փռված,
մեր ընտանիքի գրքասերը ես եմ, դրա համար էլ անունս դրել են գիրք կրծող….
Մերոնք մեծ ժապավեններով իրենց հույսերը կախել են մազերիցս:
-Էլի՜զ, դաշնամուրս մի’ ծնգծնգացրու….-գոռում եմ ես մեր սենյակից: Ցավոք` մեր,  քանի որ Էլիզի համար ուրիշ սենյակ չունենք:
Էլիզը մեր տան Լռությունն է…
Էլիզը միակ մարդն է մեր տանը, որ ամբողջ դրույքով աշխատանք ունի բազմոցի վրա:
Էլիզը ինձ հաճախ է ասում՝ ես քեզ սիրում եմ:
Էլիզի ձայնը նման է իմ ձայնին:
Էլիզ, Էլիզ…. ներիր, տողերս պիտի խնայեմ, հո մենակ դո՞ւ չես մեր տանը:
Իմ ձայնին միանում է մորս ձայնը՝ մայրամուտի խառը գույները լուսարձակող դռնից ներս մտնող գարնանային միջանցիկ քամու հետ.
-Ես ու պապան գնում ենք, ձեզ խելոք կպահեք: Ավո’, շուտ տուն կգաս….

Մեր Ավոն իր ընկերների հետ կորչում է թաղերում ու ինձ մեկ-մեկ թվում է, որ ինքը դիպել է արևին ու իր ձեռքն ու ոտքը պեպենոտվել են, ինձ թվում է, որ պապիկս դրոշմել է ինձ ու Ավոյին պեպենով ու արևի պսակ է դրել մեր գլխին:
Իսկ մամաս սիրում է պահարանը լցնել հագուստով ու մոռանալ դրանց գոյության մասին:
Մեր քարքարոտ փողոցում մեռնում է հորս մեքենայի շարժիչի ձայնը:Հայրս ոսկե ձեռքեր ունի, հորս մեջ եղած բարությունը հանգիստ կտեղավորվի ամենամեծ օվկիանոսում, իսկ տաքարյունությունը` որևէ մոլորակի մեջ:
Սեղանի վրա մնացին դատարկ շշեր, ու մենք էլի բաց թողեցինք Էն խոսքերը… չէ՞ որ  մերոնք չեն սիրում իրար ասել «Ես քեզ սիրում եմ»:
Իմ մազերի մեջ հանգչում են արևի ճառագայթները
Ու լուռ խշխշում` լսելի դարձնելով հորս արտագաղթող ոտնաձայներն ու հառաչանքը…

Մարինա Սոլոյան

No Comments

Leave a Reply